ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«20» դեկտեմբերի 2005թ. |
N 556 |
ք.Ստեփանակերտ
(որոշումը խմբ. 14.10.2014 N 662-Ն)
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության ոլորտի կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն արդյունավետ կազմակերպելու և կանոնակարգելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի և Շահումյանի շրջանների ողջ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի շրջանակներում:
2. Սահմանել, որ`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ու սպասարկման ծրագրերի ֆինանսավորումն իրականացնող մարմինն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
2) բնակչությանը պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների նորմատիվները, ինչպես նաև միջինացված և տարբերակված գները` ըստ բժշկական օգնության և ծառայությունների առանձին տեսակների, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ.
3) պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների դիմաց փոխհատուցված միջոցների նպատակային օգտագործման ու բժշկական օգնության որակի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունը.
4) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարները կամ տարվա ընթացքում դրանցում կատարվող փոփոխությունները հաստատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով՝ սույն որոշմամբ հաստատված N2 հավելվածի կարգի համաձայն:
3. Հաստատել`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման կարգը` համաձայն N 2 հավելվածի.
3) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման նպատակով բնակչության հերթագրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարին` յուրաքանչյուր տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում`
1) համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ՝ հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի և բժշկական կազմակերպությունների միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.
2) համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ, հաստատել պետության կողմից երաշխավորված անվճար հիվանդանոցային ու արտահիվանդանոցային, հանրային առողջապահական և առողջապահական հարակից ծառայությունների մատուցման առանձին տեսակների նորմատիվներն ու գները.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների սահմաններում մշակել և, այլ պետական կառավարման մարմինների մասով նաև համաձայնեցնելով այդ մարմինների հետ, սահմանված կարգով ընդունել սույն որոշումից բխող անհրաժեշտ այլ գերատեսչական ակտեր:
5. Սահմանել, որ արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման գումարների որոշման և ֆինանսավորման նպատակով տվյալ տարվա համար հիմք է ընդունվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կողմից տրամադրված՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ բնակչության թվաքանակը:
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 662-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ` ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻ
(բացառությամբ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների և բուժծառայությունների, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ)
1. 1-ին, 2-րդ, 3-րդ խմբերի հաշմանդամներ
2. Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
3. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պահեստ արձակված զինծառայողներ
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ, մինչև 23 տարեկան զավակներ)
5. Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ծնողներ
6. Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի (ԱԷԿ) վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցներ
7. Բռնադատվածներ
8. Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով բոլոր բուժհաստատություններում ամբուլատոր և ստացիոնար պայմաններում բժշկական հետազոտության ենթարկվողներ
9. Մինչև 18 տարեկան երեխաներ
10. Զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային և ամբուլատոր պոլիկլինիկական բժշկական օգնություն և փորձաքննություն)
11. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան
12. Զինծառայողներ (նրանց հավասարեցված անձինք) և նրանց ընտանիքների անդամներ (ամուսին, ծնողներ)
13. Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ
14. 63 տարին լրացած և ավելի բարձր տարիքի անձինք
15. Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 662-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (այսուհետ` կազմակերպություն) ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների համար պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում օգտագործվող հիմնական հասկացությունները`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում՝ առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում քաղաքացիներին տրամադրված բժշկական ծառայությունների, դեղերի և (կամ) բժշկական պարագաների արժեքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող լրիվ փոխհատուցում.
2) պատվիրատու՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների գնման գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմին.
3) բժշկատնտեսագիտական չափորոշիչ (ստանդարտ)՝ բժշկական օգնության և սպասարկման ծառայության կանխարգելիչ և բուժական (կլինիկական) բնութագրիչները սահմանող, ինչպես նաև տվյալ ծառայության մատուցման համար անհրաժեշտ ծախսերը որոշելու համար անհրաժեշտ տնտեսագիտական ցուցանիշները սահմանող որակի չափորոշիչ.
4) սահմանափակված բյուջեի սկզբունք՝ բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորման սկզբունք, որի դեպքում փաստացի կատարված աշխատանքների դիմաց հատկացվող ֆինանսավորման գումարը չի կարող գերազանցել պատվիրատուի և կազմակերպության միջև կնքված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված տարեկան գումարը.
5) միջին գին՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված նույն տեսակի հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բաժանմունքներում (ծառայություններում, կաբինետներում և այլն) ցուցաբերվող բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների համար սահմանված միասնական միջին գին.
6) բժշկական օգնության բարդության և ծախսատարության գործակից (այսուհետ՝ բարդության գործակից)՝ բժշկական օգնության և սպասարկման առանձին ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ ծախսերի (աշխատավարձ, դեղեր և բժշկական նշանակության պարագաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն) և նույն ծառայությունը մատուցող բաժանմունքների (ծառայությունների, կաբինետների և այլնի) բուժման միջին գներում ներառված նույն ծախսերի հարաբերակցությունն արտահայտող գործակից.
7) փաստացի կատարված աշխատանքներ` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման մասին պայմանագրերով նախատեսված, պատվիրատուին բժշկական կազմակերպությունների կողմից ներկայացված հաշվետվություններում նշված բժշկական օգնության և սպասարկման ծավալը:
3. Անվճար բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում և ֆինանսավորվում է հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում:
4. Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հիմնական սկզբունքներն են`
1) հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ֆինանսավորումն իրականացվում է սահմանափակված բյուջեի սկզբունքով՝ փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան կազմակերպության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսավորումն իրականացնող մարմնի կամ նրա կողմից լիազորված մարմնի միջև (այսուհետ` պատվիրատու) կնքված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության և սպասարկման իրականացման ու փոխհատուցման մասին պայմանագրով սահմանված գումարը.
2) կազմակերպությունների պայմանագրային գումարները` հիվանդանոցային բժշկական օգնության մասով, որոշվում են՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման` նախորդ տարում փաստացի կատարված աշխատանքների ծավալ չունեցող և առաջին անգամ պետական պատվեր իրականացնող կազմակերպությունների համար՝ կանխատեսվող հիվանդների հաշվարկային թվաքանակի և մեկ հիվանդի բուժման միջին գնի արտադրյալով: Նույն կազմակերպությունների` հաջորդող տարիների, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցած կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են նախորդ տարում փաստացի ֆինանսավորված գումարի, գների բարձրացման և դեպքերի ավելացման նպատակով նախատեսված գումարի հանրագումարով, ընդ որում`
ա. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գների բարձրացման նպատակով նախատեսված լրացուցիչ գումարները կազմակերպություններին բաշխվում են դեպքերի քանակի համար և գների աճով՝ հաշվարկված գումարի համամասնությամբ,
բ. հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման դեպքերի ավելացման նպատակով նախատեսված լրացուցիչ գումարները կազմակերպություններին բաշխվում են սահմանված կարգով.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերում նախորդ տարվա նկատմամբ գումարների նվազեցման դեպքում` նույն ծրագրով բուժօգնություն իրականացնող կազմակերպությունների պայմանագրային գումարները նվազեցվում են`
ա. կազմակերպությունների` նախորդ տարվա ֆինանսավորված դեպքերը կրճատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում դեպքերի կրճատման համամասնությամբ,
բ. գների նվազեցման դեպքում պայմանագրային գումարները որոշվում են սույն կարգի համաձայն հաստատված նոր գներով.
4) պայմանագրային ծավալները հաշվարկվում են` հիմք ընդունելով պատվիրատուին ներկայացված նախորդ տարվա փաստացի ցուցանիշները: Նախորդ ժամանակահատվածի փաստացի դեպքերի կառուցվածքում ավելացումները և պակասեցումները կատարվում են`
ա. կազմակերպության օպտիմալացման և (կամ) նոր ծառայությունների կազմակերպման նպատակով կառուցվածքի և հզորությունների ավելացման (պակասեցման) դեպքում փոփոխությունը կատարվում է ծառայության նախորդ ժամանակահատվածի փաստացի միջին ծանրաբեռնվածության չափով,
բ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերում և հիվանդությունների ցանկերում` սահմանված կարգով փոփոխությունների կատարման դեպքում` փոփոխության ենթարկված խմբերի և բուժօգնության տեսակների գծով` նախորդ ժամանակահատվածի փաստացի դեպքերի համամասնությամբ,
գ. պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերում և հիվանդությունների ցանկերում կատարված փոփոխությունները տարածվում են միայն ֆինանսավորման ընդունված դեպքերի վրա: Կազմակերպության կողմից կատարված, սակայն պայմանագրային գումարների գերազանցման պատճառով ֆինանսավորման չընդունված` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ենթակա դեպքերը պայմանագրային գումարի հաշվարկման համար բազային ծավալում ընդգրկելու վերաբերյալ հարցը որոշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի (այսուհետ` նախարար) կողմից սահմանված կարգով,
դ. կազմակերպությունում իրականացվող շինարարական աշխատանքների, վթարների վերացման և այլ պատճառներով բժշկական օգնության մասնակիորեն կամ ամբողջությամբ դադարեցման դեպքում` դեպքերը պակասեցվում են չգործարկվող ծառայությունների միջին ծանրաբեռնվածության չափով, ընդ որում, հզորությունների վերագործարկումից հետո պայմանագրային գումարները հաշվարկվում են նոր հզորությունների` նախորդ ժամանակահատվածի փաստացի միջին ծանրաբեռնվածության չափով,
ե. բժշկական օգնության և սպասարկման լիցենզիայի և նախարարի կողմից սահմանված կարգով պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար տրված թույլտվությունների դադարեցման դեպքում` նախորդ ժամանակահատվածի փաստացի միջին ծանրաբեռնվածությամբ կանխատեսվող թերակատարումների չափով,
զ. պատվիրատուին ներկայացված` նախորդ ժամանակահատվածի` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին հաշվետվություններում պայմանագրերի կնքումից հետո հայտնաբերված բժշկական օգնության և սպասարկման չհիմնավորված դեպքերի համար (եթե դրանք հաշվի են առնված պայմանագրային գումարների հաշվարկներում)` նվազեցումը կատարվում է նշված դեպքերի թվաքանակի չափով,
է. պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք է ընդունվում սույն կետում նշված կարգով ճշտված դեպքերի քանակը: Պայմանագրերի կնքումից հետո պայմանագրային դեպքերի թվաքանակում փոփոխություններ առաջանալու դեպքում պայմանագրային գումարներում կատարվում են համապատասխան վերահաշվարկներ,
ը. առողջապահության համակարգում բարեփոխումների իրականացման նպատակով բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկում ու բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ընդգրկված հիվանդությունների ցանկում փոփոխությունների կատարման դեպքում` պայմանագրային գումարների հաշվարկման համար հիմք հանդիսացող պայմանագրային դեպքերի թվաքանակում նախարարի կողմից սահմանվող կարգով փոփոխությունների կատարման միջոցով.
5) պայմանագրային գումարները հաստատվում են սույն կարգի V գլխի համաձայն հաշվարկված` սահմանափակված բյուջեի ծավալների չափով: Հաստատված պայմանագրային գումարից փաստացի ծավալների 10 տոկոս գերակատարումը համարվում է ռիսկի գոտի, որի պայմաններում փոխհատուցումը կատարվում է պայմանագրային գումարի չափով, իսկ ռիսկի գոտու սահմաններում կատարված աշխատանքի փաստացի ծավալների ֆինանսավորումը հնարավորության սահմաններում կկատարվի ծրագրային վերաբաշխումներով: Ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով հիվանդանոցային տվյալ ծրագրին հատկացված միջոցների սահմաններում կազմակերպությունների պայմանագրային գումարներում վերաբաշխումները կատարվում են սույն կարգի համաձայն.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերում նախորդ տարվա նկատմամբ դեպքերի ավելացման համար նախատեսված գումարները կարող են կազմակերպություններին հատկացվել տվյալ տարվա ընթացքում` ելնելով փաստացի բուժօգնության ծավալներից.
7) առանձին շրջանների բնակչությանը բժշկական օգնություն տրամադրող, տվյալ տարածաշրջանում իրենց կողմից մատուցվող ծառայությունների առումով այլընտրանք չունեցող կազմակերպություններում (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում», Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» պետական ոչ առևտրային կազմակերպություններում ու «Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» և «Մարտունու շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությունների գյուղական տեղամասային հիվանդանոցներում), ելնելով տնտեսական ու տարածքային առանձնահատկություններից, նախարարի կողմից սույն կարգի համաձայն կարող են սահմանվել բժշկական օգնության և սպասարկման անհատական գներ (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ), ֆինանսավորման պայմաններ, հիվանդությունների և վիճակների ցանկ: Ընդ որում, պայմանագրային գումարները կարող են սահմանվել առանձնացված՝ «Դեղերի, բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսերի» և «Այլ ծախսերի» գծով: «Այլ ծախսերի» գծով տարեկան պայմանագրային գումարները որոշվում են առանձին կազմակերպությունների պահպանման համար անհրաժեշտ գումարի չափով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է հաստատագրված, բժշկական օգնության և սպասարկման տարեկան պայմանագրային գումարների համամասնությամբ: «Դեղերի, բժշկական նշանակության առարկաների և սննդի ծախսերի» գծով տարեկան պայմանագրային գումարները որոշվում են սույն կարգի V գլխով սահմանված կարգով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը.
8) հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկը հաստատում է նախարարը.
9) ելնելով կազմակերպությունների կողմից փաստացի կատարված աշխատանքների ծավալներից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի առողջապահական խմբի ծրագրերին հատկացված միջոցների սահմաններում տվյալ տարվա ընթացքում նախարարի կողմից կարող են կատարվել վերաբաշխումներ՝ կազմակերպությունների պայմանագրային գումարներում:
5. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և ֆինանսավորման հիմնական սկզբունքներն են`
1) արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների պայմանագրային ծավալների հաշվարկներն իրականացվում են հետևյալ սկզբունքներով՝
ա. ըստ մարդաշնչի ֆինանսավորվող ծրագրերի համար՝ գրանցված բնակիչների թվաքանակի և մեկ բնակչի համար հաստատված տարեկան նորմատիվի միջոցով,
բ. ըստ մարդաշնչի չֆինանսավորվող ծրագրերի համար՝ ելնելով նախորդ տարիների փաստացի աշխատանքների ծավալներից և կիրառելով սույն կարգում նշված առանձնահատկությունները.
6. Յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության համար «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության» պայմանագրային ծավալը որոշվում է.
1) առողջության առաջնային պահպանման` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի կաբինետների մասնագետի համար` հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում գործող տեղամասերի թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ տեղամասի հաշվով հատկացված գումարի արտադրյալով.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N555 որոշմամբ հաստատված ցանկերում ներառված խմբերին և հիվանդություններով տառապող անձանց դեղորայքի տրամադրման համար հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում գործող տեղամասերի թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ տեղամասի հաշվով հատկացված գումարի արտադրյալով.
3) նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) համար` հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում գործող նեղ մասնագիտացված կաբինետների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ կաբինետի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.
4) դիսպանսերային բուժօգնության համար` հունվարի 1-ի դրությամբ տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում մշտական գործող կաբինետների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ կաբինետի հաշվով միջինացված գումարի արտադրյալով.
5) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների համար` այդ ծրագրերով նախատեսված ֆինանսական ծավալների ու նախորդ տարվա ընթացքում փաստացի կատարված բուժօգնության ծավալների համադրումից առաջացած գործակցի և առանձին կազմակերպությունների կողմից նախորդ տարվա փաստացի կատարված բուժօգնության ծավալի արտադրյալով.
6) մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության համար`
ա. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով մանկաբարձագինեկոլոգիական կաբինետների թվաքանակի և նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ կաբինետի հաշվով միջինացված գումարի արտադրյալով,
բ. հղիների նախածննդյան և հետծննդյան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով` հետազոտությունների կանխատեսվող թվաքանակի (հիմք ընդունելով նախորդ տարվա փաստացի հետազոտությունների թվաքանակը) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) մեկ հետազոտության համար հաշվարկված գնի արտադրյալով,
գ. կանանց գինեկոլոգիական օգնության համար լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների մասով` հետազոտությունների կանխատեսվող թվաքանակի (հիմք ընդունելով նախորդ տարվա փաստացի հետազոտությունների թվաքանակը) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) մեկ հետազոտության համար հաշվարկված գնի արտադրյալով:
7. Պատվիրատուն յուրաքանչյուր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության հետ կնքում է պայմանագիր սույն կարգով հաշվարկված ծավալի չափով, անհրաժեշտության դեպքում այն կարող է փոփոխվել նախարարի կողմից:
8. Պատվիրատուի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է`
1) առողջության առաջնային պահպանման` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, դեռահասների կաբինետի մասնագետի, նեղ մասնագիտացված կաբինետների, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության համար) մասով` ամսական կտրվածքով, առողջության առաջնային պահպանման, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով), նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը) համար հաստատված տարեկան պայմանագրային գումարի համամասնությամբ.
2) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) և մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար) մասով փաստացի կատարված աշխատանքների դիմաց, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարության «Քաշաթաղի շրջանային բուժմիավորում», Շահումյանի շրջանի «Քարվաճառի շրջանային բուժմիավորում» պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու ««Ռ.Բազիյանի անվան Մարտակերտի շրջանային բուժմիավորում» և «Մարտունու շրջանային բուժմիավորում» փակ բաժնետիրական ընկերությունների գյուղական տեղամասային հիվանդանոցների մասով՝ ֆինանսավորումը կատարել փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը.
3) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղորայքի մասով` փաստացի կատարված ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղորայքի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը:
9. Պատվիրատուն ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով փոխհատուցումը կատարում է յուրաքանչյուր տարվա «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի «Առողջապահություն» խմբի «Առաջնային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնություն» ենթախմբի համապատասխան ծրագրերով նախատեսված գումարներից:
10. Առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված բնակչության պլանային հոսպիտալացումն իրականացվում է տվյալ բնակչին սպասարկող տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի կողմից տրված ուղեգրով` նախարարի կողմից հաստատված հիվանդանոցային բուժօգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկի շրջանակներում:
11. Բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերը տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված, անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ստանալու իրավունք ունեցող` բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց և առանձին հիվանդություններով տառապող անձանց:
Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու նպատակով հիվանդանոցային կազմակերպություն ուղեգրման կարգը սահմանում է նախարարը:
12. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատանքի վարձատրության միջոցների ձևավորման ընդհանուր սկզբունքները և կողմնորոշիչ չափաքանակները սահմանվում են նախարարի կողմից` պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման պայմանագրի դրույթների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշման համաձայն:
13. Կազմակերպության ֆինանսավորումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացվում է պատվիրատուի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հայտերի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությամբ՝ փաստացի ներկայացված աշխատանքների ծավալի չափով: Պայմանագրային ժամանակահատվածի ընթացքում, նախարարի կողմից սահմանված կարգով, իրականացվում է ֆինանսավորման ճշտում` ելնելով կազմակերպությունների կողմից ներկայացված աշխատանքների ծավալներից: Ելնելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության ֆինանսական վիճակից և կանխատեսվող ծախսերի կարևորությունից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում ներառված ծրագրերի կատարման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված եռամսյակային համամասնությունների շրջանակներում պատվիրատուն առանձին կազմակերպությունների համար սահմանված կարգով հաշվարկված տարեկան պայմանագրային գումարների սահմաններում կարող է հաստատել ֆինանսավորման անհատական համամասնություններ:
14. Բժշկական ցուցումների առկայության դեպքում, համապատասխան բժիշկ-մասնագետների կողմից տրված եզրակացության հիման վրա, բացառիկ դեպքերում բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկում չընդգրկված անձանց անվճար կամ մինչև 50 տոկոս զեղչի սահմաններում բժշկական օգնություն և սպասարկում կարող է տրամադրվել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առողջապահության նախարարությունում (կենտրոնական), ինչպես նաև բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (տեղական) ստեղծված մշտական գործող հանձնաժողովների կողմից տրված ուղեգրերով, ընդ որում`
1) կենտրոնական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է նախարարը.
2) տեղական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը հաստատում է բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության տնօրենը.
3) հանձնաժողովների գործունեության կարգում պետք է ընդգրկվեն քաղաքացիների դիմումների ընդունման, հերթագրման, քննարկման, որոշումների ընդունման, այդ թվում՝ դիմումի մերժման հիմքերը և ընթացակարգերը.
4) կենտրոնական հանձնաժողովի կողմից տրված ուղեգրերով բժշկական օգնություն և սպասարկում կարող է կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող և պետական պատվեր իրականացնող բոլոր կազմակերպություններում.
5) տեղական հանձնաժողովի կողմից տրված ուղեգրերով բժշկական օգնություն և սպասարկում կարող է կազմակերպվել միայն տվյալ բժշկական կազմակերպությունում.
6) հանձնաժողովային կարգով կատարված ուղեգրումներով իրականացված բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի տվյալ ծրագրի գծով կազմակերպության պայմանագրային գումարի՝
ա. կենտրոնական հանձնաժողովի կողմից տրված ուղեգրերի համար՝ 10 տոկոսը,
բ. տեղական հանձնաժողովի կողմից տրված ուղեգրերի համար՝ 5 տոկոսը.
7) նախարարն առանձին դեպքերում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրեր կարող է տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից ներկայացված միջնորդագրերի հիման վրա: Ընդ որում, կատարված ուղեգրումներով իրականացված բժշկական օգնության և սպասարկման ընդհանուր գումարը ներառվում է սույն կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափաքանակներում:
15. Բժշկական օգնության և սպասարկման պետական պատվերի տեղադրման կարգը սահմանում է նախարարը: Կազմակերպությունը բժշկական օգնության և սպասարկման ծավալների պահանջարկի վերլուծության և պայմանագրային գումարների ձևավորման նպատակով պատվիրատուին` վերջինիս կողմից սահմանված կարգով և ձևերով ներկայացնում է իր կողմից իրականացվող բժշկական ու ֆինանսատնտեսական գործունեությունը բնութագրող վիճակագրական ցուցանիշներ, ինչպես նաև տեղեկություններ առկա կառուցվածքի ու մասնագիտական ներուժի մասին:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԾԱՎԱԼՆԵՐԸ
16. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում բնակչությանը հիվանդանոցային և արտահիվանդանոցային՝ անվճար բժշկական օգնություն և սպասարկում է տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
17. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տեսակները`
1) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում են հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝ նախարարի կողմից սահմանված հիվանդությունների և վիճակների ցանկի համաձայն`
ա. վերակենդանացման միջոցառումներ,
բ. տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ,
գ. հոգեկան և նարկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
դ. աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,
ե. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ,
զ. ծննդօգնություն,
է. 0-18 տարեկան երեխաների բժշկական օգնության ծառայություններ.
2) բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, սույն կարգի 17-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական օգնության և սպասարկման տեսակներից ու ծառայություններից բացի, անվճար տրամադրվում են նաև հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մնացած տեսակներն ու ծառայությունները.
3) բնակչության բոլոր խմբերին անվճար տրամադրվում է պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում (բացառությամբ ստոմատոլոգիական ծառայությունների և լաբորատոր-գործիքային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների)՝ նախարարի կողմից սահմանված ծառայությունների ծավալների շրջանակներում.
4) բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային դժվարամատչելի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ.
5) բնակչության առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց անվճար տրամադրվում են նաև պետության կողմից երաշխավորված արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայություններ:
18. Կազմակերպությունների պայմանագրային գումարների ամսական համամասնությունների գերազանցման դեպքում պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեցող անձանց անհրաժեշտ բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է հերթագրման եղանակով:
III. ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՆԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ
19. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների սահմաններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման գները և նորմատիվները հաստատվում են նախարարի կողմից՝ համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
20. Հիվանդանոցային առանձին հիվանդության տեսակների գները հաշվարկվում են բյուջետային հայտերում տվյալ բաժանմունքում և (կամ) ծառայությունում բուժման մեկ օրվա միջին ծախսի, հիվանդության տվյալ տեսակի բուժման տևողության և տվյալ հիվանդության բարդության գործակցի արտադրյալով: Հիվանդանոցային բաժանմունքներում միջին գները հաշվարկվում են՝ բյուջետային հայտերում տվյալ բաժանմունքում և (կամ) ծառայությունում բուժման մեկ օրվա միջին ծախսի և տվյալ բաժանմունքում և (կամ) ծառայությունում բուժման միջին տևողության արտադրյալով:
21. Բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների և ծառայությունների գների հաշվարկման համար նույն ծառայությունների միջին ցուցանիշների նկատմամբ կիրառվող բարդության գործակիցները կարող են տատանվել մինչև 0,5 - 2,0 միջակայքում: Երբ առանձին հիվանդությունների բուժման մեկ օրվա միջին ծախսը կրկնակի պակաս կամ կրկնակի ավելի է տվյալ ծառայության միջին ծախսից, ապա տվյալ հիվանդության կամ հիվանդությունների խմբի համար հաշվարկվում է բուժման մեկ օրվա նոր միջին ծախս, և գները որոշվում են հաշվարկված միջին ծախսերի բուժման տևողության միջոցով:
22. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի ծրագրերի բյուջետային հայտերում ներառված միջին գների և նորմատիվների, ինչպես նաև տվյալ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների շրջանակներում նախարարը որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատում է հետևյալ գները`
1) անվճար հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման տեսակների ու հիվանդությունների բուժման գներ՝ մասնագիտացված և նեղ մասնագիտացված ծառայությունների տարբերակմամբ: Այն դեպքում, երբ բաժանմունքում և (կամ) ծառայությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման մի մասի համար հաստատված չեն բուժօգնության տեսակների և (կամ) հիվանդությունների համար նախատեսված գները, դրանց ֆինանսավորումն իրականացվում է տվյալ բաժանմունքի և (կամ) ծառայության միջին գների չափով.
2) բաժանմունքների (ծառայությունների) միջին գներ՝ լիարժեք բժշկական օգնության, ցերեկային ստացիոնարի պայմաններում բժշկական օգնության և կարճաժամկետ բժշկական օգնության տեսակների համար բյուջետային հայտերում տվյալ ծրագրի համար հաշվարկված ընդհանուր ծախսերի և կանխատեսվող դեպքերի ընդհանուր թվաքանակի միջոցով հաշվարկվում են հիվանդանոցային բաժանմունքների և ծառայությունների միջին գները, որը համարվում է բաժանմունքի (ծառայության) ֆինանսավորման մեկ դեպքի միջին գինը.
3) ոչ վիրահատական հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման մեկ հիվանդ/օրվա գներ՝ ոչ վիրահատական բժշկական օգնության և սպասարկման տեսակների հիվանդանոցային բժշկական օգնության փոխհատուցումը, նախարարի կողմից սահմանված դեպքերում, կարող է կատարվել նաև հիվանդի կողմից բուժման ընթացքում անցկացված փաստացի հիվանդ/օրերի դիմաց փոխհատուցմամբ, սակայն ոչ ավելի, քան հիվանդի բուժման ամբողջ գինը.
4) ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման և ֆինանսավորման միասնական նորմատիվներ ու գներ, որոնք կիրառվում են նույն ծառայությունն իրականացնող միևնույն մակարդակի բոլոր կազմակերպությունների համար.
5) ամբուլատոր-պոլիկլինիկական և շտապ բժշկական օգնության ծառայությունների պայմանագրային գումարների հաշվարկման ու ֆինանսավորման նորմատիվներ ու գներ, որոնք կարող են կիրառվել շրջանների բնակչությանը բուժօգնություն տրամադրող, այլընտրանք չունեցող և հատուկ նշանակության կազմակերպություններում, որոնց ցանկը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
IV. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
23. Բյուջետային ծրագրերը ձևավորվում են ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերին համապատասխան: Անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծրագրերի ընտրությունը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրերին համապատասխան` ըստ առողջապահության ոլորտի պետական նպատակային ծրագրերի գերակա ուղղությունների առաջնահերթության:
24. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծախսերը հաշվարկվում են ըստ ծրագրերի և բյուջետային հայտի ձևով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ներկայացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն:
25. Ծրագրերի բյուջետային հայտում ծախսերը ներառելու նպատակով, ելնելով տվյալ բյուջետային տարվա համար հաշվարկված առողջապահական ծրագրերի ծախսերի ընդհանուր գումարից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված գումարից, յուրաքանչյուր ծրագրի համար որոշվում է անվճար բուժօգնության համար նախատեսվող գումարների չափը:
26. Հիվանդանոցային բժշկական օգնության ծրագրերի բյուջետային ծախսերի հաշվարկման սկզբունքներն են`
1) բյուջետային ծախսերը հաշվարկվում են տվյալ ծրագրով նախատեսվող դեպքերի թվաքանակի և ծառայությունների միջին գների միջոցով, ընդ որում, դեպքերի թվաքանակը չի կարող գերազանցել նախորդ տարվա փաստացի բուժված դեպքերի թվաքանակը: Անհրաժեշտության դեպքում նախատեսվող դեպքերի թվաքանակում կատարվում են ավելացումներ կամ պակասեցումներ՝ համապատասխան հիմնավորումներով: Ընդ որում, որպես նորմատիվային ցուցանիշներ, ընդհանուր դեպքերի թվաքանակում, ցերեկային ստացիոնարի պայմաններում բուժօգնության դեպքերի տեսակարար կշիռն ընդունվում է ընդհանուր դեպքերի 10 տոկոսը, իսկ կարճաժամկետ և ցածր ծախսատարությամբ բուժօգնության դեպքերը՝ 20 տոկոսը.
2) հիվանդանոցային բուժման մեկ օրվա միջին ծախսերի հաշվարկն արտացոլվում է՝ աշխատավարձ, դեղեր և բժշկական պարագաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ, սնունդ, կոմունալ և տնտեսական ծախսեր դասակարգմամբ: Տնտեսագիտական դասակարգմամբ բաժանմունքների, ծառայությունների մեկ օրվա միջին ծախսերի համար հիմք են ընդունվում նախարարի կողմից հաստատված բժշկատնտեսագիտական չափորոշիչներով սահմանված համապատասխան ցուցանիշները, իսկ դրանց բացակայության դեպքում՝ համանման պրոֆիլի կազմակերպություններում նախորդ տարում կատարված փաստացի ծախսերի միջին ցուցանիշները, որոնցում կատարվում են բյուջետային հայտով նախատեսվող համապատասխան փոփոխություններ.
3) բուժման միջին տևողության ցուցանիշը հաշվարկվում է՝ տվյալ բաժանմունքում (ծառայությունում) նախորդ տարվա ընթացքում հիվանդների բուժման փաստացի ընդհանուր մահճակալ/օրերի թվաքանակը փաստացի բուժված հիվանդների ընդհանուր թվաքանակի վրա բաժանելու միջոցով, բայց ոչ ավելի, քան նախորդ տարվա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվարկման հիմքում դրված ցուցանիշը:
27. Արտահիվանդանոցային բուժօգնության ծրագրերի բյուջետային ծախսերի հաշվարկման սկզբունքներն են`
1) արտահիվանդանոցային բժշկական օգնության շրջանակներում առողջության առաջնային պահպանման, մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության, նեղ մասնագիտացված բժշկական օգնության հաշվարկը կատարվում է տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում գործող առողջության առաջնային պահպանման, մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության, նեղ մասնագիտացված կաբինետների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար հաստատված (համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ) տարեկան կտրվածքով մեկ կաբինետի հաշվով միջինացված գումարի արտադրյալով, իսկ շտապ բժշկական օգնության ու լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծախսերի հաշվարկը կատարվում է նախորդ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ կատարված փաստացի կանչերի և լաբորատոր գործիքային հետազոտությունների հիման վրա հաշվարկված տարեկան թվաքանակի ու մեկ կանչի, հետազոտության համար հաշվարկված տարեկան միջին գների արտադրյալով.
2) ծախսի տարեկան նորմատիվները հաշվարկվում են՝ աշխատավարձի, դեղերի և բժշկական պարագաների, կոմունալ և տնտեսական ծախսերի դասակարգմամբ.
3) կոմունալ և տնտեսական հոդվածներով ծախսերը հաշվարկվում են՝ ելնելով կազմակերպությունների նախորդ տարիների փաստացի ծախսերից, ընդ որում՝ մեկ կաբինետի պահպանման ծախսերը ընդունվում են համապատասխան չափով, իսկ աշխատանքի վարձատրման, դեղերի և բժշկական պարագաների ծախսերի նորմատիվները և գները հաշվարկվում են բոլոր ծառայությունների համար.
4) աշխատավարձի ծախսերը հաշվարկվում են բժիշկների, միջին և կրտսեր բուժանձնակազմի համար՝ մեկ կաբինետի հաշվով, նախարարի կողմից հաստատված դրույքաչափերի և հաստատված հաստիքացուցակի միջոցով.
5) բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայությունների համար բյուջետային ծախսերի հաշվարկը կազմվում է գրանցված 0-18 տարեկան երեխաների և 18 տարեկանից բարձր տարիքի բնակչության խմբերի համար: Առանձին դեպքերում կարող են կիրառվել նաև բնակչության սեռատարիքային այլ դասակարգումներ.
6) մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ ծրագրի բյուջետային ծախսերը հաշվարկվում են մանկաբարձ-գինեկոլոգի կողմից կատարվող հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության և գինեկոլոգիական բուժօգնության համար՝ անձնակազմի վարձատրման և կաբինետի պահպանման ծախսերի մասով: Հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության համար գումարները հաշվարկվում են նախորդ տարում բուժօգնություն ստացած հղիների փաստացի թվաքանակի (հսկողության տակ գտնված հղիների ամիսների քանակ) և մեկ հղիի ամսական հսկողության համար հաշվարկված գումարի միջոցով: Ծախսի տարեկան նորմատիվում նախատեսվում են կաբինետի պահպանման և անձնակազմի վարձատրման ծախսերը: Մեկ կնոջ համար կաբինետի պահպանման միջին ծախսերը հաշվարկվում են կանանց կոնսուլտացիաներում կատարված տարեկան փաստացի ծախսերի և սպասարկող բուժանձնակազմի աշխատավարձի ծախսերի միջոցով.
7) բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններում ներառված անվճար դեղերի տրամադրման ծախսերը հաշվարկվում են համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N555 որոշմամբ հաստատված ցանկերում ներառված խմբերի թվի և մեկ բնակչին հատկացվող գումարի արտադրյալով.
8) ստոմատոլոգիական բժշկական օգնության բյուջետային ծախսերը հաշվարկվում են պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության հատուկ խմբերի ցանկում ընդգրկված՝ գրանցված 0-18 տարեկան երեխաների և 18 տարեկանից բարձր տարիքի անձանց համար, նախորդ տարում մեկ անձի ավարտված դեպքի և մեկ ավարտված դեպքի միջին գնի արտադրյալով.
9) զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման ծառայությունների բյուջետային ծախսերը հաշվարկվում են զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց և մեկ բժշկական հետազոտության համար հաշվարկված տարեկան նորմատիվի միջոցով:
28. Բժշկական օգնության և սպասարկման պայմանագրերում ծրագրերի և ծառայությունների արտացոլման սկզբունքները`
1) կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերում անվճար բժշկական օգնությունը և սպասարկումն արտացոլվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի ծրագրերով: Ելնելով բժշկական օգնության առանձին տեսակների կարևորությունից՝ պայմանագրերում կարող են առանձին պայմանագրային գումարների չափաբաժիններ սահմանվել գերակայություն ունեցող բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար.
2) պայմանագրերում արտացոլվող ծրագրերի, ծառայությունների և հիվանդության տեսակների համար պայմանագրային գումարները հաշվարկվում և հաստատվում են անվճար բուժօգնության մասով՝ սույն կարգով նախատեսված հաշվարկների հիման վրա.
3) պայմանագրերում պետական պատվեր է տեղադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հայտում արտացոլված բժշկական օգնության տեսակների համար: Պայմանագրային ընդհանուր գումարները չեն կարող գերազանցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով առողջապահության ոլորտի համապատասխան ծրագրերի գծով նախատեսված միջոցների սահմանները:
V. ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
29. Կազմակերպություններում հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարները որոշվում են և ֆինանսավորումն իրականացվում է` ելնելով սահմանափակված բյուջեի սկզբունքից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով հաստատված առողջապահական ծրագրերին համապատասխան: Հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների որոշման հիմնական սկզբունքներն են`
1) «Տուբերկուլյոզի բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի պայմանագրային գումարը որոշվում է`
ա. բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծավալների դիմաց, տվյալ տեսակի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ մասով հաստատված տարեկան պայմանագրային գումարը:
«Այլ ծախսերի» տարեկան պայմանագրային գումարները որոշվում են առանձին կազմակերպությունների պահպանման համար նախատեսված նորմատիվներով հաշվարկված անհրաժեշտ գումարի չափով, իսկ ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման տարեկան պայմանագրային գումարների համամասնությամբ, ընդ որում, նշված հաշվարկների համար հիմք հանդիսացող նորմատիվները հաստատում է նախարարը,
բ. առողջապահության հակատուբերկուլյոզային դիսպանսերի համար պայմանագրային գումարները սահմանվում են նախահաշվային հզորությամբ հաշվարկված տարեկան մահճակալ/օրերի (մեկ մահճակալի տարեկան միջին ծանրաբեռնվածությունը սահմանում է նախարարը) և մեկ մահճակալ/օրվա համար սահմանված ծախսի նորմատիվի միջոցով: Ընդ որում, մեկ մահճակալ/օրվա ծախսի նորմատիվը հաշվարկվում է առանձին հակատուբերկուլյոզային դիսպանսերի համար տարեկան պայմանագրային գումարից հաշվարկված մեկ մահճակալ/օրվա «Դեղերի և բժշկական նշանակության առարկաների, սննդի ծախսերի» և «Այլ ծախսերի» նորմատիվների հիման վրա: Ֆինանսավորումն իրականացվում է բժշկական օգնության և սպասարկման փաստացի կատարված ծախսերի դիմաց, սակայն ոչ ավելի, քան հաստատված տարեկան պայմանագրային գումարը,
գ. հակատուբերկուլյոզային ծառայություն իրականացնող առողջապահական կազմակերպությունում փաստացի կատարված հիվանդ/օրերը, որոնք ենթակա են փոխհատուցման (ըստ բաժանմունքների), չեն կարող գերազանցել նախարարի կողմից սահմանված բուժման միջին տևողությունը.
2) «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ», «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձ-գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» և «Մինչև 18 տարեկան երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարները որոշվում են` ելնելով տարեկան դեպքերի թվաքանակի և բաժանմունքի (ծառայության) համար հաշվարկված միջին գներով, սակայն ոչ պակաս, քան նախորդ տարվա փաստացի ֆինանսավորման գումարը, ընդ որում, նշված ծրագրերով հիվանդանոցային ընդհանուր դեպքերի բաշխումը կատարվում է նախարարի կողմից.
3) տարածաշրջանային համահարթեցման ապահովման նպատակով Ստեփանակերտ քաղաքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանային կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են սպասարկման տարածքների վերաբերյալ տրամադրված հետևյալ ցուցանիշների հիման վրա`
ա. «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ 18 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակչության թվաքանակը,
բ. «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց թվաքանակը,
գ. «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ ամբողջ բնակչության թվաքանակը,
դ. «Մանկաբարձ-գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ վերարտադրողական տարիքի (15 տարեկան և ավելի բարձր) իգական սեռի անձանց թվաքանակը, ինչպես նաև ոչ հղի կանանց թվաքանակը,
ե. «Մինչև 18 տարեկան երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագիր՝ մինչև 18 տարեկան երեխաների թվաքանակը.
4) «Մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ», «Չարորակ նորագոյացությունների բժշկական օգնության ծառայություններ» և «Վերականգնողական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարում փաստացի ֆինանսավորված գումարի, գների ավելացման և դեպքերի ավելացման նպատակով նախատեսված գումարի համամասնությամբ.
5) «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարվա փաստացի դեպքերի քանակի և մեկ դեպքի համար նախատեսված գնի արտադրյալով.
6) «Մանկաբարձ-գինեկոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի համար ըստ կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են`
ա. ըստ բարդության աստիճանի ծնունդների կանխատեսվող թվի (նախորդ տարվա ծնունդների փաստացի դեպքերի թվով) և մեկ ծննդի համար հաստատված դիֆերենցված գնի արտադրյալով,
բ. հղիության ախտաբանական ընթացքի հետ կապված բուժօգնության պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարվա ախտաբանական դեպքերի փաստացի թվաքանակի և մեկ դեպքի բուժման միջին տևողությամբ հաշվարկված ընդհանուր հիվանդ/օրերի և մեկ հիվանդ/օրվա համար սահմանված գնի արտադրյալով:
(29-րդ կետը խմբ. 13.11.2014 N 754-Ն)
30. Հիվանդանոցային բժշկական օգնության ֆինանսավորումն իրականացվում է սահմանված կարգով: Ընդ որում՝
1) «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ» և «Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի ընդհանուր գումարի շրջանակներում, կատարված փաստացի աշխատանքների չափով, պատվիրատուն սահմանված կարգով կատարում է միջծրագրային վերաբաշխումներ.
2) «Մինչև 18 տարեկան երեխաներին բժշկական օգնության ծառայություններ» և «Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի գումարների շրջանակներում պատվիրատուն սահմանված կարգով փաստացի կատարված աշխատանքների չափով նշված ծրագրերում կատարում է միջծրագրային վերաբաշխումներ:
31. Արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման պայմանագրային գումարների որոշման հիմնական սկզբունքներն են`
1) «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» ծրագրի շրջանակներում`
ա. առողջության առաջնային պահպանման տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սպասարկման տարածքում գործող առողջության առաջնային պահպանման, կաբինետների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար սույն կարգի համաձայն հաստատված՝ տարեկան կտրվածքով մեկ տեղամասի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,
բ. անվճար և արտոնյալ պայմաններով դեղերի տրամադրման համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում գործող առողջության առաջնային պահպանման ու նեղ մասնագիտացված կաբինետների կողմից անվճար դեղի դուրս գրումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 20-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 555 որոշմամբ հաստատված ցանկերում ներառված խմբերի և հիվանդություններով տառապող անձանց համար.
2) «Մասնագիտացված բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում` մասնագիտացված արտահիվանդանոցային բժշկական օգնության համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սպասարկման տարածքում գործող նեղ մասնագիտացված կաբինետների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար սույն կարգի համաձայն հաստատված՝ տարեկան կտրվածքով մեկ կաբինետի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.
3) մանկաբարձագինեկոլոգիական (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ու 18 տարեկան և ավելի բարձր տարիքի (ներառյալ 15 տարեկան իգական սեռի անձինք) անձանց գինեկոլոգիական) բժշկական օգնության մասով` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սպասարկման տարածքում գործող մանկաբարձագինեկոլոգիական բժշկական օգնության կաբինետների թվի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար սույն կարգի համաձայն հաստատված՝ տարեկան կտրվածքով մեկ կաբինետի հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով.
4) «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարվա փաստացի ֆինանսավորման, գների ավելացման և դեպքերի ավելացման նպատակով նախատեսված գումարի հանրագումարով.
5) «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների ծառայություններ» ենթածրագրի մասով`
ա. առողջության առաջնային պահպանման համար իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների, ինչպես նաև նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունների համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից գրանցված 0-18 տարեկան երեխաների, 18 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց թվաքանակի ու նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակների համար սույն կարգի համաձայն հաստատված՝ տարեկան կտրվածքով մեկ հետազոտության հաշվարկով միջինացված գումարի արտադրյալով,
բ. մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության մասով` հղիների լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար` տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից նախորդ տարվա փաստացի հղի/ամիսների թվի ու նախարարի կողմից մեկ հղիի (հղի/ամիս) համար սույն կարգի համաձայն հաստատված հետազոտության գնի արտադրյալով,
գ. դիսպանսերային մասնագիտացված լաբորատոր գործիքային հետազոտությունների մասով պայմանագրային գումարները որոշվում են նախորդ տարում փաստացի ֆինանսավորված գումարի համամասնությամբ.
7) «Շտապ բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով` տվյալ շտապ բժշկական օգնության կայանի (բաժանմունքի) սպասարկման տարածքում գրանցված կանչերի թվի ու նախարարի կողմից սույն կարգի համաձայն հաստատված տարեկան կտրվածքով մեկ կանչի հաշվարկով միջինացված գումարների արտադրյալով.
8) «Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով`
ա. զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով` հանձնաժողովներում ընդգրկված բժիշկ-փորձագետների և բուժքույրերի թվի և մեկ բուժաշխատողի համար սույն կարգի համաձայն հաստատված աշխատավարձի արտադրյալով,
բ. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման ճանապարհածախսի փոխհատուցման մասով` նախորդ տարվա փաստացի ծավալների չափով.
9) «Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ» ծրագրի համար կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախարարի կողմից` հեմոդիալիզ իրականացնող կազմակերպությունների համար հաստատված հիվանդների թվի, մեկ հիվանդի համար նախատեսված սեանսների միջին տարեկան թվի և մեկ սեանսի գնի արտադրյալով:
32. Արտահիվանդանոցային բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է`
1) առողջության առաջնային պահպանման` տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի (առողջության առաջնային պահպանման մասով), դեռահասների սպասարկման մասնագետի, ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված բժշկական օգնության մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության սպասարկման տարածքում գործող կաբինետների թվով` նախարարի կողմից առողջության առաջնային պահպանման տվյալ տեսակի համար սույն կարգի համաձայն հաստատված՝ ամսական կտրվածքով մեկ կաբինետի հաշվարկով տարբերակված գներով.
2) մանկաբարձագինեկոլոգիական (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության ու գինեկոլոգիական) բուժօգնության լաբորատոր-գործիքային մասով`
ա. գինեկոլոգիական բուժօգնության մասով` ամսական կտրվածքով, տվյալ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպության կողմից սպասարկվող կանանց թվով` նախարարի կողմից սույն կարգի համաձայն հաստատված՝ տարեկան կտրվածքով կնոջ համար հաստատված մեկ հետազոտության միջինացված գնի արտադրյալով,
բ. հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով` ամսական կտրվածքով հաշվառման մեջ գտնվող հղիների թվի ու նախարարի կողմից հղիի համար մեկ հետազոտության սույն կարգի համաձայն հաստատված գնի արտադրյալով.
3) անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի մասով` բնակչությանը փաստացի տրամադրված դեղերի գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան դեղերի տրամադրման համար հաշվարկված տարեկան պայմանագրային գումարը.
4) զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց փորձաքննության և բուժման ծառայությունների մասով`
ա. զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում աշխատող բժիշկ-փորձագետների և բուժքույրերի մասով` հանձնաժողովներում փաստացի ընդգրկված բժիշկ-փորձագետների և բուժքույրերի թվով` մեկ բուժաշխատողի համար նախարարի կողմից սույն կարգի համաձայն հաստատված գումարով,
բ. զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության ուղեգրման համար ճանապարհածախսի մասով` փաստացի կատարված ծախսերի չափով.
6) շտապ բժշկական օգնության ծառայության ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված կանչերի դիմաց` հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարը: Ընդ որում, շտապ բժշկական օգնության ծառայություն մատուցող կազմակերպությունների ֆինանսավորումը կարող է կատարվել հատուկ պայմաններով, ըստ որի՝ շտապ բժշկական օգնության ծառայության փաստացի կանչերի դիմաց ֆինանսավորումը կատարվում է մեկ կանչի համար հաստատված գներով, սակայն ոչ ավելի, քան այդ նպատակով սահմանված տարեկան պայմանագրային գումարը.
7) «Բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ» և «Մասնագիտական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրերի տարեկան պայմանագրային գումարները պատվիրատուի կողմից ֆինանսավորվում են ամբողջությամբ: Ընդ որում, կազմակերպությունները նախարարի կողմից սահմանված չափորոշիչներով նախատեսված պայմանները չապահովելու հետևանքով առաջացող տնտեսումների գումարը կարող են ուղղել սպասարկվող բնակչությանն անվճար կամ արտոնյալ պայմաններով լրացուցիչ դեղերի տրամադրմանը և լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների լրացուցիչ ծավալներով ապահովմանը` նախարարի կողմից սահմանված կարգով: Պատվիրատուն սահմանված կարգով փաստացի կատարված աշխատանքների չափով նշված ծրագրերում կատարում է միջծրագրային վերաբաշխումներ:
33. «Հանրային առողջապահական ծառայությունների» և «Առողջապահական հարակից ծառայություններ և ծրագրերի» մասով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում և ֆինանսավորումը կատարվում է`
1) «Հիգիենիկ և հակահամաճարակային փորձագիտական ծառայություններ», «Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայություններ», «Հատուկ վտանգավոր վարակների կանխարգելման ծառայություններ» աշխատանքների մասով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում է կազմակերպության փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով, սակայն ոչ ավելի քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը: Ֆինանսավորումն իրականացվում է` տվյալ կազմակերպության փաստացի ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան նախարարի կողմից այդ նպատակով հաստատված տարեկան պայմանագրային գումարի պլանային համամասնությունը.
2) «Վարակիչ հիվանդությունների օջախների ախտահանման ծառայություններ» աշխատանքների շրջանակներում կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են՝ վարակիչ հիվանդությունների ախտահանման օջախների փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով, սակայն ոչ ավելի, քան հաստատված սահմանափակված բյուջեի ծավալը: Ֆինանսավորումն իրականացվում է փաստացի կատարված անհրաժեշտ ծախսերի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան պայմանագրային գումարը.
3) Իմունականխարգելման պետական ծրագրի միջոցները ձևավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից ընդունված Իմունականխարգելման պետական ծրագրի դրույթներին և նորմատիվներին համապատասխան, իսկ ֆինանսավորումն իրականացվում է սուբսիդավորման եղանակով.
4) դոնորական արյան հետազոտման ծառայություններ պետական ծրագրի մասով կազմակերպությունների պայմանագրային գումարները որոշվում են նախարարի կողմից սահմանված կարգով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերի տարեկան գումարների շրջանակներում:
34. Պայմանագրային գումարներում տարվա ընթացքում փոփոխությունները և վերաբաշխումները կատարվում են`
1) տարվա ընթացքում կազմակերպությունների կառուցվածքային փոփոխության, բաժանմունքների և ծառայությունների ավելացման (պակասեցման), գործող հզորությունների ավելացման (պակասեցման), տարվա ընթացքում հիվանդների տեղաշարժման արդյունքում հոսպիտալացման ավելացման (պակասեցման) դեպքերում` կազմակերպությունում հիվանդների կանխատեսվող թվի համամասնությամբ.
2) տարվա ընթացքում կազմակերպությունների պայմանագրային գումարների վերաբաշխումները կատարվում են ըստ անհրաժեշտության` ծրագրերի ընդհանուր գումարների (ծրագրերում առկա մնացորդներ և կանխատեսվող տնտեսումներ) սահմաններում.
3) սույն կետով նախատեսված վերաբաշխումները կատարվում են`
ա. նախարարի հրամանով` պակասեցվում են կազմակերպությունների տարեկան պայմանագրային գումարների կանխատեսվող թերակատարումները,
բ. նախարարի հրամանով` կանխատեսվող գերակատարումների չափով ավելացվում են պայմանագրային գումարները, սակայն ոչ ավելի, քան ծրագրային պայմանագրային գումարի 10 տոկոսը,
գ. նախարարի հրամանի համաձայն կազմակերպություններում տարեկան պայմանագրային գումարների ավելացման ընդհանուր գումարը չի կարող գերազանցել ընդհանուր պայմանագրային գումարի 5 տոկոսը,
դ. սույն ենթակետի «բ» և «գ» պարբերություններով սահմանված գումարներից ավելի լինելու դեպքում պայմանագրային գումարի վերաբաշխումները կատարվում են նախարարի կողմից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ.
4) սույն կարգի սահմանված ծրագրային վերաբաշխումները կատարվում են կազմակերպությունների կողմից ներկայացված փաստացի ծախսերի չափով՝ տվյալ ծրագրերի տարեկան ընդհանուր պայմանագրային գումարների շրջանակներում:
35. Պետական մասնակցությամբ կազմակերպություններում ֆինանսական հոսքերի կառավարումն իրականացվում է հետևյալ կարգով`
1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման տարեկան ծավալի ու տվյալ տարվա ընթացքում առողջապահական կազմակերպությունում այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների շրջանակներում կազմվում և հիմնադրի լիազորություններն իրականացնող մարմնի կողմից հաստատվում է բժշկական կազմակերպության եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշիվը, և վերահսկվում է դրանց կատարման ընթացքը: Այն դեպքում, երբ տարեկան նախահաշվով կանխատեսվող եկամուտները չեն ապահովում կազմակերպության գործունեության համար անհրաժեշտ նվազագույն ծախսերը, ապա հիմնադրի կողմից նախարարին են ներկայացվում առաջարկություններ` համատեղ քննարկելու և միջոցներ ձեռնարկելու վճարովի ծառայությունների և այլ մուտքերի համար.
2) տարեկան եկամուտները հաշվարկվում են սույն կարգով հաշվարկված և այլ աղբյուրներից կանխատեսվող եկամուտների չափով: Ընդ որում, անվճար բժշկական օգնության և սպասարկման դիմաց ֆինանսական մուտքերը կանխատեսվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնով նախատեսված ծախսերի կատարման եռամսյակային համամասնությամբ.
3) տարեկան ծախսերի ծավալները որոշվում են բժշկական օգնության և սպասարկման կանխատեսվող եկամուտների շրջանակներում: Ծախսերի կառուցվածքը որոշվում է հետևյալ կողմնորոշիչ չափանիշներով`
ա. դեղերի, վիրակապական միջոցների, բժշկական պարագաների ձեռքբերման և տեխնիկական սպասարկման ծախսերը նախատեսվում են` ելնելով բժշկական կազմակերպության ուղղվածության, հիվանդների բուժման համար անհրաժեշտ դեղերի պահանջի ապահովման, լաբորատոր-ախտորոշիչ նյութերի ձեռքբերման, սարքավորումների տեխնիկական վիճակի ապահովման ծախսերի չափից,
բ. սննդի ծախսերը նախատեսվում են միայն հիվանդանոցային բուժօգնություն պահանջող կազմակերպություններում և բաժանմունքներում, որտեղ սննդով ապահովումը կատարվում է հիվանդի պահանջով,
գ. էլեկտրաէներգիայի, ջրմուղ-կոյուղու, ջեռուցման, կապի և մյուս ծախսերը սահմանվում են տարածաշրջանի համանման պրոֆիլի կազմակերպություններում` մեկ հիվանդի հաշվարկով, նախորդ տարվա փաստացի կատարված ծախսերի նվազագույնի չափով.
4) կազմակերպությունում ստացված ֆինանսական մուտքերը, անկախ ֆինանսավորման աղբյուրից, հաշվառվում են ընդհանուր դրամարկղում և առաջին հերթին ուղղվում են կոլեկտիվի անդամների աշխատանքի վարձատրությանը, հարկային պարտավորությունների մարմանը, դեղերի ապահովմանը և այլ առաջնահերթ ծախսերի համամասնական կատարմանը:
VI. ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԸ
36. Կազմակերպություններն անվճար հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում իրականացված աշխատանքների մասին պատվիրատուին ներկայացնում են ամսական էլեկտրոնային հաշվետվություններ, որոնց ձևերը հաստատվում են նախարարի կողմից, իսկ հաշվետվությունները ներկայացնելու կարգը և ժամկետները սահմանվում են պատվիրատուի և կազմակերպությունների միջև կնքվող «Պետության կողմից երաշխավորված անվճար կամ արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մատուցման մասին» պայմանագրերով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված կարգով:
37. Կազմակերպությունները պատվիրատուին են ներկայացնում նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով կամ այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվություններ:
38. Կազմակերպությունները բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները կատարում են պատվիրատուի կողմից սահմանված պայմանագրային գումարի ամսական համամասնությունների չափով: Ընդ որում, ամսական համամասնությունները սահմանվում են` հաշվի առնելով կազմակերպությունների կողմից ներկայացվող առաջարկությունները:
39. Պատվիրատուին ներկայացվող ամսական հաշվետվություններում ներառվում են կատարված փաստացի աշխատանքների ծավալները, սակայն ոչ ավելի, քան պայմանագրով նախատեսված ամսական համամասնությունների գումարը:
40. Կազմակերպությունները պատվիրատուին սահմանված կարգով ներկայացնում են տեղեկատվություն պայմանագրային գումարի ամսական համամասնությունները գերազանցած բժշկական օգնության դեպքերի և գումարի մասին, որի համար պատվիրատուն կատարում է հաշվառում:
41. Կատարված աշխատանքների վերաբերյալ պատվիրատուին ներկայացվող ամսական հաշվետվություններում ներառվում են պայմանագրում նախատեսված հաշվետու տարվա ընթացքում իրականացված բժշկական օգնության և սպասարկման ծավալները:
42. Ներկայացված հաշվետվություններում ներառվում են կազմակերպությանը թույլատրված բժշկական օգնության և սպասարկման տեսակները՝ սույն կարգի համաձայն նախարարի կողմից հաստատված գներով: Բժշկական օգնության և սպասարկման ոչ լիարժեք ծավալների տրամադրման դեպքում փոխհատուցումը կատարվում է ոչ լրիվ գներով և կիրառվում են տույժեր՝ պայմանագրով սահմանված կարգով:
43. Կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ ներկայացված ամսական հաշվետվությունները վերահսկվում են պատվիրատուի կողմից: Վերահսկողությունը կատարվում է հաշվետվությունը ներկայացնելու պահին՝ համակարգչային ծրագրի և հաշվետվությունն ընդունող մասնագետի կողմից, ներկայացված հաշվետվություններում ուսումնասիրությունների ու մոնիթորինգի և կազմակերպություններում փաստաթղթային ստուգումների միջոցով: Նախարարը սահմանում է ստուգման յուրաքանչյուր փուլում պարտադիր հսկման ենթակա հաշվետվությունների տվյալների ցանկը և հսկման ենթակա հաշվետվությունների ընտրության կարգը:
44. Կատարված աշխատանքների վերաբերյալ կազմակերպությունների կողմից պատվիրատուին ներկայացված հաշվետվությունների ստուգման կարգն ու պայմանները սահմանում է նախարարը:
45. Պատվիրատուին ներկայացված ընթացիկ տարվա հաշվետվություններում հայտնաբերված` պակաս վճարված գումարները ճշտվում և փոխհատուցվում են տարվա ընթացքում, իսկ նախորդ տարիների հաշվետվություններում հայտնաբերված` պակաս վճարված գումարները փոխհատուցման ենթակա չեն:
46. Պատվիրատուին ներկայացված ընթացիկ տարվա հաշվետվություններում հայտնաբերված` ավելի վճարված գումարները պակասեցվում են տարվա ընթացքում ներկայացված աշխատանքների ծավալներից, իսկ նախորդ տարիների հաշվետվություններում հայտնաբերված` ավելի վճարված գումարները կազմակերպության կողմից փոխանցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների համապատասխան հաշվին:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 662-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
1. Բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում ծառայություններն իրականացվում են տվյալ կազմակերպության տարեկան պայմանագրային գումարի շրջանակներում՝ ամսական կտրվածքով հաստատված տվյալ ծրագրի համամասնությունների չափով:
2. Պայմանագրային գումարի ամսական համամասնության սպառման դեպքում բժշկական կազմակերպությունը բժշկական օգնություն և սպասարկում իրականացնում է հերթագրման եղանակով` բացառությամբ հետևյալ ծառայությունների`
1) անհետաձգելի բժշկական օգնություն.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից հաստատված՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.
3) հոգեկան և նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն և սպասարկում, այդ թվում՝ փորձաքննություն.
5) ծննդօգնություն.
6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների):
3. Հիվանդների հերթագրման դեպքում բժշկական կազմակերպությունը հիվանդներին ապահովում է անվճար բժշկական (մասնագիտական) և դեղորայքային բուժման վերաբերյալ անհրաժեշտ խորհրդատվությամբ:
4. Հիվանդները, մինչև հերթագրմամբ բժշկական օգնություն ստանալու ժամկետը, անվճար բժշկական օգնություն կարող են ստանալ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող այլ կազմակերպություններում:
5. Ելնելով սույն կարգի պահանջներից՝ բժշկական կազմակերպության ղեկավարն իր հրամանով պետք է հաստատի հիվանդների հերթագրման ներքին կարգ՝ ներառյալ հերթագրման մասնագիտական հանձնաժողովի կազմը և գործունեության կանոնակարգը, ընդ որում, հանձնաժողովը ղեկավարում է բժշկական կազմակերպության տնօրենը կամ բուժական գծով տեղակալը:
6. Հերթագրումը կատարվում է ըստ դիմելիության ժամկետների, որի վերաբերյալ հիվանդներին տրվում է բժշկական կազմակերպության կնիքով (վերջինիս առկայության դեպքում) հերթագրման թերթիկ և կատարվում է գրառում անվճար բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանում (NN 1 և 2 ձևեր):
7. Հերթագրված հիվանդների բուժման ժամանակացույցը (հերթը) կարող է փոփոխվել միայն հիվանդի առողջական վիճակից ելնելով և հիվանդին կարող է արտահերթ բժշկական օգնություն տրամադրվել համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում, որի մասին որոշումն ընդունվում է հանձնաժողովի կողմից` անհրաժեշտ մասնագետների ներգրավմամբ, ընդ որում, հանձնաժողովի որոշման մասին համապատասխան նշում է կատարվում հերթագրման մատյանում:
8. Հերթագրված հիվանդներն իրենց բժշկական օգնության ժամկետի մասին տեղեկացվում են գրավոր, հեռախոսով կամ կապի այլ միջոցներով (հիվանդի կամ նրա հարազատի համաձայնությամբ):
9. Բժշկական կազմակերպությունը բնակչությանն ապահովում է հիվանդների հերթագրման կարգի, հերթագրման հանձնաժողովի գործունեության կարգի և կազմի, հերթագրման ցուցակների, այդ թվում՝ պայմանագրային գումարի եռամսյակային համամասնության սպառման վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ` այն փակցնելով բժշկական կազմակերպության ընդունարանում՝ տեսանելի տեղում:
10. Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունք ունեցող` հերթագրված կամ հերթագրման ենթակա հիվանդներին հերթագրման կարգից դուրս` արտահերթ բժշկական օգնությունն իրականացվում է վճարովի հիմունքներով, տվյալ բժշկական կազմակերպությունում սահմանված կարգով և գներով, հիվանդի կամ նրա հարազատի տեղեկացված գրավոր համաձայնությամբ:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
Մ Ա Տ Յ Ա Ն
ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ
|
NN ը/կ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Բնակության վայրը |
Ախտորո-շումը |
Ուղեգրող կազմակեր-
պության անվանումը |
Դիմելու ամսա-
թիվը |
Նախատեսվող ընդունման ամսաթիվը |
Այլ նշումներ |
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
Բժշկական կազմակերպության անվանումը |
| ______________________________________________________________________ |
|
|
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ N _____ |
| |
|
Ամսաթիվը______________________________________________________________ |
|
Ազգանունը, անունը_______________________________________________________ |
|
Բնակության վայրը _______________________________________________________ |
|
Նախատեսվող ընդունման ամսաթիվը_________________________________________ |
| Հիվանդը կամ նրա հարազատը ______________________________________________ |
| (ստորագրությունը) |
| Բժշկական կազմակերպության ղեկավար ______________________________________ |
| (ստորագրությունը) |
| Կ.Տ. |
| ______________________________________________________________________ |
| կտրման գիծը |
| Հիվանդին տրվող կտրոն |
| Բուժհաստատության անվանումը |
| ______________________________________________________________________ |
|
Հ Ե Ր Թ Ա Գ Ր Մ Ա Ն Թ Ե Ր Թ Ի Կ N ____ |
| |
|
Ամսաթիվը______________________________________________________________ |
|
Ազգանունը, անունը_______________________________________________________ |
|
Բնակության վայրը _______________________________________________________ |
|
Նախատեսվող ընդունման ամսաթիվը _________________________________________ |
| |
| Հիվանդը կամ նրա հարազատը ______________________________________________ |
| (ստորագրությունը) |
| Բժշկական կազմակերպության ղեկավար_______________________________________ |
| (ստորագրությունը) |
(որոշումը խմբ. 14.10.2014 N 662-Ն)