Համարը 
ՀՕ-42
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.01.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
22.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
30.11.2018

Ծանուցում
Սույն օրենքի դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների՝ կենսաթոշակային ապահովության և սոցիալական պաշտպանության իրավական, տնտեսական և կազմակերպական դրույթները:

ԳԼՈՒԽ  1

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 1.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրությունը

 

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության հարցերը կարգավորվում են սույն օրենքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենսդրական և ենթաօրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 2.

«Զինծառայող» հասկացությունը

 

Սույն օրենքի համաձայն՝ զինծառայող են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգի հրամանատարական և շարքային անձնակազմի ծառայողները: 

 (2-րդ հոդվածը լրաց. 24.03.1999 ՀՕ-55, փոփ. 25.05.2005 ՀՕ-209, փոփ. 06.12.2006 ՀՕ-3, փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 3.

Զինծառայողներին հավասարեցված անձինք

 

Զինծառայողներին հավասարեցված անձինք են՝

ա) վարժական հավաքների կանչված զինապարտները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 31, 33 (չորրորդ մաս), 35, 36 (առաջին մաս), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 29 (երրորդ մաս), 33 (չորրորդ մաս), 37 (երրորդ մասի «ա» կետ), 38, 39, 40 հոդվածներով նախատեսված դրույթները.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 38 հոդվածով նախատեսված դրույթները.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական դատախազության աշխատողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասով, 33-րդ հոդվածով և 36-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված դրույթները:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Սույն օրենքի այն դրույթները, որոնք վերաբերում են զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին, տարածվում են նաև՝

ա) զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է, խեղումը կամ առաջացած հիվանդությունը.

բ) ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա

(3-րդ հոդվածը խմբ. 01.10.2001 ՀՕ-165, փոփ., լրաց. 25.05.2005 ՀՕ-209, փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 4.

Պետական մարմինների և գործատուների պարտավորությունները զինծառայողների սոցիալական ապահովության բնագավառում

 

Համապատասխան մարմինների՝ սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումները, ինչպես նաև բոլոր կարգի գործատուները զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ու նրանց ընտանիքների անդամների պահանջով պարտավոր են նրանց ապահովել սույն օրենքով սահմանվող սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերով, որոնց ցանկը, տրամադրման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(2-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(4-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 5.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերը

 

Եթե զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:

 

ԳԼՈՒԽ  2

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆԸ

                              (2-րդ գլուխն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 6.

Զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող պետական կենսաթոշակների տեսակները

(6-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 7.

Կենսաթոշակների նշանակման պայմանները

(7-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 8.

Կենսաթոշակի ընտրության իրավունքը

(8-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 9.

Կենսաթոշակների վճարման միջոցները

(9-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 10.

Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

(10-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, խմբ., լրաց. 28.10.2010 ՀՕ-38-Ն, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 11.

Երկարամյա ծառայության կենսաթոշակի չափերը

(11-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, փոփ., խմբ. 28.10.2010 ՀՕ-38-Ն, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 12.

Երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ ստաժի հաշվարկման կարգը և պայմանները

                     (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

(12-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 13.

Հաշմանդամության կենսաթոշակ նշանակելու պայմանները

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

(13-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 14.

Հաշմանդամության կենսաթոշակի չափերը

(14-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 15.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի նշանակման պայմանները

(15-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 16.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք ունեցող ընտանիքի անդամները

(16-րդ հոդվածը փոփ. 29.06.2001 ՀՕ-159, խմբ. 25.05.2005 ՀՕ-209, լրաց. 30.05.2007 ՀՕ-43, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 17.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակի իրավունք վերապահող լրացուցիչ երաշխիքները

(17-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 18.

Կերակրողին կորցնելու դեպքում սոցիալական կենսաթոշակ վճարելը պետության լրիվ խնամքի տակ գտնվող երեխային

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

(18-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 19.

Կերակրողին կորցնելու դեպքում նշանակվող սոցիալական կենսաթոշակի չափերը

(19-րդ հոդվածը փոփ. 29.06.2001 ՀՕ-159, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 20.

Կենսաթոշակների նշանակման և մերժման կարգը

(20-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 21.

Կենսաթոշակների նշանակման ժամկետները

(21-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 22.

Հաշմանդամության կենսաթոշակի հետագա վերահաշվարկը

(22-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 23.

Կենսաթոշակների նշանակման վերաբերյալ որոշումների բողոքարկումը

                      (վերնագիրը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

(23-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 24.

Ամսական դրամական բավարարումը որոշելու կարգը

(24-րդ հոդվածն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 25.

Կենսաթոշակի հավելումների հաշվարկման կարգը

(25-րդ հոդվածը լրաց. 29.06.2001 ՀՕ-159, լրաց. 14.04.2004 ՀՕ-110, խմբ., փոփ. 25.05.2005 ՀՕ-209, փոփ. 30.05.2007 ՀՕ-43, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 26.

Կենսաթոշակ վճարելը, վճարելը կասեցնելը, դադարեցնելը և վերսկսելը

                      (վերնագիրը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

(26-րդ հոդվածը խմբ. 24.03.1999 ՀՕ-55, խմբ. 29.11.1999 ՀՕ-75, խմբ. 25.05.2005 ՀՕ-209, լրաց. 30.05.2007 ՀՕ-43, փոփ. 24.06.2009 ՀՕ-44-Ն, լրաց., խմբ., փոփ. 28.10.2010 ՀՕ-38-Ն, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 27.

Պահումներ կենսաթոշակից

(27-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 28.

Թաղման նպաստի վճարումը մահացած կենսաթոշակառուի ընտանիքի անդամներին

(28-րդ հոդվածը խմբ. 24.03.1999 ՀՕ-55, խմբ. 29.06.1999 ՀՕ-75, խմբ. 30.05.2007 ՀՕ-43, փոփ., խմբ. 28.10.2010 ՀՕ-38-Ն, ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

  (2-րդ գլուխն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

ԳԼՈՒԽ  3

 

ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 29.

Զինծառայողների աշխատանքային երաշխիքները

 

Զինծառայողները, բացառությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվողների, չեն կարող ծառայությունից արձակվել մինչև երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերելը, բացի այն դեպքերից, երբ ծառայությունը կասեցվում է նրանց անձնական ցանկությամբ, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմը կրճատելու, պայմանագրի ժամկետը ավարտվելու կամ պայմանագրի պայմանները չկատարելու կապակցությամբ, զինվորական կանոնադրությունների պահանջների պարբերական խախտումների պատճառով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող բոլոր գործատուները պարտավոր են մինչև զորակոչվելը իրենց մոտ աշխատած ժամկետային զինծառայողներին զինված ուժերից սահմանված կարգով արձակվելուց հետո երկամսյա ժամկետում ընդունել աշխատանքի նախկինից ոչ ցածր պաշտոնով:

(29-րդ հոդվածը փոփ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 30.

Զինծառայողների նյութական ապահովությունը

 

Զինծառայողները պետական բյուջեի, իսկ պայմանագրային հիմունքներով ծառայություններ մատուցող ստորաբաժանումների զինծառայողները` մատուցվող ծառայությունների դիմաց ստացվող միջոցների հաշվին ստանում են ֆինանսական, պարենային և հանդերձանքի ապահովություն կամ դրա փոխարեն դրամական փոխհատուցում ՝ իրենց ցանկությամբ:

Զինծառայողների ֆինանսական, պարենային և հանդերձանքի ապահովություն ստանալու կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, ձեռնարկություններ և ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողների համար պահպանվում են նյութական ապահովության, երաշխիքների և արտոնությունների բոլոր ձևերը:

Առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվում է դրամական օգնություն՝

մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.

10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.

15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.

20-ից ավել տարի ծառայած զինծառայողներին՝ ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով.

ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի 75 տոկոսի չափով, իսկ նշված կազմից երկկողմանի ծնողազուրկ (որբ) զինծառայողներին` հիմնական կենսաթոշակի տասնհինգապատիկի չափով:

Դրամական օգնություն չի տրվում դիտավորյալ հանցագործության համար դատապարտված կամ կարգապահական խախտում թույլ տալու համար ծառայությունից արձակված (ազատված) զինծառայողներին: Դատապարտված անձանց նկատմամբ հետագայում արդարացման դատավճիռ կայացվելու դեպքում դրամական օգնությունը ենթակա է վճարման, ընդ որում, դրամական օգնության չափը հաշվարկելիս հիմք է ընդունվում զինծառայողին աշխատանքից ազատելու պահը:

Առողջության, տարիքի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած, դրամական օգնություն ստացած եւ հետագայում զինվորական ծառայությունում վերականգնված զինծառայողներին, սահմանված կարգով նորից արձակվելու (ազատվելու) դեպքում, դրամական օգնությունը վճարվում է արձակվելու (ազատվելու) կամ կենսաթոշակի անցնելու պահին դրամական բավարարման նկատմամբ սահմանված եւ նախկինում վճարված դրամական բավարարման բազմապատիկների տարբերության չափով:

