ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ПРАВИТЕЛЬСТВО НАГОРНО-КАРАБАХСКОЙ РЕСПУБЛИКИ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
П О С Т А Н О В Л Е Н И Е
ք.Ստեփանակերտ
г.Степанакерт
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին
Ելնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի 1995թ. փետրվարի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի լիազորությունների շրջանակներում գտնվող առանձին հարցեր ժամանակավորապես ԼՂՀ կառավարության որոշումներով կարգավորելու մասին» թ.ն.0118-1 որոշումից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստեղծման և գործունեության հիմունքները /կցվում է հավելված թիվ 1/:
2. ԼՂ Հանրապետության վիճակագրության պետական վարչությունը վերանվանել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչություն:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` մինչև 1995 թվականի մայիսի 1-ը վարչության կենտրոնական ապարատի կառուցվածքում ստեղծել պետական ռեգիստրի բաժին, իսկ շրջաններում` ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղական ներկայացուցչություններ:
4. Հաստատել`
ա/ ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությունը /կցվում է հավելված թիվ 2/,
բ/ (ենթակետն ուժը կորցրել է 19.06.2001 N 171)
գ/ (ենթակետն ուժը կորցրել է 19.06.2001 N 171)
դ/ ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից օգտվելու կարգը /կցվում է հավելված թիվ 5/:
5. Շրջանային վարչակազմերի ղեկավարներին`
ա/ տեղերում ձեռնարկությունների պետական ռեգիստրի ներկայացուցչությունների գործունեությունն իրականացնելու համար հատկացնել գույք և տարածք,
բ/ ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ համատեղ կազմել հանձնաժողովներ և մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը, ըստ սահմանված կարգի, ավարտել ձեռնարկությունների պետական գրանցման վերաբերյալ գործերի հանձնման-ընդունման աշխատանքները,
գ/ աջակցել ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը, ըստ ներկայացրած հայտերի, ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցմամբ զբաղված աշխատողներով համալրելու գործում:
(5-րդ կետը փոփ. 25.07.1995 N 165)
6. ԼՂ Հանրապետության նախարարություններին, պետական վարչություններին, միավորումներին, գերատեսչություններին` մինչև 1995 թվականի դեկտեմբերի 31-ը ավարտել ձեռնարկությունների պետական ռեգիստրին ձեռնարկությունների պետական գրանցման վերաբերյալ գործերի հանձնումը:
(6-րդ կետը փոփ. 25.07.1995 N 165)
7. ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` օրենսդրությամբ սահմանված կարգով հայց ներկայացնել դատարան կամ արբիտրաժ` կալանք դնելու այն ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների հաշիվների վրա, որոնց գործերը սահմանված ժամկետում չեն հանձնվել պետական ռեգիստրին:
8. ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կենտրոնական ապարատի աշխատողների թվաքանակն ավելացնել 6 միավորով, որից 1 միավորը` ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետական ռեգիստրի բաժնի պետ, իսկ ձեռնարկությունների պետական ռեգիստրի շրջանային ստորաբաժանումների թվաքանակը սահմանել մեկական միավոր:
9. ԼՂ Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` 1995 թվականին նախատեսել համապատասխան բյուջետային հատկացումներ ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` ձեռնարկությունների պետական ռեգիստրի պահպանման համար:
10. ԼՂ Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարությանը` ձեռնարկությունների պետական ռեգիստրի կարիքների համար, ըստ ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության ներկայացրած հայտերի, 1995 թվականին հատկացնել տեխնիկական միջոցների, գույքի և նյութերի ֆոնդեր:
11. ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչությանը` ԼՂ Հանրապետության կառավարությանն առընթեր նյութական ռեսուրսների վարչության, կապի արտադրական միավորման և Ստեփանակերտի տպարանի հետ համատեղ, սահմանված կարգով, կազմակերպել ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման փաստաթղթերի ձևերի և ամենամսյա տեղեկագրի տպագրման համար թղթի հատկացման, տպագրման և առաքման աշխատանքները:
12. ԼՂ Հանրապետության լրատվության և մամուլի դեպարտամենտին` «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին » ԼՂ Հանրապետության կառավարության որոշման կատարումն ապահովելու նպատակով պարբերաբար լուսաբանել սույն որոշումից բխող հարցերը:
|
ԼՂՀ Վարչապետ
|
Լ.ՊԵՏՐՈՍՅԱՆ |
|
ԼՂՀ կառավարության
գործերի կառավարիչ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 1
ԼՂՀ կառավարության
1995թ. մարտի «14» թիվ 30
որոշման |
Ձեռնարկությունների պետական ռեգիստրի ստեղծման և գործունեության հիմունքները
Ընդհանուր դրույթներ.
Սույն հիմունքները սահմանում են ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցման, ինչպես նաև պետական գրանցմամբ վավերացված տեղեկությունների օգտագործման կարգն ու պայմանները:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրը.
Ձեռնարկությունների պետական ռեգիստրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմին է:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրն ունի ներկայացուցիչներ վիճակագրության շրջանային բաժիններում:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրի աշխատակարգը սահմանվում է կանոնադրությամբ, որը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
«Ձեռնարկությունների պետական գրանցում» հասկացությունը.
Ձեռնարկությունների պետական գրանցումը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների իրավունակության ճանաչումն ու վավերացումն է պետության կողմից:
Ձեռնարկության իրավունակությունը, ինչպես նաև անհատ ձեռներեցի իրավունքները ծագում են պետական գրանցման պահից:
Ձեռնարկությունը կամ անհատ ձեռներեցը համարվում են գրանցված` պետական գրանցման վկայական ստանալու պահից:
Ձեռնարկության և անհատ ձեռներեցի պետական գրանցման դիմաց գանձվում է պետական տուրք:
Ձեռնարկության և անհատ ձեռներեցի պետական գրանցումը
Պետական գրանցումն ընդգրկում է սկզբնական պետական գրանցումը, որն ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող սուբյեկտների համար պետական ռեգիստրում պետական գրանցման քարտի բացումն է:
Ընթացիկ պետական գրանցումը, որն սկզբնական պետական գրանցմամբ բացված պետական գրանցման քարտում տեղեկությունների փոփոխությունների և լրացումների կատարումն է:
Ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտի վերակազմավորման կամ գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկությունների պետական ռեգիստրում բացված պետական գրանցման քարտը մարվում է:
Ձեռնարկությունների, ինչպես նաև անհատ ձեռներեցների պետական գրանցումը կատարվում է վիճակագրության շրջանային բաժնի միջոցով` ըստ նրա գտնվելու վայրի:
Չգրանցված ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների գործունեությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արգելվում է:
Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների սկզբնական պետական գրանցման կարգը
Ձեռնարկության հիմնադրին (հիմնադիրներին), ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձանց ԼՂՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության կամ նրա համապատասխան շրջանային բաժնի կողմից սկզբնական և ընթացիկ պետական գրանցման նպատակով համապատասխան փաստաթղթերի պատրաստման համար տրվում է գրանցման ընթացակարգի մասին տեղեկանք` տվյալ տեղեկանքը չպահանջող մնացած բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո: Սույն հիմունքներով սահմանված փաստաթղթերը ներկայացնելուց հետո գրանցամատյանում կատարվում է գրառում:
(1-ին պարբերությունը խմբ. 26.03.1998 N 39, խմբ. 29.09.1998 N 204)
Բաժնում ստուգվում է ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը: Անհամապատասխանության դեպքում, փաստաթղթերն ընդունելու օրվանից ձեռնարկությունների համար հնգօրյա, իսկ անհատ ձեռներեցների համար` եռօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձվում են` թերությունները վերացնելու մասին պարտադիր նշումով:
Փաստաթղթերի վերադարձումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ կարող է գանգատարկվել դատական կարգով:
Փաստաթղթերի ստուգումից հետո սույն հիմունքներով սահմանված տեղեկությունները լրացվում են պետական գրանցման քարտում, որն ուղարկվում է պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին` կոդավորելու, պետական գրանցման համարանիշ շնորհելու և պետական գրանցման վկայական տալու համար:
Կոդավորման կարգը
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործում է ձեռնարկությունների, դրանց առանձնացված ստորաբաժանումների և անհատ ձեռներեցների պետական գրանցման կոդերի միասնական համակարգ:
Պետական գրանցման կոդերի համակարգը, ինչպես նաև կոդավորման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների ընթացիկ պետական գրանցման կարգը
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունների և լրացումների, ձեռնարկության կարգավիճակի, ինչպես նաև անհատ ձեռներեցի գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունները, լրացումներն ընթացիկ պետական գրանցման նպատակով սույն հիմունքներով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են վիճակագրային շրջանային բաժին, որի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է համապատասխան գրառում:
Բաժնում ստուգվում է ներկայացված փոփոխությունների և լրացումների համապատասխանությունը ԼՂ Հանրապետության օրենսդրությանը, իսկ անհամապատասխանության դեպքում, սույն հիմունքներով նախատեսված ժամկետներում վերադարձվում է` թերությունների վերացման մասին պարտադիր նշումով:
Փաստաթղթերը վերադարձնելը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառաբանությամբ, կարող է գանգատարկվել դատական կարգով:
Փաստաթղթերի ստուգումից հետո վիճակագրության շրջանային բաժնի գրանցամատյանում գրառման օրվանից տասնօրյա ժամկետում սկզբնական պետական գրանցման քարտում կատարվում են առաջարկված փոփոխություններն ու լրացումները և ուղարկվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին:
Ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններն ու լրացումները, ձեռնարկության կարգավիճակի, ինչպես նաև անհատ ձեռներեցի գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխություններն ու լրացումները գրանցված են համարվում պետական գրանցման քարտում` պահանջվող փոփոխություններն ու լրացումները ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից վավերացվելուց հետո:
Դուստր ձեռնարկություն և առանձնացված ստորաբաժանում հիմնադրելու դեպքում` հիմնադիր ձեռնարկության համար կատարվում է ընթացիկ պետական գրանցում` սույն հիմունքներով սահմանված կարգով:
Ձեռնարկությունների վերակազմավորման այն բոլոր դեպքերում, երբ դրանց գործունեությունը չի դադարում, կատարվում է ընթացիկ պետական գրանցում:
