Համարը 
N 400
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.08.14/20(29)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
31.07.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
31.07.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
15.08.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«31» հուլիսի 2006թ.

N 400

 ք.Ստեփանակերտ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

(նախաբանը փոփ. 18.03.2008 N 216) 

1. Հաստատել հարկային մարմնի կողմից հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և ցանկերի ձևերը (NN 1-13)՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 151 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1 

ԼՂՀ կառավարության

«31» հուլիսի 2006թ.

թիվ 400 որոշման 

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածով, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:

(1-ին կետը փոփ. 18.03.2008 N 216)

2. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը հրապարակում է՝

ա) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների հայտարարագրի հիման վրա) 1.0 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները (N 1 ձև):

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 10.06.2010 N 277-Ն)

բ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1.0 մլն. դրամ և ավելի ապառք (չվճարված հարկի գումար) կուտակած հարկ վճարողների մասին տվյալները(N 3 ձև).

գ) հաշվետու տարվան նախորդող և հաշվետու տարում «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածով սահմանված շահութահարկի 50 և 100 տոկոս նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ տվյալները (N 4 ձև).

դ) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 10.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 5 ձև), ինչպես նաև 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ տվյալները (N 6 ձև).

ե) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 3.0 մլն դրամ և ավելի եկամտահարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ տվյալները (N 7 ձև).

զ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 8 ձև).

է) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1.0 մլն. դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով պարտավորություններ (ապառք, տույժ, տուգանք) կուտակած ապահովադիրների մասին տվյալները (N 9 ձև):

(2-րդ կետը փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 10.06.2010 N 277-Ն)

3. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է՝

ա) ֆ‎ինանսական տարվա սկզբից 1.0 միլիոն դրամ և ավելի հարկեր վճարած հարկ վճարողների ցանկերը` ըստ վճարված հարկերի մեծության` հաշվարկված աճողական կարգով (N 10 ձև).

բ) 3.0 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովության վճարների մեծությունը՝ հաշվարկված աճողական կարգով (N 11 ձև).

գ) 50 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած՝ ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ տվյալները (N 12 ձև).

դ) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների երեք և ավելի խախտում թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը (N 13 ձև): Ընդ որում, ցանկում ներառվում են այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալները, որոնց մոտ տվյալ եռամսյակում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախատման երրորդ և ավելի դեպքերը:

(3-րդ կետը փոփ. 18.03.2008 N 216)

4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված՝ հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակվում են առնվազն 500 օրինակ տպաքանակ ունեցող մամուլում:

5. Հիմք ընդունելով հարկային մարմնի կողմից անցկացված ստուգումների արդյունքներն ու սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունների (տվյալների) համար հիմք հանդիսացող հաշվարկներում (հայտարարագրերում) հարկ վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը, հարկ վճարողների դիմումների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հրապարակել հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ սույն կարգով նախատեսված տվյալների ճշգրտումներ՝ մինչև սահմանված ժամկետում հերթական ցանկի հրապարակման օրը:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

 Հավելված 2 

ԼՂՀ կառավարության

«31» հուլիսի 2006թ.

թիվ 400 որոշման 

 

 

 

Ձև N 1

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

NN

 ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության

անվանումը

Հարկ վճարողի

գտնվելու վայրը

Վնասի մեծությունը

(հազ. դրամ)

1

2

3

4

5

             

  

              

  

                

   

            

  

 

 

 

Ձև N 2

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ՝ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

(ուժը կորցրել է 10.06.2010 N 277-Ն)

 

 

 

Ձև N 3

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի

անվանումը

Հարկ վճարողի

գտնվելու վայրը

Ապառքի գումարը

 (հազ. դրամ)

1

2

3

4

5

         

 

             

  

       

    

       

 

 

 

 

Ձև N 4

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ 50 ԵՎ 100 ՏՈԿՈՍ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

 ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի

գտնվելու վայրը

Հաշվետու

տարին (%)

Նախորդ տարին

(%)

1

2

3

4

5

6

         

  

          

 

         

 

          

 

 

 

 

Ձև N 5

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 10.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի գտնվելու

վայրը

Վճարված գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

       

       

    

        

     

       

     

 

 

 

Ձև N 6

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ԲԱՆԿԵՐԻ

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Հարկ վճարողի գտնվելու

վայրը

Վճարված շահութահարկը

(հազ. դրամ)

1

2

3

4

5

       

   

        

    

               

   

         

 

 

 

 

Ձև N 7

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 3.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ)

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի

գտնվելու վայրը

Վճարված եկամտահարկը

 (հազ. դրամ)

1

2

3

4

5

       

 

       

    

          

    

         

    

       

    

 

 

 

Ձև N 8

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՍԱԿԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

NN

 ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի գտնվելու

վայրը

Հանքավայրի

անվանումը

1

2

3

4

5

       

  

       

    

       

   

       

    

 

 

 

Ձև N 9

 

Ց Ա Ն Կ

 

200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ

(վերնագիրը փոփ. 18.03.2008 N 216)

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Ապահովադրի անվանումը

Ապահովադրի

 գտնվելու վայրը

Պարտ. սոցիալ.

ապահովության

վճարների գծով

կուտակած

պարտավորությունը

(հազ. դրամ)

1

2

3

4

5

       

 

          

       

        

         

 

(Ձև N 9-ը փոփ. 18.03.2008 N 216)

 

 

Ձև N 10

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԵՐ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ

 

NN ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի գտնվելու վայրը

Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ԼՂՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ.դրամ)

ընդամենը

այդ թվում

ուղղակի հարկեր (այդ թվում՝ շահութահարկ, եկամտահարկ)

անուղղակի հարկեր (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ)

հաստատագրված վճարներ

այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ

                 

  

                 

    

                        

  

               

  

 

 

 

Ձև N 11

 

Ց Ա Ն Կ

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 3 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ

(վերնագիրը փոփ. 18.03.2008 N 216)

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Ապահովադրի անվանումը

Ապահովադրի

գտնվելու վայրը

Ֆինանսական տարվա

սկզբից վճարված

սոցիալական

ապահովության

վճարների ընդհանուր

գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

        

 

       

  

        

   

       

 

(Ձև N 11-ը փոփ. 18.03.2008 N 216)

 

 

Ձև N 12

 

Ց Ա Ն Կ

 

50 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Կազմակերպության անվանումը

Կազմակերպության

գտնվելու վայրը

Հայտարարագրված ա

շխատողների թիվը

1

2

3

4

5

       

  

       

     

          

  

       

   

 

 

 

Ձև N 13

 

Ց Ա Ն Կ

 

ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ (ԿԱՄ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ

 

NN

ը/կ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի անվանումը

Հարկ վճարողի

գտնվելու վայրը

Հարկ վճարողի

ֆիրմային անվանումը

(առկայության դեպքում)

1

2

3

4

  5

       

  

                

        

               

     

            

           

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան