ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«25» դեկտեմբերի 2007թ. |
N 722 |
ք.Ստեփանակերտ
Չաշխատող կանանց համար հղիության և ծննդաբերության նպաստ սահմանելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ծնելիության աճի խթանման և չաշխատող կանանց սոցիալական վիճակի բարելավման նպատակով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ ԼՂՀ-ում մշտական հաշվառում ունեցող չաշխատող կանանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվում է հղիության և ծննդաբերության նպաստ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա:
2. Հաստատել չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնելու կարգը՝ համաձայն հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին՝ միջոցներ ձեռնարկել միևնույն անձին մեկից ավելի ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ տրամադրելը բացառելու համար:
4. (կետն ուժը կորցրել է 27.11.2008 N 807)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«25» դեկտեմբերի 2007թ.
թիվ 722 որոշման |
Կ Ա Ր Գ
չաշխատող կանանց հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնելու
1. Սույն կարգով սահմանվում են չաշխատող կանանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հղիության և ծննդաբերության նպաստ հատկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հղիության և ծննդաբերության նպաստ (այսուհետ՝ նպաստ) հատկացվում է «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ հղիության և ծննդաբերության նպաստի իրավունք չունեցող կանանց:
(2-րդ կետը խմբ. 14.03.2012 N 111-Ն)
3. Սույն կարգի 2-րդ կետում նշված կանայք (այսուհետ՝ չաշխատող կին) նպաստի իրավունք են ձեռք բերում ծննդաբերելուց 70 օր առաջ, իսկ սույն կարգի 5-րդ կետի 2-րդ մասում նշված դեպքերում՝ երեխայի ծնվելու պահից:
(3-րդ կետը փոփ. 14.03.2012 N 111-Ն)
4. Նպաստ ստանալու համար չաշխատող կինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական գործակալության` իր փաստացի բնակության վայրը սպասարկող տարածքային բաժին է ներկայացնում գրավոր դիմում և հետևյալ փաստաթղթերը.
ա) բժշկական հաստատության կողմից տրված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամանակավոր անաշխատունակության թերթիկը,
բ) անձնագիրը (անձը հաստատող փաստաթուղթը) և դրա պատճենը,
գ) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը և դրա պատճենը:
Նպաստ հատկացվում է, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են նպաստի իրավունք ձեռք բերելու պահից վեց ամսվա ընթացքում: Նպաստը վճարվում է անհատ ձեռնարկատերերին ժամանակավոր անաշխատունակության նպաստների վճարման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
(4-րդ կետը փոփ. 15.04.2008 N 289, փոփ. 27.11.2008 N 807, փոփ. 26.01.2010 N 25-Ն, փոփ. 14.03.2012 N 111-Ն, փոփ., խմբ. 25.04.2014 N 256-Ն)
5. Չաշխատող կնոջը նպաստը հատկացվում է նպաստի իրավունք ձեռք բերելու պահին «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի (այսուհետ՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձ) 4.6‑ապատիկի չափով՝ անկախ ծնված երեխաների թվից և ծննդաբերությունը բարդ լինելուց:
Հղիության 154-րդ օրը և 154 օրից հետո վաղաժամ ծննդաբերած և նպաստի համար չդիմած, ինչպես նաև նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված չաշխատող կնոջը նպաստը հատկացվում է երեխայի ծնվելու պահին օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 2.3‑ապատիկի չափով:
(5-րդ կետը լրաց. 14.02.2008 N 63, լրաց. 26.01.2010 N 25-Ն)
6. Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը նպաստի իրավունք ձեռք բերած, սակայն այդ պահի դրությամբ չծննդաբերած կանայք նպաստ ստանալու համար կարող են դիմել մինչև 2008 թվականի հուլիսի 1-ը:
(6-րդ կետը փոփ. 15.04.2008 N 289)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |