Համարը 
N 575
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.12.09/30(39)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
28.11.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
28.11.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.12.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշմամբ հաստատված հավելվածի ցանկի 4-րդ կետն ուժը կոցրել է պետական ռեգիստրում գրանցման պահից` 11.04.2022թ.


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«28» նոյեմբերի 2006թ.

N 575

 ք.Ստեփանակերտ

 

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմավորման ձևով վերակազմակերպել պետական ոչ առևտրային կազմակերպությունների՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2. Հաստատել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության առարկան ու նպատակը հանրակրթական բնույթի գործունեության իրականացումն է:

4. Թույլատրել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին իրականացնելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

ա/ լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում,

բ/ արտադպրոցական դաստիարակության կազմակերպում,

գ/ համակարգչային ծրագրերի և լեզուների ուսուցման կազմակերպում,

դ/ սովորողների սննդի կազմակերպում,

ե/ ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում:

5. Սահմանել, որ՝

ա/ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկների վերակազմակերպման պահին դրանց տնօրինության՝ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության գույքի, սեփականության իրավունքով հանձնվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին,

բ/ նշված պետական հիմնարկների տնօրինության շենքերը, շինությունները, պատմամշակութային նշանակության գույքը՝ իր ամբողջ կազմով և արժեքով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին ամրացվում են անհատույց օգտագործման իրավունքով՝ դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(5-րդ կետը փոփ. 22.04.2015 N 239-Ն)

6. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական ոչ առևտրային կազմակերպությունների կառավարման՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները, ըստ կազմակերպությունների ենթակայության, վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչակազմերին ու Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված 1

ԼՂՀ կառավարության

«28» նոյեմբերի

թիվ 575 որոշման

 

Ց Ա Ն Կ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

Պետական ոչ առևտրային կազմակերպության անվանումը

Ենթակայությունը

1. ք. Ստեփանակերտ

1.

Ստեփանակերտի Խ. Աբովյանի անվան № 1 հիմնական դպրոց

Ստեփանակերտի քաղաքապետարան

2.

Ստեփանակերտի Ա. Ղուլյանի անվան № 2 հիմնական դպրոց

---II---

3.

Ստեփանակերտի Ա. Գրիբոյեդովի անվան №3 միջնակարգ դպրոց

---II---

4.

կետն ուժը կորցրել է 09.08.21 N 870-Ն որոշման 5-րդ կետի  2-րդ ենթակետի համաձայն, 11.04.22թ-ին` պետական ռեգիստրում գրանցման պահից

5.

Ստեփանակերտի Հ. Բալասանյանի անվան № 5 հիմնական դպրոց

---II---

6.

Ստեփանակերտի Յու.Պողոսյանի անվան N 6 հիմնական դպրոց

---II---

7.

Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան № 7 հիմնական դպրոց

---II---

8.

Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան № 8 ավագ դպրոց

ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն

9.

Ստեփանակերտի Հ. Թումանյանի անվան № 9 հիմնական դպրոց

Ստեփանակերտի քաղաքապետարան

10.

Ստեփանակերտի Ավ. Իսահակյանի անվան №10 հիմնական դպրոց

Ստեփանակերտի քաղաքապետարան

11.

Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան №11 ավագ դպրոց

ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն

12.

Ստեփանակերտի №12 հիմնական դպրոց

Ստեփանակերտի քաղաքապետարան

 

2. Ասկերանի շրջան

 

13.

Ասկերանի է. Բարսեղյանի անվան միջնակարգ (հոսքային) դպրոց

Ասկերանի շրջանի վարչակազմ

14.

Իվանյանի Օնիկ Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

15.

Նախիջևանիկի Գ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց

Նախիջևանիկի Գ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոցի Սառնաղբյուրի մասնաճյուղ

---II---

 

---II---

16.

Խրամորթի Գ. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոց

Խրամորթի Գ. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի Արմենակավանի մասնաճյուղ

Խրամորթի Գ. Ավանեսյանի անվան միջնակարգ դպրոցի Փառուխի մասնաճյուղ

---II---

 

---II---

 

---II---

17.

Խնապատի Ա. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

18.

Նորագյուղի Վ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

19.

Սարդարաշենի Կ. Շահբազյանի անվան հիմնական դպրոց

---II---

20.

Ծաղկաշատի Գ. Մեհրաբյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

21.

Խաչենի Ղ. Աղայանի անվան միջնակարգ դպրոց

---II---

22.

Խնձրիստանի միջնակարգ դպրոց

Խնձրիստանի միջնակարգ դպրոցի Հիլիսի մասնաճյուղ

---II---

 ---II---

23.

Սղնախի Նարվեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

24.

Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

25.

Խնածախի Ա. Ավագյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

26.

Այգեստանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

27.

Պատարայի միջնակարգ դպրոց

---II---

28.

Աստղաշենի Ժ. Անդրյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

29.

Խաչմաչի Շ. Սարգսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

30.

Սարուշենի Գր. Այվազյանցի անվան միջնակարգ դպրոց

---II---

31.

Ավետարանոցի Ի. Աթայանի անվան միջնակարգ դպրոց

---II---

32.

Ակնաղբյուրի Վ. Ջիվանշիրյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

33.

Սզնեքի Գ. Միքայելյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

34.

Կարմիր գյուղի Գ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

35.

Հարավի միջնակարգ դպրոց

---II---

36.

Քռասնու միջնակարգ դպրոց

---II---

37.

Խանցքի Կ. Պողոսյանի անվան հիմնական դպրոց

---II---

38.

Դահրավի Հ. Խաչատրյանի անվան հիմնական դպրոց

---II---

39.

Լուսաձորի հիմնական դպրոց

---II---

40.

Հովսեփավանի Յ. Ջհանգիրյանի անվան հիմնական դպրոց

---II---

41.

Բերքաձորի հիմնական դպրոց

---II---

42.

Դաշուշենի Վ. Օվյանի անվան հիմնական դպրոց

---II---

43.

Մադաթաշենի հիմնական դպրոց

Մադաթաշենի հիմնական դպրոցի Մոշխմհատի մասնաճյուղ

---II---

---II---

 44.

Ուղտասարի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց

 ---II---

44.1

Ջրաղացների հիմնական դպրոց

---II---

3. Մարտակերտի շրջան

45.

Մարտակերտի Վ. Բալայանի անվան N 1 միջնակարգ (հոսքային) դպրոց

Մարտակերտի շրջանի վարչակազմ

46.

Մարտակերտի Վ. Մինասյանի անվան N2 հիմնական դպրոց

---II---

47.

Հաթերքի Բ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

48.

Վանքի Գ. Հայրապետյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

49.

Առաջաձորի Ա. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

50.

Ներքին Հոռաթաղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

Ներքին Հոռաթաղի Գ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի Ծաղկաշենի Ա. Սարգսյանի անվան մասնաճյուղ

---II---

 

---II---

51.

Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոց

Վաղուհասի Գ. Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի Խնկավանի մասնաճյուղ

---II---

 

---II---

52.

Վերին Հոռաթաղի Ք. Քոքսի անվան միջնակարգ դպրոց

---II---

53.

Թալիշի միջնակարգ դպրոց

---II---

54.

Մոխրաթաղի Գ. Պողոսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

55.

Կոճողոտի Ա. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

56.

Չլդրանի Դիկրան Իզմիրլյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

57.

Ճանկաթաղի միջնակարգ դպրոց

Ճանկաթաղի միջնակարգ դպրոցի Վարդաձորի Ն. Դանիելյանի անվան մասնաճյուղ

---II---

 

---II---

58.

Նոր Սեյսուլանի միջնակարգ դպրոց

---II---

59.

Գետավանի Պ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

60.

Հարությունագոմերի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

61.

Մաղավուզի Մ. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

62.

Մեծ շենի Կ. Եսայանի անվան միջնակարգ դպրոց

---II---

63.

Քոլատակի միջնակարգ դպրոց

---II---

64.

Զագլիկի միջնակարգ դպրոց

---II---

65.

Դրմբոնի Վ. Ջալալյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

66.

Կուսապատի «Վարուժան Քարյան» միջնակարգ դպրոց

---II---

67.

Չափարի Ա. Սաղյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

68.

Մատաղիսի ակ. Ռ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոց

Մատաղիսի ակ. Ռ. Մարտիրոսյանի անվան միջնակարգ դպրոցի Տոնաշենի մասնաճյուղ

---II---

 

---II---

69.

Պողոսագոմերի Յ. Առստամյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

70.

Կիչանի և Ղազանչիի Կ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

71.

Նոր Մարաղայի Վ. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

72.

Նոր Այգեստանի միջնակարգ դպրոց

---II---

73.

Զարդախաչի Գ. Գասպարյանի անվան հիմնական դպրոց

---II---

74.

Ծմակահողի ակ. Ա. Իոսիֆյանի անվան հիմնական դպրոց

---II---

75.

Շահմասուրի հիմնական դպրոց

---II---

76.

Նոր Կարմիրավանի Յ. Գալստյանի անվան հիմնական դպրոց

---II---

77.

Աղաբեկալանջի Վ. Սաիյանի անվան հիմնական դպրոց

---II---

78.

Գառնաքարի Ա. Մարտիրոսյանի անվան հիմնական դպրոց

---II---

79.

Նոր Հայկաջուրի հիմնական դպրոց

---II---

4. Մարտունու շրջան

80.

Մարտունու Ն. Ստեփանյանի անվան N 1 միջնակարգ (հոսքային) դպրոց

Մարտունու շրջանի վարչակազմ

81.

Ճարտարի Ազատամարտիկների անվան N 1 միջնակարգ (հոսքային) դպրոց

---II---

82.

Մարտունու Մ. Մաշտոցի անվան N2 հիմնական դպրոց

Մարտունու Մ. Մաշտոցի անվան N2 հիմնական դպրոցի Կարվինի մասնաճյուղ

---II---

 

---II---

83.

Աշանի Ա. Հովսեփյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

84.

Բերդաշենի Մ. Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

85.

Գիշու միջնակարգ դպրոց

---II---

86.

Թաղավարդի Ա. Գրաշու անվան միջնակարգ դպրոց

Թաղավարդի Ա. Գրաշու անվան միջնակարգ դպրոցի Զարդանաշենի մասնաճյուղ

---II---

 

---II---

87.

Խնուշինակի միջնակարգ դպրոց

---II---

88.

Կաղարծու միջնակարգ դպրոց

Կաղարծու միջնակարգ դպրոցի Պառավաթումբի մասնաճյուղ

---II---

---II---

89.

Կարմիր Շուկայի միջնակարգ դպրոց

---II---

90.

Կոլխոզաշենի Հ. Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոց

Կոլխոզաշենի Հ. Բեգլարյանի անվան միջնակարգ դպրոցի Կավահանի մասնաճյուղ

---II---

 

---II---

 

90.1

Մսմնայի հիմնական դպրոց

---II---

91.

Հաղորտու Ա. Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոց

Հաղորտու Ա. Սաֆարյանի անվան միջնակարգ դպրոցի Վարանդայի մասնաճյուղ

---II---

 

---II---

92.

Հերհերի միջնակարգ դպրոց

---II---

93.

Մաճկալաշենի Ա. Մելքումյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

94.

Մուշկապատի Բ. ՈՒլուբաբյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

95.

Ննգու միջնակարգ դպրոց

---II---

96.

Նորշենի Լ. Հուրունցի անվան միջնակարգ դպրոց

---II---

97.

Շեխերի միջնակարգ դպրոց

---II---

98.

Սարգսաշենի միջնակարգ դպրոց

---II---

99.

Սոսի Հ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

100.

Սպիտակաշենի միջնակարգ դպրոց

---II---

101.

Վազգենաշենի միջնակարգ դպրոց

---II---

102.

Քերթի Կ. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

103.

Ավդուռի Ս. Սաֆարյանի անվան հիմնական դպրոց

---II---

104.

Եմիշճանի Վ. Աբրահամյանի անվան հիմնական դպրոց

---II---

105.

Թաղավարդ-Կալերի հիմնական դպրոց

---II---

106.

Խերխանի հիմնական դպրոց

---II---

107.

Ծովատեղի հիմնական դպրոց

---II---

108.

Հացու հիմնական դպրոց

---II---

109.

Ճարտարի Ա. Ավանեսյանի անվան №2 հիմնական դպրոց

Ճարտարի Ա. Ավանեսյանի անվան №2 հիմնական դպրոցի Վերին շենի մասնաճյուղ

---II---

 

---II---

110.

Ճարտարի Հ. Հարությունյանի անվան №3 հիմնական դպրոց

---II---

111.

Ճարտարի Ա. Հայրապետյանի անվան №4 հիմնական դպրոց

---II---

112.

Ճարտարի №5 միջնակարգ դպրոց

---II---

113.

Մյուրիշենի հիմնական դպրոց

---II---

114.

Ջիվանիի միջնակարգ դպրոց

---II---

115.

Քարահունջի հիմնական դպրոց

---II---

5. Հադրութի շրջան

116.

Հադրութի Մ. Մանվելյանի անվան միջնակարգ (հոսքային) դպրոց

Հադրութի շրջանի

վարչակազմ

117.

Մեծ Թաղերի Խուդյակովի անվան միջնակարգ դպրոց

---II---

118.

Ազոխի միջնակարգ դպրոց

---II---

119.

Տումու Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

120.

Տողի Վ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

121.

ՈՒխտաձորի Ա. Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

122.

Դրախտիկի Վ. Բաղդասարյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

123.

Ակնաղբյուրի Վ. Ամիրջանյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

124.

Մարիամաձորի Ն. Սայիյանի անվան միջնակարգ դպրոց Մարիամաձորի Ն. Սայիյանի անվան միջնակարգ դպրոցի Ծակուռու մասնաճյուղ

---II---

 

---II---

125.

Թաղոտի միջնակարգ դպրոց

---II---

126.

Առաքելի Ս. Սեյրանյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

127.

Մոխրենեսի միջնակարգ դպրոց

---II---

128.

Ջրակուսի միջնակարգ դպրոց

---II---

129.

Թաղասեռի միջնակարգ դպրոց

Թաղասեռի միջնակարգ դպրոցի Կարմրակուճի մասնաճյուղ

---II---

---II---

130.

Այգեստանի Ա. Բալայանի անվան հիմնական դպրոց

---II---

131.

Բանաձորի հիմնական դպրոց

---II---

132.

Արևշատի Մ. Զաքարյանի անվան հիմնական դպրոց

---II---

133.

Խծաբերդի Վ. Գրիգորյանի անվան հիմնական դպրոց

Խծաբերդի Վ. Գրիգորյանի անվան հիմնական դպրոցի Արփագետիկի մասնաճյուղ

---II---

 

---II---

134.

Խանձաձորի Հ. Այվազյանի անվան հիմնական դպրոց

---II---

134.1 Հայկավանի հիմնական դպրոց

---II---

135.

Առաջամուղի Զ. Եսայանի անվան միջնակարգ դպրոց

---II---

136.

Քյուրաթաղի Գ. Գասպարյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

137.

Հակակվի հիմնական դպրոց

---II---

138.

Նորաշենի հիմնական դպրոց

---II---

139.

Վարդաշատի հիմնական դպրոց

Վարդաշատի հիմնական դպրոցի Ծամձորի մասնաճյուղ

---II---

---II---

140.

Հին Թաղերի հիմնական դպրոց

---II---

6. Շուշիի շրջան

141.

Շուշիի Մուրացանի անվան ավագ դպրոց

ԼՂՀ կրթության և գիտության նախարարություն

142.

Շուշիի Խ. Աբովյանի անվան հիմնական դպրոց

Շուշիի շրջանի վարչակազմ

143.

Քարին տակի Հ. Ղարախանյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

144.

Եղցահողի Մ. Պետրոսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

145.

Լիսագորի միջնակարգ դպրոց

---II---

146.

Հին շենի Ա. Մկրտչյանի անվան հիմնական դպրոց

---II---

147.

Մեծ շենի Ս. Դավթյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

148.

Քիրսավանի հիմնական դպրոց

---II---

7. Շահումյանի շրջան

149.

Քարվաճառի Վ. Սարոյանի անվան միջնակարգ դպրոց

Շահումյանի շրջանի վարչակազմ

150.

Ակնաբերդի Շ. Մեղրյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

151.

Նոր Բրաջուրի Ս.-Ս. Էրումյանների անվան միջնակարգ դպրոց

---II---

152.

Նոր Գետաշենի Վ. Նազարյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

153.

Դադիվանքի Ա. Արմենակյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

154.

Եղեգնուտի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

155.

Զուարի Ն. Դանիելյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

156.

Նոր Էրքեջի Հ. Ջառահյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

157.

Նոր Խարխափուտի հիմնական դպրոց

---II---

158.

Ծարի սպարապետ Վ. Սարգսյանի անվան հիմնական դպրոց

---II---

159.

Հավսաթաղի Շ. Սարգսյանի անվան հիմնական դպրոց

---II---

160.

Նոր Կարաչինարի Ա. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

161.

Նոր Մանաշիդի Հ. Վարդանյանի անվան հիմնական դպրոց

---II---

162.

Չարեքտարի Կ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

163.

Նոր Վերինշենի Ջ. Ջլավյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

164.

Քնարավանի Ք. Հարությունյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

8. Քաշաթաղի շրջան

165.

Բերձորի Վ. Թեքեյանի անվան №1 միջնակարգ դպրոց

Քաշաթաղի շրջանի վարչակազմ

166.

Բերձորի Վ. Զատիկյանի անվան №2 միջնակարգ դպրոց

---II---

167.

Քարեգահի միջնակարգ դպրոց

---II---

168.

Վարդուտի միջնակարգ դպրոց

---II---

169.

Ղազարապատի միջնակարգ դպրոց

---II---

170.

Գողթանիկի միջնակարգ դպրոց

---II---

171.

Գանձայի միջնակարգ դպրոց

---II---

172.

Բազմատուսի միջնակարգ դպրոց

---II---

173.

Դրախտաձորի հիմնական դպրոց

---II---

174.

Վաղազինի միջնակարգ դպրոց

---II---

175.

Արտաշավիի Լ. Ազգալդյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

176.

Վակունիսի Վ. Ոսկանյանի անվան հիմնական դպրոց

---II---

177.

Շալուայի միջնակարգ դպրոց

---II---

178.

Մովսեսաշենի հիմնական դպրոց

---II---

179.

Ներքին Սուսի Ս. Հանեյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

180.

Հոչանցի Ա. Վարդանյանի անվան հիմնական դպրոց

---II---

181.

Արվականի հիմնական դպրոց

---II---

182.

Մշենիի միջնակարգ դպրոց

---II---

183.

Սոնասարի Ս. Կյուրեղյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

184.

Աղավնոյի Գ. Նժդեհի անվան միջնակարգ դպրոց

---II---

185.

Ծիծեռնավանքի Վ. Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

186.

Տանձուտի հիմնական դպրոց

---II---

187.

Մոշաթաղի միջնակարգ դպրոց

---II---

188.

Միրիկի միջնակարգ դպրոց

---II---

189.

Հերիկի հիմնական դպրոց

---II---

190.

Լեռնահովիտի միջնակարգ դպրոց

---II---

191.

Աղանուսի Ա. Հակոբյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

192.

Աղավնատան Ս. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

193.

Հակարիի միջնակարգ դպրոց

---II---

194.

Ծաղկաբերդի Ա. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

195.

Վուրգավանի միջնակարգ դպրոց

---II---

196.

Ուռեկանի Ն. Գույումջյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

197.

Մարտունաշենի Մ. Պապիկյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

198.

Սարատակի միջնակարգ դպրոց

 Սարատակի միջնակարգ դպրոցի Գետափի մասնաճյուղ

---II---

---II---

199.

Տիգրանավանի Պ. Ղևոնդյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

200.

Այգեհովիտի միջնակարգ դպրոց

---II---

201.

Գետամեջի միջնակարգ դպրոց

---II---

202.

Իշխանաձորի Հ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

203.

Արծվաշենի հիմնական դպրոց

---II---

204.

Աղաձորի միջնակարգ դպրոց

---II---

205.

Քաշունիքի Գ. Ճաղարյանի անվան հիմնական դպրոց

---II---

206.

Հայկազյանի Հ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

207.

Փակահանի միջնակարգ դպրոց

---II---

208.

Քարոտանի միջնակարգ դպրոց

---II---

209.

Կովսականի Թ. Կրպեյանի անվան միջնակարգ դպրոց

---II---

210.

Վանի միջնակարգ դպրոց

---II---

211.

Միջնավանի Գ. Ստարովոյտովայի անվան միջնակարգ դպրոց

---II---

212.

Դիցմայրիի հիմնական դպրոց

---II---

213.

Մուշի միջնակարգ դպրոց

---II---

214.

Ծոբաձորի հիմնական դպրոց

---II---

215.

Կերենի միջնակարգ դպրոց

---II---

216.

Երիցվանքի Մ. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց 

---II---

217. Հակի հիմնական դպրոց

---II---

(Հավելված 1-ը փոփ. 09.06.2009 N 363-Ն, խմբ. 23.11.2010 N 755-Ն, 23.12.2014 N 892-Ն, փոփ., լրաց., խմբ. 03.03.2015 N 116-Ն, փոփ. 22.04.2015 N 239-Ն, 07.11.2016 N 685-Ն, 23.12.2016 N 850-Ն,10.10.2017 N 34-Ն, փոփ., լրաց. 30.11.2017 N 213-Ն, փոփ. 09.08.2018 N 656-Ն, փոփ., լրաց. 21.12.2018 N 1047-Ն, փոփ. 03.09.19 N 731-Ն, 16.12.19 N 1054-Ն, 19.04.21 N 337-Ն, 09.08.21 870-Ն, փոփ., լրաց.19.12.22 N1304-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս.Գրիգորյան

 

 

 

Հավելված 2

ԼՂՀ կառավարության

«28» նոյեմբերի

թիվ 575 որոշման

 

ՕՐԻՆԱԿԵԼԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (նշել ըստ կրթական ծրագրի աստիճանի հաստատության լրիվ անվանումը), (այսուհետ` հանրակրթական դպրոց) շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող, հանրակրթական մեկ կամ մի քանի ընդհանուր, այդ թվում` հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցմամբ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություն է: Հանրակրթական դպրոցի հիմնադիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն է` ի դեմս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր):

2. Հանրակրթական դպրոցն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ (այսուհետ` կանոնադրություն):

3. Հանրակրթական դպրոցի գտնվելու վայրն է (նշել լրիվ իրավաբանական հասցեն):

4. Հանրակրթական դպրոցը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Հանրակրթական դպրոցն իր անունից ձեռք է բերում ու իրականացնում գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրում պարտականություններ, դատարանում կարող է հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

5. Հանրակրթական դպրոցն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Հանրակրթական դպրոցը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ: Կնիքը, ձևաթղթերը, խորհրդանիշը և անհատականացման այլ միջոցներ ձևավորելիս, անհրաժեշտության դեպքում, հայերենին կարող են զուգակցվել այլ լեզուներ:

6. Հանրակրթական դպրոցն ունի ինքնուրույն հաշվեկշիռ և բանկային հաշիվ:

7. Հանրակրթական դպրոցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է համագործակցել օտարերկրյա ուսումնական հաստատությունների և կազմակերպությունների հետ:

8. Հանրակրթական դպրոցն այլ կազմակերպության հիմնադիր կամ մասնակից կարող է հանդիսանալ միայն հիմնադրի որոշմամբ:

9. Հանրակրթական դպրոցում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն: Կրոնական գործունեությունը և քարոզչությունն արգելվում են՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

 

II. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿԸ

 

10. Հանրակրթական դպրոցի գործունեության առարկան հանրակրթական հիմնական (ընդհանուր), պետական և հանրակրթական լրացուցիչ ծրագրերի իրականացումն է:

11. Հանրակրթական դպրոցի գործունեության նպատակը սովորողների կողմից հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը, անհատի բազմակողմանի զարգացումը, նրա առողջության պահպանումը, ինչպես նաև ինքնակրթության և լրացուցիչ կրթության պահանջմունքների բավարարման պայմանների ստեղծումն ապահովելն է:

12. Հանրակրթական դպրոցի գործունեությունը հիմնվում է ժողովրդավարության, մարդասիրության, հանրամատչելիության, թափանցիկության, անձի ազատ զարգացման, ինքնավարության և կրթության աշխարհիկ բնույթի պահպանման, ինչպես նաև ազգային և համամարդկային արժեքների զուգորդման սկզբունքների վրա:

13. Հանրակրթական դպրոցը պատասխանատու է հանրակրթության պետական չափորոշչի, հանրակրթական պետական ծրագրի, սովորողների տարիքային, ֆիզիոլոգիական ու սոցիալ-հոգեբանական զարգացման առանձնահատկություններին, հակումներին և ընդունակություններին համապատասխան կրթության բովանդակության ուսուցման մեթոդների և ձևերի ընտրության, ինչպես նաև նրանց կյանքի անվտանգության և առողջության պահպանման համար:

14. Հանրակրթական դպրոցի կողմից հանրակրթություն իրականացնելիս հանրակրթական հիմնական ծրագրերը, որպես անբաժանելի մաս, կարող են ներառել`

1) ուսումնամեթոդական, փորձարարական հետազոտական աշխատանքները.

2) մանկավարժական աշխատողների մասնագիտական կատարելագործման միջոցառումները.

3) սովորողների համար հանրակրթական լրացուցիչ դասընթացների կազմակերպումը.

4) սովորողների առողջության պահպանման միջոցառումները.

5) սովորողների սննդի կազմակերպումը.

6) սովորողների` տրանսպորտային կազմակերպված փոխադրումները.

7) սովորողների երկարօրյա ուսուցման և (կամ) գիշերակացի կազմակերպումը.

8) ուսումնաարտադրական բազաներում, մարզաառողջարարական ճամբարներում սովորողների ուսուցման, դաստիարակության ու հանգստի կազմակերպումը:

15. Հանրակրթական դպրոցը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները`

1) լրացուցիչ հանրակրթական ծրագրերի իրականացում.

2) համակարգչային ծրագրերի և լեզուների լրացուցիչ ուսուցման կազմակերպում.

3) ուսումնաարտադրական գործունեության ծավալում և արտադրանքի իրացում.

4) արտադպրոցական դաստիարակության կազմակերպում:

16. Հանրակրթական դպրոցը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:

 

III. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

17. Հանրակրթական դպրոցը, ըստ կրթական մակարդակների, իրականացնում է հանրակրթական ծրագիր (նշել հանրակրթական դպրոցի կողմից իրականացվող տարրական, հիմնական, միջնակարգ ծրագիրը (ծրագրերը)):

18. Հանրակրթական դպրոցներում ուսուցումն իրականացվում է գրական հայերենով` «Լեզվի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային փոքրամասնությունների համար ստեղծված հանրակրթական դպրոցում (դասարանում) հանրակրթությունը կարող է կազմակերպվել իրենց մայրենի կամ ազգային լեզվով` հայերենի պարտադիր ուսուցմամբ` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` նախարարության) սահմանած կարգով:

20. Սովորողների ուսումնական առաջադիմության ընթացիկ և ամփոփիչ (կիսամյակային և տարեկան) գնահատումը, դրանց ձևերի, մեթոդների, հաճախականության, առաջադրանքների բովանդակության ընտրությունը կատարում է հանրակրթական դպրոցը` հանրակրթության պետական չափորոշչին և այլ նորմատիվ իրավական ակտերին համապատասխան:

21. Տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:

22. Հանրակրթական դպրոցի շրջանավարտին, ըստ կրթության մակարդակների, տրվում է հանրակրթական ծրագրերի յուրացումը հավաստող ավարտական փաստաթուղթ` վկայական կամ ատեստատ:

23. Հանրակրթական դպրոցի առաջին դասարան ընդունվում են այն երեխաները, որոնց վեց տարին լրանում է մինչև տվյալ օրացուցային տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ: Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և ազատելը կատարվում է նախարարության սահմանած կարգով: Հանրակրթական դպրոցում հանրակրթական հիմնական ծրագրերին համապատասխան ուսումնական գործընթացը կարող է իրականացվել խմբային կամ անհատական ուսուցման եղանակով:

24. Հանրակրթական դպրոցի դասարանների կազմավորման կարգը, ըստ սովորողների տարիքի, դասարանի խտության և սովորողների կողմից ուսումնասիրվող հանրակրթական հիմնական, ընդհանուր, այդ թվում` հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի յուրացման արդյունքի, սահմանում է հիմնադիրը: Հիմնադրի կողմից սահմանված խտությունից ավելի պակաս խտությամբ դասարան կարող է բացվել հանրակրթական դպրոցի լրացուցիչ ֆինանսավորման միջոցների հաշվին (այսուհետ`շահույթ)` կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի (այսուհետ` խորհուրդ) որոշմամբ:

25. Առանձին առարկաների դասաժամերին դասարանը կարող է բաժանվել խմբերի`

1) համաձայն ուսումնական պլանի.

2) խորհրդի որոշմամբ`շահույթի հաշվին:

26. Խմբային ուսուցումը կարող է կազմակերպվել նաև ուսումնաարտադրական, փորձարարական բազաներում և մարզաառողջարարական ճամբարներում:

27. Համաձայն նախարարության սահմանած կարգի, ըստ կրթական մակարդակի, կարող են կազմակերպվել բազմահամակազմ դասարաններ:

28. Հանրակրթական դպրոցում անհատական կրթությունը կարող է կազմակերպվել սովորողի հետ անհատական աշխատանքի, տնային ուսուցման, ինքնակրթության, ընտանեկան և կրթության կազմակերպման դրսեկության ձևի այլ եղանակներով` ըստ նախարարության սահմանած կարգի:

29. Հանրակրթական դպրոցում ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 1-ից:

30. Հանրակրթական դպրոցում ուսումնադաստիարակչական աշխատանքի կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը սահմանվում է հանրակրթության պետական չափորոշչով: Ուսումնական տարվա տևողությունը սահմանվում է` առաջին դասարանում` 30 շաբաթ, երկրորդ դասարանում` 32 շաբաթ, 3-12-րդ դասարաններում` 34 շաբաթ: Ուսումնական շաբաթվա հնգօրյա կամ վեցօրյա տևողությունը սահմանում է հանրակրթական դպրոցը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

31. Ուսումնական տարվա ընթացքում հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան նախատեսվում են աշնանային, ձմեռային, գարնանային և ամառային արձակուրդներ: Արձակուրդների ժամկետները և տևողությունը սահմանում է նախարարությունը: Բացառիկ դեպքերում արձակուրդների տրամադրման ժամկետները կարող են փոփոխվել նախարարության համաձայնությամբ:

32. Հանրակրթական դպրոցը կանոնադրությամբ սահմանված կարգով ուսումնական պլանները կազմում է նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանների հիման վրա:

33. Հանրակրթական դպրոցն օրինակելի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված, նախարարության կողմից երաշխավորված կամ հանրակրթական դպրոցի կողմից մշակված և նախարարության կողմից հավանություն ստացած առարկաներին:

34. Հանրակրթական դպրոցի ուսումնական պլաններում առանձին առարկաներին հատկացվող ժամերի քանակը չպետք է պակաս լինի նախարարության կողմից հաստատված օրինակելի ուսումնական պլանով նախատեսված ժամերի քանակից:

35. Սովորողների կողմից կրթական յուրաքանչյուր ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, փոխադրման և ավարտման կարգը սահմանում է նախարարությունը: Հանրակրթական ծրագրի (բացառությամբ նախադպրոցական) նախորդ աստիճանը կամ տվյալ ուսումնական տարվա ծրագիրը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան:

36. Հանրակրթական դպրոցից սովորողին այլ հանրակրթական դպրոց տեղափոխելը և (կամ) ազատելը կատարվում են նախարարության կողմից սահմանված կարգով` հետևյալ դեպքերում`

1) ծնողի դիմումի հիման վրա.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա:

37. Ուսումնական տարվա ընթացքում օրենքով սահմանված չափով դասերից բացակայած սովորողին քննություններին թույլատրելու, դասընթացը կրկնելու կամ հանրակրթական դպրոցը թողնելու կարգը և դեպքերը սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ:

38. Առողջական վիճակի պատճառով հանրակրթական դպրոց ժամանակավորապես կամ մշտապես հաճախել չկարողացող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների համար հանրակրթական դպրոցը կազմակերպում է տնային ուսուցում` համաձայն նախարարության հաստատած օրինակելի ուսումնական պլանի:

39. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը սահմանում է հիմնադիրը:

40. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձինք կարող են ուսումնառության մեկ ձևից անցնել այլ ձևի կամ փոխադրվել առանձնահատուկ կրթության այլ ուսումնական հաստատություն` համաձայն նախարարության սահմանած կարգի:

41. Հանրակրթական դպրոցում ուսման մեջ բացառիկ հաջողությունների հասած, կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած ավագ դպրոցի շրջանավարտը սահմանված կարգով ներկայացվում է ուսման «Գերազանցության մեդալով» պարգևատրման: Տարեկան գերազանց առաջադիմություն ունեցող և կարգապահական տույժի չենթարկված կամ կարգապահական տույժը մարած սովորողը պարգևատրվում է գովասանագրով, իսկ հիմնական դպրոցի շրջանավարտը, նախարարության սահմանած կարգով, գերազանցության վկայականով:

 

IV. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

42. Հանրակրթական դպրոցի կառավարման մարմիններն են`

1) հիմնադիրը.

2) նախարարությունը.

3) տարածքային կառավարման մարմինը և Ստեփանակերտի քաղաքապետը.

4) խորհուրդը.

5) հանրակրթական դպրոցի տնօրենը:

43. Հանրակրթության կառավարման մարմինների իրավասությունները հանրակրթական դպրոցի կառավարման ոլորտում սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

44. Հանրակրթության բնագավառում հիմնադրի իրավասություններն են`

1) հիմնադրում, վերակազմակերպում և լուծարում է հանրակրթական դպրոցը, ինչպես նաև նրա մասնաճյուղը.

2) հաստատում է հանրակրթական դպրոցի օրինակելի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) սահմանում է հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման կարգը.

4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

45. Հանրակրթության բնագավառում նախարարության իրավասություններն են `

1) օրինակելի ուսումնական պլանների մշակումը և հաստատումը.

2)առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների, գործածության երաշխավորված փաստաթղթերի ձևերի մշակման, փորձաքննության և հրատարակման ապահովումը.

3) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը մասնակցելը, խորհրդի իր անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելը (հետ կանչելը).

4) իր ենթակայության հանրակրթական դպրոցներում օրենքով և սույն կանոնադրության 46-րդ կետով նախատեսված իրավասություններն իրականացնելը.

5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

46. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի իրավասություններն են`

1) դպրոցի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և նախարարության ընդունած նորմատիվ ակտերի կատարման, կրթական ծրագրերի իրականացման վերահսկումը` հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան.

2) հիմնադրի սահմանած կարգով ընտրված տնօրենի հետ աշխատանքային պայմանագրի կնքումը` 5 տարի ժամկետով, նախարարության փորձագիտական եզրակացության հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.

3) հանրակրթական դպրոցի կանոնադրության հաստատումը և դրանում կատարվող փոփոխությունները.

4) հանրակրթական դպրոցի տնօրենի ներկայացմամբ հաստատում է `

ա.ամենամյա ծախսերի նախահաշիվը,

բ. հանրակրթական դպրոցի հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակները,

գ. հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

5) օրենքով, կանոնադրությամբ սահմանված կարգով և դեպքերում խորհրդի ձևավորմանը մասնակցելը, իր կողմից առաջադրված խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելը (հետ կանչելը).

6) հանրակրթական դպրոցի ընդհանուր կառավարման իրականացումը, նրա բնականոն գործունեության ապահովումը և դրանց չկատարման կամ անպատշաճ իրականացման համար պատասխանատվություն կրելը.

7) իր լիազորությունների սահմաններում հանրակրթական դպրոցի կառավարման մարմինների` խորհրդի, տնօրենի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և կանոնադրության պահանջներին հակասող որոշումները, հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները կասեցնելը կամ ուժը կորցրած ճանաչելը.

8) հանրակրթական դպրոցի լուծարման հանձնաժողովի նշանակումը և լուծարման հաշվեկշիռը հաստատելը.

9) հանրակրթական դպրոցին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողություն իրականացնելը, հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ նախատեսված դեպքերում գույքի վարձակալության հանձնման համար համաձայնություն տալը.

10) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքման համար համաձայնություն տալը.

11) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ իրականացնելը:

47. Հանրակրթության բնագավառում տեղական ինքնակառավարման մարմնի իրավասությունները սահմանվում են օրենքով:

48. Հանրակրթական դպրոցի գործունեության վերահսկողությունն իրականացնում են`

1) հիմնադիրը և նախարարությունը.

2) շրջանային ենթակայության հանրակրթական դպրոցներում` շրջանի վարչակազմի ղեկավարը.

3) Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության հանրակրթական դպրոցներում` Ստեփանակերտի քաղաքապետը.

4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պետական կառավարման այլ մարմիններ:

49. Հանրակրթական դպրոցն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ, որի լիազորությունները սահմանվում են օրենքով և կանոնադրությամբ:

50. Խորհուրդը ձևավորվում է նախարարության սահմանած կարգով:

51. Հանրակրթական դպրոցի խորհրդի լիազորություններն են`

1) հիմնադրի սահմանած կարգով տնօրեն ընտրելը,

2) հանրակրթական դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը հաստատելը.

3) հոգաբարձուների խորհրդի կողմից ներկայացված նախահաշիվը, ինչպես նաև նպատակային ծրագրերը քննարկելը, որոնց քննարկումներին կարող է մասնակցել հոգաբարձուների խորհրդի լիազոր ներկայացուցիչը.

4) գույքի օտարման և (կամ) ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների վերաբերյալ տնօրենի ներկայացրած առաջարկությունները լսելը և դրանց հավանություն տալը.

5) հիմնադրի սահմանած կարգով հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները և համամասնությունները սահմանելը:

52. Խորհրդի անդամի պարտավորությունների և լիազորությունների դադարեցման դեպքերը սահմանվում են օրենքով:

53. Խորհրդի անդամների թեկնածուներ, ըստ նախարարության կողմից հաստատված խորհրդի ընտրության կարգի, առաջադրում են`

1) մանկավարժական խորհուրդը.

2) ծնողական խորհուրդը.

3) տարածքային կառավարման մարմինը, նախարարությունը և տեղական ինքնակառավարման մարմինը:

54. Նախարարության սահմանված կարգով տարածքային կառավարման մարմինը հաստատում է խորհրդի անվանական կազմը տասնօրյա ժամկետում կամ խորհրդի ձևավորման կարգի պահանջների խախտման դեպքում` մերժում է խորհրդի անվանական կազմում առաջարկած անձի կամ անձանց թեկնածությունը:

55. Խորհրդի անդամ կարող են առաջադրվել միայն ֆիզիկական անձինք:

56. Հանրակրթական դպրոցի տնօրենը չի կարող առաջադրվել դպրոցի խորհրդի կազմում:

57. Խորհրդի առաջին նիստը գումարվում է տարածքային կառավարման մարմնի պահանջով` խորհրդի անվանական կազմի հաստատումից հետո յոթնօրյա ժամկետում:

58. Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությամբ, փակ քվեարկությամբ, ընտրվում է խորհրդի նախագահ:

59. Խորհրդի նախագահը (նախագահողը)`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

2) նախագահում է խորհրդի նիստերը.

3) կազմակերպում է խորհրդի նիստերի արձանագրությունների վարումը և վավերացնում դրանք:

60. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում, խորհրդի որոշմամբ, նրա պարտականությունները կատարում է խորհրդի անդամներից մեկը:

61. Խորհրդի նիստերը գումարվում են նրա նախագահի կողմից` առնվազն յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ, ինչպես նաև լիազորված պետական մարմնի, տնօրենի, խորհրդի անդամների 1/3-ի պահանջով: Խորհրդի անդամների 1/3-ի պահանջով նիստը գումարվում է նախաձեռնողների սահմանած ժամկետում և օրակարգով: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին, իսկ տնօրենի ընտրության ժամանակ` առնվազն վեց անդամ:

62. Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Տնօրենի ընտրության ժամանակ տնօրեն ընտրվում է փակ քվեարկությամբ, խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

63. Քվեարկության ժամանակ խորհրդի անդամն ունի միայն մեկ ձայնի իրավունք: Չի թույլատրվում ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումն այլ անդամի:

64. Խորհրդի նիստերն արձանագրվում են, իսկ տնօրենի ընտրության նիստը կարող է նաև ձայնագրվել:

65. Խորհրդի անդամի լիազորությունները կասեցվում են տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթին մասնակցելու դեպքում:

66. Խորհրդի անդամը դպրոցի տնօրենի պաշտոնակատար լինել չի կարող:

67. Հանրակրթական դպրոցի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է տնօրենը, որի լիազորությունները, պաշտոնի նկարագիրը, ինչպես նաև պաշտոնի նշանակումը, պաշտոնից ազատումը, սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

68. Հանրակրթական դպրոցի տնօրենը`

1) խորհրդի հավանությանն է ներկայացնում հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը, հաստիքացուցակը` համաձայն մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրի, տարիֆիկացիան, շահույթի բաշխման նախագիծը.

2) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների և մանկավարժների հաշվետվությունները.

3) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով.

4) նախարարության կողմից հաստատված ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում հանրակրթական դպրոցի ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի կարգը.

5) իրականացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, մանկավարժական և այլ կադրերի ընտրությունը` համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի, աշխատանքի ընդունումը, տեղաբաշխումը և աշխատանքային պայմանագրի լուծումը.

6) ուսուցչական աշխատանքի ընդունվելու բացառիկ դեպքը սահմանվում է «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով.

7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսդրության, կանոնադրության, պաշտոնի նկարագրի և աշխատանքային պայմանագրի համաձայն սահմանում է աշխատողների աշխատանքային պարտականությունները, աշխատանքային ռեժիմը, ստեղծում պայմաններ նրանց մասնագիտական որակավորման բարձրացման համար: Խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը.

8) նշանակում է իր տեղակալներին, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարներին, կատարում է աշխատանքի բաշխում նրանց միջև` համաձայն կանոնադրության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի պաշտոնների նկարագրերի.

9) վերահսկողություն է իրականացնում դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, նրանց վարքի, արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, հանրակրթական դպրոցի աշխատողների կողմից իրենց աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ.

10) ապահովում է ներքին աշխատանքային կարգապահության կանոնների, աշխատանքի պաշտպանության և անվտանգության տեխնիկայի պահպանումը.

11) ուսումնական պլանին համապատասխան ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության համար.

12) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման, ներդրման, երեխաների կյանքի և առողջության պահպանման, ինչպես նաև սովորողների ու աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանության համար.

13) համակարգում և հսկում է կառուցվածքային ստորաբաժանումների, մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը.

14) սահմանում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում մասնաճյուղի կամ կառուցվածքային ստորաբաժանման իրավասությունները.

15) ապահովում է նախարարության և տարածքային կառավարման մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

16) ապահովում է կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը, ինչպես նաև արդյունավետ համագործակցությունը հանրակրթության կառավարման մարմինների հետ.

17) ապահովում է բյուջետային հատկացումների, հիմնադրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից օրենքով սահմանված կարգով ստացված միջոցների արդյունավետ օգտագործումը, ուսումնանյութական բազայի հաշվառումը, պահպանումը, համալրումը, սանիտարահիգիենիկ վիճակի, աշխատանքի անվտանգությանը և սահմանված կարգով պարտադիր գործածության երաշխավորված փաստաթղթերի վարումը և պահպանումը.

18) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է պայմաններ (տարածք, մասնագիտական, կազմակերպական, ինչպես նաև օրենքով չարգելվող այլ օժանդակություն) հանրակրթական դպրոցում մանկական, երիտասարդական և այլ մանկապատանեկան հասարակական կազմակերպությունների գործունեության համար.

19) սահմանված կարգով ձևավորում է հանրակրթական դպրոցի սովորողների համակազմը, ապահովում նրանց սոցիալական պաշտպանվածությունը: Ապահովում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքը.

20) ներկայացնում է հանրակրթական դպրոցը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններում և այլ կազմակերպություններում.

21) օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված պետական մարմնի և խորհրդի որոշումների, այլ իրավական ակտերի և կնքված պայմանագրերի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար.

22) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և հանրակրթական դպրոցի կառավարման այլ մարմիններին չվերապահված լիազորություններ:

69. Հանրակրթական դպրոցի տնօրենը պարտավոր չէ կատարել հանրակրթական դպրոցի կառավարման մյուս մարմինների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը և կանոնադրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:

70. Տնօրենի բացակայության դեպքում, նրան նշանակած մարմնի գրավոր որոշման (կարգադրություն, հրաման) համաձայն, նրա լիազորություններն իրականացնում է տնօրենի տեղակալը` անհնարինության դեպքում` այլ անձ, ով հանրակրթական դպրոցի խորհրդի անդամ չէ:

71. Տնօրենի լիազորությունները դադարում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով: Տնօրենի պաշտոնի թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենի պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվում է համապատասխան լիազոր մարմնի կողմից` համաձայն հիմնադրի կողմից հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ընտրության (նշանակման) կարգի:

72. Հանրակրթական դպրոցի տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական գործընթացի կազմակերպման, ուսումնական ծրագրերի կատարման, դասավանդման որակի և սովորողների` կրթական չափորոշիչներով սահմանված գիտելիքների, կարողությունների և հմտությունների առնվազն պարտադիր նվազագույն մակարդակի ապահովման համար.

2) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ, կանոնակարգում սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը.

3) հանրակրթական դպրոցի տնօրենի հետ համատեղ իրականացնում է հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների մեթոդական ղեկավարումը, ապահովում է նախարարության և տարածքային կառավարման մարմնի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը չհակասող հանձնարարականների կատարումը.

4) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվություններ.

5) ղեկավարում է առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները, ընդհանրացնում և տարածում մանկավարժական աշխատանքի արդյունավետ փորձը, ուսուցիչներին հաղորդակից դարձնում գիտության և մանկավարժության նորագույն նվաճումներին.

6) կազմակերպում է սովորողների ուսումնական պարապմունքների հսկողություն, ներկայացնում է առաջարկություններ ուսումնադաստիարակչական գործընթացի կատարելագործման ուղղությամբ.

7) հսկում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջների կատարումը:

73. Հանրակրթական դպրոցի տնօրենի` մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում` դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալ)`

1) կազմակերպում և ղեկավարում է սովորողների դաստիարակչական, արտադասարանական, արտադպրոցական աշխատանքներն ու դասղեկների գործունեությունը.

2) ապահովում է հանրակրթական դպրոցի և ընտանիքի սերտ կապն ու համագործակցությունը.

3) կազմակերպում է սովորողների հանգիստն ու ժամանցը, միջոցներ է ձեռնարկում սոցիալապես անապահով երեխաներին օգնություն ցույց տալու համար.

4) հանրակրթական դպրոցի, նրա ստորաբաժանումների, մեթոդական միավորումների ղեկավարներին և մանկավարժական աշխատողներին գործնական օգնություն է ցույց տալիս ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման գործում.

5) ընդհանրացնում և միջոցներ է ձեռնարկում դաստիարակչական գծով մանկավարժական աշխատողների արդյունավետ, սահմանված կարգով երաշխավորված փորձը տարածելու համար.

6) աշխատանք է տանում սովորողների վարքի կուլտուրայի, վարվեցողության նորմերի և կանոնների ապահովման ուղղությամբ, աջակցում դպրոցական ինքնավարությանը, հասարակական վերահսկողությանը.

7) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ընթացքի, սովորողների առաջադիմության և վարքի նկատմամբ.

8) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության պահպանման ու զարգացման ուղղությամբ միջոցառումներ, նպաստում` հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

9) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթություն ստանալու իրավունքի իրականացմանը:

74. Հանրակրթական դպրոցի տնօրենի` տնտեսական աշխատանքի գծով տեղակալը`

1) պատասխանատու է հանրակրթական դպրոցի շենքի և գույքի պահպանման, ուսումնական գործընթացի նյութատեխնիկական ապահովման, դպրոցի սանիտարահիգիենիկ ու բարեկարգ վիճակի ուսումնական պարապմունքներին` դասասենյակների ժամանակին նախապատրաստման հակահրդեհային պաշտպանության և սպասարկող, տեխնիկական անձնակազմի աշխատանքի կազմակերպման, ինչպես նաև աշխատանքի անվտանգության տեխնիկայի համար.

2) միջոցներ է ձեռնարկում հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազան հարստացնելու և ամրապնդելու համար:

75. Հանրակրթական դպրոցի սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում` մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչ)`

1) կազմակերպում է ազգային մշակութային ժառանգության ճանաչողական բնույթի մանկապատանեկան միջոցառումներ.

2) նպաստում հանրակրթության միջոցով ազգային փոքրամասնությունների համայնքների լեզվի և մշակույթի զարգացման իրավունքի իրականացմանը.

3) մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների` կրթական գործընթացի իրականացմանը.

4) պահպանում է կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները:

76. Դասարանի ղեկավարը (տարրական դպրոցում` դասվար)`

1) դաստիարակչական աշխատանք է կատարում իր դասարանի սովորողների շրջանում` սերտորեն համագործակցելով մյուս մանկավարժական աշխատողների հետ.

2) նպաստում է հանրակրթական դպրոցի և ընտանիքի մանկավարժական միասնական պահանջների ապահովմանը սովորողների նկատմամբ.

3) անհրաժեշտության դեպքում սովորողների համար կազմակերպում է ուսումնական օգնություն.

4) իրականացնում է դասարանի համար սահմանված գործավարությունը, հանրակրթական դպրոցի տնօրինությանը ներկայացնում սովորողների առաջադիմության, հաճախումների և վարքի մասին տեղեկատվություն.

5) կազմակերպում է սովորողների առողջության ամրապնդմանն ու ֆիզիկական զարգացմանը նպաստող միջոցառումներ, մրցույթներ, նպատակային էքսկուրսիաներ, շրջագայություններ և այլ միջոցառումներ.

6) հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի քննարկմանն է ներկայացնում սովորողին կարգապահական տույժի ներկայացնելու հարցը.

7) արգելում է սովորողների, ուսուցիչների և ծնողների այն նախաձեռնությունները, որոնք կարող են սովորողի առողջության, կյանքի համար վտանգ պարունակել, ինչպես նաև խաթարել ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացումը:

 

V. ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ

 

77. Հանրակրթական դպրոցում կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև զարգացման ծրագրերին աջակցելու և համայնքի հետ արդյունավետ համագործակցություն ապահովելու նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական խորհուրդ, առարկայական մեթոդական միավորումներ, ծնողական, աշակերտական, հոգաբարձուների խորհուրդներ: Հանրակրթական դպրոցում կարող են ձևավորվել խորհրդակցական կամ խորհրդատվական այլ մարմիններ:

78. Մանկավարժական խորհուրդը կազմավորվում է մանկավարժական կոլեկտիվի օգոստոսյան առաջին նիստում: Մանկավարժական խորհուրդը ձևավորվում է տնօրենի հրամանով` մեկ ուսումնական տարի ժամկետով: Մանկավարժական խորհրդի անվանական կազմն արձանագրվում է մանկավարժական խորհրդի արձանագրությունների մատյանում: Մանկավարժական խորհրդի կազմը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով`

1) քառասուն մանկավարժներից ավելի համակազմ ունեցող հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում ընդգրկվում են` տնօրենը, ուսումնական և դաստիարակչական աշխատանքների գծով տնօրենի տեղակալները, առարկայական մեթոդական միավորումների նախագահները, դասղեկները, ծնողական խորհրդի, հոգաբարձուների խորհրդի մեկական ներկայացուցիչներ, արհմիութենական կոմիտեի նախագահը, առարկայական մեթոդական միավորումների կողմից առաջադրված 3-5 մանկավարժներ, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը, ինչպես նաև այլ խորհրդակցական մարմինների ներկայացուցիչներ.

2) մինչև քառասուն մանկավարժներից կազմված հանրակրթական դպրոցներում բոլոր մանկավարժական աշխատողները համարվում են մանկավարժական խորհրդի անդամներ:

79. Մանկավարժական խորհուրդը, նախարարության սահմանած կարգով, իր կազմից, գաղտնի քվեարկությամբ ընտրում է խորհրդի անդամության թեկնածուներ:

80. Մանկավարժական խորհուրդը քննարկում է`

1) հանրակրթական դպրոցի զարգացման ծրագիրը և երաշխավորում է այն խորհրդի հաստատմանը.

2) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան հանրակրթական հիմնական ծրագրերի իրագործման հարցերը` սովորողների հակումներին ու ընդունակություններին նրանց կյանքի և առողջության պահպանմանը համապատասխան.

3) ուսուցման բովանդակության, սովորողների ուսումնառության որակի, նրանց հետ տարվող արտադասարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման հարցերը.

4) հանրակրթական ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, ինչպես նաև նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները և այլ նյութեր.

5) հանրակրթական դպրոցում կրթական գործընթացին օժանդակող խորհրդատվական (տեղեկատվական, հոգեբանական, սոցիալ-մանկավարժական, հատուկ մանկավարժական, մեթոդական, առողջապահական և այլ բնույթի) ծառայություններ մատուցելու հարցը.

6) ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցեր:

81. Մանկավարժական խորհուրդը որոշումներ է ընդունում`

1) հանրակրթական դպրոցի աշխատանքային ռեժիմի և աշխատանքային շաբաթվա տևողության մասին.

2) հանրակրթական դպրոցի ավագ դասարանի հոսքերի ձևավորման մասին.

3) սովորողներին դասարանից-դասարան (այդ թվում` հանրակրթական դպրոցի կազմում` հիմնական կրթության 2-րդ մակարդակից 3-րդ մակարդակ փոխադրվելիս) փոխադրելու, ամառային առաջադրանքներ տալու և նույն դասարանում մնալու մասին.

4) ավագ դպրոցի փոխադրական դասարաններում տարեվերջյան քննություններ սահմանելու մասին.

5) սովորողներին քննություններին թույլատրելու, գովասանագրով պարգևատրելու մասին.

6) որևէ առարկայի ուսումնասիրությունից ազատելու մասին.

7) բացակայությունների պատճառով նախատեսված քննական առարկաների որոշման և քննությունների անցկացման ժամանակացույցի մասին.

8) սովորողներին վերաքննություններ նշանակելու կամ տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու մասին.

9) հանրակրթական դպրոցի շրջանավարտներին, ըստ կրթական մակարդակների ավարտական փաստաթուղթ (վկայական կամ ատեստատ) տալու, գերազանցության մեդալով պարգևատրելու մասին.

10) օրենքով սահմանված կարգով սովորողի նկատմամբ կարգապահական տույժ կամ խրախուսում կիրառելու մասին.

11) հանրակրթական դպրոցի ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխման մասին և ներկայացվում է տնօրենի հաստատմանը.

12) հանրակրթական դպրոցի ուսումնական գործընթացին վերաբերող այլ հարցերի մասին:

82. Մանկավարժական խորհրդի աշխատանքը ղեկավարում է հանրակրթական դպրոցի տնօրենը (տնօրենի պաշտոնակատարը), որն ի պաշտոնե խորհրդի նախագահն է:

83. Մանկավարժական խորհրդի նիստերն արձանագրում է անդամներից ընտրված մշտական քարտուղարը, որի բացակայության դեպքում ընտրվում է նոր քարտուղար: Քարտուղարը պատասխանատու է մանկավարժական խորհրդի արձանագրությունների բարեխիղճ կազմման համար: Նիստի արձանագրությունը կազմվում է եռօրյա ժամկետում, ստորագրվում և վավերացվում է խորհրդի նախագահի կողմից: Մանկավարժական խորհրդի նիստը հնարավորության դեպքում կարող է ձայնագրվել:

84. Մանկավարժական խորհրդի նիստերը գումարվում են առնվազն երկու ամիսը մեկ անգամ, անհրաժեշտության դեպքում գումարվում են արտահերթ նիստեր`

1) տնօրենի նախաձեռնությամբ.

2) մանկավարժական խորհրդի անդամների 1/3-ի նախաձեռնությամբ.

3) նախարարության և (կամ) տարածքային կառավարման մարմնի, Ստեփանակերտի քաղաքապետի նախաձեռնությամբ:

85. Մանկավարժական խորհրդի նիստերը բաց են: Հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի կազմում չընդգրկված բոլոր մանկավարժները կարող են ներկա գտնվել նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով:

86. Անհրաժեշտության դեպքում մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդակցական ձայնի իրավունքով, հրավիրվում են` ծնողներ, աշակերտական խորհրդի ներկայացուցիչներ և այլ անձինք: Հանրակրթական դպրոցի տնօրենը մանկավարժական խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է դպրոցի աշխատակիցներին մանկավարժական խորհրդի նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Մանկավարժական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ: Մանկավարժական խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են մանկավարժական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, իսկ խորհրդի ընտրության ժամանակ`առնվազն 2/3-ը: Որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած մանկավարժական խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ: Մանկավարժական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

87. Կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների ընտրությունն անցկացվում է փակ քվեարկությամբ: Ընտրված են համարվում երկու առավել ձայն հավաքած ներկայացուցիչները:

88. Մանկավարժական խորհրդի անդամների ձայների հավասար բաժանվելու դեպքում ընդունվում է տնօրենի առաջարկը: Եթե տնօրենը համաձայն չէ մանկավարժական խորհրդի ընդունած որոշման հետ, վերջնական որոշումը կայացնում է տարածքային կառավարման մարմինը (Ստեփանակերտի քաղաքապետը)` մեկ շաբաթվա ընթացքում:

89. Մանկավարժական խորհրդի որոշումների կատարումը ապահովում է հանրակրթական դպրոցի տնօրենը և պարբերաբար զեկուցում է մանկավարժական խորհրդին` արդյունքների մասին:

90. Մեթոդական միավորումները ստեղծվում են նույն առարկայի երեք և ավելի ուսուցիչների առկայության դեպքում: Մյուս դեպքերում կարող են ձևավորվել մեթոդական միավորումներ հարակից առարկաների ուսուցիչների:

91. Դասվարների համար ստեղծվում է տարրական կրթության մեթոդական միավորում:

92. Առարկայական կամ տարրական կրթության մեթոդական միավորումը`

1) քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին (դասվարներին) տալիս երաշխավորություններ.

2) ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում.

3) նպաստում է ուսուցիչների (դասվարների) որակավորման բարձրացմանը.

4) որակավորման տարակարգ չունեցող սկսնակ ուսուցիչներին (դասվարներին) նախապատրաստում է ատեստավորման.

5) կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ.

6) ուսուցիչներին (դասվարներին) հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական-մեթոդական ընթերցումներ.

7) սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն.

8) մանկավարժական խորհրդում քննարկելուց հետո առաջարկություն է ներկայացնում հանրակրթական դպրոցի տնօրենին` ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամերի տնօրինման մասին.

9) կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում հանրակրթական դպրոցի տնօրենին.

10) կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ և այլ միջոցառումներ:

93. Տարբեր հանրակրթական դպրոցների և ուսուցիչների նախաձեռնությամբ կարող են ստեղծվել միջդպրոցական մեթոդական միավորումներ:

94. Մեթոդական միավորումների նիստերը գումարվում են ամիսը առնվազն մեկ անգամ: Սահմանված կարգով նիստերն արձանագրվում են:

95. Դասարանների ծնողական խորհուրդները` նախագահ և երկուսից չորս անդամի կազմով, ընտրվում են դասարանի ծնողների ընդհանուր ժողովի կողմից մեկ ուսումնական տարվա համար:

96. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը կազմավորվում է դասարանների ծնողական խորհուրդների նախագահներից: Ծնողական խորհրդի նախագահը ընտրվում է փակ քվեարկությամբ, ձայների պարզ մեծամասնությամբ: Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:

97. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհրդի նախագահը խորհրդի նիստից առնվազն երեք օր առաջ պատշաճ կերպով տեղեկացնում է խորհրդի անդամներին նիստի անցկացման տեղի, ժամի և օրակարգի մասին: Ծնողական խորհրդի որոշմամբ նիստի օրակարգում կարող են կատարվել փոփոխություններ:

98. Դասարանական և դպրոցական ծնողական խորհուրդների նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում են ծնողական խորհուրդների անդամների ընդհանուր թվի կեսից ավելին, որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անդամների ձայների մեծամասնությամբ: Ծնողական խորհուրդների յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի փոխանցումն արգելվում է:

99. Ծնողական դասարանական խորհուրդների նիստերին մասնակցում են դասղեկները, իսկ դպրոցականին` տնօրենը:

100. Համադպրոցական հարցերի քննարկման համար ծնողական խորհուրդը հրավիրում է ընդհանուր ժողովներ: Ուսումնական տարվա ընթացքում, համաձայն հանրակրթական դպրոցի ուսումնադաստիարակչական պլանի, հրավիրվում են դասարանականը` ոչ պակաս չորս անգամ, համադպրոցականը` երկու անգամ: Տնօրենի, ծնողական խորհուրդների և դասղեկների նախաձեռնությամբ կարող են հրավիրվել արտահերթ համադպրոցական և դասարանական ծնողական ժողովներ:

101. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը`

1) հանրակրթական դպրոցի խորհրդի ձևավորման կարգի պահանջներին համապատասխան, իր կազմից առաջադրում է խորհրդի անդամության թեկնածուներ: Գրանցված թեկնածուներից ընտրված են համարվում փակ քվեարկությամբ առավել ձայն հավաքած երկու թեկնածուները.

2) հանրակրթական դպրոցի տնօրենի կամ մանկավարժական խորհրդի քննարկմանը ներկայացնում է սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքի բարելավման, մանկավարժների խրախուսման, իրենց պարտականությունների մեջ թերացող մանկավարժներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ առաջարկություններ.

3) մասնակցում է հանրակրթական դպրոցի վճարովի ծառայությունների կազմակերպման, պայմանագրերի կնքման և արտաբյուջետային միջոցների տնօրինման աշխատանքներին.

4) աջակցում է հանրակրթական դպրոցին դժվար դաստիարակվող սովորողների դաստիարակության, սոցիալական աջակցության կազմակերպմանը.

5) լսում է տնօրենի հաղորդումը հանրակրթական դպրոցի գործունեության վիճակի ու հեռանկարային ծրագրերի մասին, ստանում ծնողներին հետաքրքրող հարցերի պարզաբանումներ.

6) հանրակրթական դպրոցի և ծնողների միջև ամրապնդում է կապերը, մանկավարժական աշխատողների և ծնողների կողմից երեխաների դաստիարակության հարցերում ձևավորում է միասնական պահանջներ.

7) ներգրավում է ծնողներին սովորողների արտադպրոցական և արտադասարանական աշխատանքներում.

8) օգնում է հանրակրթական դպրոցին սովորողների հիմնական պարտադիր կրթությունն իրականացնելու գործընթացում.

9) մասնակցում է սովորողների ուսուցման ու դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, աջակցում է հանրակրթական դպրոցի ուսումնանյութական բազայի հարստացմանը` այդ գործում ներգրավելով հովանավորների.

10) մասնակցում է ծնողազուրկ և սոցիալապես անապահով երեխաների նյութական օգնություն ցույց տալու գործին.

11) աջակցում է արձակուրդների ժամանակ սովորողների հանգստի և ժամանցի կազմակերպմանը.

12) ապահովում է երեխայի իրավունքների պաշտպանությունը հանրակրթական դպրոցում.

13) ապահովում է ծնողներին տեղեկատվությամբ, կազմակերպում սեմինարներ, խորհրդատվություններ.

14) ծնողներին ծանոթացնում է իրենց իրավունքներին, պարտականություններին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության մասին:

102. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը համագործակցում է հանրակրթական դպրոցի մանկավարժական և հոգաբարձուների խորհուրդների հետ:

103. Հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը տնօրենի նկատմամբ անվստահությունը կարող է ներկայացնել դպրոցի խորհրդին:

104. Ծնողական խորհրդի քարտուղարը կազմում է նիստերի արձանագրությունները:

105. Ծնողական խորհուրդն իր աշխատանքների մասին հաշվետվություն է տալիս խորհրդի կազմի վերընտրության ժամանակ:

106. Ծնողական խորհուրդը կարող է գրանցվել որպես հասարակական կազմակերպություն և իր գործունեությունը կազմակերպել օրենսդրությամբ սահմանված կարգով:

107. Կանոնադրությամբ սահմանված նպատակների իրագործման համար հանրակրթական դպրոցի ծնողական խորհուրդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է իրականացնել այլ լիազորություններ:

108. Հաստատության աշակերտական ինքնավարության բարձրագույն մարմինը հանրակրթական դպրոցի բարձր դասարանների (6-12-րդ դասարաններ) աշակերտների ընդհանուր ժողովն է, որի նիստերին կարող են մասնակցել նաև ցածր դասարանների աշակերտները:

109. Նոր ուսումնական տարվա առաջին աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից` սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում:

110. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հրավիրվում է`

1) տարեկան առնվազն երկու անգամ աշակերտական խորհրդի նախագահի կողմից.

2) արտահերթ ժողով կարող է հրավիրվել` աշակերտական խորհրդի անդամների 1/3-ի պահանջով.

3) հանրակրթական դպրոցի տնօրենի նախաձեռնությամբ:

111. Աշակերտները կարող են ստեղծել նաև ըստ հետաքրքրությունների ակումբներ, միավորումներ, որոնք հանդիսանում են աշակերտական ինքնավարության զարգացմանը նպաստող օղակներ:

112. Աշակերտական ընդհանուր ժողովը (համաժողովը) հանրակրթական դպրոցի սեպտեմբերյան ժողովում ձևավորվում է խորհրդակցական մարմին` աշակերտական խորհուրդ:

113. Աշակերտական ինքնավարության մարմինների (ընդհանուր ժողովի), դասարանական ժողովի, գործադիր մարմնի` աշակերտական խորհրդի, ինչպես նաև նրա ղեկավարության ձևավորման կարգը, լիազորությունները սահմանվում են հանրակրթական դպրոցի կանոնադրությամբ և նախարարության կողմից հաստատված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրակրթական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական խորհրդի օրինակելի կանոնադրությամբ:

114. Աշակերտական խորհուրդը, ժողովրդավարության և ինքնավարության սկզբունքներին համապատասխան, անմիջականորեն աշակերտներին վերաբերող հարցերի մասին ազատորեն կարծիք է ներկայացնում հանրակրթական դպրոցի կառավարման և խորհրդակցական մարմիններին:

115. Աշակերտական խորհրդի ներկայացուցիչը, խորհրդակցական ձայնի իրավունքով, մասնակցում է խորհրդի և մանկավարժական խորհրդի այն նիստերին (կամ հարցերի քննարկմանը), որտեղ քննարկվում են աշակերտներին անմիջականորեն վերաբերող հարցեր:

116. Հոգաբարձուների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական դպրոցի գործունեությամբ շահագրգիռ անձինք, անհատ ձեռներեցներ, տեղական իշխանության ներկայացուցիչներ:

117. Հոգաբարձուների խորհուրդը կազմվում է առնվազն հինգ հոգաբարձուներից:

118. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավասու է, եթե դրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:

119. Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստեր գումարվում են տարվա ընթացքում առնվազն չորս անգամ: Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են:

120. Հոգաբարձուների խորհուրդը`

1) օժանդակում է հանրակրթական դպրոցի համար ֆինանսական միջոցների հայթայթմանը, նյութատեխնիկական բազայի ամրապնդմանը, արտաբյուջետային ֆոնդի ձևավորմանը.

2) նպաստում է հանրակրթական դպրոցի կողմից իրականացվող լրացուցիչ, ինչպես նաև օրենքին և հանրակրթական դպրոցի կանոնադրությանը չհակասող այլ ծրագրերի իրականացմանը.

3) աջակցում է սոցիալական ծրագրերի իրականացմանն ու սովորողների ամառային հանգստի կազմակերպմանը.

4) լսում է իր հատկացրած միջոցների նպատակային ծախսման վերաբերյալ տնօրենի հաշվետվությունը.

5) մասնակցում է հանրակրթական դպրոցի զարգացման ծրագրերի քննարկմանը.

6) իր կազմից ընտրում է հանրակրթական դպրոցի մանկավարժական խորհրդի անդամ.

7) օժանդակում է այլ ուսումնական հաստատությունների հետ հանրակրթական դպրոցի համագործակցությանը, միջազգային կապերի ստեղծմանը:

121. Հոգաբարձուների խորհուրդը ձայների պարզ մեծամասնությամբ ընտրում է ավագ հոգաբարձու` մեկ տարի ժամկետով:

122. Ավագ հոգաբարձուն`

1) կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները, հրավիրում է խորհրդի նիստ և վարում այն.

2) հոգաբարձուների խորհրդի նիստերի միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում է հոգաբարձուների խորհրդի կողմից իրեն տրված լիազորությունները:

123. Հոգաբարձուների խորհրդի տրամադրած ֆինանսական միջոցները մուտքագրվում են հանրակրթական դպրոցի արտաբյուջետային հաշվին: Այդ միջոցների օգտագործումը կատարում է հանրակրթական դպրոցի տնօրենը` համաձայն խորհրդի կողմից հաստատված նախահաշվի: Խոշոր միանվագ մուծումների դեպքում հոգաբարձուների խորհուրդը հանրակրթական դպրոցին կարող է առաջարկել նպատակային ծրագիր:

124. Հոգաբարձուների խորհրդի անդամները, խորհրդակցական ձայնի իրավունքով, կարող են մասնակցել հանրակրթական դպրոցի խորհրդի նիստերին, եթե քննարկվում է հոգաբարձուների խորհրդի առաջարկությունը: Հոգաբարձուների խորհրդի ներկայացուցիչը կարող է մասնակցել խորհրդի այն նիստին, երբ քննարկվում է հոգաբարձուների խորհրդի կողմից առաջարկված նախահաշվը կամ նպատակային ծրագիրը:

125. Հանրակրթական դպրոցի տնoրենը, նրա տեղակալները, խորհրդի, ինչպես նաև խորհրդակցական մարմինների անդամները հանրակրթական դպրոցի անունից հանդես գալիս պետք է գործեն բարեխղճորեն և ողջամտորեն` ի շահ իրենց կողմից ներկայացվող հանրակրթական դպրոցի:

 

VI. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

 

126. Հանրակրթական դպրոցում կրթական գործընթացի մասնակիցներն են`

1) սովորողը.

2) սովորողի ծնողը.

3) ուսուցիչը և մանկավարժական այլ աշխատողներ.

4) վարչական աշխատողները.

5) խորհրդում և խորհրդակցական մարմիններում ընդգրկված` նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները և այլ անձինք:

127.Հանրակրթական դպրոցում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և կանոնադրությամբ:

128. Սովորողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

129. Հանրակրթական դպրոցն ապահովում է կրթական ծրագրի կատարման անվտանգ և ապահով պայմաններ, բնականոն աշխատանքային ռեժիմ, բժշկական օգնություն և սպասարկում, ինչպես նաև սովորողների ֆիզիկական զարգացման ու առողջության ամրապնդման համար անհրաժեշտ պայմաններ, ձևավորում է անձնական հիգիենայի և առողջ ապրելակերպի հմտություններ:

130. Յուրաքանչյուր սովորող տարին առնվազն մեկ անգամ անցնում է բժշկական (պրոֆիլակտիկ) հետազոտություն, որն իրականացվում է հանրակրթական դպրոցի բժշկական սպասարկման ծառայության կողմից, իսկ դրա անհնարինության դեպքում` տարածքային սպասարկման առողջապահական կազմակերպության կողմից` պետական բյուջեի միջոցների հաշվին:

131. Հանրակրթական դպրոցում կարգապահությունն ապահովվում է օրենքով, կանոնադրությամբ և ներքին կարգապահական կանոններով սահմանված կարգով:

132. Հանրակրթական դպրոցի ներքին կարգապահական կանոնները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում օրենքով և կանոնադրությամբ սահմանված կարգով միջին և ավագ դպրոցների սովորողների նկատմամբ կիրառվում են կարգապահական տույժեր:

133. Սովորողների համար հիմնադրի, նախարարության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հանրակրթական դպրոցի, ինչպես նաև սոցիալական գործընկերների, կազմակերպությունների, անհատների կողմից կարող են սահմանվել բարոյական և նյութական խրախուսման ձևեր`շնորհակալագիր, գովասանագիր, դրամական խրախուսում կամ կանոնադրությամբ սահմանված այլ ձևեր:

134. Մանկավարժական աշխատողի պաշտոն զբաղեցնելու իրավունքը սահմանափակվում է օրենքով:

135. Մանկավարժական աշխատողի իրավունքները և պարտականությունները սահմանվում են օրենքով:

136. Սովորողի կյանքի անվտանգության ապահովման կամ առողջության պահպանման պարտականությունը ոչ պատշաճ կատարելը կամ չկատարելը, եթե դրա հետևանքով երեխայի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է միջին ծանրության վնաս այն անձի կողմից, ում վրա դրված են այդ պարտականությունները, ըստ ծառայության, կրում են պատասխանատվություն օրենքով սահմանված կարգով:

 

VII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՆՐԱՆ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

137. Հանրակրթական դպրոցի սեփականությունը ձևավորվում է հանրակրթական դպրոցի հիմնադրման ժամանակ և հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև հանրակրթական դպրոցի գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:

138. Հանրակրթական դպրոցն իրավունք ունի իրեն ամրացված գույքը հիմնադրի անունից լիազորված պետական մարմնի համաձայնությամբ հանձնելու վարձակալության, եթե դա արգելված չէ հիմնադրի որոշմամբ կամ կանոնադրությամբ: Ամրացված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի` բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքերի: Ամրացված գույքի օգտագործման արդյունքում հանրակրթական դպրոցի ստացած եկամուտները հանրակրթական դպրոցի սեփականությունն են:

139. Հանրակրթական դպրոցի շահույթի տնօրինման հիմնական ուղղությունները սահմանում է հիմնադիրը:

140. Հանրակրթական դպրոցը ֆինանսավորում է հիմնադիրը: Հանրակրթական դպրոցի ֆինանսական միջոցները գոյանում են բյուջետային և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների:

141. Հանրակրթական դպրոցի ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի`

1) հանրակրթական դպրոցը կարող է մրցութային հիմունքներով պետական բյուջեից ստանալ լրացուցիչ ֆինանսավորում.

2) լրացուցիչ ֆինանսավորման կարգը սահմանում է հիմնադիրը:

142. Հանրակրթական դպրոցի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներն են`

1) հիմնադրի սահմանած կարգով վճարովի կրթական ծառայությունների մատուցումից ստացված միջոցները.

2) բարեգործական, նպատակային ներդրումները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա կազմակերպությունների ու քաղաքացիների նվիրատվությունները.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և կանոնադրությանը չհակասող գործունեությունից ստացված միջոցները:

143. Հանրակրթական դպրոցի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված աուդիտորի կամ հիմնադրի ֆինանսական գործառույթ իրականացնող մարմնի կողմից:

 

VIII. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

144. Հանրակրթական դպրոցը վերակազմակերպվում և լուծարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն: Հանրակրթական դպրոցի լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած գույքն ուղղվում է պետական բյուջե:

(Հավելված 2-ը խմբ. 23.11.2010 N 755-Ն)

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար`

Ս.Գրիգորյան