ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
(նախաբանը փոփ. 30.01.2007 N 20)
Հաստատել`
ա) 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը` համաձայն թիվ 1 հավելվածի.
բ) 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու համար պահանջվող տեխնիկական փաստաթղթերի ցանկը` համաձայն թիվ 2 հավելվածի.
գ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի.
դ) էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության տրամադրման դիմումի և թերությունների վերացումից հետո էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության տրամադրման դիմումի ձևերը՝ համաձայն որոշմամբ հաստատված թիվ 4 հավելվածի:
(որոշումը փոփ., լրաց. 11.09.2018 N 749-Ն)
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
23 օգոստոսի 2005թ.
թիվ 343 որոշման |
Կ Ա Ր Գ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ
1. Սույն կարգը մշակված է «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան և սահմանում է 6 կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու գործընթացը:
(1-ին կետը փոփ. 30.01.2007 N 20)
1.1. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`
էլեկտրատեղակայանք` էլեկտրական էներգիայի արտադրության կամ կերպափոխման, հաղորդման, բաշխման կամ սպառման համար նախատեսված էներգատեղակայանք,
էլեկտրատնտեսություն՝ էլեկտրատեղակայանքների և օժանդակ կառույցների համալիր:
(1.1-ին կետը լրաց. 30.01.2007 N 20)
2. Սույն կարգի գործողությունը տարածվում է էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և տեխնոլոգիական և կենցաղային նպատակներով էլեկտրական էներգիա սպառողների (այսուհետ` սպառողներ) վրա:
3. Էլեկտրաէներգետիկական համակարգում գործունեություն իրականացնող անձանց և էլեկտրական էներգիա սպառողների 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների (այսուհետ` էլեկտրատեղակայանքներ) գործարկման եզրակացությունը` գործարկման թույլտվությունը տրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության կողմից (այսուհետ` լիազոր մարմին):
(3-րդ կետը լրաց. 30.01.2007 N 20, փոփ. 02.11.2015 N 707-Ն, փոփ. 16.11.2017 N 163-Ն, 22.04.21 N 348-Ն)
4. Նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները պետք է կառուցվեն նախագծին համարապատասխան:
5. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) գրավոր դիմում է լիազոր մարմին` միաժամանակ ներկայացնելով 6 կՎ և բարձր լարման էլեկտրատեղակայանքների կառուցման ու վերակառուցման համար տրված էլեկտրասնման տեխնիկական պայմանները: Դիմումը կարող է ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
(5-րդ կետը խմբ.11.09.2018 N 749-Ն)
6. Էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմնի մասնագետտեսուչը կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և կազմում ակտ-կարգադրագիր, որում, համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 343 որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածի ցանկի, էլեկտրոնային փոստի միջոցով, իսկ առանձին դեպքերում` փոստի, թղթային ձևով, նշվում են լիազոր մարմին ներկայացված տեխնիկական փաստաթղթերի անվանումները, ինչպես նաև տեղադրված և հավաքակցված էլեկտրատեղակայանքների համապատասխանությունը նախագծին, տեխնիկական պայմաններին և տեխնիկական կանոնակարգերին: Լիազոր մարմնի կողմից ընդունելի են համարվում անվտանգության որևէ նորմի խախտմանը չհանգեցնող նախագծից այն տարբերությունները, որոնք փաստացի առկա են և գրավոր հիմնավորված: Ակտ-կարգադրագրի դրական եզրակացության հիման վրա տրվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 23-ի N 343 որոշմամբ հաստատված թիվ 3 հավելվածով նախատեսված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացությունը:
(6-րդ կետը խմբ.11.09.2018 N 749-Ն)
7. Լիազոր մարմնի կողմից էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու նպատակով իրականացվող գործընթացը կատարվում է էլեկտրատնտեսության պատասխանատու անձի (սեփականատիրոջ և (կամ) լիազորված պաշտոնատար անձի) մասնակցությամբ:
(7-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
8. Անհրաժեշտության դեպքում, երբ Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) ակնադիտական ուսումնասիրության արդյունքում ի հայտ են գալիս դրանց փաստացի բավարար տեխնիկական վիճակից շեղումներ, լիազոր մարմնի պահանջով կարող է կատարվել Էլեկտրատեղակայանքի (հանգույցի) անհատական փորձարկում` շահագործող անձնակազմի կողմից` պահպանելով փորձարկումների անվտանգությունը:
Լիազոր մարմինն իրավունք չունի նշված փորձարկումների շրջանակներում ինքնուրույն կատարելու որևէ աշխատանք:
9. Էլեկտրատեղակայանքների` նախագծին, տեխնիկական կանոնակարգերին և տրված տեխնիկական պայմաններին անհամապատասխանության, նախատեսված հավաքակցման աշխատանքների թերի կատարման, էլեկտրատնտեսության պատասխանատու անձի կամ շահագործող անձնակազմի բացակայության դեպքում լիազոր մարմինը կազմում է բացասական եզրակացությամբ ակտ-կարգադրագիր` նշելով թերությունները:
(9-րդ կետը փոփ.11.09.2018 N 749-Ն)
10. Ակտ-կարգադրագրում նշված թերությունների վերացման մասին էլեկտրատեղակայանքների սեփականատիրոջ (լիազորված անձի) գրավոր դիմումից հետո, լիազոր մարմնի մասնագետ-տեսուչը թերությունների վերացումը հաստատելու և գործարկման եզրակացություն տալու նպատակով երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրություն և թերությունների վերացումը հաստատելու դեպքում տալիս է էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացություն:
(10-րդ կետը խմբ.11.09.2018 N 749-Ն)
11. 6կՎ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էլեկտրատեղակայանքները գործարկվում են լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքի գործարկման եզրակացության առկայության դեպքում:
(թիվ 1 հավելվածը փոփ. 22.04.21 N 348-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
23 օգոստոսի 2005թ.
թիվ 343 որոշման |
Ց Ա Ն Կ
6 ԿՎ ԵՎ ԲԱՐՁՐ ԼԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
1. Էլեկտրատեղակայանքները գործարկմանը պատրաստ լինելու դեպքում դրանց սեփականատերը (լիազորված անձը) լիազոր մարմին է ներկայացնում՝
ա) դիմում՝ էլեկտրատեղակայանքները տեխնիկական ստուգման ենթարկելու մասին,
բ) էլեկտրասնման տեխնիկական պայմանները:
2. Էլեկտրատեղակայանքների ակնադիտական ուսումնասիրության ժամանակ դրանց սեփականատերը (լիազորված անձը) մասնագետ-տեսուչին է տրամադրում՝
ա) էլեկտրատնտեսության պատասխանատու անձի նշանակման մասին հրամանի պատճենը, իսկ ֆիզիկական անձանց համար` էլեկտրատնտեսության պատասխանատու անձի հետ կնքված պայմանագրի բնօրինակը,
բ) տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրատեղակայանքների տեխնիկական նախագծի պատճենը` կազմված լիցենզավորված կազմակերպության (անձի) կողմից,
գ) հաշվեկշռային պատկանելության և կողմերի շահագործման պատասխանատվության սահմանազատման մասին երկկողմ վավերացված ակտի պատճենը,
դ) էլեկտրամատակարարման միագիծ սխեման,
ե) համապատասխան դեպքերում՝ որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածով սահմանված այլ փաստաթղթերի պատճենները:
(1-ին գլուխը խմբ. 11.09.2018 N 749-Ն)
II. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՕԴԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
8. Օդային գծերի մայրուղային կատարողական գծագիրը.
9. Կառուցողի կողմից տրված`
ա) հենասյուների տեղադրման ծածկված աշխատանքների ակտը.
բ) գերլարումներից պաշտպանության համար հողանցումների ծածկված աշխատանքների ակտը.
10. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստուգաչափված և չափագիտական վկայագիր ստացած չափման միջոցներ, ինչպես նաև վկայագրված չափման մեթոդիկաներ ունեցող մասնագիտացված կազմակերպության (այսուհետ` մասնագիտացված կազմակերպություն) կողմից կազմված`
ա) գերլարումներից պաշտպանության համար հողանցման դիմադրության չափման արձանագրությունը.
բ) հենարանային և կախովի` մեկ տարր ունեցող, ճենապակյա մեկուսիչների մեկուսացման դիմադրության չափման (2500Վ մեգօմաչափով) և արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ փորձարկման արձանագրությունները::
(10-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
III. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՄԱԼՈՒԽԱՅԻՆ ԳԾԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
11. Մալուխային գծերի մայրուղային կատարողական գծագիրը.
12. Մալուխային գծերի փռման ծածկված աշխատանքների ակտը` հատումների (անցումների) փաստացի եզրաչափքերի նշումով, տրված կառուցողի կողմից.
13. Մալուխային գծերի փռումից հետո փորձարկման արձանագրությունները` կազմված մասնագիտացված կազմակերպության կողմից`
ա) մեկուսիչի փորձարկման (բարձր լարմամբ ուղղված հոսանքով).
բ) փորձարկումից առաջ և հետո մեկուսացման դիմադրության չափման (մեգօմաչափով):
(13-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
IV. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԲԱՇԽԻՉ ՍԱՐՔԵՐԻ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՏՈՐԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
14. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) տրանսֆորմատորի փորձարկման արձանագրությունը.
բ) ռելեական պաշտպանության, էլեկտրակառավարման, ազդանշանման համակարգի, էլեկտրաբլոկավորման, կարգաբերման և փորձարկման արձանագրությունները.
գ) առաջնային փոխարկումների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը (2500 Վ մեգօմաչափով).
դ)(ենթակետն ուժը կորցրել է 30.01.2007 N 20)
ե) յուղային անջատիչների ստուգման, կարգաբերման արձանագրությունը.
զ) հողանցման սարքվածքների փաստաթղթերը`
հողանցման սարքվածքների դիմադրության չափման արձանագրությունները.
հողանցվող տարրերի և հողանցման սարքվածքների միջև մետաղական կապի առկայության արձանագրությունը.
(14-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
15. Հողանցման սարքվածքների ծածկված աշխատանքների ակտը` տրված կառուցողի կողմից:
V. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ՓՈՓՈԽԱԿԱՆ ՀՈՍԱՆՔԻ ԷԼԵԿՏՐԱՇԱՐԺԻՉՆԵՐԻ ՈՒ ԳԵՆԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
(վերնագիրը լրաց. 11.09.2018 N 749-Ն)
16. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) ստատորի և ռոտորի փաթույթների մեկուսիչի դիմադրության չափման արձանագրությունը.
բ) սինքրոն էլեկտրաշարժիչների առանցքակալների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը.
գ) հողանցման սարքվածքի դիմադրության չափման արձանագրությունը:
(16-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
VI. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ` ԳԵՐԼԱՐՈՒՄՆԵՐԻՑ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
17. Շանթապաշտպանիչ միջոցների տեղաբաշխման սխեման` կազմված լիցենզավորված կազմակերպության կողմից.
18. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) պարպիչների տարրերի դիմադրության չափման արձանագրությունը.
բ) պարպման լարումների չափման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության).
գ) շանթապաշտպանիչ սարքավորումների և ճոպանի հողանցման դիմադրության չափման արձանագրությունները:
(18-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
VII. ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿՈՆԴԵՆՍԱՏՈՐԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ
19. Մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված`
ա) կոնդենսատորների փորձարկման արձանագրությունը (արդյունաբերական հաճախականության բարձր լարմամբ).
բ) կոնդենսատորների մեկուսացման դիմադրության չափման արձանագրությունը:
Բացի նշվածներից` ներկայացվում են նաև կոմուտացման սարքերի, ռելեական պաշտպանության, պաշտպանիչ սարքավորումների և հողանցման մասին փաստաթղթերը:
(19-րդ կետը փոփ. 30.01.2007 N 20)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |
|
|
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
2005թ. օգոստոսի 23-ի թիվ 343 որոշման
Ձև |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տարածքային կառավարման
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(վերնագիրը փոփ. 22.04.21 N 348-Ն)
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
________________________________________________________________________
ք. Ստեփանակերտ, Փետրվարի 20
«_______»___________________ 20 թ.
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N________________
|
Էլեկտրատեղակայանքի սեփականատեր__________________________________________________
(կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ), ֆիզիկական անձի լրիվ անվանումը) |
|
_________________________________________________________________________________
(անունը, հայրանունը, ազգանունը) |
Տեղադրման վայրը __________________________________________________________________
Լրիվ անվանումը ____________________________________________________________________
_________________________________________________________________________________
Անվանական լարումը ____________________________________________________________ (կՎ)
|
Լարման տեսակը ___________________________________________________________________
(հաստատուն/փոփոխական/իմպուլսային/այլ) |
Լարման ֆազերի քանակը_____________________________________________________________
Հզորությունը _____________________________________________________________ (կՎԱ, կՎտ)
Էլեկտրասնման աղբյուրը _____________________________________________________________
_________________________________________________________________________________
Ակտ-կարգադրագրի համարը և ամսաթիվը ________________________________________________
Տեխնիկական պայմանների համարը և ամսաթիվը ___________________________________________
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
|
_________________________________________________________________________________
(կազմակերպության /անհատ ձեռնարկատիրոջ/ լրիվ անվանումը (ֆիզիկական անձի անունը, հայրանունը, ազգանունը)) |
|
_________________________________________________________________________________
(Էլեկտրատեղակայանքի լրիվ անվանումը) |
|
տեխնիկական վիճակը համապատասխանում է տեխնիկական կանոնակարգերի պահանջներին: Թույլատրվում է էլեկտրատեղակայանքը գործարկել: |
|
Կ.Տ.
|
|
|
|
Տեսչության պետ |
_____________________
(ստորագրությունը) |
_________________________________
(անունը, ազգանունը) |
(թիվ 3 հավելվածը լրաց., փոփ. 30.01.2007 N 20, խմբ. 02.11.2015 N 707-Ն, խմբ. 16.11.2017 N 163-Ն, փոփ. 22.04.21 N 348-Ն)
|
|
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
23 օգոստոսի 2005թ. թիվ 343 որոշման |
|
|
Ձև N 1
Արցախի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
_____________________________________________-ին
(անունը, ազգանունը) |
|
Դիմող |
|
Ֆիզիկական անձ_______________________________________________________________ |
|
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
____________________________________________________________________________ |
|
Իրավաբանական անձ___________________________________________________________ |
|
____________________________________________________________________________ |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
____________________________________________________________________________ |
|
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
|
Խնդրում եմ տրամադրել |
______________________________ |
էլեկտրատեղակայանքի |
|
|
(նոր կառուցված/վերակառուցված) |
|
գործարկման եզրակացություն:
Էլեկտրատեղակայանքի տեղադրման վայրը_____________________________________
Անվանական լարումը __________________________________________________ (կՎ)
Լարման տեսակը _________________________________________________________
Կից՝ ներկայացնում եմ էլեկտրասնման տեխնիկական պայմանները (____________ էջ):
|
Դիմող |
___________________ |
|
______________________________________________ |
|
(ստորագրությունը) |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը) |
| |
|
____ ________________ 20 թ. |
(Ձև N 1-ը փոփ. 22.04.21 N 348-Ն)
|
Ձև N 2
Արցախի Հանրապետության տարածքային
կառավարման և ենթակառուցվածքների նախարարության
աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ
_______________________________________________-ին |
| |
(անունը, ազգանունը) |
|
Դիմող |
|
Ֆիզիկական անձ_____________________________________________________________ |
|
(ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
__________________________________________________________________________ |
|
Իրավաբանական անձ_________________________________________________________ |
|
__________________________________________________________________________ |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը, բնակության վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
|
__________________________________________________________________________ |
|
(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը,
հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն) |
Դ Ի Մ ՈՒ Մ
ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԷԼԵԿՏՐԱՏԵՂԱԿԱՅԱՆՔԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Հայտնում եմ, որ վերացվել են Ձեր կողմից տրամադրված __ ____20 թ. N_____ ակտ-կարգադրագրում նշված թերությունները:
|
Խնդրում եմ տրամադրել |
____________________________ |
էլեկտրատեղակայանքի |
|
|
նոր կառուցված (վերակառուցված) |
|
գործարկման եզրակացություն:
|
Դիմող |
___________________ |
|
_____________________________________________ |
|
(ստորագրությունը) |
|
(սեփականատիրոջ (լիազորված անձի) անունը, ազգանունը) |
| |
|
____ ________________ 20 թ. |
(Ձև N 2-ը փոփ. 22.04.21 N 348-Ն)
(թիվ 4 հավելվածը լրաց.11.09.2018 N 749-Ն, փոփ. 22.04.21 N 348-Ն)
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ |