Համարը 
N 36
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 
03.10.2019

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ-ՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” նոյեմբերի 2002թ.

 N 36

ք.Ստեփանակերտ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը հաստատելու մասին

 

«Տրանսպորտի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 36 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի անցկացման կարգը:

2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

- ավտոբուս` փոքր, միջին և բարձր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 17 և ավելի նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց.

- միկրոավտոբուս` հատուկ փոքր դասի` ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար նախատեսված, 9-16 նստատեղ ունեցող (ներառյալ վարորդի նստատեղը) տրանսպորտային միջոց.

- ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղի` (այսուհետ` ավտոբուսային երթուղի) ուղևորների փոխադրման սկզբնակետից մինչև վերջնակետ (ավտոկայան, երթակարգավարական կետ) տրանսպորտային միջոցի շարժման սահմանված ուղին (ուղեգիծը).

- կանոնավոր փոխադրումների երթուղի` ավտոբուսների և (կամ) միկրոավտոբուսների (այսուհետ` ավտոբուս) շարժման սահմանված ուղեգծով ու հաստատված չվացուցակով, ուղևորների և ուղեբեռի փոխադրման համար առաջարկված փոխադրավարձով, գործող ավտոբուսային երթուղի.

- միջշրջանային երթուղի` երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը (անկախ հեռավորությունից) գտնվում են տարբեր շրջանների (այդ թվում` Ստեփանակերտ քաղաքի) տարածքներում.

- ներշրջանային երթուղի` միջհամայնքային նշանակության երթուղի, որն անցնում է շրջանի տարբեր համայնքների վարչական տարածքներով, և դրա սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են նույն շրջանի վարչական տարածքի սահմաններում.

- ներքաղաքային երթուղի` Ստեփանակերտ քաղաքում և քաղաքային համայնքներում գործող երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են Ստեփանակերտ քաղաքի (քաղաքային համայնքի) վարչական տարածքի սահմաններում.

- միջպետական երթուղի` պետությունների միջև փոխհամաձայնությամբ սահմանված երթուղի, որի սկզբնակետը և վերջնակետը գտնվում են պայմանավորվող կողմերի տարածքներում.

- չվացուցակ` աղյուսակ (ժամանակացույց), որը պարունակում է ավտոբուսների շարժման ժամանակի, տեղի և ուղերթերի իրականացման հաջորդականության մասին տվյալներ.

- հավաքակայան` տրանսպորտային միջոցների (շարժական կազմի) միջհերթափոխային պահպանման կայանատեղ, որտեղ առկա են վարորդների ամենօրյա բուժզննման ու երթուղի դուրս գալուց առաջ ավտոբուսների տեխնիկական վիճակի վերահսկման կետեր և իրականացվում են ամենօրյա վազքի, տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառում:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն մրցութային կարգով ընտրված կազմակերպություններին կանոնավոր փոխադրումների երթուղիների (այսուհետ` երթուղի) սպասարկման իրավունքը հատկացնելու միջոցով:

Նշված կազմակերպությունները մրցույթին ներկայացված յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար, այդ թվում` համալրման կամ փոխարինման համար ներկայացված, վճարում են 3000 դրամ (որպես մրցույթի մասնակցի վճար), որը ծախսվում է մրցույթի աշխատանքների կազմակերպման և անցկացման նպատակով` երթուղիների ցանկը և մրցույթի անցկացման ժամանակացույցը հաստատող համապատասխան մարմնի որոշմամբ:

4. Երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման մրցույթները կազմակերպվում և անցկացվում են սույն կարգի պահանջներով կազմավորված մրցութային հանձնաժողովների կողմից:

5. Միջշրջանային և միջպետական երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային համակարգի պետական լիազորված մարմինը (այսուհետ` լիազորված մարմին):

6. Քաղաքային համայնքների (Ստեփանակերտ քաղաքի) ներքաղաքային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը (Ստեփանակերտի քաղաքապետը):

7. Ներշրջանային երթուղիների ցանկը և մրցույթների անցկացման ժամանակացույցը հաստատում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը` նախապես համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ:

8. Ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացվում են միայն ավտոկայաններից և երթակարգավարական կետերից:

 

II. ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Մրցութային հանձնաժողովը բաղկացած է 7 անդամից:

10. Մրցութային հանձնաժողովի կազմը հաստատում է`

ա) միջշրջանային և միջպետական երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար` լիազորված մարմինը.

բ) Ստեփանակերտ քաղաքի և քաղաքային համայնքների ներքաղաքային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար` Ստեփանակերտի քաղաքապետը և համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը.

գ) ներշրջանային երթուղիների սպասարկման իրավունքի հատկացման համար` համապատասխան տարածքային կառավարման մարմինը:

11. Մրցութային հանձնաժողովների կազմերում պետք է ընդգրկվեն լիազորված մարմնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետավտոտեսչության (այսուհետ` պետավտոտեսչություն), իսկ լիազորված մարմնի հանձնաժողովում` նաև Ստեփանակերտի քաղաքապետարանի և (կամ) համապատասխան տարածքային կառավարման մարմնի ներկայացուցիչները:

12. Մրցութային հանձնաժողովներն իրենց գործունեության ընթացքում ղեկավարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգի պահանջներով:

13. Մրցութային հանձնաժողովի աշխատանքը ղեկավարում է հանձնաժողովի նախագահը, նրա բացակայության դեպքում` տեղակալը: Հանձնաժողովի նախագահին, նրա տեղակալին և հանձնաժողովի քարտուղարին նշանակում է մրցութային հանձնաժողովի կազմը հաստատող մարմնի ղեկավարը:

14. Հանձնաժողովի քարտուղարը իրականացնում է մրցույթների անցկացման նախապատրաստական, ինչպես նաև հանձնաժողովի անդամների տեղեկացման, նիստերի արձանագրման և մրցույթին վերաբերող նյութերի պահպանման աշխատանքները:

15. Մրցութային հանձնաժողովը`

ա) նախապատրաստում և հաստատման է ներկայացնում մրցույթի անցկացման ժամանակացույցը.

բ) համաձայն հաստատված ժամանակացույցի հրապարակայնորեն հայտարարում է մրցույթի անցկացման մասին` ներկայացնելով մրցույթին մասնակցելու վերաբերյալ սույն կարգով նախատեսված տեղեկատվությունը.

գ) նախապատրաստում է մրցութային փաթեթը և սույն կարգին համապատասխան տրամադրում մրցույթին մասնակցելու ցանկություն հայտնած կազմակերպություններին:

Մրցութային փաթեթն ընդգրկում է հետևյալ փաստաթղթերը`

- մրցույթին ներկայացված երթուղիները և չվացուցակները,

- մրցույթի մասնակցության հայտը,

- սույն կարգը.

դ) կազմակերպում է մրցույթի մասնակցության հայտերի (Ձև 1) ընդունումը, ուսումնասիրում ներկայացված փաստաթղթերի փաթեթը և որոշում դրա համապատասխանությունը սույն կարգի պահանջներին.

ե) մրցույթի անցկացման նպատակով ապահովում է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ստուգման համար անհրաժեշտ հետևյալ պայմանները`

- տրանսպորտային միջոցների հավաքատեղի (հրապարակ),

- էստակադ կամ զննման փոս,

- հրապարակ` արգելակների արդյունավետությունը որոշելու համար,

- էկրան կամ սարքեր` լուսարձակների կարգավորումը ստուգելու համար,

- արտանետվող գազերի թունայնության և ծխայնության ստուգման սարքեր.

զ) իրականացնում է մրցույթին մասնակցող կազմակերպությունների տրանսպորտային միջոցների և արտադրական բազայի գնահատումը.

է) ամփոփում է մրցույթի արդյունքները և դրանց հիման վրա որոշում տվյալ երթուղում մրցույթի հաղթողին:

16. Մրցութային հանձնաժողովների նախագահները լիազորված մարմին են ներկայացնում գրավոր ամփոփ տեղեկություն` անցկացված մրցույթների արդյունքների մասին:

Լիազորված մարմինը մրցույթի արդյունքները ստանալուց հետո երկօրյա ժամկետում ապահովում է մրցույթների արդյունքների տեղադրումը ինտերնետային էջում:

17. Մրցութային հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է հանձնաժողովի առնվազն 5 անդամ:

 

III. ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

18. Մրցութային հանձնաժողովը հաստատված ժամանակացույցով մրցույթների անցկացման մասին տեղեկությունը հրապարակում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով` մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս, իսկ արտահերթ (լրացուցիչ) մրցույթների դեպքում 10 օր առաջ, նշելով`

- մրցույթի անցկացման օրը, ժամը և տեղը,

- մրցույթին ներկայացված երթուղիների ցանկը, տվյալ երթուղու սպասարկման համար պահանջվող տրանսպորտային միջոցների (առանց պահուստայինի) թիվը և դասը,

- հայտը ներկայացնելու վերջին ժամկետը,

- հեռախոսահամարը` լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար,

- այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

 

IV. ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

19. Մրցույթին կարող են մասնակցել սահմանված ժամկետում հայտը և պահանջվող փաստաթղթերը (ցանկը կցվում է) ներկայացրած այն կազմակերպությունները, որոնք գրանցված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և ունեն`

ա) սեփականության և (կամ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օգտագործման իրավունքով ձեռք բերված ուղևորատար տրանսպորտային միջոցներ.

Սկսած 2005 թվականի հունվարի 1-ից նոր անցկացվող մրցույթներին թույլատրվում է մասնակցել այն կազմակերպություններին, որոնց սեփականության իրավունքով պատկանում են 60 տոկոսից ավել (մրցույթին ներկայացրած) ուղևորատար տրանսպորտային միջոցներ, իսկ սկսած 2006 թվականի հունվարի 1-ից և դրանից հետո` 80 տոկոսից ավել:

բ) մրցույթի պայմաններով տվյալ երթուղու սպասարկման համար պահանջվող անհրաժեշտ թվով և դասի տրանսպորտային միջոցներ, ինչպես նաև երթուղու սպասարկման համար պահանջվող յուրաքանչյուր 1-5 տրանսպորտային միջոցի դեպքում` մեկ պահուստային տրանսպորտային միջոց.

գ) տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների, ընթացիկ նորոգումների և դրանց պահպանման համար անհրաժեշտ արտադրական բազա կամ նման արտադրական բազա ունեցող մասնագիտացված կազմակերպության հետ (որտեղ կազմակերպվում և հաշվառվում են նշված աշխատանքները) կնքված պայմանագիր.

դ) սեփականության կամ օգտագործման իրավունքով իրենց պատկանող հավաքակայան, որտեղ կազմակերպվում են ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական և վարորդների առողջական վիճակի ամենօրյա նախաուղերթային զննման անցկացումը:

20. Մրցույթի անցկացման օրը կազմակերպության կողմից տրանսպորտային միջոցները չներկայացվելու դեպքում կազմակերպությունը պահպանում է մրցույթին մասնակցելու իրավունքը, եթե`

ա) տրանսպորտային միջոցները չեն ներկայացվել անհաղթահարելի ուժի (ֆորս-մաժոր) պատճառով.

բ) ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել է տրանսպորտային միջոցների երթևեկությունը մրցույթի վայր ժամանման հնարավոր ընթացուղով:

21. Մրցույթի մասնակիցներին ներկայացվում են նաև հետևյալ հիմնական պահանջները`

ա) տրանսպորտային միջոց վարողները պետք է ունենան տվյալ տրանսպորտային միջոցը վարելու համար անհրաժեշտ որակավորում (D կարգ) և սահմանված նմուշի հաստատված փաստաթուղթ.

բ) տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեն անվտանգության, աշխատանքի ու շրջակա միջավայրի պահպանության և տեխնիկական կանոնակարգերի պահանջներին:

22. Կազմակերպությունը մրցույթին մասնակցելու համար մրցութային հանձնաժողովից ստանում է մրցութային փաթեթ:

23. Կազմակերպության որևէ երթուղու սպասարկման իրավունք շահած տրանսպորտային միջոցներն այլ երթուղիների հատկացման մրցույթին կարող են մասնակցել պայմանով, որ կազմակերպությունը հրաժարվի նախկին երթուղու սպասարկման իրավունքից:

24. Երթուղին սպասարկող կազմակերպությունը, անհրաժեշտության և համապատասխան հիմնավորման դեպքում, փոխարինման կարգով կարող է ներգրավել նոր տրանսպորտային միջոցներ, որոնց համարժեքությունը որոշում և թույլատրում է մրցութային հանձնաժողովը սույն կարգի պահանջներին համապատասխան:

25. Երթուղու սպասարկմանը փոխարինման կարգով ներգրավվող յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի հավաքած փաստացի գումարային գնահատականը (առանց լրացուցիչ միավորների) պետք է հավասար լինի տվյալ երթուղու մրցույթի արդյունքներով արձանագրված փոխարինվող տրանսպորտային միջոցի գումարային գնահատականին կամ գերազանցի այն:

26. Երթուղու սպասարկման համալրման նպատակով նոր տրանսպորտային միջոցների ներգրավումը իրականացվում է արտահերթ մրցույթով, սույն կարգի պահանջներին համապատասխան:

27. Մրցույթի մասնակցության հայտերի և փաստաթղթերի ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 3 օր առաջ:

Մրցույթն անցկացվում է, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է նույնիսկ մեկ կազմակերպություն:

Մրցույթի մասնակիցը հայտի հետ միասին փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը:

Ծրարը բացվում է մրցույթի արդյունքների ամփոփման ժամանակ:

 

V. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

28. Մրցութային հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ մրցույթի ներկայացված ավտոբուսներին տրված իր գնահատականները լրացնում է մրցութային թերթիկում (Ձև 2):

29. Տրանսպորտային միջոցների գնահատումը կատարվում է 0-5 բալանոց թվային համակարգով:

30. Մրցութային թերթիկում գրանցվում են`

ա) 3-5-րդ սյունակներում` տրանսպորտային միջոցը բնութագրող ընդհանուր տվյալները (մակնիշը, պետհամարանիշը, թողարկման տարեթիվը).

բ) 6-10-րդ սյունակներում` տեխնիկական վիճակի (արգելակային և ղեկային համակարգերի, լուսազդանշանային միջոցների, դռների փականքների հուսալիության և ամրության) գնահատականը.

գ) 11-15-րդ սյունակներում` տրանսպորտային միջոցների գնահատականներն ըստ`

- արտաքին տեսքի,

- ապակիների վիճակի և ապակեմաքրիչների աշխատանքի,

- ուղևորասրահի կահավորման և հարմարադասման,

- անվադողերի մաշվածության աստիճանի,

- կառուցվածքային փոփոխությունների:

դ) 16-րդ սյունակում` տրանսպորտային միջոցների ընդհանուր գնահատականը:

Մրցութային հանձնաժողովները կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթին ներկայացված տրանսպորտային միջոցների գնահատումը իրականացնում են լիազորված մարմնի կողմից հաստատված և ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության հետ համաձայնեցված կարգով:

Մրցույթին երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թվից ավելի շարժակազմ ներկայացվելու դեպքում ընտրությունը կատարվում է պահանջվող թվին համապատասխան` մրցութային հանձնաժողովի բոլոր (մասնակից) անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքով առավելագույն բարձր գումարային գնահատականներ (Ձև 2.1) ստացած տրանսպորտային միջոցներից: Գումարային գնահատականների հավասարության դեպքում առավելությունը տրվում է նշված առաջնահերթությամբ`

- փոքր է տրանսպորտային միջոցի տարիքը

- բարձր է արտաքին տեսքի միջին գնահատականը

- տրանսպորտային միջոցը կազմակերպության սեփականությունն է:

Ընդ որում արգելակային և ղեկային համակարգերի, ինչպես նաև արտաքին տեսքի և շրջակա միջավայրի պահպանության որևէ պահանջ չբավարարելու դեպքում տրանսպորտային միջոցը ստանում է զրո գնահատական և հանվում մրցույթից:

Մրցութային հանձնաժողովի բոլոր (մասնակից) անդամների կողմից գնահատման ընդհանուր արդյունքների միջինով (Ձև 2.1) 30 միավորից ցածր գնահատական ստացած յուրաքանչյուր տրանսպորտային միջոց հանվում է մրցույթից և սույն կարգի պահանջների համաձայն թույլատրելի գումարային միավորի (գնահատականի) ձևավորմանը չի մասնակցում:

Գնահատման արդյունքներով (ըստ մրցութային թերթիկի) 30 միավորից ցածր միջին գնահատական ստանալու հետևանքով մրցույթից հանված և երթուղու սպասարկման համար պահանջվող տրանսպորտային միջոցների թիվը մնացած մասով չապահովելու դեպքում` կազմակերպությունը, անկախ մնացած մասով տրանսպորտային միջոցների տեխնիկական ցուցանիշներից, զրկվում է երթուղու սպասարկման իրավունքի մրցակցությունից:

31. Մրցույթին մասնակցող կազմակերպությունները լրացուցիչ ստանում են`

ա) սեփականության իրավունքով իրենց պատկանող յուրաքանչյուր մեկ տոկոս տրանսպորտային միջոցների համար 0.3 միավոր և տրանսպորտային միջոցների 60 տոկոսից ավելի սեփականության դեպքում` լրացուցիչ 20 միավոր.

բ) արտադրական բազան կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանելու դեպքում տրվում է բազայի համար հաշվարկված (Ձև 3) լրիվ միավորները, այլ դեպքերում միավորների 50 տոկոսը:

 

VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

32. Կազմակերպությունների արտադրական բազան գնահատվում է տրանսպորտային միջոցների տեխնիկապես սարքին վիճակում պահպանելու համար տեխնոլոգիական նախագծման նորմատիվներին համապատասխան սպասարկման ու նորոգման կետերի (պոստեր) և արտադրական տարածքների մակերեսների, ինչպես նաև բնապահպանական նորմերի պահանջների բավարարման համար անհրաժեշտ կառույցների առկայությունը ճշտելու նպատակով:

33. Կազմակերպության արտադրական բազան բնութագրող հիմնական ցուցանիշներն են`

ա) տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը.

բ) ՏՍ և ԸՆ գոտու (զոնա) մակերեսը.

գ) արտադրամասերի մակերեսը.

դ) տրանսպորտային միջոցների կայանատեղերի ընդհանուր մակերեսը.

ե) բնապահպանական նորմերի պահանջների կատարման համար անհրաժեշտ կառույցների ու համապատասխան փաստաթղթերի առկայությունը:

34. Ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթին մասնակցող կազմակերպությունները ներկայացնում են կազմակերպության արտադրական բազայի գնահատման համար անհրաժեշտ տվյալները (Ձև 3.1):

35. Կազմակերպությունների արտադրական բազայի համապատասխանությունն առկա շարժակազմի տեսակին և թվին գնահատվում է ելնելով տվյալ կազմակերպության համար որպես բազային ընտրված ավտոբուսների վերածված թվից:

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշելու համար նախ որոշվում է տվյալ դասի ավտոբուսները մինչև 2 տարի ծառայության ժամկետ ունեցող ավտոբուսների վերածված թիվը (աղյուսակ N1):

 

 

Աղյուսակ N 1

 

N N ը/կ

Ավտոբուսների տարիքային

խմբերը

Ավտոբուսի տարիքը հաշվի առնող ուղղիչ գործակիցը

Տվյալ տարիքային խմբի ավտոբուսների

թիվը

Ավտոբուսների վերածված թիվը

1.

Մինչև 2 տարի

1.0

   

2.

2-4 տարի

1.6

   

3.

4-6 տարի

2.0

   

4.

6-8 տարի

2.6

   

5.

8-10 տարի

2.8

   

6.

10-12 տարի

3.0

   

7.

12 և ավելի տարի

3.6

   
 

ընդամենը

     

 

 

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը որոշվում է հաշվի առնելով տվյալ դասի ավտոբուսների տեխնիկական սպասարկումների ու ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) աշխատատարության գործակիցը (աղյուսակ N2):

 

Աղյուսակ N 2

 

Ավտոբուսի դասը

ՏՍ և ԸՆ աշխատատարության գործակիցը

Վերածված ավտոբուսների թիվը (աղյուսակ N1)

ՏՍ և ԸՆ աշխատատարության գործակցի հարաբերությունը բազային մակնիշի գործակցին

Բազային մակնիշի վերածված ավտոբուսների թիվը

Հատուկ փոքր դասի (մինչև 16 նստատեղ)

1.0

     

Փոքր դասի (17-30 նստատեղ)

1.3

     

Միջին դասի (31-40 նստատեղ)

1.6

     

Բարձր դասի (40-ից բարձր նստատեղ)

1.8

     

Ընդամենը

x

     

 

Արտադրական գոտիների և կայանատեղերի մակերեսների մեծությունների գնահատման համար հաշվի են առնվում նաև տվյալ դասի ավտոբուսների եզրաչափերը և շրջադարձի արտաքին շառավիղների միջին արժեքները հաշվի առնող գործակիցը (աղյուսակ N3):

 

Աղյուսակ N 3

 

Ավտոբուսի դասը

Ավտոբուսի եզրաչափերը և շրջադարձի

շառավիղը հաշվի առնող գործակիցը

Հատուկ փոքր դասի (մինչև 16 նստատեղ)

1.0

Փոքր դասի (17-30 նստատեղ)

1.56

Միջին դասի (31-40 նստատեղ)

1.82

Բարձր դասի (40-ից բարձր նստատեղ)

2.18

 

36. Կազմակերպության արտադրական բազայի գնահատումը կատարվում է գնահատման համար սահմանված ցուցանիշներն ավտոտրանսպորտային ձեռնարկությունների տեխնոլոգիական նախագծման նորմատիվային ցուցանիշների հետ համեմատելու (հարաբերելու) միջոցով (ձև 3):

Տրանսպորտային միջոցների համալիր սպասարկող և պահպանող կազմակերպության արտադրական բազայի նորմատիվային ցուցանիշները 100 միավոր հատուկ փոքր դասի (մինչև 16 նստատեղ) ավտոբուսի համար (տարեկան 45.0 հազ. կմ վազքի դեպքում)

 

Աղյուսակ N 4

 

NN

ը/կ

Ցուցանիշներ

Մեծությունը

1.

Արտադրության մեջ աշխատող բանվորների թիվը

37

2.

Բանվորական կետերի թիվը

7

3.

ՏՍ և ԸՆ գոտիների ընդհանուր մակերեսը (քառ.մ)

210

4.

Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ.մ)

104

5.

Ավտոբուսների կայանատեղի մակերեսը (քառ.մ)

2530

6.

Հողատարածքի մակերեսը (քառ.մ)

7000

 

37. Եթե կազմակերպության համապատասխան ցուցանիշի փաստացի արժեքի հարաբերությունը նորմատիվայինին ստացվում է մեկից ավել, ապա ընդունվում է 1.0 գործակիցը, մեկից փոքր ստացվելու դեպքում գործակիցն ընդունվում է նշված հարաբերության մեծությամբ:

38. Արտադրական բազայի գնահատման նպատակով ընդունված յուրաքանչյուր ցուցանիշի համար սահմանվում է առավելագույնը 5 միավոր: Գնահատման միավորը որոշվում է տվյալ ցուցանիշի համապատասխան գործակցի և 5 առավելագույն միավորի արտադրյալով:

39. Կեղտաջրերի մաքրման կայանի, էկոլոգիական անձնագրի, արտանետվող գազերի վերահսկման-կարգավորման կետի (ՎԿԿ), ջրօգտագործման-ջրահեռացման փաստաթղթերի առկայության դեպքում դրանց համապատասխան միավորներն ընդունվում են 1.0, իսկ բացակայության դեպքում` 0, կեղտաջրերի մաքրման կայանը չգործելու դեպքում միավոր չի տրվում:

 

VII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՄԱՆ ԿԱՐԳԸ

 

40. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի արդյունքներն ամփոփվում են մրցութային ամփոփիչ թերթիկում (Ձև 4):

41. Ընդհանուր հաշվարկով առավելագույն միավորներ հավաքած մասնակիցը ճանաչվում է մրցույթի հաղթող:

42. Մրցույթի արդյունքներով հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է ստորև նշված գործոնների առաջնահերթությամբ`

ա) բարձր է տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակին տրված գնահատականը.

բ) բարձր է կազմակերպության արտադրական բազայի ցուցանիշը.

գ) բարձր է կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների տոկոսային տեսակարար կշիռը.

դ) մասնակցի կողմից առաջարկվել է նվազագույն փոխադրավարձ:

43. Մրցույթի արդյունքներով և սույն կարգի 42-րդ կետում նշված բոլոր գործոնների հաշվառմամբ դարձյալ հավասար միավորներ հավաքելու դեպքում մրցույթի հաղթողը որոշվում է մրցութային հանձնաժողովի քվեարկությամբ: Որոշումն ընդունվում է հանձնաժողովին ներկա անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Հանձնաժողովի ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

44. Երթուղիներում միկրոավտոբուսների շահագործման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից` հիմք ընդունելով մրցույթի ներկայացված տրանսպորտային միջոցների թողարկման տարեթիվը:

45. 2005 թվականին նոր անցկացվող մրցույթներին, ինչպես նաև համալրման (փոխարինման) համար, թույլատրվում է ներկայացնել 1988 թվականին և դրանից հետո թողարկված միկրոավտոբուսներ, իսկ 2006 թվականին և դրանից հետո` 15-ից փոքր տարիք ունեցող միկրոավտոբուսներ:

Եթե ավելի մեծ տարիք ունեցող միկրոավտոբուսների տեխնիկական վիճակը զգալիորեն բարելավվել և թափքը փոխարինվել է նորով, ապա մրցութային հանձնաժողովը կարող է ընդունել համապատասխան որոշում դրանց մրցույթին մասնակցելու թույլատրելու մասին:

 

VIII. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

46. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է մրցույթի կայացումից տասնօրյա ժամկետում և ամփոփիչ նիստում որոշում մրցույթի հաղթողին (հաղթողներին) կամ սույն կարգին համապատասխան` մրցույթը համարում է չկայացած:

47. Մրցութային հանձնաժողովը մրցույթը հայտարարում է չկայացած, եթե`

ա) սահմանված ժամկետներում ներկայացված պայմանները բավարարող ոչ մի հայտ չի ստացել.

բ) մրցույթի անցկացման ժամանակ խախտվել են սույն կարգով սահմանված պահանջները.

գ) մրցույթի մասնակիցների կողմից ներկայացված տրանսպորտային միջոցները գնահատման ընդհանուր արդյունքների միջինով (առանց լրացուցիչ միավորների) ստացել են հնարավորի 60 տոկոսից ցածր գումարային միավոր.

դ) ընդհանուր արդյունքների միջինով 30 և ավելի միավոր ստացած հիմնական և պահուստային տրանսպորտային միջոցների թիվը պակաս է տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների թվից:

48. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքներն ամփոփում է նիստի արձանագրությամբ: Այն կազմվում է 2 օրինակից ստորագրված մրցութային հանձնաժողովի անդամների կողմից: Մրցութային հանձնաժողովի արձանագրությունն ուժի մեջ է մտնում համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հաստատվելուց հետո:

Արձանագրության մեկ օրինակը մնում է մրցութային հանձնաժողովի մոտ, մյուսը` համապատասխան կառավարման մարմնի որոշման հետ ուղարկվում է ավտոկայարանային (երթակարգավարական) սպասարկում իրականացնող կազմակերպություն:

49. Մրցութային հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին տեղեկացնում է մրցույթի մասնակիցներին և մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությանը տալիս տեղեկանք (Ձև 5) մրցույթով անցած, այդ թվում` համալրված կամ փոխարինված տրանսպորտային միջոցների վերաբերյալ` դեղին հիմնագույնով համարանիշեր ստանալու նպատակով պետավտոտեսչություն ներկայացնելու համար:

50. Պետավտոտեսչությունը` մրցույթի հաղթող կազմակերպության դիմումի և համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի (Ձև 5) հիման վրա երթուղու սպասարկմանը ներգրավվող տրանսպորտային միջոցի պետհամարանիշը և գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը) փոխարինում է ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշով և գրանցման կտրոնով:

Կազմակերպությունները, ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշ և գրանցման կտրոն ստանալու համար, դիմումի հետ միասին պետավտոտեսչություն են հանձնում տրանսպորտային միջոցի գրանցման վկայագիրը և պետհամարանիշը:

Երթուղին սպասարկելու ժամկետը լրանալու կամ վաղաժամկետ այդ իրավունքից զրկվելու, ինչպես նաև առանձին տրանսպորտային միջոցը երթուղու սպասարկումից հանելու (փոխարինելու) դեպքում՝ կազմակերպությունը, դիմումի և համապատասխան մրցութային հանձնաժողովի կողմից տրված տեղեկանքի հետ միասին պետավտոտեսչությանն է հանձնում ժամանակավոր դեղին հիմնագույնի համարանիշը ու գրանցման կտրոնը և ստանում տրանսպորտային միջոցի պետհամարանիշն ու գրանցման վկայագիրը (տեխնիկական անձնագիրը):

51. Կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ուղևորասրահում ուղևորների համար տեսանելի տեղում փակցվում են սպասարկող կազմակերպության անվանումը, հասցեն, հեռախոսահամարը, փոխադրավարձը, ինչպես նաև համապատասխան կառավարման մարմնի լիազորված ստորաբաժանման անվանումը և հեռախոսահամարը պարունակող ցուցատախտակ: Ուղեսրահում փակցվում են նաև վարորդի լուսանկարով, հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրված, կնքված և լամինացված հատուկ 74x105մմ չափսի ձևաթուղթ, որի վրա նշվում են նաև վարորդի անունը, ազգանունը, վարորդական վկայականի սերիան ու համարը և ձևաթուղթը տալու ժամկետը:

Տրանսպորտային միջոցի առջևի և հետևի մասերում տեղադրվում են երթուղու համարը, իսկ աջ կողային մասում՝ երթուղու համարը, երթուղու սկզբնակետը, վերջնակետը և միջանկյալ հիմնական կանգառները կամ ընթացուղին սպասարկող ցուցատախտակ:

Սույն կետում նշված ցուցատախտակները չպետք է սահմանափակեն վարորդի տեսադաշտը:

52. Մրցույթի մասին համապատասխան կառավարման մարմնի որոշման հինան վրա՝ մրցույթի հաղթող կազմակերպության և տվյալ կառավարման մարմնի կամ նրա կողմից լիազորված կազմակերպության միջև (որոշումն ստանալուց հետո 10 օրվա ընթացքում) կնքվում է երթուղու սպասարկման պայմանագիր: Նշված ժամկետում դեղին հիմնագույնով համարանիշեր չստանալու և պայմանագիր չկնքելու դեպքում մրցույթի արդյունքները տվյալ կազմակերպության մասով համարվում են անվավեր, և երթուղու սպասարկման իրավունքն անցնում է տվյալ մրցույթում հաջորդ տեղը զբաղեցրած կազմակերպությանը, իսկ մրցակցության բացակայության դեպքում կազմավորվում է արտահերթ (լրացուցիչ) մրցույթ:

53. Մրցույթին վերաբերող բոլոր նյութերն ամրակարվում և ստորագրվում են մրցութային հանձնաժողովի անդամների կողմից, կնքվում և պահպանվում են երթուղու սպասարկման ամբողջ ընթացքում:

54. Երթուղիների սպասարկման ժամկետները սահմանվում են համապատասխան կառավարման մարմնի կողմից՝ 3 տարի ժամկետով, իսկ կազմակերպության տրանսպորտային միջոցների 80 և ավելի տոկոս սեփականության ցուցանիշի դեպքում՝ 4 տարի ժամկետով:

55. Երթուղու սպասարկումն իրականացվում է մրցույթում հաղթող կազմակերպության կողմից առաջարկված փոխադրավարձով, որը չի կարող գերազանցել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված չափը:

Երթուղու փոխադրավարձը կարող է վերանայվել օբյեկտիվ պատճառներով (դրամի արժեզրկում, վառելիքաքսուքային նյութերի, ավտոպահեստամասերի գների աճ և այլն) կազմակերպության կողմից ներկայացված հիմնավոր հաշվարկների հիման վրա՝ մրցութային հանձնաժողովի ներկայացմամբ և լիազորված մարմնի որոշմամբ:

Այն դեպքում, երբ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մյուս կազմակերպություններից ավելի ցածր փոխադրավարձ առաջարկելու շնորհիվ, ապա տվյալ երթուղու փոխադրավարձը առաջին մեկ տարվա ընթացքում չի վերանայվում:

Հաղթող կազմակերպության կողմից երթուղու սպասարկումից հրաժարվելու դեպքում վաղաժամկետ դադարեցվում է նրա հետ կնքված պայմանագիրը և համապատասխան կառավարման մարմնի որոշմամբ հայտարարվում նոր արտահերթ (լրացուցիչ) մրցույթ: Մինչև նոր մրցույթի անցկացումն ու դրա արդյունքների ամփոփումը, անհրաժեշտության դեպքում, երթուղու սպասարկումը ժամանակավորապես կարող է իրականացնել համապատասխան կառավարման մարմնի կողմից լիազորված կազմակերպությունը: Երթուղու սպասարկումից հրաժարված կազմակերպությունն այդ երթուղու արտահերթ (լրացուցիչ) մրցույթին մասնակցել չի կարող:

56. Կազմակերպությունները երթուղիների սպասարկման ամբողջ ժամանակահատվածում ղեկավարվում են սույն կարգով և ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված այլ իրավական ակտերով:

 

IX. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԹՈՒՂՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿԵԼԸ

 

57. Կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունները կարող են զրկվել երթուղու սպասարկման իրավունքից, փոխադրումներին ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինների ներկայացմամբ՝ մրցութային հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

58. Երթուղու սպասարկման իրավունքից զրկելու հիմք կարող են հանդիսանալ, եթե՝

ա) մրցութային կարգով սահմանված երթուղու սպասարկման համար, կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող, ավտոբուսների թիվը նվազել է այն չափով, ինչ չափով դրա հաշվին կազմակերպությունն առավելություն է ստացել մրցույթի արդյունքում իր մրցակցի (մրցակիցների) նկատմամբ.

բ) եռամսյակի ընթացքում կազմակերպության ավտոբուսները պայմանագրով նախատեսված արտադրական բազայում տեխնիկական սպասարկումների և նորոգումների չեն ներկայանում.

գ) կազմակերպությունը լուծարվել կամ բաժանման, առանձնացման ձևով վերակազմակերպվել է.

դ) օտարվել են երթուղին սպասարկող կազմակերպության ավտոբուսները (կամ դրանց մի մասը) կամ ավտոբուսների վարձակալության պայմանագրերի գործողությունը դադարել է, և փոխարինման համար համարժեք ավտոբուսներ չեն ներկայացվել կամ ներկայացված ավտոբուսները չեն բավարարում մրցութային կարգի պահանջները, որոնց շնորհիվ կազմակերպությունը մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել.

ե) երթուղիները չեն սպասարկվում մրցույթի արդյունքներով երթուղու սպասարկմանը ներգրավված, այդ թվում համալրված կամ փոխարինված, տրանսպորտային միջոցներով.

զ) երթուղու սպասարկումն իրականացվում է առանց երթուղու սպասարկման իրավունք հատկացնող կառավարման մարմնի (լիազորած ստորաբաժանման) կողմից հատկացված երթուղային թերթիկի կամ տեխնիկական կանոնակարգերով սահմանված կարգով կահավորման.

է) երթուղու սպասարկման ընթացքում թույլ է տրվել ուղևորների և (կամ) ուղեբեռի փոխադրավարձի սահմանված չափի ինքնակամ բարձրացում.

ը) երթուղում ընդգրկված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից հաճախակի խախտվել են չվացուցակը, երթուղով սահմանված ուղեգիծը, երթևեկության կանոնները, ինչպես նաև վարորդների մեղքով առաջացել են ճանապարհատրանսպորտային պատահարներ, որոնց կապակցությամբ պետավտոտեսչության կողմից ներկայացվել են համապատասխան միջնորդագրեր:

Կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունը, սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված մարմինների կողմից, սույն կետի «ա», «բ», «դ», «ե», «զ» և «ը» ենթակետերով նախատեսված դրույթները խախտելու դեպքում նախազգուշացվում է խախտումը հայտնաբերվելու օրվանից 5-օրյա ժամկետում: Կազմակերպությունը նախազգուշացումը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում խախտումը չվերացնելու դեպքում զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից:

Նշված խախտումները կրկնելու, ինչպես նաև սույն կետի «գ» և «է» ենթակետերով նշված դեպքերում կազմակերպությունն առանց նախազգուշացման զրկվում է երթուղու սպասարկման իրավունքից՝ խախտումը հայտնաբերվելու օրվանից 10-օրյա ժամկետում:

 

X. ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

59. Երթուղու հատկացման մասին համապատասխան կառավարման մարմնի որոշումը մասնակիցների կողմից կարող է բողոքարկվել ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

XI. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

60. Սույն կարգի 51-րդ և 52-րդ կետերն ուժի մեջ են մտնում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկ ամիս հետո:

61. 19-րդ կետի «դ» ենթակետի և 54-րդ կետի դրույթները տարածվում են սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կազմակերպվող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթներին մասնակցող կազմակերպությունների վրա:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան

 

Ց Ա Ն Կ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

 

1. Հայտ

2. Պետական գրանցման վկայականը

3. Կազմակերպությանը սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցների ցանկը՝ հայտում ներկայացված ձևով

4. Օգտագործման իրավունքով ձեռք բերված տրանսպորտային միջոցների վարձակալության պայմանագրերը

5. Ուղևորների ապահովագրության պայմանագիրը

6. Տրանսպորտային միջոցներին ամրակցված վարորդների վարորդական իրավունքի վկայականները, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված՝ առողջական վիճակի մասին տեղեկանքները և տրանսպորտային միջոցների տեխնիկական անձնագրերը

7. Կարգի Ձև 3.1-ում նշված՝ կազմակերպության արտադրական բազայի մասին տվյալները: Տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումը և նորոգումն այլ կազմակերպության արտադրական բազայում կատարելու դեպքում՝ նաև տվյալ կազմակերպության հետ կնքված պայմանագրի պատճենը և տեղեկանք այդ կազմակերպության կողմից կնքված այլ պայմանագրերի մասին

8. Տրանսպորտային միջոցն այլ տեսակի վառելիքով շահագործման համար վերասարքավորելու (կահավորելու) օրինակությունը հաստատող փաստաթուղթը

9. Սեղմված բնական գազով աշխատելու թույլտվությունը

10. Վարորդի լուսանկարը՝ 30x40 մմ չափսի

11. Կազմակերպության արտադրական բազայի (շարժական կազմի հավաքակայանի) սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը

12. Մրցույթի մասնակցի վճարի անդորրագիրը

Ներկայացվում են փաստաթղթերի բնօրինակները և պատճենները: Փաստաթղթերի բնօրինակները մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրվելուց հետո վերադարձվում են:

 

Հ Ա Յ Տ N______

 

 

Ձև 1

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿԱՆՈՆԱՎՈՐ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ

 

Հայտատու

_____________________________________________________________________________

                      (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը)

_____________________________________________________________________________

 

Խնդրում եմ թույլատրել մասնակցելու    _______ ____________________200 թ. կայանալիք

 

ավտոբուսային (միկրոավտոբուսային) ________________________________ մրցույթին:

                                                                         (երթուղու անվանումը, համարը)

 

Կից ներկայացնում եմ`

 

1. Տրանսպորտային միջոցների մասին տվյալները

 

NN ը/կ

Վարորդի անունը, ազգանունը, հայրանունը

Տրանսպորտային միջոցի`

Ինչ իրավունքով է պատկանում

մակնիշը

պետհամարանիշը

թողարկման տարեթիվը

1

         

2

         

3

         

4

         

5

         

6

         

7

         

8

         

9

         

10

         

11

         

12

         

13

         

14

         

15

         

16

         

17

         

18

         

19

         

20

         

 

2. Պահանջվող փաստաթղթերը`

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 ________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

 ________________________________________________________________________________

 

Լրացուցիչ տեղեկություններ

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

________________________________________________________________________________

__________________

 

Նախապես ծանոթացել եմ մրցութային կարգի պայմաններին և ուղևորափոխադրումների գործընթացին ներկայացվող պահանջներին ու պարտավորվում եմ ապահովել դրանց կատարումը:

 

Ներկայացված փաստաթղթերի իսկությունը հավաստում եմ`

 

Հայտատու  ________________   ___________________________________________

                     (ստորագրությունը)         (կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը)

 

Կ. Տ.                                                                        ______ __________________ 200 թ.

 

Գործերն ընդունեց _______________  _____________________________________

                                (ստորագրությունը)               (պաշտոնը, անունը, ազգանունը)

 

                                                                                  ______ __________________ 200 թ.

 

 

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԹԵՐԹԻԿ

___________________________ կազմակերպության

ներկայացված տրանսպորտային միջոցների գնահատման        

 

Ձև 2

 

Մրցութային հանձնաժողովի անդամ ______________                                             ____ ____________200 թ.

 

 

 

 

NN

ը/կ

 

 

 

Երթ- ուղին

Ավտոբուսի (միկրոավտոբուսի)

Գնահատականը

 

մակ-նիշը

 

 

պետհա- մարա-նիշը

 

 

թողար- կման տարե- թիվը

տեխնիկական վիճակի

 

 

արտա-քին տեսքի

 

ապակի-

ների վիճա-կի և ապակե-

մաքրիչների աշխատանքի

 

ուղևորա-

սրահի կահավոր-

ման և համա-

դաս-

ման

 

 

անվադող-երի մաշվա-

ծության աստի-ճանի

 

 

կառուց-

ված-

քային փոփո-

խություն-ների

 

 

ընդա- մենը

 

բանվոր- ական արգե-լակի

կայան- ման (ձեռքի) արգե- լակի

 

ղեկային համա- կարգի

 

լուսա- ազդանշա- նային միջոց-ների

դռների փականք-

ների հուսալ-

իության և ամրու-թյան

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

1

                             

2

                             

3

                             

4

                             

5

                               

6

                             

 

                                                                                                                                                    

                                                                                                              _____________ ___________________

                                                                                                                (ստորագրությունը)         (անունը, ազգանունը)

 

 

 

ԱՄՓՈՓԻՉ ԹԵՐԹԻԿ

 

Ձև 2.1

___________________________կազմակերպության ներկայացված տրանսպորտային միջոցների գումարային գնահատման

 

     «____»_______________200 թ.

 

NN

ը/կ

Երթու-

ղին

Մրցույթին

փաստացի

ներկայացված

ավտոբուսի (միկրոավտոբուսի)

Հանձնաժողովի անդամների

անունը, ազգանունը և

գումարային

գնահատականները

Տրանս-

պորտ-ային միջոցի տարիքը (տարի)

Արտա-

քին տեսքի միջին գնա-

հատա-

կանը*

Երթուղու սպասարկ-ման համար ընտրված տրանսպորտային միջոցների

Ընտրված տրանս-

պորտ-

ային միջոց

ների գումա-

րային գնա

հատա-կանը

մակ-

նիշը

պետհա-

մարա-նիշը

թողար-

կման տարե-

թիվը

             

ընդա-մենը

միավոր տրանս-

պորտ-ային միջոցի միջին գնահա-

տականը

մակ-նիշը

պետհա- մարա-նիշը

թողար-

կման տարե-թիվը

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

                                       
                                       
                                       
                                       
                                       
                                       
 

ԸՆԴԱՄԵՆԸ

x

x

x

                 

x

 

x

x

x

 

 

Մրցութային հանձնաժողովի անդամներ`

                                                                                                           ______________   ___________________

                                                                                                           ______________   ___________________

                                                                                                           (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

 

* - Արտաքին տեսքի միջին գնահատականը հաշվարկվում է մրցույթին ներկա հանձնաժողովի անդամների գնահատականների (համաձայն Ձև 2-ի 11-րդ սյունյակի) գումարի հարաբերությամբ` մրցույթին ներկա հանձնաժողովի անդամների թվի վրա:

 

 

Թ Ե Ր Թ Ի Կ

                                ____________________________ արտադրական բազայի գնահատման

                                 (կազմակերպության անվանումը)

 

 

Ձև 3

 

NN ը/կ

Ցուցանիշների անվանումները

Գնահատման հաշվարկը

նորմատիվային

փաստացի

համապատաս- խանության գործակիցը

գնահատման միավորը

1

Տեխնիկական սպասարկումների և ընթացիկ նորոգումների (ՏՍ և ԸՆ) կետերի թիվը

       

2

ՏՍ և ԸՆ գոտու մակերեսը (քառ. մ)

       

3

Արտադրամասերի ընդհանուր մակերեսը (քառ.մ)

       

4

Ավտոմեքենաների կայանատեղի մակերեսը (քառ. մ)

       

5

Բնապահպանական կառույցների և փաստաթղթերի առկայությունը՝

       

ա)

կեղտաջրերի մաքրիչ կայանի առկայությունը և տեխնիկական վիճակը

X

 

X

 

բ)

էկոլոգիական անձնագրի առկայությունը

X

 

X

 

գ)

արտանետվող գազերի ՎԿԿ առկայությունը

X

 

X

 

դ)

ջրօգտագործման-ջրահեռացման վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը

X

 

X

 
 

Ընդհանուր միավորը

       

 

                                                                              _____________ _____________________

                                                                         _____________ _____________________

                                                                         _____________ _____________________

                                                                                                (ստորագրությունը)           (անունը, ազգանունը)

 

 

 

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

Ձև 3.1

ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. Արտադրական բազայում սպասարկվող շարժակազմը

 

Մակնիշը (դասը)

Տարիքը

Թիվը

Նախատեսված են բնական

գազով աշխատելու համար

Ծանոթագրություն

 

Մինչև 2 տարի

     
 

2-4 տարի

     
 

4-6 տարի

     
 

6-8 տարի

     
 

8-10 տարի

     
 

10-12 տարի

     
 

12 և ավելի տարի

     

 

2. Արտադրական բազայի (հավաքակայանի) հողատարածքը___________________ հա

3. Արտադրական բազայում կատարվող հիմնական աշխատանքները`

ա) մաքրման-լվացման,

բ) NN 1, 2 և սեզոնային տեխնիկական սպասարկում,

գ) ավտոբուսների ընթացիկ նորոգում,

դ) այլ աշխատանքներ (նշել)

4. Սպասարկման և նորոգման կետերի (ամբարձիչներ, զննման առուներ, էստակադներ) թիվը, այդ թվում`

-ամբարձիչ` _________հատ, ամբարձունակություն` ____________տ

-զննման առու` լայնությունը`___________մ, երկարությունը`___________մ, __________հատ -էստակադ` լայնությունը` _________ մ, երկարությունը`

__________ մ, ________ հատ

5. Սպասարկման և նորոգման գոտիների ընդհանուր մակերեսը` _____________ քառ.մ

6. Արտադրամասերը (տեղամասերը)

 

Անվանումը

Մակերեսը (քառ.մ)

Հիմնական սարքավորում-ները և թիվը

Ինչպես է իրականացվում`

Աշխատող-ների թիվը

Ծանոթա-գրություն

օդափոխու- թյունը

լուսավորու- թյունը

1

2

3

4

5

6

7

 

 

           

 

 

           

 

7. Մաքրման-լվացման աշխատանքների գոտին`

ա) արտադրամասի ընդհանուր մակերեսը` ________________________ քառ.մ

բ) լվացման աշխատանքների կատարման եղանակը ___________________________

գ) օգտագործվող սարքավորումը ___________________________________________

դ) կեղտաջրերի մաքրման կայանի առկայությունը և տեխնիկական

վիճակը ________________________________________________________________

_______________________________________________________________________

8. Ատոբուսների կայանատեղերը

 

NN ը/կ

Տեսակը

Մակերեսը

(քառ.մ)

Կայանա-

տեղերի թիվը

Կայանող ավտոբուս-

ների թիվը`

Ծանոթա-

գրություն

ընդամենը

գազաբալոնային

1.

Բաց հարթակ

         

2.

Փակ կայանա-

տեղ

         

 

9. Պահեստային, օժանդակ և ծառայողական սենյակներ

 

NN

ը/կ

Անվանումը

Թիվը

Ընդհանուր

մակերեսը (քառ.մ)

Ծանոթա-

գրություն

1.

Պահեստային

     

2.

Օժանդակ

     

3.

Ծառայողական

     

 

10. Էկոլագիական անձնագրի առկայությունը և գործողության ժամկետը

_____________________________________________________________________

 

11. Արտանետվող գազերի թունավոր բաղադրիչների արտանետման վերահսկման կարգավորման կետի (ՎԿԿ) առկայությունը կամ համապատասխան կազմակերպության անվանումը, որի հետ կնքված պայմանագրով իրականացվում են այդ աշխատանքները

_____________________________________________________________________

_____________________________________________________________________

 

12. Ջրօգտագործման և ջրահեռացման հաշվարկային փաստաթղթերի առկայությունը և գործողության ժամկետը________________________________________________________________

 

13. Վարորդների նախաերթային բժշկական կետի սարքավորումները, աշխատողների որակավորումը և թիվը (բժշկական կետի բացակայության դեպքում կցել մասնագիտացված բժշկական կետ ունեցող այլ կազմակերպություններում ստուգում կատարելու մասին պայմանագրի պատճենը)

______________________________________________________

 

14. Տրանսպորտային միջոցների տեխնիկական շահագործումը կազմակերպող անձնակազմը

 

Պաշտոնը

Ազգանունը, անունը

Մասնա-գիտությունը

Ինչ ուսումնական հաստատություն է ավարտել, երբ

Աշխատանքային ստաժը տվյալ բնագավառում

Երբ և վերապատ- րաստման ինչ դասընթաց է անցել

Ծանոթա-

գրություն

1

2

3

4

5

6

7

 

 

           

 

Հայտատու _____________ ____________________

                           (ստորագրությունը)            (անունը , ազգանունը )

_______ ________________200 թ.

 

Կ. Տ.

 

ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ԱՄՓՈՓԻՉ ԹԵՐԹԻԿ

 

Ձև 4

_____ __________________ 200 թ.

 

Կազմակեր-

պության

անվանումը

Տրանսպորտային

միջոցների

թիվը

Կազ

մակեր

պու

թյան կողմից

առա ջար

կված փոխա

դրա

վա

րձը (դրամ)

Հանձնաժողովի անդամների անունը,

ազգանունը, երթուղու սպասարկման համար ընտրված տրանսպորտային միջոցների գումարային գնահատականները

Լրացուցիչ

միավորները

Ընդ

հանուր միավոր ները (սյու

նակ

14 + սյու

նակ

17-

19)

հայտով մրցու

յթին

ներ

կայաց

ված

մրցու

յթին փաս

տացի

ներկա

յաց

ված

երթու

ղու

սպաս

արկ ման հա

մար ընտրվ

ած

սե

փա կանու

թյան տոկոսը ընտր

ված տր. միջ. թվից

                      

ընդա մենը

միավոր տրանս պոր

տային

միջոցի

միջին

միա

վորը

տո

կոսը հնա րա

վորից

սեփա կանու

թյան համ

ար

60

տոկ

ոսից

ավելի սեփա

կան

ության

ցուցա

նիշի

համար

ար

տա դրա

կան բա

զայի հա

մար

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

Երթուղու անվանում

                                                           
                                                              
                                                                  
                                                        
                                                             
                                                               
                                                              
                                                         

Մրցութային հանձնաժողովի անդամներ` ___________ _______________________

                                                                  ___________ ______________________

                                                                   ___________ ______________________

                                                                                 (ստորագրությունը)            (անունը, ազգանունը)

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

Ձև 5

 

___________________________ մրցութային հանձնաժողովի կողմից անցկացված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքով երթուղու սպասարկմանը ներգրավվող տրանսպորտային միջոցների մասին

 

Կազմակերպության անվանումը______________________________

Իրավաբանական հասցեն___________________________________

Երթուղու համարը և անվանումը______________________________

Մրցութային հանձնաժողովի արձանագրության հաստատման մասին համապատասխան կառավարման մարմնի

որոշման N _______________ ______ ____________________200 թ.

 

NN ը/կ

Երթուղու սպասարկմանը ներգրավվող ավտոբուսի (միկրոավտոբուսի)

Ինչ հիմունքով է շահագործվում (սեփականության, վարձակալության)

Երթուղում աշխատելու համար սահմանված ժամկետը

Վարորդի անունը և ազգանունը

Տրանսպորտային միջոցի երթուղու սպասարկմանը ներգրավման ձևը*

մակնիշը

պետհամարանիշը

թողարկման տարեթիվը

               
               
               
               

 

* - նշվում է` մրցույթով, համալրում, փոխարինում (այս դեպքում նշվում է նաև փոխարինվող տրանսպորտային միջոցի մակնիշը և պետհամարանիշը)

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ _______________  __________________

                                                                   (ստորագրությունը)   (անունը, ազգանունը)

 

Մրցութային հանձնաժողովի քարտուղար _______________  _________________

                                                                    (ստորագրությունը)    (անունը, ազգանունը)

          

                                                                                                                           Կ. Տ.

(Կարգը խմբ. 26.10.2004 N 365)