Համարը 
N 255
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.12.2000
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”26” դեկտեմբերի 2000թ.

N 255

 ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ,

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ) ԳՐԱՆՑՄԱՆ (ՀԱՇՎԱՌՄԱՆ) ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 02.04.20 N 224-Ն)

 

Համաձայն «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15 և 28 հոդվածների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 224-Ն)

2. Հաստատել Արցախի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) կարգը (կցվում է):

(2-րդ կետը փոփ. 02.04.20 N 224-Ն)

2.1. «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված համակարգչային ծրագրերին ներկայացվող չափանիշները սահմանող Արցախի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ճանաչել Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարությունը:

(2.1-ին կետը լրաց. 30.03.2015 N 197-Ն, փոփ. 02.04.20 N 224-Ն)

3.(կետն ուժը կորցրել է 02.04.20 N 224-Ն)

4. Սույն որոշմամբ հաստատված կարգի կատարման նկատմամբ վերահսկողությունը Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը:

(4-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478, 02.04.20 N 224-Ն)

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում առաքվող կամ տրամադրվող

կամ տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցման (հաշվառման)

(կարգն ուժը կորցրել է 02.04.20 N 224-Ն)

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության 2000 թվականի

դեկտեմբերի 26-ի թիվ 255 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Արցախի Հանրապետության տարածքում վաճառվող արտադրանքի,

ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման)

(վերնագիրը փոփ. 02.04.20 N 224-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգի դրույթները տարածվում են Արցախի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող և ձեռնարկատիրական գործունեության առարկաներ (արտադրանք, ապրանք) վաճառող (այդ թվում` կոմիսիոն հիմունքներով) կազմակերպությունների, այդ թվում օտարերկրյա կազմակերպությունների կողմից Արցախի Հանրապետությունում ստեղծված` առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտներ) վրա, որոնք ունեն ապրանքների անմիջական ցուցադրության և վաճառքի վայր:

Սույն կարգի դրույթները չեն տարածվում ոչ նյութական ակտիվների, անշարժ գույքի, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հրատարակվող թերթերի վաճառքի վրա:

(1-ին կետը խմբ. 29.11.2004 N 478, փոփ. 02.04.20 N 224-Ն)

2. Սույն կարգի առաջին կետում նշված կազմակերպությունները հաշվապահական հաշվառման, իսկ անհատ ձեռնարկատերը եկամուտների և դրանց հետ կապված ծախսերի հաշվառման գործող կարգին զուգընթաց առևտրի իրականացման վայրում վարում են արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գիրք (այսուհետև` գրանցման գիրք, էջի ձևը կցվում է):

(2-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478)

3. Գրանցման գրքի էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո տնտեսավարող սուբյեկտն իր հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում գրավոր հայտ (համաձայն ձև 2-ի)` գրանցման գրքի կնքման և համարակալման համար: Հարկային մարմինը հայտն ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում կնքում և համարակալում է գրանցման գիրքը:

Կնքված և համարակալված գրանցման գրքերը խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են հարկային մարմնում

Գրանցման գրքի կազմի վրա նշվում է տնտեսավարող սուբյեկտի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու (բնակության) վայրը և գրքի հերթական համարը: Առևտրի իրականացման վայրի (կետի) հասցեն տնտեսավարող սուբյեկտի գտնվելու (բնակության) վայրից տարբերվելու դեպքում նշվում է նաև այդ վայրի (կետի) հասցեն:

(3-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478)

4. Առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի, այդ թվում` նույն հասցեում, դրա մասին նշում կատարելով գրանցման գրքի կազմի վրա) համար վարվում է առանձին գրանցման գիրք: (երկրորդ նախադասությունը հանվել է 29.11.2004 N 478)

(4-րդ կետը փոփ. 29.11.2004 N 478)

4.1 Սույն կարգին համապատասխան էլեկտրոնային գրանցում (հաշվառում) կարող են իրականացնել (էլեկտրոնային գիրք կարող են վարել) վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցման (հաշվառման) գրքեր վարելու պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնք հաշվառումը վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով և սույն կարգին համապատասխան հաշվառել են էլեկտրոնային գիրք (գրքեր): Էլեկտրոնային գիրք հաշվառելու լիազորություն ունեցող անձինք և նրանց էլեկտրոնային թվային ստորագրությունները գրանցվում և հաշվառվում են հարկային մարմնում:

(4.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

4.2 Էլեկտրոնային գիրք (գրքեր) հաշվառելու համար սույն կարգի 4.1-ին կետում նշված հարկ վճարողները հարկային մարմին են ներկայացնում էլեկտրոնային գրքերի գրանցման հայտ` նշելով առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման յուրաքանչյուր վայրի (կետի) տվյալները (առևտրի վայրի հասցեն, իսկ չհասցեավորված վայրի դեպքում` համապատասխան վայրի անվանումը):

Առաջին անգամ հայտը լրացվում է ներկայացման պահի դրությամբ հարկ վճարողի այն առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար, որոնց մասով նախատեսվում է վարել էլեկտրոնային գրքեր, ինչի վերաբերյալ գրանցման հայտում կատարվում է համապատասխան նշում: Հետագայում առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման նոր վայրերի (կետերի) համար էլեկտրոնային գիրք հաշվառելու նպատակով լրացվում և ներկայացվում են առանձին հայտեր:

(4.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

4.3 Հարկային մարմինը հայտը ստանալուց հետո ոչ ուշ, քան 2 աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկում է ծանուցում հայտում նշված` առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման բոլոր վայրերի (կետերի) էլեկտրոնային գրքերի հերթական համարների վերաբերյալ:

(4.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

4.4 Ծանուցման ստացմանը հաջորդող օրվանից գրանցման հայտով ներկայացված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար սույն կարգին համապատասխան ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները (գրանցված) հաշվառված են համարվում բացառապես համապատասխան էլեկտրոնային գրքում սույն կարգին համապատասխան գրանցված լինելու դեպքում:

(4.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

4.5 էլեկտրոնային գիրքը (գրքերը) հաշվառումից հանելու համար հարկ վճարողը հաշվառման վայրի հարկային մարմին է ներկայացնում դադարեցման հայտ` լրացնելով հարկ վճարողի և համապատասխան առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) տվյալները, դադարեցման ամսաթիվը:

(4.5-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

4.6 Դադարեցման հայտով ներկայացված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրերի (կետերի) համար համապատասխան էլեկտրոնային գրքերում գրանցված փաստաթղթերը չեն համարվում օրենքին համապատասխան կատարված գրանցումներ:

(4.6-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

5. Լրացված-ավարտված գրանցման գրքերը պահվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ` մինչև այդ գրքում ամենավերջին գրանցման օրից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Արցախի Հանրապետության հարկային մարմիններին նրանց պահանջի դեպքում:

Գրանցման գրքի լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով նոր գրանցման գիրք է ներկայացնում հարկային մարմին` կնքման և համարակալման համար:

Լրացված-ավարտված գրքում գրանցված, սակայն չիրացված (չվաճառված) արտադրանքի, ապրանքների մնացորդը շարունակվում է հաշվառվել լրացված-ավարտված գրքում` մինչև իրացումը (վաճառքը)` բացառությամբ գնային փոփոխությամբ պայմանավորված նոր տողից գրանցման դեպքերի:

Մինչև գրանցման գրքի լրանալ-ավարտվելը տնտեսավարող սուբյեկտը սույն կարգի 3-րդ կետով սահմանված կարգով կարող է նոր գրանցման գիրք ներկայացնել հարկային մարմին` կնքման և համարակալման: Նոր գրանցման գրքում գրանցումները կատարվում են հարկային մարմին ներկայացված` լրացված-ավարտված գրանցման գրքի վերջին գրառումից անմիջապես հետո հարկային մարմնի կողմից «Գիրքն ավարտված է» նշումը կատարվելուց և կնքվելուց հետո:

(5-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478, փոփ. 02.04.20 N 224-Ն)

5.1 «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով վարելու դեպքում, տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգումների ժամանակ` ստուգման հանձնարարագրի հիման վրա, ստուգում իրականացնող անձանց տրամադրել համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը:

(5.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

5.2 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրվում է էլեկտրոնային կրիչով` համապատասխան պահանջը ստանալուց անմիջապես:

(5.2-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

5.3 Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը պետք է պարունակի առնվազն տվյալ կազմակերպության անունից հարկային մարմին հաշվետվություններն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի էլեկտրոնային ստորագրությունը: Հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը կարող է ստորագրվել նաև կազմակերպության այլ պաշտոնատար անձանց էլեկտրոնային ստորագրությամբ:

(5.3-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

5.4 Էլեկտրոնային կրիչով հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենի՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց հանձնումը կատարվում է հանձնման-ընդունման ակտով, որը ստորագրվում է կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ վերջինիս փոխարինող անձի կամ հարկային հաշվետվությունների կազմման համար պատասխանատու պաշտոնատար անձի (գլխավոր հաշվապահի) և հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրի միջոցով ստեղծված ֆայլի պատճենը տրամադրելու պահանջը ներկայացրած՝ ստուգում իրականացնող պաշտոնատար անձանց կողմից:

(5.4-րդ կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

 

II ՎԱՃԱՌՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

6. Գրանցման գրքերում գրանցման (հաշվառման) ենթակա են ձեռք բերված (սեփական արտադրության արտադրանքի դեպքում` վաճառքի իրականացման վայրում` (կետերում) ընդունված) բոլոր ապրանքները ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո` մինչև վաճառքի հանելը, բայց ոչ ուշ քան մինչև ապրանքները ստանալու օրվա ավարտը` անկախ առևտրի իրականացման ձևից (մեծածախ կամ մանրածախ), բացառությամբ սույն կետի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքի:

Արցախի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները գրանցման գրքերում ենթակա են գրանցման (հաշվառման) ապրանքները ստանալուց (ընդունելուց) անմիջապես հետո` մինչև վաճառքի հանելը, բայց ոչ ուշ, քան ապրանքները ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում, եթե հարկային մարմնի ներկայացուցչի կողմից սահմանված կարգով կազմվել է ապրանքանյութական արժեքների հաշվառման ամփոփագիր:

Տնտեսավարող սուբյեկտներն աշխատանքի ընթացքում (վաճառք իրականացնելիս) պարտավոր են գրանցման գիրքը պահել առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրում (կետում):

(6-րդ կետը խմբ. 02.04.20 N 224-Ն)

7. Գրանցման գրքում հերթական համարով նշվում են ապրանքի ստացման ամսաթիվը, մուտքի փաստաթղթի տվյալները (համարը, ամսաթիվը և ընդհանուր գումարը), ապրանքի անվանումը, չափի միավորը, քանակը, միավորի վաճառքի գինը (փոփոխությունները):

Գրանցման գրքում սխալ թույլ տալու դեպքում տողի վրա գրիչով գիծ է քաշվում այնպես, որ հնարավոր լինի կարդալ նախկին գրառումը և անմիջապես հաջորդ տողում կատարվում ճիշտ գրանցումը: Ջնջված տողի կողքին կատարվում է համապատասխան նշագրում սխալ գրառման մասին:

8. Տնտեսավարող սուբյեկտները մինչև ապրանքի վաճառքը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լրացնում և տեղադրում են գնապիտակներ:

(8-րդ կետը փոփ. 02.04.20 N 224-Ն)

9. Տնտեսավարող սուբյեկտների կողմից ապրանքների գների փոփոխման դեպքում լրացվում են գրանցման գրքի 9-11 սյունակները: Նույն ապրանքների գների երկրորդ փոփոխության դեպքում լրացվում են գրանցման գրքի 12-14 սյունակները: Ապրանքների գների երրորդ փոփոխության դեպքում գրանցման գրքում (ապրանքների (և դրանց գների) գրանցման մասին 1-ին, 2-րդ և 5-8-րդ սյունակներում) լրացվում է նոր տող հերթական համարով, միաժամանակ փակագծում նշվում է այդ ապրանքի առաջին (նախորդ) գրանցման տողի հերթական համարը: Ընդ որում, 2-րդ սյունակում նշվում է նոր գնով վաճառքը սկսելու ամսաթիվը, 7-րդ սյունակում` ապրանքների մնացորդի քանակը, որը ենթակա է վաճառքի նոր գնով, իսկ 8-րդ սյունակում` նոր գինը` սույն կարգով սահմանված ընդհանուր կարգով:

10. Գրանցման գրքում գրանցված գներից տարբերվող վաճառքի այլ գների գրանցումը պարտադիր չէ, եթե համապատասխան կարգով հաշվառվող փաստաթղթերով (հաշիվ-ապրանքագիր, գնման ակտ և այլն) հիմնավորվում է ապրանքների այլ գներով իրացումը:

11. Աշխատանքային օրվա վերջում տնտեսավարող սուբյեկտների կողմից ամեն օրվա արդյունքներով գրանցման գրքերում կատարվում է փաստացի կանխիկ հասույթների գրանցում` գրանցման գրքի վերջին վեց էջում «Օրական հասույթների գրանցման (հաշվառում)» մեկ տարվա համար նախատեսված մասում, ըստ ամսաթվերի (ձևը կցվում է): Այդ մասը (վեց էջը) լրանալուց-ավարտվելուց հետո տնտեսավարող սուբյեկտներին սույն կարգի 3-րդ և 5-րդ կետերին համապատասխան կարող է տրվել Արցախի Հանրապետության հարկային մարմինների կողմից կնքված «Օրական հասույթների գրանցման (հաշվառում)» մասի նոր էջեր հաջորդ մեկ տարվա համար: Հասույթների գումարները Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում մուտքագրվում են տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ` հաշվառելով դրամարկղային գրքերում, որոնք նույնպես սույն կարգի 3-րդ կետին համապատասխան պետք է կնքված և հաշվառված լինեն տնտեսավարող սուբյեկտի հաշվառման վայրի հարկային մարմնի կողմից:

(12-րդ կետը փոփ. 02.04.20 N 224-Ն)

12. Այն տնտեսավարող սուբյեկտները, որոնց համար հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է, կարող են սույն կարգի 11-րդ կետով սահմանված գրանցումները չկատարել:

12.1 Սույն բաժնում սահմանված` վաճառվող ապրանքների և դրանց գների գրանցմանը ներկայացվող պահանջները պարտադիր են նաև այն տնտեսավարող սուբյեկտների համար, ովքեր «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված գրանցումները վարում են լիազոր մարմնի կողմից սահմանած չափանիշներին բավարարող համակարգչային ծրագրերով:

(12.1-ին կետը լրաց. 14.10.2014 N 672-Ն)

 

III ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

13. Սույն կարգի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(13-րդ կետը փոփ. 02.04.20 N 224-Ն)

14. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գրանցումը ներառում է.

ա) գրանցման գրքի` ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 5-7-րդ սյունակների լրացումը (համապատասխան քանակի ըստ էության գրանցումը).

բ) սույն կարգի 6-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված պահանջի կատարումը.

գ) գրանցման գրքի օրական հասույթների գրանցման մասի լրացումը` բացառությամբ այն դեպքերի, երբ կիրառվում են հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

(14-րդ կետը լրաց. 29.11.2004 N 478)

15. Վաճառվող արտադրանքի, ապրանքների գների գրանցումը ներառում է գրանցման գրքի ապրանքների (և դրանց գների) գրանցման մասի էջի 8-րդ սյունակի լրացումը (իսկ գների փոփոխության դեպքում` սույն կարգի 9-րդ կետի պահանջի կատարումը):

16. Հարկային մարմինը սույն կարգի պահանջների կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն` Արցախի Հանրապետությունում ստուգումների բնագավառը կարգավորող օրենսդրությանը համապատասխան:

(16-րդ կետը խմբ. 29.11.2004 N 478, փոփ. 02.04.20 N 224-Ն)

17. Արցախի Հանրապետության հարկային մարմինների կողմից սույն կարգի պահանջների խախտումներ հայտնաբերելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը ճշգրտումներ (գրանցումներ) է կատարում գրանցման գրքում և հաշվառմանը վերաբերող այլ փաստաթղթերում:

(17-րդ կետը փոփ. 02.04.20 N 224-Ն)

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Հունվար

Փետրվար

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Մարտ

Ապրիլ

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

          

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Մայիս

Հունիս

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Հուլիս

Օգոստոս

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Սեպտեմբեր

Հոկտեմբեր

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

հասույթների մասի էջի ձև

օրական հասույթների գրանցում (հաշվառում)

 

200-թ.

Ամսաթիվը

Նոյեմբեր

Դեկտեմբեր

   

գումար

գումարը (տառերով)

գումար

գումարը (տառերով)

1.

           

2.

       

3.

          

4.

           

5.

          

6.

          

7.

         

8.

        

9.

               

10.

          

11.

          

12.

             

13.

          

14.

          

15.

          

16.

         

17.

          

18.

        

19.

         

20.

         

21.

        

22.

         

23.

           

24.

                   

25.

         

26.

        

27.

          

28.

         

29.

          

30.

         

31.

         

 

 

ապրանքների գրանցման մասի էջի ձև/

NN

Ապրանքների գրանցում

Վաճառքի գների գրանցում

Ապրանքի ստացման ամսաթիվը

Մուտքի փաստաթղթի`

Ապրանքի անվա-

նումը

Չափի միա- վորը

Քա-նակը

Միավորի վաճառքի գինը (դրամով)

I փոփոխություն

II փոփոխություն

համարը և ամսաթիվը

ընդհանուր գումարը (դրամով)

ամսա-

թիվը

մնա-

ցորդը

նոր գինը

ամսա-

թիվը

մնա-

ցորդը

նոր գինը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

                                           
                            
                             
                                     
                           
                                     
                           
                            
                              
                           
                           
                                 
                                
                                    
                              
                              
                             
                               
                           
                           
                            
                            
                                  
                           
                             

 

 

 

Ձև 2

 

ՀԱՅՏ

ՎԱՃԱՌՎՈՂ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ, ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳՆԵՐԻ (ՀԱՍՈՒՅԹԻ)

ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐՔԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

 Փաստաթղթի հերթական համարը   

 ԱՀ ֆինանսների նախարարության

 N___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

    

___________________________

 

հարկ վճարողներին սպասարկող

ստորաբաժանման պետ

   

     ___________________________

 

_________________________________________________________________

(հարկ վճարողի անունը, ազգանունը կամ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը,

հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ))

_________________________________________________________________

(հարկ վճարողի բնակության կամ գտնվելու վայրը)

   Խնդրում եմ հաշվառել վաճառվող արտադրանքի, ապրանքների և դրանց

   գների (հասույթի) գրանցման գիրքը (գրքերը).

 

 

 

1._____________________________________________ 

(առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրը (կետը),

 

______________________________________________

գրքի վարման ձևը),

   

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

2._____________________________________________

 

 

 ______________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

3._____________________________________________

 

 

 ______________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

 

   Նշված առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրի (կետի) համար նախկինում գիրք`

   1. չեմ հաշվառել.

              (ընդգծել)

 

   2. հաշվառել եմ հետևյալ առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրի (կետի) համար.

 

 

 

1. ____________________________________________ 

(առևտրի (անմիջական վաճառքի) իրականացման վայրը (կետը),

 

 

 _____________________________________________ 

գրքի վարման ձևը),

   

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

2. ____________________________________________

 

 

   ____________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

3. ____________________________________________

 

 

   ____________________________________________

 

էլեկտրոնային թղթային

 

 

 

անհրաժեշտ է նշել

 

Հաշվառումը վարվում է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից

սահմանված չափանիշներին բավարարող հետևյալ համակարգչային ծրագրով.*

 ____________________________________________________________________________

 ___________________________________________________________________

 

Կից ներկայացնում եմ՝

1. նշված հասցեի առկայությունը հիմնավորող իրավասու պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված տեղեկանքը.

2. հաշվապահական հաշվառման համակարգչային ծրագրից օգտվելու համապատասխան փաստաթղթի պատճենը*:

 

 

Հարկ վճարողի պաշտոնատար

կամ լիազորված անձ

 

__________________

(ստորագրությունը)

  __________________________

 (պաշտոնը, անունը, ազգանունը)

       

 Կ.Տ.

     
       ____ _______________ 20  թ.

 

_____________________________

* Լրացվում (ներկայացվում) է միայն էլեկտրոնային գիրք հաշվառելու դեպքում:

(Ձև 2-ը լրաց. 29.11.2004 N 478, խմբ. 02.04.20 N 224-Ն)

(Կարգը փոփ., խմբ. 02.04.20 N 224-Ն)