ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«31» հուլիսի 2006թ. |
N 400 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 04.03.2014 N 118-Ն)
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածներին համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 04.03.2014 N 118-Ն)
1. Հաստատել հարկային մարմնի կողմից հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի և ցանկերի ձևերը (NN 1-13)՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
(1-ին կետը փոփ. 04.03.2014 N 118-Ն)
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 25-ի «Հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած և ապառքներ, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների գծով պարտավորություններ կուտակած, հարկեր վճարած հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալների հրապարակման կարգը հաստատելու մասին» թիվ 151 որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«31» հուլիսի 2006թ.
թիվ 400 որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ
(վերնագիրը փոփ. 04.03.2014 N 118-Ն)
1. Սույն կարգով կանոնակարգվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով, «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված դեպքերում սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հարկ վճարողների վերաբերյալ տվյալների հրապարակման գործընթացը:
(1-ին կետը փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 04.03.2014 N 118-Ն)
2. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը հրապարակում է՝
ա) «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաշվետու տարվա արդյունքներով (ռեզիդենտների շահութահարկի տարեկան հաշվարկի, ոչ ռեզիդենտների տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա) 1.0 մլն դրամ և ավելի հարկային վնասներ հայտարարագրած հարկ վճարողների մասին տվյալները (N 1 ձև):
(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 10.06.2010 N 277-Ն)
բ) հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ 1.0 մլն. դրամ և ավելի ապառք (չվճարված հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների գումար) կուտակած հարկ վճարողների մասին տվյալները (N 3 ձև).
գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 202-Ն)
դ) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 10.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 5 ձև), ինչպես նաև 1.0 մլն դրամ և ավելի շահութահարկ վճարած բանկերի և նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ տվյալները (N 6 ձև).
ե) հաշվետու տարվա արդյունքներով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե 3.0 մլն դրամ և ավելի եկամտային հարկ վճարած հարկային գործակալների վերաբերյալ տվյալները (N 7 ձև).
զ) օգտակար հանածոների արդյունահանման լիցենզիա, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ տվյալները (N 8 ձև):
է) (ենթակետն ուժը կորցրել է 04.03.2014 N 118-Ն)
(2-րդ կետը փոփ. 18.03.2008 N 216, փոփ. 10.06.2010 N 277-Ն, փոփ. 28.03.2012 N 174-Ն, փոփ. 19.04.2013 N 202-Ն, փոփ. 04.03.2014 N 118-Ն)
3. Սույն կարգով սահմանված ձևով և կարգով հարկային մարմինը մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը հրապարակում է՝
ա) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով (N 10 ձև).
բ) (ենթակետն ուժը կորցրել է 04.03.2014 N 118-Ն)
գ) (ենթակետն ուժը կորցրել է 04.03.2014 N 118-Ն)
դ) հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների երեք և ավելի խախտում թույլ տված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը (N 13 ձև): Ընդ որում, ցանկում ներառվում են այն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալները, որոնց մոտ տվյալ եռամսյակում արձանագրվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցման կարգի և (կամ) շահագործման կանոնների խախատման երրորդ և ավելի դեպքերը:
(3-րդ կետը փոփ. 18.03.2008 N 216, խմբ. 19.04.2013 N 202-Ն, փոփ. 04.03.2014 N 118-Ն)
4. Սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված՝ հարկ վճարողների վերաբերյալ տվյալները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից հրապարակվում են հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
(4-րդ կետը փոփ. 19.04.2013 N 202-Ն, փոփ. 04.03.2014 N 118-Ն)
5. Հիմք ընդունելով հարկային մարմնի կողմից անցկացված ստուգումների արդյունքներն ու սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված տեղեկությունների (տվյալների) համար հիմք հանդիսացող հաշվարկներում հարկ վճարողների կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ինքնուրույնաբար ճշգրտումներ կատարելու հանգամանքը, հարկ վճարողների դիմումների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը կարող է հրապարակել հարկ վճարողների վերաբերյալ սույն կարգով նախատեսված տվյալների ճշգրտումներ՝ մինչև սահմանված ժամկետում հերթական ցանկի հրապարակման օրը:
(5-րդ կետը փոփ. 04.03.2014 N 118-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«31» հուլիսի 2006թ.
թիվ 400 որոշման |
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Վնասի մեծությունը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ՝ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՎՆԱՍՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
(ուժը կորցրել է 10.06.2010 N 277-Ն)
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԱՊԱՌՔ ԿՈՒՏԱԿԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի
անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Ապառքի գումարը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱՆ ՆԱԽՈՐԴՈՂ ԵՎ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՈՒՄ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ 50 ԵՎ 100 ՏՈԿՈՍ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎՈՂ ՌԵԶԻԴԵՆՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(ուժը կորցրել է 19.04.2013 N 202-Ն)
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 10.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության անվանումը |
Հարկ վճարողի գտնվելու
վայրը |
Վճարված գումարը (հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ԲԱՆԿԵՐԻ
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Կազմակերպության անվանումը |
Հարկ վճարողի գտնվելու
վայրը |
Վճարված շահութահարկը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ 3.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ (ՀԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ)
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Վճարված եկամտային հարկը
(հազ. դրամ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
(Ձև N 7-ը փոփ. 04.03.2014 N 118-Ն)
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԱՐՏՈՆԱԳՐԵՐ ՈՒՆԵՑՈՂ, ՍԱԿԱՅՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ-ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի անվանումը |
Հարկ վճարողի գտնվելու
վայրը |
Հանքավայրի
անվանումը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
Ց Ա Ն Կ
200……ԹՎԱԿԱՆԻ ՀԱՇՎԵՏՈՒ ՏԱՐՎԱ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ 1.0 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՏԱԿԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ
(Ձև N 9-ը փոփ. 18.03.2008 N 216, ուժը կորցրել է 04.03.2014 N 118-Ն)
Ց Ա Ն Կ
ԱՌԱՋԻՆ 300 ԽՈՇՈՐ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԵՐԻ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(վերնագիրը խմբ. 19.04.2013 N 202-Ն)
|
NN ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի անվանումը |
Հարկ վճարողի գտնվելու վայրը |
Ֆինանսական տարվա սկզբից հարկ վճարողի կողմից ԼՂՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր գումարը (հազ.դրամ) |
|
ընդամենը |
այդ թվում |
|
ուղղակի հարկեր (այդ թվում՝ շահութահարկ, եկամտային հարկ) |
անուղղակի հարկեր (այդ թվում՝ ԱԱՀ, ակցիզային հարկ) |
հաստատագրված վճարներ |
այլ հարկեր, տուրքեր և պարտադիր վճարներ |
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
(Ձև N 10-ը փոփ. 04.03.2014 N 118-Ն)
Ց Ա Ն Կ
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՍԿԶԲԻՑ 3 ՄԼՆ ԴՐԱՄ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐ ՎՃԱՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԵԾՈՒԹՅԱՆ
(Ձև N 11-ը փոփ. 18.03.2008 N 216, ուժը կորցրել է 04.03.2014 N 118-Ն)
Ց Ա Ն Կ
50 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՄԻՋԻՆ ՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԹԻՎ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԱԾ ԱՊԱՀՈՎԱԴԻՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(Ձև N 12-ը ուժը կորցրել է 04.03.2014 N 118-Ն)
Ց Ա Ն Կ
ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ (ԿԱՄ) ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ 3 ԵՎ ԱՎԵԼԻ ԽԱԽՏՈՒՄ ԹՈՒՅԼ ՏՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ
|
NN
ը/կ |
ՀՎՀՀ |
Հարկ վճարողի անվանումը |
Հարկ վճարողի
գտնվելու վայրը |
Հարկ վճարողի
ֆիրմային անվանումը
(առկայության դեպքում) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |