Համարը 
թիվ 16
Տեսակը 
Պաշտոնական Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
18.02.2005
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
18.02.2005
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«22» փետրվարի 2005թ.

Պետական գրանցման թիվ 333

նախարար                    Ռ. Հայրապետյան 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարար

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«18» փետրվարի 2005թ.

թիվ 16

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 16.12.2014 N 135-Ն, խմբ. 23.09.2022 N139-Ն)

 

Համաձայն «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասի

(նախաբանը փոփ. 23.09.2022 N139-Ն)

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

1. (կետն ուժը կորցրել է 16.12.2014 N 135-Ն)

2. Սահմանել հարկադիր կատարողների ատեստավորման անցկացման կարգն ու պայմանները` համաձայն հավելված 2-ի:

(2-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

 

 

 

Ռ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

 

 

Հավելված թիվ 1

ԼՂՀ արդարադատության նախարարի

2005 թվականի փետրվարի 18-ի

թիվ 16 հրամանի

 

ԿԱԶՄ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

(Հավելված 1-ը ուժը կորցրել է 16.12.2014 N 135-Ն) 

 

 

Հավելված 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

«18» փետրվարի 2005թ.

թիվ 16 հրամանի

 

ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

(վերնագիրը փոփ. 23.09.2022 N139-Ն)

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգը կարգավորում է հարկադիր կատարողի ատեստավորման հետ կապված հարաբերությունները:

2. Ատեստավորումը զբաղեցրած պաշտոնին հարկադիր կատարողի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանության որոշումն է:

3. Յուրաքանչյուր տարի հարկադիր կատարողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման: Հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

4. (կետն ուժը կորցրել է 23.09.2022 N139-Ն)

5. (կետն ուժը կորցրել է 23.09.2022 N139-Ն)

6. Ատեստավորման ենթակա չեն`

ա/ հարկադիր կատարման ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնողները,

բ/ տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չունեն հայտնել,

գ/ հղիության և ծննդաբերության կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել,

դ/ «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքով տվյալ տարում ծառայությունից ազատվողները:

(6-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

7. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, բացառությամբ հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողների:

(7-րդ կետը խմբ. 23.09.2022 N139-Ն)

8. Հղիության և ծննդաբերության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող հարկադիր կատարողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

(8-րդ կետը լրաց. 23.09.2022 N139-Ն)

 

2. Ատեստավորման նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը

 

9. Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պետի տեղակալը ատեստավորման հանձնաժողովին (այսուհետ նաև՝ հանձնաժողով) է ներկայացնում յուրաքանչյուր տարի պարտադիր ատեստավորման ենթակա գլխավոր և առաջատար խմբերի պաշտոններ զբաղեցնող հարկադիր կատարողների ցուցակը:

(9-րդ կետը փոփ., լրաց. 23.09.2022 N139-Ն)

10. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողները ոչ ուշ, քան ատեստավորումից մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

11. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ատեստավորման հանձնաժողովին է ներկայացվում հարկադիր կատարողի ծառայողական բնութագիրը:

(11-րդ կետը լրաց. 23.09.2022 N139-Ն)

12. Հարկադիր կատարողը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

Բնութագրին համաձայն չլինելու դեպքում հարկադիր կատարողը կարող է ներկայացնել գրավոր առաջարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են ատեստավորման հանձնաժողովին:

13. Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի տվյալներ հարկադիր կատարողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում հարկադիր կատարողի կողմից կատարած աշխատանքների վերլուծության վրա:

14. Հարկադիր կատարողի ղեկավարը պարտավոր է

ա/ վերլուծել ատեստավորման ենթակա հարկադիր կատարողների աշխատանքային ցուցանիշները` նրանց զբաղեցրած կոնկրետ պաշտոնում,

բ/ ատեստավորման ենթակա հարկադիր կատարողների հետ անցկացնել զրույց նրանց գործնական, անձնական հատկանիշների, մասնագիտական պատրաստվածության և աշխատաոճի վերաբերյալ, տալ անհրաժեշտ հանձնարարականներ թերությունների վերացման և աշխատանքների բարելավման նպատակով:

15. Ատեստավորման ենթակա հարկադիր կատարողների ծառայողական բնութագրերը մինչև ատեստավորման անցկացումը մեկ շաբաթ առաջ հանձնվում են ատեստավորման հանձնաժողովին:

(15-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

 

3. Ատեստավորման հանձնաժողովի խնդիրները և լիազորությունները

 

16. Հանձնաժողովի խնդիրներն են`

ա/ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համար արհեստավարժ կադրերի ընտրության և ծառայողական առաջխաղացման արդյունավետ իրագործումը,

բ/ անցկացվող ատեստավորման թափանցիկության և հրապարակայնության ապահովումը,

գ/ ատեստավորման միջոցով հարկադիր կատարողի` իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության, ինչպես նաև ծառայողական առաջխաղացման նպատակահարմարության գնահատումը:

(16-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

17. Ատեստավորման հանձնաժողովը`

ա/ իրականացնում է քննարկումներ առանձին հարցերի շուրջ և ընդունում որոշումներ.

բ/ ամփոփում է ատեստավորման արդյունքները,

գ/ քվեարկության արդյունքում ընդունում է որոշում,

դ/ քննարկում է ատեստավորման արդյունքների հետ կապված ատեստավորման մասնակիցների բողոքները, անհրաժեշտության դեպքում տալիս է նոր եզրակացություն,

ե/ իրականացնում է օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:

 

4. Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպումը

 

18. Հանձնաժողովն իր աշխատանքները իրականացնում է նիստերի միջոցով:

19. Հանձնաժողովը որոշումներն ընդունում է քվեարկության միջոցով:

20. Հանձնաժողովի ընդունած որոշումներն իրավազոր են, եթե դրանց ընդունմանը մասնակցել է հանձնաժողովի անդամների 2/3:

21. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած հանձնաժողովի անդամների մեծամասնությամբ:

22. Հանձնաժողովի որոշումները ձևակերպվում են գրավոր և ստորագրվում են հանձնաժողովի նախագահի և քարտուղարի կողմից:

 

5. Հանձնաժողովի նախագահը

 

23. Հանձնաժողովի նախագահը`

ա/ կազմակերպում և ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները,

բ/ վարում է հանձնաժողովի աշխատանքները,

գ/ հարցազրույցի ժամանակ կարող է դադարեցնել անհարկի ծավալված բանավեճը,

դ/ որոշում է ատեստավորման հետ կապված հարցերի, դիմումների ու բողոքների քննարկման հերթականությունը` այն համաձայնեցնելով հանձնաժողովի անդամների հետ,

ե/ Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ իր գործառույթների իրականացումը ժամանակավորապես վերալիազորում է հանձնաժողովի այլ անդամի:

(23-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

 

6. Հանձնաժողովի անդամը

 

24. Հանձնաժողովի անդամը`

ա/ հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է` հանձնաժողովի նիստը,

բ/ մասնակցում է հարցազրույցի անցկացմանը և իրավունք ունի հարցեր տալու մասնակիցներին,

գ/ հարցազրույցից հետո մասնակցում է հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր ատեստավորվողի համար անցկացվող փակ գաղտնի քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,

դ/ մասնակցում է քվեաթերթիկների ձայները հաշվելուն,

ե/ ստորագրում է ատեստավորման եզրակացությունը, իսկ հատուկ կարծիք ունենալու դեպքում ստորագրության կողքին գրում է «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և առանձին թղթի վրա շարադրած ու ստորագրած կարծիքը կցում է,

զ/ ծանոթանում է նիստերի արձանագրություններին,

է/ իրականացնում է սույն կարգով և այլ իրավական ակտերով իրեն վերապահված լիազորություններ:

 

7. Հարցազրույցի անցկացումը

 

25. Հարկադիր կատարողի ատեստավորումը անցկացվում է հարցազրույցի միջոցով:

26. Հարցազրույցը անցկացվում է հարկադիր կատարողի` իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված գործառութային պարտականությունների իմացությունը ստուգելու նպատակով:

Հարցազրույցի ընթացքն արձանագրվում է:

27. Հանձնաժողովը յուրաքանչյուր հարկադիր կատարողի հետ հարցազրույցը անցկացնում է առանձին: Հարցազրույցի ընթացքում հանձնաժողովի հարց տվող անդամը, լսելով հարկադիր կատարողի պատասխանը, բարձրաձայն հաստատում է պատասխանի ճիշտ կամ սխալ լինելու մասին, իսկ սխալ պատասխանի դեպքում ասում է ճիշտ պատասխանը:

28. Հարկադիր կատարողի հետ հարցազրույցն ավարտելուց անմիջապես հետո հարցազրույցի արդյունքների ամփոփման համար անցկացվում է փակ գաղտնի քվեարկություն:

29. Հարցազրույցից հետո հանձնաժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը`

ա/ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին,

բ/ կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն,

գ/ կարող է ներկայացվել խրախուսման,

դ/ ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով և առաջարկել հարկադիր կատարողին գործուղելու վերապատրաստման,

ե/ չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

30. Հանձնաժողովի նախագահը բացում է քվեատուփը, մեկ առ մեկ հանում է քվեաթերթիկները և բարձրաձայն հայտարարում հարկադիր կատարողի ազգանունը, անունը, հայրանունը և տված ձայների կողմ կամ դեմ լինելը: Մեկից ավելի նշում պարունակող կամ ոչ մի նշում չպարունակող քվեաթերթիկը համարվում է անվավեր:

Հանձնաժողովի նախագահի հայտարարություններն արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:

(30-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

31. Քվեարկության արդյունքում ընդունված է համարվում այն որոշումը, որը ստացել է քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ ձայները: Եթե որոշումներից ոչ մեկի վերաբերյալ չի հավաքվել քվեարկությանը մասնակցած` հանձնաժողովի անդամների կեսից ավելիի կողմ ձայն, ապա քվեարկության են դրվում երկու առավել կողմ ձայներ հավաքած որոշումները: Այդ որոշումներից ընդունված է համարվում առավել կողմ ձայներ հավաքած որոշումը, իսկ հավասար ձայների դեպքում` հարկադիր կատարողի համար առավել նպաստավորը:

 

8. Ատեստավորման արդյունքների ամփոփումը

 

32. Ատեստավորման ավարտից հետո հանձնաժողովն ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր հարկադիր կատարողի համար կազմում է ատեստավորման թերթ /ձևը կցվում է/:

33. Ատեստավորման թերթը պետք է ստորագրեն հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և անդամները:

34. Հարկադիր կատարողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո ոչ ուշ, քան 3 օրվա ընթացքում: Հանձնաժողովը քննարկում է բողոքը և ընդունում որոշում: Հարկադիր կատարողը բողոքարկման արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում դրանք կարող է բողոքարկել վերադասության կամ դատական կարգով, բայց ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքների հայտարարման օրվանից հետո յոթ օրվա ընթացքում: Հարկադիր կատարողը ցանկության դեպքում, կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:

35. Ատեստավորման հանձնաժողովը ատեստավորման օրվանից մեկշաբաթյա ժամկետում ատեստավորման արդյունքները և կայացրած որոշումները ներկայացնում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարին, որը ոչ ուշ, քան տասնօրյա ժամկետում ընդունում է որոշում:

(35-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

36. Հարկադիր կատարողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա` ծառայություն ներկայանալու օրվանից հետո եռօրյա ժամկետում:

37. Հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան պահպանվում և արխիվացվում են:

(37-րդ կետը փոփ. 23.09.2022 N139-Ն)

38. Ատեստավորման արդյունքները պահվում են հարկադիր կատարողի անձնական գործում:

39. Հարկադիր կատարողների առաջին ատեստավորումն անցկացվելու է 2005թ. նոյեմբերի 1-ից:

(հավելված 2-ը փոփ., խմբ., լրաց. 23.09.2022 N139-Ն)

 

 

Ձև 

ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ

/հարկադիր կատարողի/

___________________________________________________________________________________

Ատեստավորման ձև

''______''

''______''  հարցազրույց

1. Ազգանունը, անունը, հայրանունը _______________________________________________________

2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը _______________________________________________________

3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնի անվանումը և այդ պաշտոնում նշանակվելու

տարեթիվ ___________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

4. Նախորդ ատեստավորման եզրակացությունը_______________________________________________

___________________________________________________________________________________

5. Հարկադիր կատարողին հարցազրույցի փուլում տրված հարցերը և դրանց պատասխանները /համառոտ/

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

6. Քվեարկությանը մասնակցել են ատեստավորման հանձնաժողովի _______________________________

անդամները, որոնցից կողմ են քվեարկել _____________________ անդամ:

7. Հարցազրույցի արդյունքում ատեստավորման հանձնաժողովի ընդունած որոշումը.

___________________________________________________________________________________

___________________________________________________________________________________

 

Հանձնաժողովի

նախագահ _________________________________________________           ____________________

                             /պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը/                                  ստորագրությունը

 

Հանձնաժողովի

անդամներ _________________________________________________           ____________________

                           /պաշտոնը, ազգանունը, անունը, հայրանունը/                                    ստորագրությունը

 

_____________________ (_________________)

_____________________ (_________________)

_____________________ (_________________)

_____________________ (_________________)

_____________________ (_________________)

 

Հանձնաժողովի քարտուղար _______________________________    (_________________)

Ատեստավորման անցկացման ամսաթիվը __________ _______________________20__թ.

Ատեստավորման թերթի հետ ծանոթացա` _________________________________    (__________)

                                                                    /Ա .Ա.Հ. հարկադիր կատարողի կոչումը/

                                                                                    _____ _____________________20__թ.

 

(Ձևը փոփ. 23.09.2022 N139-Ն)