Ձեռնարկության, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման, անհատ ձեռներեցի գտնվելու վայրի փոփոխման դեպքում` սույն հիմունքներով սահմանված կարգով ընթացիկ գրանցում կատարելու օրվանից հնգօրյա ժամկետում պետական գրանցման քարտը տեղափոխվում է դրանց գտնվելու վայրի վիճակագրության շրջանային բաժին:
Պետական գրանցման ժամկետները և մերժման հիմքերը
Ձեռնարկությունների պետական ռեգիստրին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց և գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 30 օրվա ընթացքում, եթե այլ կարգ չի սահմանված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ձեռնարկությունը, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում, անհատ ձեռներեցի վկայականում կատարված փոփոխությունները և լրացումները կամ ձեռնարկության կարգավիճակի փոփոխությունները պետք է գրանցվեն կամ հիմնավորված մերժվեն ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից ձեռնարկության, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման կամ անհատ ձեռներեցի, ինչպես նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում լրացումների և փոփոխությունների, կարգավիճակի փոփոխությունների գրանցումը կարող է մերժվել այն դեպքում, եթե ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապտության օրենսդրության պահանջներին: Այլ պատճառներով ձեռնարկության պետական գրանցման մերժում, այդ թվում` աննպատակահարմարության պատճառաբանությամբ, չի թույլատրվում:
Եթե բոլոր փաստաթղթերը ներկայացնելու մասին գրանցամատյանում գրառում կատարելուց հետո 45 օրվա ընթացքում ձեռնարկության հիմնադիր /հիմնադիրներ/, իսկ 25 օրվա ընթացքում որպես անհատ ձեռներեց գրանցվել ցանկացող անձը պաշտոնական մերժում չեն ստանում, ապա անհատ ձեռներեցը, ձեռնարկությունը, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում փոփոխությունները և լրացումները, ձեռնարկության կարգավիճակի, անհատ ձեռներեցի գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունները և լրացումները համարվում են գրանցված, իսկ ԼՂՀ պետռեգիստրը պարտավոր է 10 օրվա ընթացքում տալ պետական գրանցման վկայական: Սահմանված ժամկետում ձեռնարկությունը, ձեռնարկության առանձնացված ստորաբաժանումը, անհատ ձեռներեցին չգրանցելը կամ հիմնադիր փաստաթղթերում, գրանցման վկայականներում լրացումներն ու փոփոխությունները չգրանցելը կամ գրանցումը մերժելը կարող են գանգատարկվել դատական կարգով:
Այն դեպքում, երբ դատարանը ապացուցել է ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի սկզբնական և ընթացիկ պետական գրանցումները ժամանակին չկատարելու կամ գրանցումը մերժելու անօրինականությունը, ձեռնարկությունների պետական ռեգիստրը փոխհատուցում է ձեռնարկությանը կամ անհատ ձեռներեցին պատճառած վնասը, այդ թվում` բաց թողնված օգուտները:
Ձեռնարկությունների վերակազմավորման պետական գրանցումը: Ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների գործունեության դադարման պետական գրանցումը
Ձեռնարկության վերակազմավորման դեպքում, վերակազմավորման մասին հիմնադիրների /մասնակիցների/ որոշումը ներկայացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, որի վերաբերյալ ստորաբաժանման գրանցամատյանում կատարվում է գրառում: Ձեռնարկությունների վերակազմավորման այն բոլոր դեպքերում, երբ ձեռնարկության գործունեությունը դադարում է, պետական գրանցման քարտը մարվում է` գրանցամատյանում անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման մասին գրառում կատարելու օրվանից տասնօրյա ժամկետում, պետական գրանցման վկայականը ոչնչացվում է սույն հիմունքներով սահմանված կարգով:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցված ձեռնարկության գործունեությունը դադարելու դեպքում, ձեռնարկության կառավարման բարձրագույն մարմնի կողմից լուծարման մասին կայացված որոշումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծված լուծարքային հանձնաժողովի լուծարման գործընթացն ավարտելու մասին որոշման և սույն հիմունքներով նախատեսված փաստաթղթերի հետ միասին 10 օրվա ընթացքում ներկայացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, որի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում: Անհատ ձեռներեցի գործունեությունը դադարելու դեպքում անհատ ձեռներեցը ձեռնարկությունների պետական ռեգիստր է ներկայացնում դիմում և սույն հիմունքներով նախատեսված փաստաթղթերը, որի վերաբերյալ գրանցամատյանում կատարվում է գրառում:
Գրառման օրվանից 3 օրվա ընթացքում ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի պետական գրանցման քարտը մարվում է և պետական գրանցման վկայականի հետ միասին ուղարկվում ձեռնարկությունների պետական ռեգիստրի կենտրոնական մարմնին, որտեղ մարված քարտի հիման վրա պետական գրանցման վկայականը ոչնչացվում է: Պետական գրանցման վկայականի ոչնչացման մասին կազմվում է արձանագրություն, որը պահվում է ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի պետական գրանցման գործում: Լուծարված ձեռնարկության կամ իր գործունեությունը դադարեցրած անհատ ձեռներեցի տվյալները պետական ռեգիստրի արխիվում պահվում են 5 տարի:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրը պետական գրանցման քարտի մարումից 3 (երեք) օրվա ընթացքում գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու լիցենզիան ուղարկում է այն տված պետական իրավասու մարմնին:
Ձեռնարկության վերակազմավորման, ինչպես նաև ձեռնարկության և անհատ ձեռներեցի գործունեության դադարման պետական գրանցումը չի կարող մերժվել ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից:
Ձեռնարկության կամ անհատ ձեռներեցի գործունեության դադարման պետական գրանցման համար տուրք չի գանձվում:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա ձեռնարկությունները
Ձեռնարկությունների պետական ռեգիստրում գրանցման ենթակա են`
անհատ ձեռներեցները.
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունները (այդ թվում` գյուղացիական տնտեսությունները).
լիակատար ընկերակցությունները.
կոմանդիտային ընկերակցությունները.
արտադրական կոոպերատիվները.
սպառողական կոոպերատիվները.
գյուղացիական կոլեկիվ տնտեությունները.
բաժնետիրական ընկերությունները.
սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունները.
պետական (իշխանության տեղական մարմնի) ձեռնարկությունները.
դուստր ձեռնարկությունները.
համատեղ ձեռնարկությունները.
շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները.
ձեռնարկությունների տնտեսական միավորումները.
ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումները:
Դուստր ձեռնարկությունների և առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցումը հիմնադիր ձեռնարկության համար համարվում է ընթացիկ պետական գրանցում, իսկ դուստր ձեռնարկության, առանձնացված ստորաբաժանման համար` սկզբնական պետական գրանցում:
Պետական գրանցման քարտում գրառվող տեղեկությունները
Ձեռնարկությունների պետական գրանցման քարտում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
պետական գրանցման համարանիշը,
պետական գրանցման ամսաթիվը,
ձեռնարկության կազմակերպական-իրավական տեսակը,
ձեռնարկության կարգավիճակն ու դրա փոփոխությունը, եթե կա այդպիսին,
ձեռնարկության անվանումը,
ձեռնարկության գտնվելու վայրը,
ձեռնարկության գործունեության տեսակը,
գործունեության ժամկետը,
ձեռնարկության հիմնադիրների կազմը և տեղեկություններ վերջիններիս վերաբերյալ,
անհատական (ընտանեկան) ձեռնարկությունների և տնտեսական ընկերակցությունների գրանցման դեպքերում` հիմնադիրների կամ անդամների գույքային վիճակի մասին,
ձեռնարկության սեփականության ձևի մասին,
բաժնետիրական ընկերությունների գրանցման դեպքում` կանոնադրական ֆոնդի չափը,
Ձեռնարկության կանոնադրական ֆոնդում ներդրումների կատարման ժամկետը, հիմնադիրների (մասնակիցների) ներդրումների չափը և կազմը,
ձեռնարկության կամ կազմակերպության կողմից դուստր ձեռնարկության կամ ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների հիմնադրման դեպքում` դրանց գտնվելու վայրը և անվանումը,
ձեռնարկության աշխատողների թվաքանակը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիայի մասին,
ապրանքային, ֆիրմային, առևտրային և սպասարկման նշանների մասին,
գործունեությունը դադարելու մասին,
Դուստր ձեռնարկության սկզբնական պետական գրանցման համար ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասում սահմանված տեղեկությունները:
Ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների պետական գրանցման քարտում գրառվում են հետևյալ տեղեկությունները`
պետական գրանցման համարանիշը,
պետական գրանցման ամսաթիվը,
հիմնադիր ձեռնարկության անվանումը և գտնվելու վայրը,
առանձնացված ստորաբաժանման ստեղծման կապակցությամբ` հիմնադիր ձեռնարկության պետական գրանցման ձեռնարկությունների պետական ռեգիստրում ընթացիկ պետական գրանցում կատարելու մասին,
առանձնացված ստորաբաժանման անվանումը,
գտնվելու վայրը,
գործունեության տեսակը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիայի մասին,
ձեռնարկության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կամ պատասխանատու անձի, ինչպես նաև նրան տրված լիազորագրի տվյալների մասին,
գործունեությունը դադարելու մասին:
Անհատ ձեռներեցի պետական գրանցման քարտում գրառվում են հետևյալ տեղեկությունները`
պետական գրանցման համարանիշը,
պետական գրանցման ամսաթիվը,
անհատ ձեռներեցի գույքային վիճակի մասին,
գործունեության տեսակը,
գործունեությունը դադարելու մասին:
Սույն հոդվածում սահմանված տեղեկությունները ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից փոփոխվել չեն կարող:
Պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը
Սկզբնական պետական գրանցման համար ներկայացվում են`
ձեռնարկության հիմնադրի (հիմնադիրների) կամ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվել ցանկացող անձի դիմումը.
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան կազմված հիմնադիր փաստաթղթերը.
անհրաժեշտության դեպքում` գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիան.
անհատ ձեռներեցի, ինչպես նաև տվյալ կազմակերպական-իրավական տեսակի կամ կարգավիճակի ձեռնարկությունների պետական գրանցման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող այլ փաստաթղթեր:
Ընթացիկ պետական գրանցման համար ներկայացվում են`
ձեռնարկության հիմնադրի (մասնակիցների) կամ անհատ ձեռներեցի դիմումը.
ձեռնարկության հիմնադիր փաստաթղթերում կատարված փոփոխությունների և լրացումների մասին որոշումը, ինչպես նաև այդ փոփոխությունները և լրացումները:
Ձեռնարկությունների վերակազմավորման, ինչպես նաև ձեռնարկությունների կամ անհատ ձեռներեցի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման համար ներկայացվում են`
ձեռնարկության հիմնադրի (մասնակիցների) կամ անհատ ձեռներեցի դիմումը.
ձեռնարկության վերակազմավորման մասին որոշումը, իսկ ձեռնարկության վերակազմավորումը լուծարման ընթացակարգով կատարելու դեպքում` նաև լուծարքային հանձնաժողովի որոշումը.
անհատ ձեռներեցի տեղեկանքը հարկային տեսչությունից.
ձեռնարկատիրական գործունեությունը դադարեցնելու դեպքում` լուծարքային հանձնաժողովի որոշումը.
անհատ ձեռներեցի տեղեկանքը հարկային տեսչությունից.
ձեռնարկատիրական գործունեությունը դադարելու դեպքում` լուծարքային հանձնաժողովի որոշումը.
գործունեության տվյալ տեսակով զբաղվելու լիցենզիան` եթե կա այդպիսին.
պետական գրանցման վկայականը:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրի վարման կարգը
Ձեռնարկությունների պետական ռեգիստրի ներկայացուցիչները տեղերում կազմում են տվյալ տարածքում (շրջանում, քաղաքում) գտնվող ձեռնարկությունների, ձեռնարկությունների առանձնացված ստորաբաժանումների, անհատ ձեռներեցների պետական գրանցման գործեր և վարում քարտարան` ձեռնարկությունների պետական ռեգիստրի կանոնադրությամբ սահմանված կարգով:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկությունների հրապարակումը
Ձեռնարկությունների պետական ռեգիստրը բաց է պետական իշխանության մարմինների, ձեռնարկությունների, անհատ ձեռներեցների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների, ինչպես նաև այլ ձեռնարկությունների, կազմակերպությունների և քաղաքացիների համար:
Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկություններին, ինչպես նաև դրանք ստանալ անմիջականորեն կամ փոստով, որի դիմաց մուծվում է վճար:
Ձեռնարկությունների պետական ռեգիստրը պարբերաբար հրապարակում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագիր», որտեղ հրապարակվում են հիմունքներով սահմանված տեղեկությունները:
Հրապարակված և պետական գրանցման քարտում գրառված տեղեկությունների անհամապատասխանության դեպքում գործում են պետական գրանցման քարտում գրառվածները, իսկ անճշտությունները, ուղղված տեսքով, հրապարակվում են «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագիր» հաջորդ համարում:
Ձեռնարկությունների պետական ռեգիստր վարող անձինք պատասխանատվություն են կրում պետական գրանցմամբ վավերացված տեղեկությունների չարտոնված օգտագործման, հակաօրինական մշակման, տարածման, նրանց փոփոխման կամ ոչնչացման համար:
(Թիվ 1 հավելվածը խմբ. 26.03.1998 N 39, խմբ. 29.09.1998 N 204)
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 2
ԼՂՀ կառավարության
1995թ. մարտի <<14>> թիվ 30
որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼՂ Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրի
I. Ընդհանուր դրույթներ
1. ԼՂ Հանրապետության ձեռնարկությունների պետական ռեգիստրը (այսուհետև` պետական ռեգիստր) հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղված ֆիզիկական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող և չունեցող ձեռնարկությունների, դրանց հիմնադիր փաստաթղթերում և անհատ ձեռներեցի պետական գրանցման ենթակա տեղեկությունների փոփոխությունների ու լրացումների, ինչպես նաև գործունեության դադարեցման պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմին է:
2. Պետական ռեգիստրը ստեղծվել է ԼՂ Հանրապետության կառավարության կողմից` ի կատարումն ԼՂ Հանրապետության Գերագույն խորհրդի ----------------------------------------«Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին» ԼՂ Հանրապետության օրենքի կիրարկման կարգի մասին» որոշման:
3. Պետական ռեգիստրն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Ձեռնարկությունների պետական ռեգիստրի մասին», «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» ԼՂՀ օրենքներով, այլ օրենսդրական ակտերով, ինչպես նաև` սույն կանոնադրությամբ:
II. Պետական ռեգիստրի խնդիրներն ու գործառույթները
4. Պետական ռեգիստրի հիմնական խնդիրներն են`
ա/ ԼՂ Հանրապետության տարածքում գործող և հիմնադրվող բոլոր ձեռնարկությունների, դրանց բաժանմունքների, մասնաճյուղերի և ներկայացուցիչների, ինչպես նաև անհատ ձեռներեցների օրենքով սահմանված կարգով պետական գրանցման իրականացումը.
բ/ պետական ռեգիստրի տեղեկատվության ավտոմատացումը և համակարգիչների կենտրոնացված ցանցի ստեղծումը.
գ/ պետական ռեգիստրի տեղական ստորաբաժանումների աշխատանքների ղեկավարումը, աշխատողների մասնագիտական ուսուցման, որակավորման բարձրացման ապահովումը, նրանց մեթոդական օգնության կազմակերպումը.
դ/ պետական ռեգիստրի տեղեկությունների հավաքման և վարման աշխատանքների մեթոդիկայի մշակումը և կատարելագործումը.
ե/ պետական ռեգիստրի շրջանային ներկայացուցչություններից ձեռնարկությունների մասին ստացվող տեղեկությունների դասակարգումը, կոդավորումը և ամփոփումն ըստ ձեռնարկությունների կազմակերպական-իրավական տեսակների, սեփականության ձևերի և գործունեության բնույթի.
զ/ համապատասխան պետական մարմիններին պետական գրանցման քարտում գրառվող տեղեկությունների ներկայացումը.
է/ պետական գրանցման համարանիշների մշակումը և շնորհումը.
ը/ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների քարտարանի ստեղծումը և վարումը.
թ/ ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրի հրապարակումը:
(4-րդ կետը խմբ., փոփ. 25.07.1995 N 165)
III. Պետական ռեգիստրի գործունեության կազմակերպումը
5. Պետական ռեգիստրի գործունեությունը կազմակերպվում և կարգավորվում է ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև համապատասխան հրահանգներով ու մեթոդական ցուցումներով:
6. Պետական ռեգիստրի կառուցվածքի մեջ են մտնում ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական ռեգիստրի բաժինը /այսուհետև` ԼՂ պետռեգիստր/ և նրա տեղական ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն ենթարկվում են ԼՂ պետռեգիստրին:
7. ԼՂՀ պետռեգիստրը չունի իրավաբանական անձի կարգավիճակ, ունի իրեն անվամբ կնիք, դրոշմակնիք:
(7-րդ կետը խմբ. 25.07.1995 N 165)
8. Պետական ռեգիստրի շրջանային ներկայացուցիչները իրենց գործունեությունը իրականացնում են ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում` համագործակցելով շրջանային վարչակազմերի, ֆինանսական և իրավապահ մարմինների հետ:
(8-րդ կետը խմբ. 25.07.1995 N 165)
IV. Պետական ռեգիստրի իրավունքներն ու պարտականությունները
9. ԼՂՀ պետռեգիստրը ղեկավարում է բաժնի պետը, որը նշանակվում է պաշտոնի և ազատվում պաշտոնից ԼՂ Հանրապետության կառավարության կողմից, որպես ԼՂ Հանրապետության տարածքում ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների պետական գրանցումն իրականացնող լիազորված պետական մարմնի ղեկավար (ԼՂՀ պետռեգիստր)` ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի ներկայացմամբ:
(9-րդ կետը խմբ. 25.07.1995 N 165)
10. ԼՂ պետռեգիստրի պետը`
ա/ պատասխանատվություն է կրում ԼՂ պետռեգիստրի վրա դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.
բ/ կազմում և ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի հաստատմանն է ներկայացնում պետական ռեգիստրի կառուցվածքն ու հաստիքային ցուցակը.
գ/ ԼՂ Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության պետի հաստատմանն է ներկայացնում շրջանային ներկայացուցիչների և բաժնի աշխատողների թեկնածությունները.
դ/ ստորագրում և կնքում է ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների գրանցման վկայականները.
ե/ իրականացնում է օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(10-րդ կետը փոփ., խմբ. 25.07.1995 N 165)
11. Պետական ռեգիստրն իրավունք ունի`
ա/ իրականացնել վերահսկողություն ռեգիստրի տեղական ներկայացուցիչների գործունեության նկատմամբ.
բ/ հարց հարուցել համապատասխան պետական մարմինների առջև տեղեկությունների չներկայացման կամ դրանց խեղաթյուրված ներկայացնելու դեպքում ձեռնարկությունների, պաշտոնատար անձանց և անհատ ձեռներեցներին ԼՂ Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու մասին.
գ/ անհրաժեշտության դեպքում ԼՂ Հանրապետության հարկային պետական տեսչության և պետական այլ մարմիններից տեղեկություններ ստանալ պետական ռեգիստրում գրանցված սուբյեկտների մասին.
դ/ սահմանված կարգով պետական ռեգիստրում պահվող տեղեկությունները տրամադրել ԼՂ Հանրապետության, այլ պետությունների իրավաբանական և ֆիզիկական անձանց, հիմնարկներին, կազմակերպություններին.
ե/ անհրաժեշտության դեպքում, ձեռնարկությունների հիմնադիր փաստաթղթերում նշված տեղեկությունների հավաստիությունը պարզելու նպատակով, ձեռնարկություններում (դրանց առանձնացված ստորաբաժանումներում) կատարել ստուգումներ.
զ/ օգտվել օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:
(11-րդ կետը փոփ. 25.07.1995 N 165)
12. Պետական ռեգիստրը պարտավոր է`
ա/ պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուն պես` գրանցամատյանում կատարել գրառում.
բ/ ստուգել պետական գրանցման համար ներկայացված փաստաթղթերի համապատասխանությունը ԼՂ Հանրապետության օրենսդրությանը: Անհամապատասխանության դեպքում գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից ձեռնարկություններին (դրանց առանձնացված ստորաբաժանումներին) հնգօրյա, իսկ անհատ ձեռներեցներին եռօրյա ժամկետում փաստաթղթերը վերադարձնել` թերությունների վերացման մասին պարտադիր նշումով.
գ/ գրանցվող սուբյեկտից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ստանալուց և գրանցամատյանում գրառում կատարելուց հետո ձեռնարկություններին (դրանց առանձնացված ստորաբաժանումներին) 30-օրյա, իսկ անհատ ձեռներեցներին` 15-օրյա ժամկետում գրանցել և 2-օրյա ժամկետում տալ գրանցման վկայական.
դ/ գրանցամատյանում գրառում կատարելու օրվանից` ձեռնարկության (առանձնացված ստորաբաժանման) հիմնադրին (հիմնադիրներին) 45-օրյա, իսկ անհատ ձեռներեց գրանցվողներին` 25-օրյա ժամկետում պաշտոնապես մերժում չտալու դեպքում 10-օրյա ժամկետում տալ պետական գրանցման վկայական.
ե/ ձեռնարկության (առանձնացված ստորաբաժանման) և անհատ ձեռներեցի սկզբնական կամ ընթացիկ պետական գրանցումները ժամանակին չկատարելու կամ անօրինական մերժելու դեպքում, եթե դա ապացուցվել է դատարանում, փոխհատուցել նրանց պատճառված վնասը, այդ թվում` բացթողնված օգուտները.
զ/ ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկագրում պարբերաբար հրապարակել օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները:
(12-րդ կետը փոփ. 25.07.1995 N 165)
V. Պետական ռեգիստրի ֆինանսավորումը
13. Պետական ռեգիստրի ստեղծման, վարման ու պահպանման, ինչպես նաև ԼՂ Հանրապետության համապատասխան պետական մարմիններին սպասարկելու հետ կապված ծախսերը կատարվում են ԼՂ Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(13-րդ կետը փոփ. 25.07.1995 N 165)
(Թիվ 2 հավելվածը խմբ., փոփ. 25.07.1995 N 165)
|
ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 3
ԼՂՀ կառավարության1995թ.
մարտի 14-ի թիվ 30 որոշման |
|
ԼՂ զինանշան
ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
ՎԿԱՅԱԿԱՆ
ձեռնարկության, առանձնացված
ստորաբաժանման պետական գրանցման
ք. Ստեփանակերտ |
ՎԿԱՅԱԿԱՆ N
ձեռնարկության պետական գրանցման
--------------------------------------------------------------------- /ձեռնարկության անվանումը/
----------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------
գրանցված է ԼՂ Հանրապետության պետական ռեգիստրում
Գրանցման համարը----------------------
Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը --------------------
Ձեռնարկության կոդը--------------------------------------------
Սեփականության ձևը--------------------------------------------
Սեփականության կոդը------------------------------------------
Ձեռնարկության գործունեության ժամկետը` մինչև-------
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ
ԼՂՀ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ --------------------------
/ստորագրություն/
Կ.Տ. «------»---------------199 թ. |
|
ՆԵՐԴԻՐ N
ձեռնարկության պետական գրանցման վկայականի
Վկայականի համարը------------------------------------------------ Ձեռնարկության անվանումը---------------------------------------
----------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------
Ձեռնարկության հասցեն---------------------------------------------
----------------------------------------------------------------------------
Գործունեության հիմնական տեսակները-----------կոդերը---
1.--------------------------------------------------------------------------
2.--------------------------------------------------------------------------
3.--------------------------------------------------------------------------
4.--------------------------------------------------------------------------
5.--------------------------------------------------------------------------
6.--------------------------------------------------------------------------
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ
ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ ---------------------------------
/ստորագրություն/
Կ.Տ. «-----------» -----------------199 թ. |
|
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված թիվ 4
ԼՂ կառավարության1995թ.
մարտի 14-ի թիվ 30 որոշման |
|
ԼՂ զինանշան
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
ՎԿԱՅԱԿԱՆ
անհատ ձեռներեցի պետական գրանցման
ք.Ստեփանակերտ |
ՎԿԱՅԱԿԱՆ N
անհատ ձեռներեցի պետական գրանցման
Քաղաքացի ---------------------------------------------------- /անուն, հայրանուն, ազգանուն/
Գրանցված է ԼՂ Հանրապետության պետական ռեգիստրում որպես անհատ ձեռներեց
Գրանցման համարը---------------------------------------------
Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը --------------------
Անձնագրի սերիան -------------------------համարը----------
Երբ և ում կողմից է տրված------------------------------------
------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------
Վկայականն ուժի մեջ է միայն ներդիրի հետ
Լուսանկարի
տեղը ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
----------------------
/ստորագրություն/
Կ.Տ. «------»---------------1995թ.
|
|
ՆԵՐԴԻՐ N
Անհատ ձեռներեցի պետական վկայականի համարը--------------
Անհատ ձեռներեցի անվանումը-----------------------------------------
----------------------------------------------------------------------------------
Գրանցման համարը--------------------------------------------------------
Գրանցման տարին, ամիսը, ամսաթիվը-------------------------------
----------------------------------------------------------------------------------
Գործունեության հիմնական տեսակները---------------կոդեր------
----------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------
Բնակության վայրը----------------------------------------------------
Գործունեության վայրը-----------------------------------------------
-----------------------------------------------------------------------------
Գործունեության ժամկետը` մինչև---------------------------------
Այլ տեղեկություններ---------------------------------------------------
-----------------------------------------------------------------------------
Ներդիրն ուժի մեջ է միայն վկայականի հետ
ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐ
Կ.Տ. ---------------------------------
/ստորագրություն/
«-----------» -----------------199 թ. |
|
|
ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված թիվ 5
ԼՂՀ կառավարության
1995թ. մարտի «14» թիվ 30
որոշման |
Կ Ա Ր Գ
ձեՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ
1. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից կարող են օգտվել պետական իշխանության մարմինների, ձեռնարկությունների ու անհատ ձեռներեցների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները, ինչպես նաև այլ ձեռնարկություններ, կազմակերպություններ և քաղաքացիներ:
2. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկություններից անվճար օգտվում են`
ԼՂՀ նախագահի աշխատակազմը.
ԼՂՀ Գերագույն խորհուրդը, նրա նախագահությունը և ապարատը, ԼՂՀ Գերագույն խորհրդի մշտական հանձնաժողովները.
ԼՂՀ կառավարությունը.
ԼՂՀ Գերագույն դատարանը.
ԼՂՀ Դատախազությունը.
ԼՂՀ պետական արբիտրաժը.
ԼՂՀ կենտրոնական բանկը.
ԼՂՀ նախարարությունները, պետական վարչությունները, գերատեսչությունները.
շրջանային վարչակազմերը.
ԼՂՀ կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդը:
3. Շահագրգիռ ցանկացած անձ կարող է ծանոթանալ ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկություններին, ինչպես նաև դրանք ստանալ անմիջականորեն կամ փոստով, որի դիմաց մուծվում է ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված չափի վճար:
4. Ձեռնարկությունների պետական ռեգիստրում պահվող տեղեկություններն ստանալու համար գրավոր հայտ է ներկայացվում պետական ռեգիստրի վարչություն կամ նրա տեղական ստորաբաժանում` պարտադիր նշելով պահանջվող տեղեկությունների ցանկը և դրանց օգտագործման նպատակը:
5. Նախքան պատվիրած տեղեկությունների պատրաստումը (ընտրում, խմբագրում, տպագրում) դիմողը պարտավոր է սահմանված վճարը մուծել տեղական բյուջե` համապատասխան բանկային բաժանմունքում (բյուջեների դասակարգման «գանձույթներ և զանազան ոչ հարկային եկամուտներ» թիվ 12 հատված պարագրաֆ թիվ 25) և ներկայացնել անդորրագիր կամ բանկի կողմից վավերացված վճարման հանձնագրի պատճենը:
6. Ձեռնարկությունների պետական ռեգիստրը պարտավոր է պատվիրված տեղեկությունները պատրաստել 15-օրյա ժամկետում` սկսած սահմանված վճարի մուծման անդորրագրի ներկայացման օրվանից:
7. Պատվիրված տեղեկություններն ստանալիս պատվիրատու անձը հայտի վրա նշում է կատարում դրանք ստանալու մասին:
8. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկությունները, պատվիրատու անձի խնդրանքով, կարող են ուղարկվել փոստով, որի ծախսերը փոխհատուցվում են պատվիրատուի կողմից:
9. Ձեռնարկությունների պետական ռեգիստրի աշխատողները, ինչպես նաև աշխատանքի բերումով ձեռնարկությունների պետական ռեգիստրի տեղեկությունների հետ առնչվող պետական մարմինների աշխատողները, օրենքով սահմանված կարգով,պատասխանատվություն են կրում պետական գրանցմամբ վավերացված տեղեկությունների չարտոնված օգտագործման, հակաօրինական մշակման, տարածման, դրանց փոփոխման կամ ոչնչացման համար:
|
ԼՂ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ
ԿԱՌԱՎԱՐԻՉ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |