Համարը 
N 313-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2015.06.08/10(277)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.05.2015
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.05.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2015
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշման գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մայիսի 2015թ.

N 313-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Աշխատանք փնտրող անձի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանց ներկայացման կարգն ու ժամկետները, աշխատանք փնտրող անձի հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 27-ի N 334 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 259-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

 1) որոշմամբ սահմանված հավելվածի՝

ա. 2-րդ կետում «Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմինը (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունը (այսուհետ՝ գործակալություն)» բառերով,

բ. 3-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ կետերում, 11-րդ կետի 4-րդ ենթակետում, 18-րդ կետում «տարածքային մարմին» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

գ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձը, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, գործակալություն է ներկայացնում նաև նախարարության բժշկասոցիալական փորձաքննության կենտրոնի կողմից տրված՝ հաշմանդամության փաստը հավաստող տեղեկանքը և վերականգնողական անհատական ծրագիրը:»,

դ. 11-րդ կետի 3-րդ ենթակետում «երրորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով, իսկ 4-րդ ենթակետում «երեք» բառը՝ «երկու» բառով,

ե. 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Այն դեպքում, երբ աշխատանք փնտրող անձի կողմից ներկայացված գրավոր դիմումի կամ իրավասու մարմնի կողմից տրված տեղեկանքի կամ բնակչության վերաբերյալ օրենքով սահմանված անհատական հաշվառման տվյալների տեղեկատվական համակարգում (ռեգիստրում) ներառված տվյալների համաձայն աշխատանք փնտրող անձը տեղափոխվել է իր բնակության վայրից դուրս գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այլ շրջան, ապա տեղափոխվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում գործակալություն է ներկայացնում սույն կարգի 14-րդ կետով սահմանված փաստաթղթերը: Աշխատանք փնտրող անձը համարվում է նոր բնակության վայրում հաշվառված և նախկին բնակության վայրում հաշվառումից հանված՝ փաստաթղթերը գործակալություն ներկայացնելու օրը:»,

զ. 14-րդ կետում «նոր բնակության վայրն սպասարկող տարածքային մարմին» բառերը փոխարինել «գործակալություն» բառով,

է. 15-րդ կետից հանել «և նոր բնակության վայրը սպասարկող տարածքային մարմնում համարվում է հաշվառված՝ անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը տարածքային մարմնի կողմից ստանալու օրվանից»,

ը. ուժը կորցրած ճանաչել 16-րդ, 17-րդ կետերը,

թ. 18-րդ կետից հանել «ինչպես նաև» բառերից հետո «համապատասխան» բառը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմին գործազուրկի չներկայանալու հարգելի պատճառների ցանկը սահմանելու մասին» N 260-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման վերնագրում, 1-ին կետում, որոշմամբ սահմանված հավելվածի վերնագրում «սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմին» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալություն» բառերով.

2) որոշմամբ սահմանված հավելվածի`

ա. 1-ին կետում «Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն)» բառերով, իսկ «տարածքային մարմին» բառերը՝ «գործակալություն» բառով,

բ. 3-րդ կետը համարել որպես 2-րդ կետ և շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Գործազուրկի՝ հարմար աշխատանքի տեղավորման կամ զբաղվածության պետական ծրագրում ընդգրկվելու առաջարկություն ստանալու համար գործակալություն չներկայանալու համապատասխան հիմքերը ներկայացվում են ոչ ուշ, քան չներկայանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում:»:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 538 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 261-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 3-րդ կետից հանել «, մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագրի և ֆինանսավորման հայտ-պահանջագրի» բառերը.

2) որոշմամբ սահմանված հավելվածի՝

ա. 1-ին կետում «Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն)» բառերով,

բ. 7-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարության» բառով,

գ. 11-րդ, 13-րդ, 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

դ. 15-րդ կետում «տարածքային մարմիններից» բառերը փոխարինել «գործակալությունից» բառով,

ե. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«20. Նախարարությունը, սույն կարգի 19-րդ կետում նշված վճարումները հավաստող փաստաթղթերի հիման վրա, երեք աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում մասնագիտական ուսուցման ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:»,

զ. 26-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Սույն կարգի 25-րդ կետում նշված տեղեկատվությունը ստանալուց հետո նախարարության աշխատակազմը երկու աշխատանքային օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում ֆինանսավորման հայտ-պահանջագիրը:»:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 25-ի «Հարմար աշխատանքի պայմանները բնութագրող չափանիշները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի N 539 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 262-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ սահմանված հավելվածի՝

ա. 1-ին կետում «Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններում (այսուհետ՝ տարածքային մարմին)» բառերը փոխարինել «աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությունում (այսուհետ՝ գործակալություն)» բառերով,

բ. 2-րդ, 4-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Աշխատանքի տոնավաճառի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 504-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշմամբ սահմանված հավելվածի՝

ա. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները տրամադրվում են նախարարության աշխատանքի և զբաղվածության գործակալությանը (այսուհետ՝ գործակալություն):»,

բ. 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերում «տարածքային մարմին» բառերը և դրա հոլովաձևերը փոխարինել «գործակալություն» բառով և դրա հոլովաձևերով,

գ. 9-րդ կետում «Տարածքային մարմինը պայմանագիրը» բառերը փոխարինել «Գործակալությունը ծրագրի տեխնիկական բնութագրի և պայմանագրի պատճենները» բառերով:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