ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» հուլիսի 2011թ. |
N 509-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 228 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի,
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշման կատարման վերահսկողությունն ու կառավարման լիազորությունները վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
(2-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռքբերված առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի բաշխման և հատկացման մասին» N 228 որոշումը։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2011 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2011 թվականի
հուլիսի 26-ի N 509-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ԵՎ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՏՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր), բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի, ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Ուղեգրերը ձեռք են բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների` առողջարանների ու հանգստյան տների հետ յուրաքանչյուր տարի պայմանագրեր կնքելով։
(2-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն)
3. Ուղեգրերն առաջնահերթության կարգով հատկացվում են`
1) 1-ին, 2-րդ և 3-րդ խմբերի հաշմանդամներին, ինչպես նաև հաշմանդամ երեխաներին.
2) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 197-Ն)
3) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 197-Ն)
4) (ենթակետն ուժը կորցրել է 19.04.2013 N 197-Ն)
5) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին (ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ամուսիններ, ծնողներ, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող՝ 16 տարին լրացած անձինք).
6) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին և նրանց հավասարեցված անձանց (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցներ.
7) Հայրենական մեծ պատերազմում զոհվածների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամներին (Հայրենական մեծ պատերազմի (1941-1945թթ.) և այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ամուսիններ, ծնողներ).
8) Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի վերացման աշխատանքների ժամանակ ճառագայթային հիվանդություններ ստացած անձանց.
9) բռնադատվածներին («Բռնադատվածների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան՝ բռնադատվածի կարգավիճակ ստացած անձինք).
10) հերոսներին և շքանշանակիրներին (Հայաստանի ազգային հերոսներ, Արցախի հերոսներ, 1-ին կամ 2-րդ աստիճանի «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձինք).
11) միայնակ քաղաքացիներին (օրենքով սահմանված՝ տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրացած՝ չաշխատող, զավակ և խնամակալ չունեցող անձինք)։
(3-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն)
4. Ուղեգրերը նախարարության կողմից տրամադրվում են սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային պետական մարմիններին (այսուհետ՝ տարածքային մարմին)՝ նախարարության կողմից հաստատված` ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրի համաձայն։
5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին (տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմում է իր մշտական բնակության վայրը սպասարկող տարածքային մարմին:
6. Դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է.
1) անձը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.
2) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.
3) սոցիալական ապահովության քարտը և պատճենը, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը։
Սույն կետում նշված փաստաթղթերից բացի առողջարանային բուժման ուղեգիր ստանալու համար քաղաքացին ներկայացնում է նաև իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված` առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը): Ընդ որում՝ հաշմանդամ անձին առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը) տրվում է օրենքով սահմանված՝ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։
(6-րդ կետը լրաց. 19.04.2013 N 197-Ն)
7. Առողջարանային բուժման ուղեգրված քաղաքացին առողջարան է ներկայացնում իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը:
8. Անհատական ուղեգրով ուղեգրվող 1-ին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների՝ ուղեգիր հատկացնելու դիմումներում նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից նշվում են նաև ուղեկցողի մասին տվյալներ:
1-ին խմբի հաշմանդամին ուղեկցողին հատկացվում է առանձին ուղեգիր, իսկ հաշմանդամ երեխայի համար` մեծահասակի և երեխայի համար մեկ միասնական ուղեգիր:
9. Քաղաքացու դիմումը հաշվառվում է նախարարության կողմից հաստատված դիմումների հաշվառման մատյանում։
10. Ուղեգրերը հատկացվում են քաղաքացիների դիմումների տրման ժամանակագրական հերթականությանը համապատասխան, ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ։
10.1. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված առանձին (հատուկ) խմբերում չընդգրկված քաղաքացիներին ուղեգրերը հատկացվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով՝ նախարարության աշխատակազմի սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի առաջարկությամբ, պետական բյուջեի միջոցների հաշվին տվյալ տարվա համար ձեռքբերված ուղեգրերի ընդհանուր թվի տասը տոկոսի չափով:
(10.1-ին կետը լրաց. 23.10.2014 N 696-Ն)
11. Սույն կարգի իմաստով` երեք տարվա ընթացքում քաղաքացուն կարող է հատկացվել առողջարանի և (կամ) հանգստյան տան միայն մեկ ուղեգիր։
11.1 «Աղեստամոքսային ուղու խանգարումներ», «սրտի իշեմիկ հիվանդություն հետինֆարկտային կարդեոսկլերոզ» հիվանդություններ ունեցող հաշմանդամներին յուրաքանչյուր տարի, սակայն ոչ ավելի, քան երեք տարի անընդմեջ, հատկացվում է առողջարանի մեկ ուղեգիր: Նշված ժամկետի ավարտից հետո հաշմանդամին հատկացվում է ուղեգիր ընդհանուր կարգի համաձայն:
(11.1-ին կետը լրաց. 27.05.2014 N 330-Ն)
12. Պայմանագրերի կնքման անհնարինության պատճառով ուղեգրերի բացակայության, տարեկան ծրագրով տվյալ սոցիալական խմբի համար նախատեսված ուղեգրերի սպառման դեպքերում տվյալ տարվա ուղեգիր ստանալու համար դիմած քաղաքացու դիմումը պահպանում է իր իրավաբանական ուժը մինչև հաջորդ տարիների ընթացքում քաղաքացու ուղեգրումը։
13. Առողջարանից կամ հանգստյան տնից վերադառնալուց հետո քաղաքացին տարածքային մարմին է ներկայացնում առողջարանում կամ հանգստյան տանը հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։
Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։
14. Յուրաքանչյուր ամսվա ընթացքում հատկացված ուղեգրերի մասին, մինչև հաջորդ ամսվա 10-ը, տարածքային մարմինը տեղեկանք է (ըստ նախարարության կողմից հաստատված ձևի) ներկայացնում նախարարություն` թղթային և էլեկտրոնային տարբերակներով:
Տարածքային մարմիններից ստացված տեղեկանքների հիման վրա նախարարությունում ստեղծվում է պետական բյուջեի միջոցների հաշվին ուղեգիր ստացած քաղաքացիների էլեկտրոնային շտեմարան, որը համալրվում է նախարարության կողմից ուղեգիր ստացած քաղաքացիների տվյալներով։
Էլեկտրոնային շտեմարանում ներառվում են նաև մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն ուղեգրված քաղաքացիների տվյալները՝ սկսած 2008 թվականից։
15. Ուղեգրերի բաշխման տարեկան ծրագրով նախատեսված ժամկետներում չհատկացված, ինչպես նաև քաղաքացիներին հատկացված, սակայն նրանց կողմից չօգտագործված ուղեգրերը տարածքային մարմինը ողջամիտ ժամկետում վերադարձնում է նախարարությանը, որն իրականացնում է այդ ուղեգրերի վերաբաշխումը և (կամ) տրամադրումը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարության 2011 թվականի
հուլիսի 26-ի N 509-Ն որոշման |
ԿԱՐԳ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳՈՐԾՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԱՌՈՂՋԱՐԱՆՆԵՐԻ ՈՒՂԵԳՐԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի (այսուհետ՝ պետական բյուջե) միջոցների հաշվին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարանների ուղեգրերի (այսուհետ՝ ուղեգիր) ձեռքբերման և դրանք քաղաքացիներին հատկացնելու հետ կապված հարաբերությունները։
2. Ուղեգրերը ձեռք են բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից՝ յուրաքանչյուր տարի համապատասխան ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքելով։
(2-րդ կետը փոփ. 19.04.2013 N 197-Ն)
3. Ուղեգրերը ձեռք են բերվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս գործող մասնագիտացված առողջարաններից և հատկացվում են 1-ին խմբի հաշմանդամ զինծառայողներին (հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող անձինք) և հաշմանդամ երեխաներին՝ առաջնահերթությունը վերապահելով այն քաղաքացիներին, ում հաշմանդամության սահմանման համար հիմք հանդիսացած հիվանդությունը (վնասվածքը, խեղումը) համապատասխանում է տվյալ առողջարանում բուժման հիմնական ուղղվածությանը։
(3-րդ կետը լրաց. 19.04.2013 N 197-Ն)
4. Ուղեգրերը քաղաքացիներին են հատկացվում նախարարության կողմից։
5. Ուղեգիր ստանալու համար քաղաքացին (տասնչորս տարեկան չդարձած անչափահասի կամ խնամակալության տակ գտնվող քաղաքացու դեպքում` նրա օրինական ներկայացուցիչը՝ ծնողը, որդեգրողը կամ խնամակալը) գրավոր դիմում է նախարարությանը:
6. Դիմումի հետ քաղաքացին ներկայացնում է.
1) անձը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մշտական հաշվառումը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.
2) կարգավիճակը հաստատող փաստաթուղթը (փաստաթղթերը) և պատճեն(ներ)ը.
3) սոցիալական ապահովության քարտը և պատճենը, կամ օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված` սոցիալական ապահովության քարտ չունենալու մասին տեղեկանքը.
4) իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված՝ առողջարանային բուժում ստանալու անհրաժեշտությունը հաստատող տեղեկանքը (երաշխավորագիրը), որը տրվում է օրենքով սահմանված՝ հաշմանդամի վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա։
Առողջարանային բուժման ուղեգրված քաղաքացին առողջարան է ներկայացնում իր բնակության վայրը սպասարկող համապատասխան բուժհաստատության կողմից տրված սանատոր-կուրորտային քարտը։
(6-րդ կետը փոփ., լրաց. 19.04.2013 N 197-Ն)
7. Անհատական ուղեգրով ուղեգրվող 1-ին խմբի հաշմանդամների և հաշմանդամ երեխաների՝ ուղեգիր հատկացնելու դիմումներում նրանց կամ նրանց օրինական ներկայացուցիչների կողմից նշվում են նաև ուղեկցողի մասին տվյալներ։
1-ին խմբի հաշմանդամին ուղեկցողին հատկացվում է առանձին ուղեգիր, իսկ հաշմանդամ երեխայի համար` մեծահասակի և երեխայի համար մեկ միասնական ուղեգիր:
Խմբային ուղեգրով ուղեգրվող 1‑ին խմբի հաշմանդամներին ուղեկցող (ներ) է (են) ընտրվում նախարարության կողմից և նրան (նրանց) հատկացվում է (են) ուղեգիր (ուղեգրեր)։
8. Քաղաքացու դիմումը հաշվառվում է նախարարության կողմից հաստատված դիմումների հաշվառման մատյանում։
9. Ուղեգրերը հատկացվում են քաղաքացիների դիմումների տրման ժամանակագրական հերթականությանը համապատասխան, ոչ ուշ, քան ուղեգրի սկզբնաժամկետից 15 օր առաջ։
10. Պայմանագրերի կնքման անհնարինության պատճառով ուղեգրերի բացակայության, նախատեսված ուղեգրերի սպառման դեպքերում տվյալ տարվա ուղեգիր ստանալու համար դիմած քաղաքացու դիմումը պահպանում է իր իրավաբանական ուժը հաջորդ տարիների ընթացքում։
11. Առողջարանից վերադառնալուց հետո քաղաքացին նախարարություն է ներկայացնում առողջարանում հաշվառված լինելու օրերի մասին տեղեկանք։
Տեղեկանքը չներկայացնելու դեպքում քաղաքացին զրկվում է հետագայում ուղեգիր ստանալու իրավունքից։
12. Ուղեգրվող քաղաքացիներին և նրանց ուղեկցողներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրամադրվում է դրամական օգնություն` առողջարան մեկնելու և վերադառնալու, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նպատակային այլ ծախսեր իրականացնելու համար։
Սկսած 2012 թվականից` սույն կետում նշված ծախսերը կիրականացվեն պետական բյուջեի «Առողջարանային բուժման և հանգստյան տների ուղեգրերի ձեռք բերում» ծրագրով նախատեսված դրամական միջոցների հաշվին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |