ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2011 թվականի
դեկտեմբերի 27-ին
ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է արտոնագրային վճարի հաշվարկման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է վճարողների շրջանակը, արտոնագրային վճարի չափը և վճարման կարգը:
|
Հոդված 2. |
Արտոնագրային վճարի հասկացությունը |
Արտոնագրային վճարը սույն օրենքով սահմանված չափերով և ժամկետներում սույն օրենքով նախատեսված գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այդ թվում` անհատ ձեռնարկատիրոջ) համար ավելացված արժեքի հարկին (այսուհետ` ԱԱՀ) փոխարինող պետական բյուջե մուծվող պարտադիր և անհատույց վճար է:
(2-րդ հոդվածը փոփ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 3. |
Հարկային արտոնությունների կասեցումը |
Արտոնագրային վճար վճարողների համար սույն oրենքով կարգավորվող հարաբերությունների մասով կասեցվում են ԱԱՀ-ի գծով հարկային oրենսդրությամբ սահմանված հարկային արտոնությունները:
(3-րդ հոդվածը խմբ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 4. |
Արտոնագրային վճար վճարողները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտոնագրային վճար վճարող են համարվում իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) վայրի հարկային մարմիններին սույն օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով դիմում-հայտարարություն ներկայացրած և սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պայմանները բավարարող`
1) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք.
2) բացառապես սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելվածներ N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակներ իրականացնող անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձինք:
2. Արտոնագրային վճար վճարող կարող են համարվել այն ֆիզիկական անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 7200.0 հազար դրամը:
3. Արտոնագրային վճար վճարողներ չեն կարող համարվել այն ֆիզիկական անձինք`
1) որոնք իրենց գործունեության իրականացման համար օգտագործում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
2) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին իրականացրել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
3) որոնք առևտրական գործունեություն են իրականացնում 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող տաղավարում.
4) որոնք հանդիսանում են համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
5) որոնց պատկանում է այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
6) որոնց գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է մեկից ավելի վայրում.
7) որոնք արտոնագրային վճար վճարող համարվելու համար հարկային մարմին դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ ունեն 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը):
4. Սույն օրենքի իմաստով վայր չեն համարվում ֆիզիկական անձի գտնվելու և (կամ) կառավարման որոշումների ընդունման վայրերը, եթե դրանցում չեն իրականացվում սույն օրենքի հավելվածներով սահմանված գործունեության տեսակները:
|
Հոդված 5. |
Արտոնագրային վճար վճարող համարվելու համար դիմում-հայտարարություն ներկայացնելը և հաշվառվելը |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման (բնակության, գործունեության իրականացման) հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 3-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող ֆիզիկական անձինք` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. անձնագրային տվյալները,
գ. սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված պայմանները բավարարող անհատ ձեռնարկատերերը տվյալ տարվա որևէ ժամանակահատվածում (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) արտոնագրային վճար վճարող համարվելու համար իրենց հաշվառման հարկային մարմին են ներկայացնում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 4-ում սահմանված ձևով դիմում-հայտարարություն` մինչև գործունեություն իրականացնելը, իսկ գործունեության տվյալ տեսակի համար համապատասխան արտոնագիր ունեցող անհատ ձեռնարկատերերը` մինչև նախկին արտոնագրով նախատեսված ժամանակահատվածից հետո գործունեության տվյալ տեսակը շարունակելը, որտեղ նշում են`
1) արտոնագրային վճար վճարողի`
ա. անունը և ազգանունը,
բ. պետական գրանցման վկայականի համարը,
գ. հարկ վճարողի հաշվառման համարը (այսուհետ` ՀՎՀՀ).
2) արտոնագրային վճարով հարկվող գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.
3) գործունեության իրականացման`
ա. տեսակը (տեսակները),
բ. վայրը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների):
3. Դիմում-հայտարարություն ներկայացրած անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին տրվում է ՀՎՀՀ՝ «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
4. ՀՎՀՀ տրամադրելու օրն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ում սահմանված ձևի արտոնագիրը: Ընդ որում, «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետներում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց ՀՎՀՀ տրամադրելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 5-ով սահմանված ձևի արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված ՀՎՀՀ տրամադրելու օրը, եթե անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան, կատարել է արտոնագրային վճարի վճարում:
5. Դիմում-հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը հաշվառվում է հարկային մարմնում որպես արտոնագրային վճար վճարող և ստանում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ում սահմանված ձևի արտոնագիրը: Ընդ որում, դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրվա ընթացքում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 6-ով սահմանված ձևով արտոնագիր չտրամադրելու դեպքում արտոնագիրը համարվում է տրամադրված դիմում-հայտարարությունը ներկայացնելու օրը, եթե անհատ ձեռնարկատերը, սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան կատարել է արտոնագրային վճարի վճարում:
6. Յուրաքանչյուր ֆիզիկական անձին յուրաքանչյուր ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար տրվում է մեկ արտոնագիր:
7. Որևէ ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար արտոնագիր ստացած ֆիզիկական անձին այդ ժամանակահատվածն ամբողջությամբ կամ մասնակի ներառող ժամանակահատվածի համար նոր արտոնագիր (եռամսյակային, կիսամյակային, ինն ամսվա, տարեկան) չի տրամադրվում:
(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-40-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 6. |
Արտոնագրային վճարի հարկման օբյեկտը և չափը |
1. Արտոնագրային վճարի հարկման օբյեկտ են համարվում սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում ընդգրկված գործունեության տեսակները, որոնց իրականացման արդյունքում ֆիզիկական անձն ստացել է կամ նպատակ է ունեցել ստանալ եկամուտ:
2. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է սույն օրենքի անբաժանելի մաս համարվող հավելված N 1-ում և N 2-ում սահմանված եռամսյակային չափերից ելնելով: Սույն օրենքի հավելված N 2-ում սահմանված գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի եռամսյակային չափերը որոշվում են մեկ միավորի արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափի և արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծության արտադրյալով:
3. Գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը սահմանվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի և տվյալ գործունեության տեսակի համար տվյալ արտոնագրում նշված ժամանակահատվածում ներառված եռամսյակների թվի արտադրյալով` դրամական արտահայտությամբ:
3.1. Գործունեությունը նոր սկսող անհատ ձեռնարկատերերի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար գործունեության յուրաքանչյուր տեսակի մասով արտոնագրային վճարի չափը որոշվում է գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար սույն մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի և դիմում-հայտարարությամբ ներկայացված` տվյալ տարվա մնացած ամբողջական ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ կամ ինն ամիս) համար սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով հաշվարկված արտոնագրային վճարի հանրագումարի չափով:
Գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող առաջին ոչ ամբողջական եռամսյակի համար արտոնագրային վճարի չափը հաշվարկվում է արտոնագրային վճարի եռամսյակային չափի մեկ երրորդի և գործունեությունը սկսելու ամսվանից մինչև տվյալ եռամսյակի ավարտը ներառող ամբողջական ամիսների թվի արտադրյալով: Գործունեությունը սկսելու ամսաթիվը ներառող ամիսն ընդունվում է որպես ամբողջական ամիս` անկախ գործունեությունը սկսելու ամսաթվից:
4. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք`
1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.
2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են անհատ ձեռնարկատերերի համար օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով (բացառությամբ` հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվարկման և հարկային վնասների փոխանցման դրույթների):
5. Ընթացիկ տարում սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափը գերազանցելու, ինչպես նաև սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կամ 3-րդ մասերով սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը`
1) դադարում են համարվել արտոնագրային վճար վճարող և այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջը չեն կարող հանդիսանալ արտոնագրային վճար վճարող.
2) այդ պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` այդ չափը գերազանցող մասով:
6. Ընթացիկ տարում արտոնագրային վճար վճարող հանդիսանալուց դադարելու դեպքում սույն օրենքով սահմանված կարգով վճարված արտոնագրային վճարները չեն հաշվանցվում տվյալ տարվա եկամտային հարկի և (կամ) ԱԱՀ-ի գումարներից և չեն վերադարձվում (անկախ նրանից, թե որ ժամանակահատվածի համար է վճարվել արտոնագրային վճարը), ինչպես նաև հաշվի չեն առնվում արտոնագրային վճար վճարող համարվելու ժամանակաշրջանում ձեռքբերումների գծով կատարված ծախսերը և վճարված (վճարվող) ԱԱՀ-ի գումարները:
(6-րդ հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-40-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 7. |
Արտոնագրային վճար վճարողների կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրումը, այլ հարկերի վճարումը |
(վերնագիրը փոփ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
1. Արտոնագրային վճար վճարողները հարկային հաշիվներ դուրս չեն գրում:
2. Արտոնագրային վճար վճարողները չեն հանդիսանում հարկային գործակալներ` արտոնագրային վճար վճարողներից եկամուտներ ստացած ֆիզիկական անձանց վրա տարածվում են ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույթները:
3. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-94-Ն)
4. Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող արտոնագրային վճար վճարողների կողմից կազմակերպություններին, արտոնագրային վճար վճարող չհանդիսացող անհատ ձեռնարկատերերին ծառայություններ մատուցելու դեպքում վերջիններս, որպես հարկային գործակալ, եկամտի վճարման աղբյուրի մոտ եկամտային հարկը պահում (գանձում) են «Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված ընդհանուր կարգով:
5. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-94-Ն)
6. Արտոնագրային վճար վճարողների վրա այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով կարգավորվող հարաբերությունների մասով չեն տարածվում «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածով սահմանված դրույթները:
7. Արտոնագրային վճար վճարողները հարկային մարմիններ օրենսդրությամբ սահմանված հաշվետվություններ (հաշվարկներ, հայտարարագրեր, տեղեկություններ) չեն ներկայացնում:
8. Արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի համար «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «ե» կետով սահմանված ժամկետը հետաձգվում է մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը:
(7-րդ հոդվածը փոփ., խմբ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 8. |
Արտոնագրային վճարի վճարման կարգը և ժամկետները |
(վերնագիրը խմբ. 26.12.2012 ՀՕ-40-Ն, փոփ, 26.12.2013 ՀՕ-94-Ն)
Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են արտոնագիրն ստանալիս:
(8-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-40-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 9. |
Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը |
1. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված պայմանը խախտելու դեպքում արտոնագրային վճար վճարողները կրում են չգրանցված վարձու աշխատող պահելու դեպքում գործատուների համար օրենքով սահմանված պատասխանատվությունը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող արտոնագրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման և հսկիչ-դրամարկղային մեքենաների միջոցով դրամական հաշվարկների կանոնները չպահպանելու դեպքում կրում են օրենքով սահմանված պատասխանատվությունը:
3. (մասն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-94-Ն)
4. Արտոնագրային վճար վճարողի կողմից` տվյալ արտոնագրում չնշված և սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու դեպքում արտոնագրային վճար վճարողից գանձվում է գործունեության այդ տեսակի (տեսակների) և ժամանակահատվածի համար սույն օրենքով սահմանված արտոնագրային վճարը` «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերի հետ միասին:
5. Արտոնագրային վճար վճարողի կողմից հարկային մարմին արտոնագրային վճար վճարող համարվելու համար ներկայացված դիմում-հայտարարությունում ոչ ճիշտ տեղեկություններ ներառվելու դեպքում վճարվում է տուգանք` 50 հազար դրամի չափով:
6. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող արտոնագրային վճար վճարողի կողմից սույն օրենքի N 1 և N 2 հավելվածներում չնշված գործունեության տեսակով (տեսակներով) զբաղվելու փաստը հարկային մարմնի կողմից արձանագրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերն այդ գործունեությամբ զբաղվելու պահից մինչև ընթացիկ տարվա վերջն ընկած ժամանակահատվածի համար հարկերը հաշվարկում և վճարում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով` հաշվի առնելով սույն օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դրույթները:
7. Սույն հոդվածով նախատեսված տուգանքն ու տույժերը ենթակա են վճարման բյուջե՝ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
(9-րդ հոդվածը փոփ. 26.12.2012 ՀՕ-40-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 10. |
Օրենքի վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը` համաձայնեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ:
(10-րդ հոդվածը փոփ. 26.12.2012 ՀՕ-40-Ն)
|
Հոդված 11. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
2013 թվականի հունվարի 1-ից հետո սույն օրենքի հավելված N 2-ի 9-րդ և 10-րդ տողերով սահմանված գործունեության տեսակները կարող են իրականացվել նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
|
30 դեկտեմբերի 2011թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-91-Ն |
|
| |
Հավելված N 1
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
Ց Ա Ն Կ
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
|
NN |
Գործունեության տեսակները |
Եռամսյակային արտոնագրային վճարի չափը` ըստ բնակավայրերի (հազ. դրամ) |
|
ք. Ստեփանակերտ |
շրջկենտրոն |
այլ վայրեր |
|
1. |
Բնակչության պատվերով կատարվող` |
15,0 |
5,0 |
2,0 |
|
1.1. |
հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
|
|
|
|
1.2. |
տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
1.3. |
այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
1.4. |
փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
|
|
|
|
2. |
Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
15,0 |
5,0 |
2,0 |
|
3. |
Լեզուների ուսուցման դասընթացներ |
21,0 |
9,0 |
2,5 |
|
4. |
Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
35,0 |
10,0 |
3,0 |
|
5. |
Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
12,0 |
5,0 |
3,0 |
|
6. |
Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
12,0 |
5,0 |
3,0 |
|
7. |
Ստեղծագործական գործունեություն |
12,0 |
5,0 |
3,0 |
|
8. |
Խնջույքավարների գործունեություն |
35,0 |
10,0 |
3,0 |
|
9. |
Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
12,0 |
5,0 |
3,0 |
|
10. |
Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
12,0 |
5,0 |
3,0 |
|
11. |
Դարբնոցային գործունեություն |
12,0 |
5,0 |
3,0 |
|
12. |
Թեթև մարդատար ավտոմեքենայով
ուղևորափոխադրումների իրականացում* |
20,0 |
18,0 |
15,0 |
* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:
(N 1 հավելվածը լրաց. 26.11.2014 ՀՕ-52-Ն)
| |
Հավելված N 2
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
Ց Ա Ն Կ
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐ ՎՃԱՐՈՂ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ԵՎ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ
|
NN |
Գործունեության տեսակը |
Արտոնագրային վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող մեծությունը |
Արտոնագրային վճարի եռամսյակային դրույքաչափը 1միավորի (հազար դրամ) |
|
ք. Ստեփ. |
շրջկենտրոն-ներում |
այլ վայրերում |
|
1. |
Առևտրի իրականացման վայրերում 10 մ2 առևտրական տարածքը չգերազանցող տաղավարի միջոցով առևտրական գործունեություն |
տաղավարի ընդհանուր տարածք (մ2) |
2,5 |
1,5 |
0,5 |
|
2. |
Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում* |
x |
20,0 |
18,0 |
15,0 |
|
3. |
Բեռնատար մեքենայով բեռնափոխադրումների իրականացում* |
բեռնատարողություն (տ) |
11,0 |
9,0 |
7,0 |
|
4. |
Բիլիարդ խաղի կազմակերպում |
խաղասեղան |
75,0 |
45,0 |
30,0 |
|
5. |
Սեղանի թենիս խաղի կազմակերպում |
խաղասեղան |
30,0 |
15,0 |
10,0 |
|
6. |
Վարսավիրական ծառայությունների մատուցում |
x |
40,0 |
25,0 |
20,0 |
|
7. |
Ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
x |
45,0 |
35,0 |
25,0 |
|
8. |
Համակարգչային խաղերի կազմակերպում |
մոնիտոր |
60,0 |
45,0 |
30,0 |
|
9. |
Բնակչության պատվերով կատարվող` |
x |
15,0 |
6,0 |
3,0 |
|
9.1. |
կոշիկի և կաշվե գալանտերեայի և համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում |
|
|
|
|
|
9.2. |
հագուստի արտադրություն և նորոգում |
|
|
|
|
|
9.3. |
գլխարկների արտադրություն և նորոգում |
|
|
|
|
|
9.4. |
գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում |
|
|
|
|
|
9.5. |
ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում |
|
|
|
|
|
9.6. |
համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում |
|
|
|
|
|
9.7. |
ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում, երաժշտական գործիքների նորոգում |
|
|
|
|
|
10. |
Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում |
սենյակ |
25,0 |
15,0 |
10,0 |
* Տարբեր բնակավայրերում թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում և բեռնատար մեքենայով բեռնափոխադրում իրականացնելու դեպքում կիրառվում է տվյալ բնակավայրի համար սահմանված արտոնագրային վճարի առավելագույն դրույքաչափը:
(N 2 հավելվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-40-Ն)
| |
Հավելված N 3
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
|
ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու համար) |
Փաստաթղթի հերթական համարը`
_______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
Ֆիզիկական անձի անունը և ազգանունը |
|
|
Անձնագրի տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրվել) |
|
|
Սոցիալական քարտի համարը |
|
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
|
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) |
Սկիզբը (ամիս) |
Ավարտը (ամիս) |
Գործունեու-թյան վայրը |
Արտոնագրային վճարի չափը (դրամ) |
Ստորագրու-թյունը |
|
1. Բնակչության պատվերով կատարվող` |
|
1.1. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
|
|
|
|
|
|
1.2. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
|
|
1.3. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
|
|
1.4. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
|
|
|
|
|
|
2. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
|
|
|
|
|
|
3. Լեզուների ուսուցման դասընթացներ |
|
|
|
|
|
|
4. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
|
|
|
|
|
|
5. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
|
|
|
|
|
|
6. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
|
|
|
|
|
|
7. Ստեղծագործական գործունեություն |
|
|
|
|
|
|
8. Խնջույքավարների գործունեություն |
|
|
|
|
|
|
9. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
|
|
|
|
|
|
10. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
|
|
|
|
|
|
11. Դարբնոցային գործունեություն |
|
|
|
|
|
|
12. Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում |
|
|
|
|
|
Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը.
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 7200.0 հազար դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող տաղավարում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
7) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
8) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը).
|
Դիմումատուի ստորագրությունը` |
Հարկային մարմնի պետ`
Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
«___» __________________ 20___ թ.
(N 3 հավելվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-40-Ն, լրաց. 26.11.2014 ՀՕ-52-Ն)
| |
Հավելված N 4
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
|
ԴԻՄՈՒՄ - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(արտոնագրային վճար վճարող համարվելու
համար) |
Փաստաթղթի հերթական համարը`
______________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
Անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը |
|
|
Պետական հաշվառման վկայականի համարը |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
|
|
Գտնվելու (բնակության) վայրը |
|
|
Ցանկանում եմ իրականացնել գործունեության հետևյալ տեսակը (տեսակները) |
Սկիզբը (ամիս) |
Ավարտը (ամիս) |
Գործունեության վայրը |
Արտոնագրային վճարի չափը (դրամ) |
Ստորա-գրությունը |
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը
Սույնով հայտարարում եմ, որ`
1) նախորդ տարվա ընթացքում և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների), ինչպես նաև վարձավճարների իրացման շրջանառության ընդհանուր գումարը (առանց ԱԱՀ-ի) չի գերազանցել 7200.0 հազար դրամը.
2) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
3) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվան նախորդ և (կամ) ընթացիկ տարվա որևէ պահին չեմ իրականացրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ներմուծում.
4) չեմ իրականացնում առևտրական գործունեություն 10 քառակուսի մետր առևտրական տարածքը գերազանցող տաղավարում.
5) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի կողմ.
6) ինձ չի պատկանում այլ անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալի (բաժնետոմսի, բաժնեմասի, փայաբաժնի) 20 և ավելի տոկոսը.
7) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) չի իրականացվում մեկից ավելի վայրում.
8) դիմում-հայտարարություն ներկայացնելու օրվա դրությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ չունեմ 100 հազար և ավելի դրամը գերազանցող ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ (այդ թվում` տույժերի և տուգանքների գումարը).
|
Դիմումատուի ստորագրությունը` |
Հարկային մարմնի պետ`
Տեսուչ` |
Դիմում-հայտարարության ներկայացման օրը
«___» __________________ 20___ թ.
(N 4 հավելվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-40-Ն)
| |
Հավելված N 5
«Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայություն
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _______
______________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձին
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը)
___________________ հաշվառված ____ ____________ 20___թ. ՀՎՀՀ _______________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
|
Գործունեության տեսակները |
Սկիզբը (ամիս) |
Ավարտը (ամիս) |
Գործունեության վայրը |
|
1. Բնակչության պատվերով կատարվող` |
|
1.1. հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում |
|
|
|
|
1.2. տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
1.3. այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն |
|
|
|
|
1.4. փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում |
|
|
|
|
2. Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ |
|
|
|
|
3. Լեզուների ուսուցման դասընթացներ |
|
|
|
|
4. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ |
|
|
|
|
5. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն |
|
|
|
|
6. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն, կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն |
|
|
|
|
7. Ստեղծագործական գործունեություն |
|
|
|
|
8. Խնջույքավարների գործունեություն |
|
|
|
|
9. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում |
|
|
|
|
10. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար |
|
|
|
|
11. Դարբնոցային գործունեություն |
|
|
|
|
12. Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրումների իրականացում |
|
|
|
Թեթև մարդատար ավտոմեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը.
Հարկային մարմնի պետ _____________________ __________________________ (անունը,ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ. |
(N 5 հավելվածը լրաց. 26.11.2014 ՀՕ-52-Ն)
| |
Հավելված N 6
«Արտոնագրային վճարների մասին»
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի |
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն
Ա Ր Տ Ո Ն Ա Գ Ի Ր N _______
____ ______________ 20___թ.
Սույն արտոնագիրը տրվում է անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձին
__________________________________________________________________________
(անունը, ազգանունը)
___________________ հաշվառված ____ ____________ 20___թ. ՀՎՀՀ ________________ և
հավաստում է այն մասին, որ նա 20___թ. ընթացքում հանդիսանում է արտոնագրային վճար վճարող
|
Գործունեության տեսակները |
Սկիզբը
(ամիս) |
Ավարտը
(ամիս) |
Գործունեության
վայրը |
| |
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
| |
|
|
|
Հարկային մարմնի պետ _____________________ __________________________ (անունը,ազգանունը) (ստորագրությունը)
Կ.Տ. |
Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենայի պետհամարանիշը
(N 6 հավելվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-40-Ն)