Ծառայության ժամկետը լրանալու պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակված (ազատված), դրամական օգնությունը ստացած եւ կրկին ծառայության անցած զինծառայողներին` ժամկետը լրանալու կապակցությամբ դրամական օգնությունը վճարելիս կիրառվում են սույն հոդվածով սահմանված ժամկետները եւ չափերը: Հերթական անգամ վճարվող եւ նախկինում վճարված դրամական օգնությունների բազմապատիկների հանրագումարը չի կարող ծառայության ընդհանուր ստաժի տվյալ խմբի համար սահմանված դրամական բավարարման բազմապատիկից ավելի լինել:

Դրամական օգնության վճարման կարգը եւ պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Զինծառայողներին (բացառությամբ պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի) տարվա ընթացքում մեկ անգամ վճարվում է նաև`

ա) ծառայության նոր վայր տեղափոխվելու դեպքում դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 50 տոկոսի չափով, եթե նախկին և նոր ծառայության վայրերի հեռավորությունը 50-100 կմ է, պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի 100 տոկոսի չափով, եթե այդ հեռավորությունը 100 կմ և ավելի է, իսկ զինծառայողի ընտանիքի` նրան ուղեկցող յուրաքանչյուր անդամին դրամական օգնությունը վճարվում է վերը նշված դրույքաչափերի 25 տոկոսի չափով.

բ) միանվագ դրամական օգնություն` պաշտոնային դրույքաչափի և զինվորական կոչման դրույքաչափի կրկնակին չգերազանցող չափով` համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարի որոշմամբ:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողներին, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին տարվա ընթացքում կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:

(30-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.2005 ՀՕ-209, լրաց. 28.11.2007 ՀՕ-86, խմբ., փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 31.

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակը

 

Զինծառայողների աշխատելու և հանգստի ժամանակի տևողությունն ու բախշումը կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինվորական կանոնագրքերով և համապատասխան այլ օրենսդրական ակտերով:

Զինավարժությունները, մարտական հրաձգությունները և մարտական հերթապահությունները անցկացվում են շաբաթվա ցանկացած օր, առանց աշխատաժամանակի ընդհանուր տևողության սահմանափակման:

Սպաներին, ենթասպաներին, ինչպես նաև զինծառայող կանանց, ովքեր ծառայողական անհրաժեշտության բերմամբ զինվորական ծառայության պարտականությունները կատարում են տոնական և ոչ աշխատանքային օրերին, տրամադրվում են հանգստյան այլ օրեր:

Նշված օրերին զինվորական պարտականությունները կատարելու դեպքում ժամկետային զինվորական ծառայության զինծառայողների հանգստի ժամանակը սահմանում է համապատասխան հրամանատարը (պետը):

Զինծառայողների վերակարգերը և հերթապահություններն անցկացվում են զինված ուժերի կանոնագրքերի, կանոնադրությունների և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի համաձայն:

 

Հոդված 32.

Զինծառայողներին արձակուրդ տալը

 

Ժամկետային զինծառայողներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրվում է հերթական տարեկան արձակուրդ: Արձակուրդի տևողությունը կազմում է. մինչև 15 տարի ծառայած զինծառայողների համար՝ 30 օր, 15-ից 25 տարի ծառայած զինծառայողների համար՝ 40 օր, 25 և ավելի տարի ծառայած զինծառայողների համար՝ 45 օր, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության սպայական կազմի համար՝ յուրաքանչյուր լրիվ ծառայած ամսվա համար՝ երկու և կես օր հաշվարկով:

Ծառայության հատուկ պայմաններ ունեցող կամ վնասակար աշխատանքներում զբաղված ժամկետային զինծառայողներին տրվում է լրացուցիչ տարեկան արձակուրդ՝ 10 օր տևողությամբ: Նման արձակուրդի իրավունք տվող ծառայության տեսակների ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Ընտանեկան հանգամանքների բերմամբ, ուսման կապակցությամբ և այլ հարգելի պատճառներով, հրամանատարի (պետի) որոշմամբ, ժամկետային զինծառայողին կարող է տրվել լրացուցիչ տարեկան արձակուրդ՝ մինչև 10 օր տևողությամբ:

Սույն հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ մասերի դրույթները չեն տարածվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի զինծառայողների վրա:

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներին զինվորական ծառայության ընթացքում բարեխիղճ ծառայության, մարտական, հասարակական-պետական բարձր ցուցանիշների համար որպես խրախուսանք կարող է տրվել արձակուրդ, զինվորներին՝ 15 օր, սերժանտներին և ավագներին՝ 20 օր տևողությամբ:

Հրամանատարի (պետի) որոշմամբ պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողներին կարող է տրվել մինչև 5 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ՝ ելնելով զինվորական ուսման կամ ծառայության բարձր ցուցանիշներից, իսկ ամուսնացածներին՝ ևս 5 օր, 6 ամիսը մեկ անգամ պարբերականությամբ:

Զինծառայողների ամուսիններին, իրենց ցանկությամբ, տարեկան արձակուրդ կարող է տրվել ամուսնու արձակուրդի հետ միաժամանակ:

(32-րդ հոդվածը փոփ. 19.05.2004 ՀՕ-114)

 

Հոդված 33.

Զինծառայողների բժշկական սպասարկումը

 

Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են անվճար որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում զինծառայողներին անհրաժեշտ բժշկական օգնությունը ցույց է տրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում՝ համապատասխան մարմինների միջոցների հաշվին՝ բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգը և պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողներին տրվում է անվճար առողջարանային բուժման իրավունք:

Առողջարանային բուժման ուղեգրի արժեքի, ինչպես նաև բուժման վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են համապատասխան մարմինների՝ այդ նպատակով հատկացրած միջոցների հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով պահեստ արձակված, հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների համար սույն օրենքով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(33-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 34.

Զինծառայողների բնակարանային ապահովությունը

 

Մինչև մշտական բնակտարածություն ստանալը, զինծառայողները (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրանց ընտանիքների անդամներն ապահովվում են ծառայողական բնակելի տարածություններով: Վերջիններիս բացակայության դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող կարգով նրանց վճարվում է դրամական փոխհատուցում՝ բնակելի տարածություններ վարձակալելու կամ բնակարաններ ձեռք բերելու համար:

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողները և ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում, ապահովվում են բնակարանով կամ տնամերձ հողամասով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

20 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, տարիքի, առողջական վիճակի, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով պահեստազոր արձակված և 15 տարուց ոչ պակաս ծառայության ժամկետ ունեցող զինծառայողները, սույն օրենքի 13 հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողները, ինչպես նաև զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները, իրենց զբաղեցրած բնակելի տարածությունները սեփականաշնորհելիս օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված իրավունքներից ու արտոնություններից:

(4-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(5-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(6-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(7-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(8-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(34-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209, փոփ. 30.04.2007 ՀՕ-43, փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 341.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների ամենամսյա դրամական օգնության իրավունքը

 

1. Ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեն՝

1) զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող՝

ա. Հայրենական մեծ պատերազմում կամ այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

բ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինված ուժերում ծառայողական պարտականությունները կատարելիս կամ ծառայության ընթացքում հաշմանդամ դարձած զինծառայողները,

գ. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները կամ այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցները,

դ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մասնակիցները,

ե. Արցախի հերոսները,

զ. Մարտական խաչ շքանշանով պարգևատրված զինծառայողները,

է. Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները,

ը. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված շարքային զինծառայողների ընտանիքների անդամները.

2) զոհված զինծառայողների ընտանիքների այն անդամները, ովքեր ստանում են աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ և ունեն նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք.

3) Հայրենական մեծ պատերազմում, այլ պետություններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ կենսաթոշակ ստանալու իրավունք ունենալու հանգամանքից անկախ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերով միաժամանակ ամենամսյա դրամական օգնության իրավունք ունեցող անձին ամենամսյա դրամական օգնություն է նշանակվում այդ ենթակետերից որևէ մեկով` անձի ընտրությամբ:

3. Ամենամսյա դրամական օգնության չափերը` ըստ դրամական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց կատեգորիաների, դրամական օգնություն նշանակելու և վճարելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

4. Սույն հոդվածի դրույթները տարածվում են նաև փրկարարական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա:

(341-րդ հոդվածը լրաց. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

 

Հոդված 35.

Լրացուցիչ երաշխիքներ և արտոնություններ՝ ժամկետային զինծառայողների ու մարտական գործողությունների մասնակիցների համար

 

Ժամկետային զինծառայողներն ու մարտական գործողությունների մասնակիցները զբաղեցրած բնակելի տարածության նկատմամբ իրենց իրավունքները՝ անկախ բնակարանի սեփականության ձևից և գերատեսչական ենթակայությունից, պահպանում են ծառայության ու մարտական գործողություններին մասնակցելու ընթացքում:

 

Հոդված 36.

Զինծառայողների տրանսպորտային սպասարկումը

 

Զինծառայողները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օգտվում են քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու իրավունքից:

Զինծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու ծախսերը փոխհատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

Զինծառայողներն արձակուրդի անցկացման վայր մեկնելիս և արձակուրդից վերադառնալիս ընտանիքի՝ նրանց ուղեկցող անդամները քաղաքային, մերձքաղաքային և միջքաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից, անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), օգտվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(36-րդ հոդվածը խմբ. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 37.

Զինծառայողների կրթություն ստանալու երաշխիքները

 

Զինծառայողներն իրավունք ունեն սովորել ռազմաուսումնական հաստատություններում, իսկ սպաներն ու ենթասպաները՝ նաև վերապատրաստման և որակավորման բարձրացման կուրսերում:

Ռազմաուսումնական հաստատություններից հեռացված ունկնդիրների և կուրսանտների վերականգնումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության սահմանած կարգով՝ հեռացվելու օրվանից ոչ ուշ, քան երեք տարվա ընթացքում:

Պետությունը երաշխավորում է՝

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, ներառյալ՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա, մրցույթից դուրս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների զորացրվելուց հետո՝ երեք տարվա ընթացքում, ընդունելությունը պետական ուսումնական հաստատություններ, մրցույթից դուրս պետական պատվերի շրջանակներում, ուսումնական հաստատություններին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ըստ մասնագիտությունների հատկացված տեղերում:

(37-րդ հոդվածը լրաց. 29.06.2001 ՀՕ-159, լրաց. 25.05.2005 ՀՕ-209)

 

Հոդված 38.

Զինծառայողների եկամուտների հարկավորելը

                     (վերնագիրը փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Զինծառայողները, ինչպես նաև ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից՝ օրենքով սահմանված կարգով և չափերով: Սույն օրենքի 33 և 36 հոդվածների համաձայն՝ զինծառայողներին մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները հարկման առումով չեն ներառվում համախառն եկամտի մեջ և չեն հարկվում եկամտահարկով:

Պարտադիր ժամկետային զինծառայողները սահմանված կարգով պահեստ արձակվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում օգտվում են եկամտահարկ վճարելու արտոնություններից՝ «Եկամտահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով զինծառայողների համար սահմանված կարգով և չափերով:

(3-րդ մասն ուժը կորցրել է 30.11.2011 ՀՕ-62-Ն)

(38-րդ հոդվածը փոփ. 30.05.2007 ՀՕ-43, փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 39.

Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրությունը

 

Զինծառայողները ենթակա են պարտադիր պետական ապահովագրության զոհվելու (մահանալու) դեպքերից տվյալ պահին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հիմնական կենսաթոշակի երեսունհինգապատիկի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների ընթացքում զոհվելու (մահանալու) դեպքերից՝ հիմնական կենսաթոշակի յոթանասունապատիկի չափով:

Նշված ապահովագրությունը տարածվում է նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող զինծառայողների վրա՝ աշխատունակության կորստի չափին համամասնորեն, որը սահմանվում է տոկոսային հարաբերությամբ զոհվելու (մահանալու) դեպքից ապահովագրվելու համապատասխան ընդհանուր գումարների նկատմամբ:

Ապահովագրության և ապահովագրական գումարների վճարման կարգն ու պայմանները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

(39-րդ հոդվածը փոփ. 30.11.2011 ՀՕ-62-Ն)

 

Հոդված 40.

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերի հատուցումը

 

Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի հաշվին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների (ինչպես նաև զինծառայությունից սահմանված կարգով արձակված և հետագայում մահացած զինծառայողների, որոնց մահվան պատճառը զինվորական ծառայության ընթացքում ստացած հիվանդությունն է, վնասվածքը կամ խեղումը) մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը կատարվում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով:

(40-րդ հոդվածը լրաց. 25.05.2005 ՀՕ-209, լրաց. 30.05.2007 ՀՕ-43)

 

ԳԼՈՒԽ  4

 

ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ. ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՆ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41.

Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինները

 

Սույն օրենքի կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները և համապատասխան մարմինների՝ սոցիալական խնդիրներ իրականացնող ծառայությունները:

 

Հոդված 42.

Պատասխանատվությունը սույն օրենքը խախտելու համար

 

 Սույն օրենքը խախտող պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների, կազմակերպությունների պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 43.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի սեպտեմբերի 30-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը՝ հետագա լրացումներով և փոփոխություններով:

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

22 հունվարի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-42