ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«23» հոկտեմբերի 2007թ. |
N 440 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմն ու չափը հաստատելու մասին
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ԼՂՀ օրենքի 11-րդ հոդվածով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007թ. սեպտեմբերի 25-ի «ԼՂՀ կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-9 հրամանագրին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007թ. հոկտեմբերի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը բաժանման ձևով վերակազմակերպելու մասին» թիվ 408 որոշմանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել՝
ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«23» հոկտեմբերի 2007թ.
թիվ 440 որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը (այսուհետև՝ նախարարություն) գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է մշակույթի, երիտասարդության հարցերի, ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների հարաբերությունների համակարգման և վերահսկողության բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:
2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:
3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան:
5. Նախարարությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգում ընդգրկվում են նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններ և հիմնարկներ:
Նախարարության համակարգում ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով գործում է նախարարության «Ղուկասյան եղբայրների անվան Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնը»:
7. Նախարարության հիմնական նպատակները և խնդիրներն են՝
1) Մշակույթի բնագավառում՝
ա. մշակութային ժառանգության պահպանությունը, պաշտպանությունը, ուսումնասիրությունը, հանրահռչակումը,
բ. մշակույթի` որպես զարգացման միջոցի հասարակական գիտակցմանը նպաստելը,
գ. հասարակության ստեղծագործական ներուժի վերարտադրման և զարգացման պայմանների ստեղծումը,
դ. մշակութային նոր արժեքների ստեղծմանը նպաստելը,
ե. մշակութային արժեքներին հաղորդակցվելու և մշակութային ծառայություններից օգտվելու մատչելիության ապահովումը,
զ. համահայկական և միջազգային համագործակցության զարգացումը,
է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս գտնվող արցախյան մշակութային արժեքների պահպանությանը նպաստելը միջազգային նորմերի շրջանակներում.
2) Երիտասարդության բնագավառում՝
ա. երիտասարդության ինքնիրացման, սոցիալական և տնտեսական կայացման երաշխիքների ու զարգացման բարենպաստ պայմանների ապահովումը,
բ. երիտասարդության շրջանում ազգային արժեքային կողմնորոշման ամրապնդումը, առողջ ապրելակերպի, հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության խթանումը,
գ. հանրապետության հասարակական-քաղաքական կյանքում երիտասարդության ակտիվության խթանումը.
3) ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգման և վերահսկողության ապահովումը։
II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) մշակում է օրենսդրական և այլ նորմատիվ իրավական ակտերի նախագծեր, ընդհանրացնում իրավական ակտերի գործնական կիրառումը և ներկայացնում առաջարկություններ մշակույթի, երիտասարդության հարցերի բնագավառներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ.
2) մշակում և իրականացնում է հայեցակարգեր ու պետական նպատակային ծրագրեր մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում.
3) իր իրավասության սահմաններում մասնակցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի նախագծի մշակմանը.
4) մշակում ու իրականացնում է մշակութային արժեքների ապօրինի արտահանումն ու ապօրինի ներմուծումը, մշակութային արժեքների նկատմամբ սեփականության իրավունքի ապօրինի փոխանցումը կանխող և կանխարգելող միջոցառումներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
5) ապահովում է պետական թանգարանային, գրադարանային հավաքածուների պետական հաշվառումը, պահպանությունը, վերականգնումը, համալրումը, ուսումնասիրումը, ներկայացումը և հանրահռչակումը.
6) իրականացնում է պետական սեփականություն համարվող մշակութային արժեքների, թանգարանային, գրադարանային հավաքածուների կառավարումը, իրացնում՝ պետության անունից գնման նախապատվության իրավունքը.
7) ներդնում է մշակութային արժեքների անվտանգության և տեղեկատվության ապահովման արդիական համակարգեր` պետական թանգարաններում, գրադարաններում և պետական այլ պահոցներում.
8) սահմանում է պետական թանգարաններում թանգարանային առարկաներին և թանգարանային հավաքածուներին հաղորդակցվելու պայմանակարգ (ռեժիմ).
9) իրականացնում է գրադարանային աշխատանքների միջգերատեսչական համակարգումը, ստեղծում տեղեկատվական-գրադարանային ցանցեր.
10) սահմանում է իր ենթակայության գրադարաններում գրքային հավաքածուներից օգտվելու կանոնակարգ և ապահովում գրադարանային հավաքածուների պահպանվածությունը.
11) ապահովում է ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հավաքագրման, ուսումնասիրման, տարածման և հանրահռչակման կազմակերպումն ու իրականացումը.
12) նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների մշակութային ինքնության պահպանմանն ու զարգացմանը.
13) պետական աջակցություն է ցուցաբերում մշակույթի ոլորտի կազմակերպություններին, արվեստի բոլոր տեսակների և ձևերի զարգացմանը, մշակույթի ու արվեստի գործիչների ստեղծագործական գործունեությանը, մշակութային ականավոր գործիչների ստեղծագործական ժառանգության պահպանությանը, ստեղծագործական ներուժի բացահայտմանն ու զարգացմանը.
14) նպաստում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում, հյուրախաղային և ցուցահանդեսային գործունեության ընդլայնմանը, ստեղծագործական խմբերի ու մշակութային, կրթական, գիտական և երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության, կապերի ու շփումների ստեղծմանն ու զարգացմանը.
15) աջակցում է ժողովրդական ստեղծագործության պահպանմանը, տարածմանն ու զարգացմանը, մշակութաժամանցային գործունեության բազմազանության ապահովմանը.
16) ապահովում է գիտահետազոտական աշխատանքների իրականացումը մշակույթի բնագավառում.
17) միջազգային (ներառյալ համահայկական) մշակութային և երիտասարդական համագործակցության նպատակով այլ պետություններ է գործուղում ստեղծագործական խմբերի, անհատ կատարողների, մասնագետների, աջակցում մշակութային և երիտասարդական համագործակցության զարգացմանը.
18) համագործակցում և մասնակցում է հայկական և միջազգային մշակութային ու երիտասարդական կազմակերպությունների աշխատանքներին.
19) սահմանում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում բարեփոխումների ուղղություններն ու ապահովում դրանց իրականացումը.
20) իրեն վերապահված լիազորությունների սահմաններում իրականացնում է իր ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև առևտրային կազմակերպությունների բաժնետոմսերի և բաժնեմասերի կառավարումը, իր ենթակայության կազմակերպություններում կատարում է ֆինանսատնտեսական ու արտադրական գործունեության փաստաթղթային ուսումնասիրություններ և վերստուգումներ (աուդիտ), իրականացնում վերահսկողություն բյուջետային միջոցների ծախսման և պետության սեփականություն համարվող գույքի արդյունավետ օգտագործման նկատմամբ.
21) սահմանում է մշակույթի և երիտասարդության բնագավառներում գիտատեխնիկական զարգացման ուղղությունները, աջակցում համապատասխան ոլորտների կազմակերպությունների տեխնիկական վերազինմանը.
22) ապահովում է ոլորտի տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների զարգացումը, մեթոդական ու խորհրդատվական ծառայությունների մատուցումը, ինչպես նաև մշակույթի պետական նպատակային ծրագրերին համապատասխան՝ տեղեկատվական, գիտահանրամատչելի, գիտամեթոդական, ուսումնական, գիտական, վերլուծական և այլ բնույթի նյութերի հրապարակումը.
23) ապահովում է փառատոների, ցուցահանդեսների, ցուցահանդես-վաճառքների, աճուրդների, գիտաժողովների, համաժողովների, սեմինարների (այդ թվում` համահայկական և միջազգային) և այլ միջոցառումների կազմակերպումը.
24) մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում իրենց վաստակով նշանավոր անձանց և արվեստագետներին ներկայացնում է պետական պարգևների, մրցանակների, պատվավոր կոչումների, գեղարվեստական խմբերին ու թատրոններին՝ ակադեմիական կոչման, սահմանում և շնորհում է նախարարության հատուկ պարգևներ.
25) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ պետական կազմակերպություններ ստեղծելու և իր ենթակայությանը հանձնված պետական կազմակերպությունները պատմական, հասարակական-քաղաքական, մշակույթի, արվեստի, գիտության նշանավոր գործիչների և անձանց անուններով կոչելու վերաբերյալ.
26) կրթության ոլորտի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի հետ համատեղ` մասնակցում է մշակույթի բնագավառում պետական կրթական չափորոշիչների մշակմանը.
27) ստեղծում և ներդնում է վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) վարման համակարգ ու համապատասխան գրանցամատյանների միջոցով մշակույթի բնագավառում վարում վարչական վիճակագրությունը, իրականացնում մշակութային և երիտասարդական կազմակերպությունների հաշվառումը.
28) ապահովում է մշակութային և երիտասարդության քաղաքականության քարոզչությունը զանգվածային տեղեկատվության միջոցներով.
29) կազմակերպում է մշակույթի և երիտասարդության բնագավառներում մասնագետների պատրաստման, վերապատրաստման ու վերաորակավորման աշխատանքները, իրականացնում մշակույթի բնագավառի ծրագրային ու գիտամեթոդական ապահովումը, մշակում և հաստատում է մշակույթի բնագավառի ղեկավար կադրերի մասնագիտական որակավորման չափանիշները.
30) ստեղծում է պետական միասնական տեղեկատվական համակարգ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում մշակութային և երիտասարդական քաղաքականության ապահովման նպատակով.
31) պետական կառավարման տարածքային մարմինների հետ համատեղ ապահովում է պետական մշակութային և երիտասարդական տարածքային քաղաքականության իրականացումը.
32) իրականացնում է նախարարության տեղեկատվական քաղաքականությունը և կազմակերպում հասարակայնության հետ կապերը.
33) երիտասարդության հիմնախնդիրների վերհանման, ոլորտի քաղաքականության իրացման նպատակով ապահովում է ոլորտի ուսումնասիրությունների իրականացումը.
34) աջակցում է երիտասարդների հասարակական ու նորարարական ակտիվության խթանմանը.
35) նպաստում է երիտասարդական կազմակերպությունների համագործակցության զարգացմանը և պետական աջակցություն ցուցաբերում նրանց գործունեությանը.
36) երիտասարդության շրջանում իրականացնում է հոգևոր-մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, ազգային, քաղաքացիական գիտակցության բարձրացմանը, ընտանեկան արժեքների պահպանմանն ուղղված ծրագրեր, աջակցում է ազատ ժամանցի ակտիվ և նպատակային կազմակերպմանը.
37) իրականացնում է ազգային փոքրամասնությունների հարցերին և կրոնի ու խղճի ազատությանն առնչվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն և վերլուծություն.
38) նախքան կրոնական կազմակերպության պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով պետական գրանցման ստացումը` կրոնական կազմակերպության ներկայացրած համապատասխան փաստաթղթերի հիման վրա տալիս է փորձագիտական եզրակացություն.
39) ապահովում է ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորվող հարաբերությունների համակարգումն ու վերահսկողությունը.
40) տալիս է առաջարկություններ ոլորտի զարգացման ու համակարգի գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ.
41) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:
III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Նախարարությունը կառավարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը (այսուհետ՝ նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ: Նախարարն ունի տեղակալ (տեղակալներ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետը՝ խորհրդակցելով նախարարի հետ:
Նախարարն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:
10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:
11. Նախարարը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին:
12. Նախարարը՝
1) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.
2) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
3) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն.
4) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակումներ է կատարում նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժերի միջոցներ.
6) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.
7) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.
8) սահմանում է աշխատանքի բաշխում տեղակալի (տեղակալների) միջև.
9) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության աշխատակազմի ղեկավարի, նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
10) լսում է և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.
11) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված պետական սեփականության պահպանության ու օտարման նկատմամբ.
12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը.
13) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.
14) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
15) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.
16) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալը:
14. Նախարարի տեղակալը՝
1) համակարգում է նախարարության համակարգի աշխատանքները՝ նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման՝ իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր լիազորության սահմաններում համակարգում է նախարարության տարբեր բնագավառներում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով՝ տալով ցուցումներ ու հանձնարարականներ.
3) նախարարության նպատակներին և խնդիրներին համապատասխան՝ իրականացնում է մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառների՝ նախարարության համակարգի մարմիններին որոշակի հանձնարարականների և առաջադրանքների սահմանում, դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
4) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
5) համակարգում է իրեն հանձնարարված աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
6) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
7) համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները նախարարության տարբեր բնագավառներում.
8) պարբերաբար նախարարին է ներկայացնում տեղեկատվություն մշակույթի և երիտասարդության հարցերի բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ.
9) ապահովում է նախարարի հրամանների ու ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.
10) նախարարին և աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ նրանց վերաբերող հարցերի մասին.
11) նախարարի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:
15. Նախարարը կարող է ունենալ խորհրդականներ, մամուլի քարտուղար և օգնականներ, որոնց միջև սահմանում է պարտականությունների բաշխումը:
IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության (այդ թվում՝ նրա կազմում գործող գործակալությունների ու տեսչությունների)՝ օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նախարարության մասնակցության ապահովումն է:
17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
18. Նախարարության աշխատակազմը գործում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
19. Նախարարության աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
20. Նախարարության աշխատակազմն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
22. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառույթների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
23. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
24. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
25. Նախարարության աշխատակազմի անվանումն է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմ:
26. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` քաղաք Շուշի, Հախումյան փողոց, 28:
V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ
27. Նախարարության աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով՝ ձևավորվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքների միջոցով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
28. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու նախարարության աշխատակազմի գույքը:
29. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իր գույքը:
VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
30. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները (գործակալություններ, տեսչություններ):
31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:
32. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ՝ նախարարի ներկայացմամբ:
33. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն օրենքով, իսկ առանձին դեպքերում` նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայությունների մատուցման, վերահսկողության գործառույթներ և պատասխանատվության միջոցներ կիրառող մարմին է:
34. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է նաև նախարարության աշխատակազմի առանձին գործառույթները կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
35. Առանձնացված ստորաբաժանումն իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և նախարարության աշխատակազմի ու իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
37. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը և նախարարը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
Նախարարության աշխատակազմը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ղեկավարը, որին օրենքով սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
38. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը՝
1) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.
2) հաստատում է նախարարության աշխատակազմի կանոնադրությունը և դրանում կատարում փոփոխություններ.
3) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.
4) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.
5) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
39. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
40. Նախարարության աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար: Նախարարության աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
41. Նախարարության աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, նախարարի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
42. Նախարարության աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրան փոխարինում է նրա տեղակալը կամ այլ աշխատող՝ նախարարի հրամանով:
43. Նախարարության աշխատակազմի ղեկավարը՝
1) առանց լիազորագրի իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր՝ դատարանում գործը վարելու և դատավարական այլ գործողություններ իրականացնելու համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով հիմնադրի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
3) իր իրավասության սահմաններում տալիս է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է նախարարության աշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.
6) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.
8) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.
9) կազմակերպում է նախարարության բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.
10) կազմակերպում է նախարարությունում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.
11) վերահսկում է նախարարության աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.
12) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.
13) ապահովում է համագործակցությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.
14) կազմակերպում է նախարարությունում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.
15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
44. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության աշխատակազմի ղեկավարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:
45. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
46. Նախարարության աշխատակազմը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում է ֆինանսական, հարկային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
47. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
IX . ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
48. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:
(Հավելված 1-ը խմբ. 02.11.2015 N 715-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«23» հոկտեմբերի 2007թ.
թիվ 440 որոշման |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ
ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների բաժին
2. Ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժին
3. Միջոցառումների կազմակերպման և կապերի բաժին
4. Երիտասարդության հարցերի բաժին
5. Ֆինանսատնտեսագիտական բաժին
6. Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին
7. Քարտուղարություն
(Հավելված 2-ը խմբ. 25.12.2007 N 729, փոփ. 13.08.2008 N 567, խմբ. 28.10.2008 N 721, խմբ. 27.12.2012 N 956-Ն, խմբ. 28.12.2013 N 974-Ն, խմբ. 02.11.2015 N 715-Ն, խմբ. 23.12.2015 N 880-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«23» հոկտեմբերի 2007թ.
թիվ 440 որոշման |
Ց Ա Ն Կ
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարություն
| |
ՀՀ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Գումարը |
|
*013 |
1. |
պրոեկցիոն էկրան meg Polg |
1 |
1225824 |
| |
2. |
Hi-hipanas vk (երաժշտ. կենտրոն) |
1 |
127000 |
| |
3. |
DVD Monitor Rolson (հեռուստաց.) |
1 |
138000 |
| |
4. |
v/p JVC III (տեսամագնիտոֆոն) |
1 |
35000 |
| |
5. |
Էլ. լուսատու PAR-64 |
11 |
600000 |
| |
6. |
համակարգչի լրակազմ P-III |
1 |
60434.4 |
| |
7. |
համակարգիչ P2 |
1 |
400716 |
| |
8. |
ֆաքս |
1 |
219500 |
| |
9. |
քսերոքս canon 65-12 |
1 |
631764 |
| |
10. |
տպիչ լազերաշոթ-11-20 |
1 |
50000 |
| |
11. |
պրոցեսոր P II |
1 |
90000 |
| |
12. |
մոնիտոր "DELL" |
1 |
50000 |
| |
13. |
սկաներ |
1 |
120000 |
| |
14. |
պրոցեսոր P3 |
1 |
110000 |
| |
15. |
մոնիտոր «EIZO» |
1 |
50000 |
| |
16. |
ստեղնաշար |
1 |
5000 |
| |
17. |
մկնիկ |
1 |
1000 |
| |
18. |
պրոցեսոր |
1 |
Ա/Գ |
| |
19. |
մոնիտոր |
1 |
Ա/Գ |
| |
20. |
ստեղնաշար |
1 |
Ա/Գ |
| |
21. |
մկնիկ |
1 |
Ա/Գ |
| |
22. |
մկնիկի բարձիկ |
1 |
Ա/Գ |
| |
23. |
դինամիկներ |
1 |
Ա/Գ |
| |
24. |
ականջակալներ |
1 |
Ա/Գ |
| |
25. |
ուժային մալուխ |
1 |
Ա/Գ |
| |
26. |
դակումենտային կոմպլեկտ |
1 |
Ա/Գ |
| |
27. |
ինստալյացիոն դիսկ |
1 |
Ա/Գ |
| |
28. |
աուդիոմագնիտոֆոն |
1 |
73730 |
| |
|
Ընդամենը |
|
3987968.4 |
|
*014 |
29. |
վարագույր |
3.80 |
10640 |
| |
30. |
վարագույր |
3.00 |
8400 |
| |
31. |
գորգ |
1 |
230000 |
| |
32. |
վարագույր |
3.80 |
10640 |
| |
33. |
վարագույր |
1 |
24500 |
| |
34. |
վարագույր |
2.9 |
8120 |
| |
35. |
վարագույր |
5.20 |
14560 |
| |
36. |
վարագույր |
3.5մ |
9800 |
| |
37. |
վարագույր |
3.5մ |
9800 |
| |
|
Ընդամենը |
|
326460 |
|
*015 |
38. |
ավտոմեքենա ГАЗ-3110 |
1 |
3370185 |
| |
|
Ընդամենը |
|
3370185 |
|
*016 |
39. |
գրասեղան 2 փեղկանի |
2 |
124994 |
| |
40. |
սեղան կոմբինացված |
1 |
85000 |
| |
41. |
պահարան |
1 |
20000 |
| |
42. |
բազկաթոռ հին |
1 |
72000 |
| |
43. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
44. |
ռադիատոր 7 անիվ |
1 |
26500 |
| |
45. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
46. |
սեղան կոմբինացված |
1 |
6423 |
| |
47. |
պահարան |
1 |
10920 |
| |
48. |
գեղանկար |
1 |
Ա/Գ |
| |
49. |
բարձրախոս 24/3 |
2 |
525200 |
| |
50. |
բարձրախոս 14/30 |
1 |
272800 |
| |
51. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
52. |
էլ.ռադիատոր |
1 |
26000 |
| |
53. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
54. |
լույսի կառավարման սարք Dimmer |
1 |
548800 |
| |
55. |
լուսարձակ FAR-64 |
4 |
172000 |
| |
56. |
լույսային սարքավորում |
1 |
617350 |
| |
57. |
ֆերմա |
4 |
800000 |
| |
58. |
սեղան կոմբինացված |
1 |
8686 |
| |
59. |
սեղան 1 փեղկանոց |
1 |
6754.17 |
| |
60. |
պահարան կոմբինացված |
1 |
150000 |
| |
61. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
62. |
բազկաթոռ |
1 |
3960 |
| |
63. |
համակարգչի սեղան |
1 |
43566 |
| |
64. |
ռադիատոր 9 անիվ |
1 |
32400 |
| |
65. |
մագնիտոֆոն |
1 |
Ա/Գ |
| |
66. |
գեղանկար |
1 |
75000 |
| |
67. |
սեղան 2 փեղկանոց |
2 |
8090 |
| |
68. |
սեղան 1 փեղկանոց |
1 |
6754.17 |
| |
69. |
գրապահարան |
1 |
8826 |
| |
70. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
71. |
էլ.ռադիատոր |
1 |
26000 |
| |
72. |
գրապահարան |
1 |
89000 |
| |
73. |
սեղան 2 փեղկանոց |
2 |
9380 |
| |
74. |
սեղան 1 փեղկանոց |
2 |
4320 |
| |
75. |
գրապահարան |
1 |
53157 |
| |
76. |
բազկաթոռ |
2 |
60000 |
| |
77. |
պատի էլ. ջահ |
1 |
13000 |
| |
78. |
համակարգչի կոմպլեկտ P2 |
1 |
90000 |
| |
79. |
մոնիտոր samsung |
1 |
60000 |
| |
80. |
ստեղնաշար |
2 |
5000 |
| |
81. |
էլ. լար |
2 |
4000 |
| |
82. |
համակրգչային սեղան |
1 |
43567 |
| |
83. |
ռադիատոր 9 անիվ |
1 |
32400 |
| |
84. |
մկնիկ |
1 |
1000 |
| |
85. |
սեղան կոմբինացված |
1 |
8685 |
| |
86. |
պահարան |
1 |
89000 |
| |
87. |
համակրգչային սեղան |
1 |
54000 |
| |
87. |
ռադիատոր |
1 |
26000 |
| |
88. |
հեռուստացույց |
1 |
100000 |
| |
89. |
սեղան 2 փեղկանոց |
1 |
10823 |
| |
90. |
սեղան սովորական |
1 |
6254 |
| |
91. |
կոմբինացված պահարան |
1 |
13101 |
| |
92. |
համակարգչի լրակազմ |
1 |
120000 |
| |
93. |
համակարգչային սեղան |
1 |
43566 |
| |
94. |
բազկաթոռ |
1 |
30000 |
| |
95. |
թվային պրոյեկտոր
Mlitsukishe XL-5980 LII 1 |
1 |
2202960 |
| |
96. |
անխափան սնուցման սարք
UPS FPoo 1500ca |
1 |
50400 |
| |
97. |
ավտոմագնիտոֆոն Sony |
1 |
67670 |
| |
98. |
գրասեղան 1 փեղկանի |
1 |
45958 |
| |
99. |
սեղան 1 փեղկանոց |
1 |
47200 |
| |
100. |
հեռուստացույց |
1 |
100000 |
| |
|
Ընդամենը |
|
7456464.34 |
|
*019 |
101. |
նկարներ |
42 |
2442000 |
| |
|
Ընդամենը |
|
2442000 |
|
*069 |
102. |
օդաճնշական դողեր |
4 |
136000 |
| |
|
Ընդամենը |
|
136000 |
|
*071 |
103. |
ժամացույց |
2 |
2400 |
| |
104. |
կախարան |
1 |
Ա/Գ |
| |
105. |
հուշարձանի վկայագրեր |
612 |
3522143 |
| |
106. |
քիվ |
5.5 |
7150 |
| |
107. |
աթոռներ նոր |
10 |
140000 |
| |
108. |
վկայագրեր |
160 |
874172 |
| |
109. |
Ասկ. և Մարտակ. շրջ. վկայագրեր |
160 |
874000 |
| |
110. |
վկայագրեր |
40 |
218121 |
| |
111. |
վկայագրեր |
40 |
218121 |
| |
112. |
վկայագրեր |
80 |
436242 |
| |
113. |
մոնիտորի լրակազմ |
4 |
7333.2 |
| |
114. |
մալուխ |
1000մ |
200000 |
| |
115. |
պահարան |
1 |
5000 |
| |
116. |
հեռախոս |
1 |
6500 |
| |
117. |
պահարան |
8 |
Ա/Գ |
| |
118. |
բաժնի կողմից տպագրված գիրք |
|
874170 |
| |
119. |
Շուշիի հուշ. վկայագրեր |
|
872400 |
| |
120. |
Քաշաթ. և Շուշիի հուշ. վկայագրեր |
|
872400 |
| |
121. |
վկայագրեր |
|
872400 |
| |
122. |
գեղանկար |
1 |
Ա/Գ |
| |
123. |
ժամացույց |
1 |
8000 |
| |
124. |
հեռախոս |
1 |
4500 |
| |
125. |
էլ. թեյնիկ |
1 |
4500 |
| |
126. |
քիվ |
5.70 |
7410 |
| |
127. |
աթոռներ նոր |
3 |
36000 |
| |
128. |
ուսումնական ծրագիր |
120 |
139200 |
| |
129. |
աթոռներ |
3 |
42000 |
| |
130. |
հեռախոս |
1 |
11000 |
| |
131. |
աթոռներ նոր |
3 |
36000 |
| |
132. |
քիվ |
2.7 |
3510 |
| |
133. |
աթոռներ |
3 |
42000 |
| |
134. |
աթոռ |
3 |
ա/գ |
| |
135. |
ֆոտոխցիկ |
1 |
80000 |
| |
136. |
ձայնագրիչ |
1 |
40000 |
| |
137. |
աթոռ կիսափափուկ |
30 |
375000 |
| |
138. |
սեղան 1 փեղկանոց |
15 |
645000 |
| |
139. |
կախարան 10 տեղանոց |
1 |
17000 |
| |
140. |
սեղան 1 փեղկանոց |
1 |
40000 |
| |
141. |
էլ. սալիկ |
1 |
2417 |
| |
142. |
ռադիո |
1 |
423.5 |
| |
143. |
սեղանի կոմպլեկտ |
1 |
Ա/Գ |
| |
144. |
քիվ |
5.20 |
6760 |
| |
145. |
աթոռներ նոր |
2 |
24000 |
| |
146. |
բազկաթոռ հին |
2 |
Ա/Գ |
| |
147. |
հեռախոս |
2 |
15667 |
| |
148. |
աթոռ |
4 |
56000 |
| |
149. |
էլ. հովհար |
1 |
4500 |
| |
150. |
քիվ |
2.95 |
3835 |
| |
151. |
աթոռներ նոր |
4 |
48000 |
| |
152. |
էլ. սալիկ |
1 |
2417 |
| |
153. |
աթոռ |
2 |
28000 |
| |
154. |
երկաթե պահարան |
1 |
5000 |
| |
155. |
բազկաթոռ հին |
1 |
Ա/Գ |
| |
156. |
ամսագրային սեղանիկ |
1 |
Ա/Գ |
| |
157. |
աթոռներ հին |
5 |
Ա/Գ |
| |
158. |
ժամացույց |
1 |
7000 |
| |
159. |
կարնիզ |
2.85 |
3705 |
| |
160. |
աթոռ |
3 |
42000 |
| |
161. |
բազկաթոռ |
2 |
30000 |
| |
162. |
ալբոմ |
5 |
308 |
| |
163. |
քիվ |
2.95 |
3835 |
| |
164. |
օդափոխիչ |
1 |
5500 |
| |
165. |
աթոռներ |
4 |
48000 |
| |
166. |
հաշվիչ մեքենա |
1 |
7000 |
| |
167. |
աթոռներ |
4 |
64000 |
| |
168. |
կաբել ABBГ |
80 |
80000 |
| |
169. |
մալուխ RGB Extention RddR |
1 |
18984 |
| |
170. |
փոխանցիչ Grinder Changer 15 PD |
1 |
2790 |
| |
171. |
հեռախոս |
1 |
12000 |
| |
172. |
սեղանի լամպ |
1 |
6500 |
| |
173. |
գործվածքներ |
25մ |
50000 |
| |
174. |
հիշողության կրիչ UPS Flash C.,4Gb |
1 |
20640 |
| |
175. |
վարթակ, խոռոց |
51 |
10200 |
| |
176. |
տրայնիկ |
15 |
6000 |
| |
177. |
մալուխ |
40մ |
54800 |
| |
178. |
մալուխ |
20մ |
13000 |
| |
179. |
խոռոց |
35 |
12250 |
| |
180. |
արկղ |
1 |
7600 |
| |
|
Ընդամենը |
|
12236803.7 |
| |
|
Ասկերանի կինոմիավորում |
|
|
| |
181. |
շենք |
1 |
Ա/Գ |
| |
182. |
կինոէկրան |
1 |
Ա/Գ |
| |
183. |
չհրկիզվող արկղ (անսարք) |
1 |
Ա/Գ |
| |
184. |
աթոռներ |
3 |
Ա/Գ |
| |
|
Ընդամենը |
|
Ա/Գ |
| |
|
Մարտունու կինոմիավորում |
|
|
| |
185. |
շենք |
1 |
Ա/Գ |
| |
186. |
կլոր կնիք |
1 |
Ա/Գ |
| |
187. |
անկյունային դրոշման կնիք |
1 |
Ա/Գ |
| |
188. |
հրամանագրիք կինոպրոեկցիոն սարք. |
1 |
Ա/Գ |
| |
189. |
«ԿՊՑ» (անսարք) |
1 |
149735 |
| |
190. |
կարգավորիչ «50 ՎՈՒՆ-120» |
1 |
41839 |
| |
191. |
ուժեղացուցիչ «Զվակ» -4-25 (անսարք) |
1 |
132488 |
| |
192. |
կարգավորիչ «50 ՎՈՒՆ» (անսարք) |
3 |
156747 |
| |
193. |
ավտոմատ. բլոկ «ԱԿՊ-6» |
1 |
42120 |
| |
194. |
կինոէկրան 9x3.5 |
1 |
Ա/Գ |
|
195. |
կինոֆիլմ.ստուգման սեղան |
2 |
18092 |
| |
196. |
կպցնող մամլիկ |
2 |
4134 |
| |
197. |
ֆիլմոստատ խոնավ. «ՖԱ-6» |
2 |
1166 |
| |
198. |
տպագրիչ մեք. «Ուկրաինա» |
1 |
24565 |
| |
199. |
կոմբինացված սեղան |
1 |
25292 |
| |
200. |
գրասեղան (2 տումբ) |
1 |
10019 |
| |
201. |
կոմբինացված սեղան |
1 |
23606 |
| |
202. |
օդափոխիչ |
1 |
18903 |
| |
203. |
նստատեղ (4-փչացած, 396-գործող) |
400 |
560515 |
| |
204. |
չհրկիզվող արկղ |
2 |
10117 |
| |
205. |
գրապահարան |
1 |
3789 |
| |
206. |
աթոռներ |
10 |
16027 |
| |
207. |
վարագույր |
2/5.5մ |
3260 |
| |
208. |
դահլիճի լույսեր |
16 |
Ա/Գ |
| |
209. |
կինոմեխանիկի.բաղկաթոռ |
2 |
4615 |
| |
|
Ընդամենը |
|
1247029 |
| |
|
Շուշիի կինոմիավորում |
|
|
| |
210. |
շենք |
1 |
250000 |
| |
211. |
կինոէկրան |
1 |
1000 |
| |
212. |
կինոպրոեկցիոն սարք. (անսարք) |
3 |
3000 |
| |
213. |
ուժեղացուցիչ (անսարք) |
2 |
20000 |
| |
214. |
նստարաններ (4տեղանոց) |
125 |
250000 |
| |
|
Ընդամենը |
|
524000 |
| |
|
Մարտակերտի կինոմիավորում |
|
|
| |
215. |
կլոր կնիք |
1 |
Ա/Գ |
| |
216. |
անկյունային դրոշման կնիք |
1 |
Ա/Գ |
| |
217. |
հրամանագիրք |
1 |
Ա/Գ |
| |
218. |
կինոպրոեկցիոն սարք. «23-ԿՊԿ»3 |
2կոմպլեկտ |
Ա/Գ |
| |
219. |
կարգավորիչ «50 ՎՈՒԿ»120-1-2 (անսարք) |
120-1-2 |
Ա/Գ |
| |
220. |
բաժանիչ վահանակ «Pուկ» 5-3 |
1 |
Ա/Գ |
| |
221. |
կինոէկրան 9x3.5 |
1 |
Ա/Գ |
| |
222. |
կինոֆիլմ. ստուգման սեղան |
1 |
Ա/Գ |
| |
223. |
բարձրախոս-4 (աշխատող) |
1 |
Ա/Գ |
| |
224. |
թատերական նստարան (3 տեղանոց) |
1 |
Ա/Գ |
| |
225. |
կպցնող մամլիկ 35լ-2 |
1 |
Ա/Գ |
| |
226. |
ֆիլմոստատ խոնավ.«ՖԱ-6» |
2 |
Ա/Գ |
| |
227. |
կինոպրոեկցիոն սարք.կոմպլեկտ «ԿՆ-20Ա»
կինոպր. «ԿՆ-20Ա» N319931 |
1 |
Ա/Գ |
| |
228. |
ուժեղացուցիչ «6-ու-34» N8214737 (անսարք) |
1 |
Ա/Գ |
| |
229. |
ավտոմատիկ բլոկ «Բու-1»N3391 |
1 |
Ա/Գ |
| |
230. |
բարձրախոս 3Ա-230 |
2 |
Ա/Գ |
| |
231. |
սնուցման բաշխիչ բլոկ «ԲՊԿ» 08-78ՈՒԶ |
1 |
Ա/Գ |
| |
232. |
ծծող-ներծծող օդափոխիչ սարք. |
1 |
Ա/Գ |
| |
|
Ընդամենը |
|
Ա/Գ |
| |
|
Հադրութի կինոմիավորում |
|
|
| |
233. |
կլոր կնիք |
1 |
Ա/Գ |
| |
234. |
անկյունային դրոշման կնիք |
1 |
Ա/Գ |
| |
235. |
կինոտեսավ. վկայական N001153 |
1 |
Ա/Գ |
| |
236. |
աշխատանք. գրքույկ 22 հատ հին և 6 հատ միջուկ |
1 |
Ա/Գ |
| |
237. |
հրամանագիրք սկսած 63թ-01թ. |
23 |
Ա/Գ |
| |
238. |
նստարաններ 4 տեղանոց |
40 |
12320 |
| |
239. |
երկաթյա պահարան |
1 |
385 |
| |
240. |
երկաթյա պահարան |
1 |
77 |
| |
241. |
երկաթյա պահարան |
1 |
462 |
| |
242. |
գրասեղան |
1 |
308 |
| |
243. |
գրասենյակ. վահանակ |
1 |
77 |
| |
244. |
էլեկտրոհաշվիչ |
1 |
4000 |
| |
245. |
էկրան |
1 |
693 |
| |
246. |
ձայնաուղեցուց. 504-155 |
2 |
6468 |
| |
247. |
բաշխիչ գործիք |
1 |
1463 |
| |
248. |
կողպեք |
1 |
77 |
| |
249. |
կախիչ |
1 |
231 |
| |
250. |
կինոտեսավ. տոմսեր սերիա ՏԱ-010 N043001-050000 |
7000 |
Ա/Գ |
| |
251. |
ՎՑ-020 N22-25,ՏՌ-100 N21501-25000, |
4000 |
Ա/Գ |
| |
252. |
29501-50000 |
24000 |
Ա/Գ |
| |
|
Ընդամենը |
|
26561 |
| |
|
Օգտագործման համար ոչ պիտանի |
|
| |
253. |
ավտոմեք.անձնագր.Л4А3-969
Ծպետհամ. 5301АГТ
УАЗ-469ը -''- 8164АГЗ
ВАЗ-2121-''- 8165АГЗ |
_ |
_ |
| |
254. |
բենզոագրեգատ АБ-1N426072 |
1 |
1078 |
| |
255. |
կինոմեխանիկի աթոռ |
4 |
308 |
| |
256. |
տրանսֆորմատոր |
1 |
20000 |
| |
257. |
երկաթյա վառարան |
1 |
3000 |
| |
258. |
երկաթյա արկղ |
1 |
77 |
| |
259. |
վառարակ. խողովակ |
2 |
154 |
| |
260. |
գրասեղան |
2 |
616 |
| |
261. |
գրամեքենա «Ուկրաինա» |
2 |
2002 |
| |
262. |
կրակմարիչ |
2 |
184 |
| |
263. |
հեռախոս |
2 |
154 |
| |
264. |
կինոապարատ 23-կիկ-92-42 |
1 |
7238 |
| |
265. |
N 8036124 |
1 |
7238 |
| |
267. |
N 8035708 |
1 |
7238 |
| |
268. |
N 8036094 |
1 |
7238 |
| |
269. |
էլեկտրակ. ուղիչ 5 ՎՈՒԿ-120 N802325 |
1 |
2233 |
| |
270. |
էլեկտրակ. ուղիչ N802304 |
1 |
2233 |
| |
271. |
N80234 |
1 |
2233 |
| |
272. |
բաշխիչ գործիք ՌՈՒԿ-5-3 N7926 |
1 |
1848 |
| |
273. |
ֆիլմաստատ սեղան ՌԱՖ-8-9-15 |
1 |
1386 |
| |
274. |
N 400819-400265 |
2 |
10164 |
| |
275. |
ավտոկափարիչ 16-301 N10552 |
1 |
231 |
| |
276. |
էլեկտրահաշվառ. 3գծանոց. |
1 |
77 |
| |
277. |
գրասեղան |
1 |
77 |
| |
278. |
նստարաններ (4տեղանոց) |
10 |
3080 |
| |
279. |
մուտքի-ելքի լուսավորիչ |
4 |
308 |
| |
280. |
ավտոկարգավորիչ |
1 |
77 |
| |
281. |
սոսնձափոխիչ 35մմ |
1 |
77 |
| |
282. |
կախարան |
1 |
231 |
| |
283. |
գրքերի պահարան |
1 |
154 |
| |
284. |
գրասեղան |
1 |
308 |
| |
285. |
բազկաթոռ |
1 |
77 |
| |
286. |
աթոռ |
5 |
385 |
| |
287. |
վերափաթաթման սեղան |
1 |
924 |
| |
|
Ընդամենը |
|
82628 |
| |
|
Նորոգման կետ |
|
|
| |
288. |
Էլեկտրական հաշվիչ |
4 |
308 |
| |
289. |
գրասեղան |
1 |
385 |
| |
290. |
գրապահարան |
2 |
462 |
| |
291. |
ֆիլմոստատ |
3 |
308 |
| |
292. |
սոսնձափոխիչ |
2 |
616 |
| |
293. |
էկրան 8.2x3.45 |
1 |
308 |
| |
294. |
էկրան 4.4x3.95 |
1 |
385 |
| |
295. |
կինոմեխ. կոմպլեկտ. |
1 |
385 |
| |
296. |
կինոսարքավ. ԿՆ-19 |
1 |
4774 |
| |
297. |
Ուկրաինա N8311424 |
1 |
2079 |
| |
298. |
N8311353 |
1 |
1925 |
| |
299. |
N8216237 |
1 |
1925 |
| |
300. |
N8216104 |
1 |
1625 |
| |
301. |
բենզոագրեգատ |
1 |
1078 |
| |
302. |
կինոմեխանիկի մեդել |
1 |
539 |
| |
303. |
կինոսարքավ. ԿՆ-20խ N735196 |
1 |
10857 |
| |
304. |
բենզոագրեգատ N401922 |
1 |
1078 |
| |
305. |
N401823 |
1 |
1078 |
| |
306. |
N352192 |
1 |
1078 |
| |
307. |
ավտոընդունիչ |
1 |
462 |
| |
|
Ընդամենը |
|
31655 |
| |
|
Ֆիլմաստուգարան |
|
|
| |
308. |
էլեկտրոհաշվիչ |
1 |
77 |
| |
309. |
կինոմեխանիկի բազկաթոռ |
1 |
77 |
| |
310. |
սոսնձավորիչ |
1 |
26950 |
| |
|
Ընդամենը |
|
27104 |
|
*071 |
|
Ընդամենը |
|
14175780.7 |
| |
|
Ընդհանուր |
|
31894858.44 |
|
ԼՂՀ կառավարության
աշխատակազմի ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |