ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ
ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 9-րդ կետով և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ, 92-րդ կետերով ու 105-րդ կետի 1-ին ենթակետով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ (այսուհետ՝ Կարգ)՝ համաձայն N1 հավելվածի:
2. Կարգի կիրառմամբ պայմանավորված աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբին կից հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն N2 հավելվածի։
3. Սահմանել, որ Կարգի կիրառման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հրամանագրով ստեղծված օպերատիվ շտաբը:
4. Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեին (այսուհետ՝ Կոմիտե) տրամադրել համապատասխան համայնքներում փաստացի բնակվող անձանց վերաբերյալ տեղեկություններ՝ համաձայն Կոմիտեի կողմից պահանջվող ձևի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐ |
Ռ. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N1
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման |
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ
1. Սննդամթերքի որոշ տեսակների վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանվում են Արցախի Հանրապետության տարածքում Կարգի 3-րդ կետում նշված սննդամթերքի վաճառքի և ձեռքբերման հետ կապված հարաբերությունները:
2. Արցախի Հանրապետության տարածքում գրանցված և (կամ) գործունեություն ծավալող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ տնտեսավարող սուբյեկտ) 2023 թվականի հունվարի 20-ի ժամը 00:00-ից դադարեցնում են Կարգի 3-րդ կետում նշված սննդամթերքի (այսուհետ՝ սննդամթերք) ազատ վաճառքը՝ այն իրականցնելով բացառապես սննդամթերքի ձեռքբերման կտրոններով (այսուհետ՝ կտրոն)՝ համաձայն Ձևի:
3․ Կարգի գործողությունը տարածվում է սննդամթերքի հետևյալ տեսակների վրա՝
1) մակարոնեղենի,
2) բրնձի,
3) հնդկաձավարի,
4) շաքարավազի,
5) ձեթի։
4. Կտրոնը տրամադրվում է Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 5-րդ կետի համաձայն ստեղծված օպերատիվ շտաբի անունից՝ Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) կողմից, Արցախի Հանրապետությունում փաստացի բնակվող յուրաքանչյուր անձի՝ մեկանգամյա օգտագործման համար:
5. Կտրոնը վավեր է դրանում նշված ժամկետներում:
6. Կտրոնը 3X5 սմ չափերով, կարմիր, կանաչ, կապույտ, նարնջագույն և դեղին գույների դիմերեսով քարտ է:
7. Կտրոնի դիմերեսին նշվում է դրա գործողության ժամկետը, սերիան և հերթական համարը: Սերիան պարունակում է մեկ նիշ, իսկ հերթական համարը՝ ութ նիշ՝ սկսած 00000001-ից: Սերիայի նիշը մեծատառ է և հայատառ:
8. Կտրոնի կորստի դեպքում նոր կտրոն չի տրամադրվում:
9. Կտրոնով վաճառքի ենթակա սննդամթերքի չափը յուրաքանչյուր անձի հաշվարկով ամսական կազմում է՝
1) մակարոնեղեն - 1կգ,
2) բրինձ - 1կգ,
3) հնդկաձավար - 1կգ,
4) շաքարավազ - 1կգ,
5) ձեթ - 1լ։
10. Կարգի 9-րդ կետում նշված չափի սննդամթերքը վաճառվում է կտրոնում նշված չափով և ժամկետներում:
11. Յուրաքանչյուր անձի վերաբերյալ տեղեկությունը՝ ըստ Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից տրամադրված ցանկերի, կոմիտեի կողմից մտցվում է համապատասխան էլեկտրոնային ծրագիր, ինչի հիման վրա էլ յուրաքանչյուր շրջանի վարչակազմին տրամադրվում է իր բնակիչների թվին համապատասխան կտրոն:
12. Կտրոնը ստանալու նպատակով անձն իր (այլ անձի համար՝ նաև տվյալ անձի) անձը հաստատող փաստաթղթ(եր)ով դիմում է կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված սպասարկման կետեր՝ Ստեփանակերտ քաղաքում և շրջկենտրոններում, իսկ գյուղական համայնքներում՝ տեղական ինքնակառավարման մարմնի վարչական շենք (այսուհետ միասին՝ սպասարկման կետ):
13. Սպասարկման կետում անձը ստորագրում է ստացական՝ կտրոնը ստանալու վերաբերյալ և ստանում կտրոն(ներ)ը:
14. Օտարերկրյա քաղաքացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթղթերի հետ կապված խնդիրներ ունեցող անձը կտրոնը ստանալու նպատակով դիմում է կոմիտեի վարչական շենքի սպասարկման կետ (հասցե՝ քաղաք Ստեփանակերտ, Ս. Դավիթ 2):
15. Կտրոնը ստանալուց հետո՝ դրանում նշված ժամկետներում, անձը հանձնում է այն իր նախընտրած տնտեսավարող սուբյեկտին և ձեռք բերում կտրոնում նշված սննդամթերքը:
16. Տնտեսավարող սուբյեկտը սննդամթերքի ձեռքբերումն իրականացնում է մատակարարող կազմակերպությունից՝ կտրոնների քանակին համապատասխան (բացառությամբ առաջին ամսվա):
17. Մատակարարող կազմակերպությունը տնտեսավարող սուբյեկտից ստացված կտրոնները հավաքագրում և հանձնում է Արցախի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման 2-րդ կետով ստեղծված հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), իսկ հաջորդ բաշխումն իրականացնում է ստացված կտրոններին համապատասխան:
18․ Մատակարարող կազմակերպությունը սննդամթերքը ստանում է հանձնաժողովից։
ԿՏՐՈՆՆԵՐ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ

|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության կառավարության
2023 թվականի հունվարի 13-ի N 9-Ն որոշման |
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՈՐՈՇ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ
ԿԱՐԳԻ ԿԻՐԱՌՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ
ՆՊԱՏԱԿՈՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ՆՀ-1792-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՕՊԵՐԱՏԻՎ
ՇՏԱԲԻՆ ԿԻՑ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1․ Արմեն Մանգասարյան |
- Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար (հանձնաժողովի նախագահ)․ |
|
2․ Իննա Իշխանյան |
- Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)․ |
|
3․ Վալերի Ղազարյան |
- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն․ |
|
4․ Նարեկ Հարությունյան |
- Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ․ |
|
5․ Միքայել Սարգսյան |
- Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակազմի սննդամթերքի անվտանգության վերահսկողության պետական տեսչության պետ․ |
|
6․ Համլետ Ապրեսյան |
- Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար․ |
|
7․ Էդիկ Ավանեսյան |
- Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար․ |
|
8․ Արսեն Ավանեսյան |
- Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար․ |
|
9․ Գրաչիկ Սարքիսյան |
- Արցախի Հանրապետության պետական նախարարի հասարակական հիմունքներով օգնական․ |
|
10․ Գոհար Պողոսյան |
- Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)։ |
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ |
Ա. ԼԱԶԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2023 թվական