ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ
ԲԱԺԻՆ 1
ՀԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՐԳԸ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 1. |
Օրենքի կարգավորման առարկան |
Սույն օրենքը կարգավորում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահութահարկի որոշման և վճարման հետ կապված հարաբերությունները, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահութահարկ վճարողների շրջանակը, շահութահարկի դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգը:
|
Հոդված 2. |
Շահութահարկի հասկացությունը |
Շահութահարկը հարկ վճարողների կողմից սույն օրենքով սահմանված կարգով և չափով պետական բյուջե վճարվող ուղղակի հարկ է:
|
Հոդված 3. |
Շահութահարկի հաշվարկման ընդհանուր հիմքը |
1. Շահութահարկը որոշելիս հաշվառումն իրականացվում է հաշվապահական հաշվառումը և ֆինանսական հաշվետվությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված սկզբունքների և կանոնների հիման վրա, եթե սույն օրենքով չեն նախատեսվում դրանց կիրառման առանձնահատկությունները:
2. Շահութահարկ վճարողները շահութահարկի հաշվարկի ներկայացման ժամկետում հարկային պետական վարչության մարմնին գրավոր տեղեկացնում են իրենց ընտրած հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվությունների սկզբունքների և կանոնների, ինչպես նաև դրանց փոփոխությունների մասին, եթե հարկատուին օրենքով կամ այլ իրավական ակտով վերապահված է նման ընտրության իրավունք:
3. Հարկվող շահույթը որոշելիս ակտիվները և պարտավորությունները հաշվի են առնվում սկզբնական (ձեռքբերման) արժեքով, բացառությամբ օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքների: Սույն օրենքի կիրառման առումով օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքներ են համարվում ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատման արդյունքները, եթե վերագնահատումը կատարվել է այն օրենքին համապատասխան, որտեղ ուղղակիորեն նշված է, որ ակտիվների և (կամ) պարտավորությունների վերագնահատումն իրականացվում է հարկվող շահույթի կամ շահութահարկի հաշվարկման նպատակով:
4. Հարկվող շահույթը որոշելիս հաշվի են առնվում միայն սույն օրենքով սահմանված պահուստների (պահուստաֆոնդերի) ստեղծման հետևանքով առաջացող եկամուտները և նվազեցումները:
(3-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ԳԼՈՒԽ II
ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ
|
Հոդված 4. |
Շահութահարկ վճարողները |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շահութահարկ են վճարում (հարկատու են) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտները (այսուհետ՝ ռեզիդենտ) և ոչ ռեզիդենտները, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով:
2. Սույն օրենքի իմաստով՝
ա/ ռեզիդենտ են համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստեղծված (պետական գրանցում ստացած, հաշվառված) կազմակերպությունները, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշված կազմակերպությունների առանձնացված ստորաբաժանումների.
բ/ ոչ ռեզիդենտ են համարվում օտարերկրյա պետություններում, բացի Հայաստանի Հանրապետությունից, ստեղծված կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունները և դրանց կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից դուրս ստեղծված կազմակերպությունները:
(4-րդ հոդվածը խմբ., փոփ. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 22.12.2004 ՀՕ-166)
|
Հոդված 5. |
Հարկվող օբյեկտը |
1. Ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս ստացվող հարկվող շահույթը:
2. Ոչ ռեզիդենտների համար հարկվող օբյեկտ է համարվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացվող (սույն օրենքի 51 հոդված) հարկվող շահույթը:
|
Հոդված 6. |
Հարկվող շահույթը |
Հարկվող շահույթը հարկատուի համախառն եկամտի և սույն օրենքով սահմանված նվազեցումների դրական տարբերությունն է:
ԳԼՈՒԽ III
ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՈՒՏԸ
|
Հոդված 7. |
Համախառն եկամուտը |
1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:
Սույն օրենքի իմաստով՝
ա/ եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.
բ/ սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.
գ/ ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը՝ գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.
դ/ պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):
2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես՝
ա/ ապրանքների, արտադրանքի (այսուհետ՝ նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.
բ/ ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.
գ/ հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.
դ/ փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ՝ տոկոսներ).
ե/ վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ՝ վարձավճարներ).
զ/ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ ցանկացած հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից օգտվելու իրավունքի համար, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու իրավունքի համար, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).
է/ շահաբաժինները.
ը/ ապահովագրական հատուցումները.
թ/ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.
ժ/ ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.
ժա/ անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների գումարների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների.
ժբ/ պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.
ժգ/ տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.
ժդ/ անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.
ժե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.
ժզ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները կամ դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.
ժէ/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ժը/ երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.
ժթ/ հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.
ի/ մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.
իա/ ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.
իբ/ վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.
իգ/ գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը, իսկ հարկատուի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ` դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքը գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ այդ արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով, որը ձևավորում է այդ գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքը և համախառն եկամտի մեջ ներառվում է ամբողջությամբ տվյալ (գույքի ավելցուկի դեպքում` ավելցուկի հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման) հաշվետու ժամանակաշրջանում:
3. Սույն օրենքի իմաստով՝ ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց՝ գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:
4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների դեպքում հարկատուի եկամուտները որոշվում են նշված սակագների կիրառման արդյունքում` գնորդներից (սպառողներից) ստացման ենթակա գումարների (իրացումից հասույթի) և պետական բյուջեից փաստացի ստացված սուբսիդիաների (իրացումից հասույթի) հանրագումարի չափով:
(7-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ., խմբ., լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 8. |
Եկամուտ չհամարվող տարրերը |
Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:
Սույն օրենքի իմաստով` եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը:
Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում՝ անդամավճարները) և ծառայությունները:
Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների գումարները:
(8-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ԳԼՈՒԽ IV
ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԸ
|
Հոդված 9. |
Համախառն եկամտի նվազեցումները |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից թույլատրվում է կատարել սույն գլխով նախատեսված նվազեցումները (ծախսեր, կորուստներ և այլ նվազեցումներ): Նվազեցումների միևնույն գումարը համախառն եկամտից հանվում է միայն մեկ անգամ:
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:
Սույն օրենքի իմաստով՝
ա/ ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.
բ/ անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:
2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես՝
ա/ նյութական ծախսերը.
բ/ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.
գ/ (կետն ուժը կորցրել է 26.12.2013 ՀՕ-89-Ն)
դ/ ամորտիզացիոն մասհանումները.
ե/ ապահովագրական վճարները.
զ/ չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները).
է/ վարկերի և այլ փոխառությունների տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով սահմանված դեպքի.
ը/ երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.
թ/ գովազդային ծախսերը.
ժ/ ներկայացուցչական ծախսերը.
ժա/ գործուղման ծախսերը.
ժբ/ դատական ծախսերը.
ժգ/ պատճառված վնասի հատուցումը.
ժդ/ տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.
ժե/ աշխատողների հավաքագրման ծախսերը.
ժզ/ աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.
ժէ/ ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.
ժը/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ժթ/ հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը:
3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռքբերման (և համապատասխան դեպքերում՝ այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
(10-րդ հոդվածը փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 19.12.2007 ՀՕ-105, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 26.12.2013 ՀՕ-89-Ն)
|
Հոդված 11. |
Ծախս չհամարվող տարրերը |
Ծախս չեն համարվում՝
ա/ հարկատուի սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին՝ շահաբաժինների կամ նման այլ ձևով.
բ/ այլ անձի կանոնադրական կապիտալում հարկատուի կատարած ներդրումները.
գ/ հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
դ/ արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.
ե/ ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացված ակտիվների (այդ թվում՝ անդամավճարների) գծով ծախսերը կամ դրանց հաշվին կատարված ծախսերը:
(11-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 12. |
Ամորտիզացիոն մասհանումները |
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:
2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածում սահմանված կարգով հաշվարկվում է՝ ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից՝
|
ա/ |
շենքերի, շինությունների և փոխանցող
հարմարանքների համար, բացառությամբ
սույն կետի «բ» ենթակետում նշվածների` |
20 տարի |
|
բ/ |
հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան
տների, առողջարանների, կրթական և ուսումնական հաստատությունների շենքերի
և շինությունների համար` |
10 տարի |
|
գ/ |
չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի
համար` |
3 տարի |
|
դ/ |
հաշվողական և համակարգչային
տեխնիկայի համար` |
1 տարի |
|
ե/ |
այլ հիմնական միջոցների, այդ թվում՝
բանող անասունների, բազմամյա տնկիների և
հողերի բարելավմանն ուղղված
կապիտալ ներդրումների համար` |
5 տարի: |
Պատերազմական գործողություններից տուժած գոտում գտնվող՝ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված՝ պատերազմական գործողություններից տուժած գոտու տարածքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:
3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն՝ ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:
4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների ամորտիզացիոն այլ ժամկետ, սակայն` տվյալ խմբի համար վերոհիշյալ ժամկետներից ոչ պակաս:
5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում՝ վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:
(12-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153)
|
Հոդված 13. |
Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը |
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է՝
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ) վարձակալի մոտ վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:
2. Հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և՝
1) եթե այդ ծախսերը չեն գերազանցում հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով,
2) եթե այդ ծախսերը գերազանցում են հիմնական միջոցի` ընթացիկ տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային արժեքը, ապա ամորտիզացվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան հինգ տարվա ընթացքում: Եթե հիմնական միջոցի ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանված է հինգ տարուց պակաս, ապա այդ հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ամորտիզացվում են այդ հիմնական միջոցի համար սահմանված ամորտիզացիոն նվազագույն ժամկետում:
3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն չի նվազեցվում:
4. Սույն օրենքի իմաստով հիմնական միջոցների (այդ թվում՝ վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշերի և (կամ) չափերի հիման վրա:
(13-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153, խմբ., փոփ., լրաց. 22.12.2004 ՀՕ-166)
|
Հոդված 14. |
Բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների ծախսերը |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է բնական պաշարների արդյունահանման նախապատրաստական, երկրաբանական հետախուզման և նախագծահետախուզական աշխատանքների վրա հարկատուի կատարած ծախսերի չափով՝ սույն օրենքի 12 հոդվածի 3-րդ կետով սահմանված կարգով:
|
Հոդված 15. |
Գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների ծախսերը |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերի չափով՝ այդ ծախսերի կատարման տարվա ընթացքում ամբողջովին: Սույն օրենքի իմաստով՝ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների դասակարգումը (հասկացությունը) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
|
Հոդված 16. |
Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը |
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝
ա/ վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները, ինչպես նաև ձեռքբերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը.
բ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում), կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.
գ/ արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին՝ օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.
դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում՝ օրապահիկի ծախսերի համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.
ե/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական, հովանավորչական և կառավարման ծառայությունների ծախսերը.
զ/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).
է/ պետական կամ համայնքների բյուջեներ, ինչպես նաև պարտադիր սոցիալական ապահովության վճարների դիմաց գանձվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.
ը/ անհատույց տրամադրած ակտիվները, մատուցված ծառայությունները, ներված պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածում նախատեսված դեպքի.
թ/ միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.
ժ/ սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).
ժա/ հարկատուի կողմից արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը.
ժբ/ այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից.
ժգ/ վարկերի և փոխառության դիմաց վճարվող տոկոսների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող մասը.
ժդ/ բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, եթե դրանք անտոկոս տրամադրվում են այլ անձանց, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ անձանց.
ժե/ բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսների այն մասը, որը գերազանցում է այդ միջոցների հաշվին այլ անձանց տրամադրված վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսներին, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարների այն մասը, որը գերազանցում է այդ ոչ ընթացիկ ակտիվներն այլ անձանց ենթավարձակալության դիմաց ստացվող եկամուտներին:
2. Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով:
(16-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-189, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 19.12.2007 ՀՕ-105, փոփ. 24.06.2009 ՀՕ-41-Ն, փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 17. |
Անվավեր ճանաչված գործարքների հետևանքով առաջացած ծախսերը |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործարքն անվավեր ճանաչելու հետևանքով գործարքի մյուս կողմին վերադարձվող միջոցների գումարի չափով:
|
Հոդված 18. |
Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման և նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները |
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում՝ այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:
2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:
(18-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-189)
|
Հոդված 19. |
Փաստաթղթերով չհիմնավորված ծախսերը |
1. Հարկվող շահույթը որոշելիս առանց հիմնավորող փաստաթղթերի համախառն եկամուտը նվազեցվում է`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած չափը չգերազանցող օրապահիկի, ինչպես նաև դաշտային պայմաններում և տեղափոխման (տեղաշարժման) բնույթի աշխատանքների կատարման դեպքում` հատուցման գումարների չափով.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում փաստաթղթերով չհիմնավորված այն ծախսերի չափով, որոնց համար հարկային մարմիններին «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 284-րդ հոդվածով սահմանված կարգով, ձևով և ժամկետներում ներկայացվել են տեղեկություններ (այդ թվում` հաշվարկային փաստաթղթերում նշված պայմաններից էականորեն տարբերվող պայմաններով կատարված գործարքի մասով), և այդ տեղեկությունների հավաստիությունը հարկային մարմինների կողմից օրենքով սահմանված կարգով հիմնավորվել է` դրա վերաբերյալ հարկային մարմիններից գրավոր տեղեկատվություն ստանալու հաշվետու ժամանակաշրջանում:
2. (կետն ուժը կորցրել է 18.10.2000 ՀՕ-116)
(19-րդ հոդվածը փոփ. 18.10.2000 ՀՕ-116, խմբ. 29.12.2008 ՀՕ-80-Ն)
|
Հոդված 20. |
Նախորդ տարիներին ավել ցույց տրված եկամտի նվազեցումը |
(20-րդ հոդվածն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 21. |
Բնական և այլ կորուստները |
(վերնագիրը փոփ. 31.05.2001 ՀՕ-153)
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող՝ փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով՝ դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված բնական կամ փաստացի այլ կորուստների չափեր սահմանված չլինելու կամ դրանք գերազանցող կորստի դեպքում համախառն եկամուտը նվազեցվում է այդ կորստի չափով՝
ա/ վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցվելու դեպքում՝ կորստի ամբողջական կամ մաս-մաս հատուցման տարում կամ՝
բ/ վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունվելու դեպքում՝ վերջինիս ընդունման տարում կամ՝
գ/ անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում՝ վերջինիս ուժի մեջ մտնելու տարում:
(21-րդ հոդվածը փոփ., խմբ. 31.05.2001 ՀՕ-153)
|
Հոդված 22. |
Պատահական կորուստները |
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի պատահական կորուստների չափով՝ դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերվելու տարվա ընթացքում:
2. Սույն օրենքի իմաստով՝ պատահական կորուստ են համարվում հարկատուի գույքի փաստաթղթերով հիմնավորված փաստացի կորուստը, ոչնչացումը, վնասումը կամ որակական հատկանիշների անկումը, որը տեղի է ունենում հրդեհի, ջրհեղեղի, երկրաշարժի կամ այլ տարերային աղետի, նավաբեկման, պատերազմի, մարտական գործողությունների, զինված հարձակման, զանգվածային անկարգությունների, ապստամբության կամ նման այլ արտակարգ իրադարձությունների (ներառյալ՝ օրենքով սահմանված ապահովագրական պատահարները) հետևանքով:
|
Հոդված 23. |
Բարեգործական և այլ անհատույց հատկացումները |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է՝
ա/ ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցների (ապրանք և (կամ) դրամական միջոցներ), նրանց մատուցված ծառայությունների արժեքի չափով, բայց ոչ ավելի, քան՝ համախառն եկամտի 0.25 տոկոսի չափով.
բ/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)
(23-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153)
|
Հոդված 231. |
Ուսման վարձի զեղչերը |
(231-րդ հոդվածը լրաց. 24.06.2009 ՀՕ-41-Ն, գործողությունը դադարեցվել է 01.01.2011)
|
Հոդված 24. |
Անհատույց ստացված ակտիվները |
Սույն օրենքի իմաստով՝ անհատույց ստացված ակտիվները (բացառությամբ դրամական միջոցների և չամորտիզացվող հիմնական միջոցների) եկամուտ են համարվում այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից: Սույն հոդվածի դրույթները կիրառվում են նաև դատարանի որոշումների հիման վրա տիրազուրկ ճանաչված ակտիվի սեփականության իրավունքի ճանաչման դեպքերում:
(24-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 25. |
Հարկատուի գործունեությունից վնասները |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի՝ նախորդ տարիներին ունեցած վնասների չափով, բացառությամբ կազմակերպությունների միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի: Հարկատուի գործունեությունից վնասը սույն օրենքով սահմանված նվազեցումների գերազանցումն է համախառն եկամտի նկատմամբ:
2. Սույն նվազեցման կիրառման նպատակով հաշվետու և նախորդող տարիներին հարկատուի գործունեությունից վնաս ունենալու դեպքում այն փոխանցվում է վնասի ստացման տարվան հաջորդող 3 տարիներ:
(25-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-153, փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166)
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի ստացած շահաբաժինների գումարի չափով, բացառությամբ սույն օրենքի 54 հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքի:
Սույն օրենքի իմաստով՝ շահաբաժին է համարվում այլ իրավաբանական անձի կանոնադրական հիմնադրամում կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունում մասնակցությունից (բաժնետոմսից, բաժնեմասից, փայաբաժնից) ստացված եկամուտը:
|
Հոդված 27. |
Հետ գնված մասնակցության իրացումը |
Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով, եթե տվյալ բաժնետոմսերը, բաժնեմասերը կամ փայաբաժինները հետ են գնվել օրենքի պահանջի ուժով:
|
Հոդված 28. |
Լուծարվող իրավաբանական անձից ստացված մնացորդային գույքը |
Իրավաբանական անձի լուծարման դեպքում հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի բաժնետոմսերի (փայերի) դիմաց ստացված մնացորդային գույքի գումարի և բաժնեմասի հաշվեկշռային արժեքի դրական տարբերության չափով:
|
Հոդված 29. |
Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց համախառն եկամտի նվազեցումները |
(վերնագիրը լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝
ա/ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.
բ/ հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.
գ/ բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ՝ մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում՝ պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.
դ/ ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում՝ հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.
ե/ կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում՝ կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.
զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
է/ բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.
ը/ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.
թ/ կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով:
(29-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 30. |
Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամտի նվազեցումները |
Հարկման նպատակով ապահովագրական ընկերությունների համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝
ա/ ապահովագրական (վերաապահովագրական) հատուցումների վճարումների չափով.
բ/ վերաապահովագրությանը փոխանցված ռիսկերի գծով հաշվեգրված վերաապահովագրավճարների չափով.
գ/ կանխարգելիչ միջոցառումների պահուստների մասհանումների, ապահովագրողներին կամ ապահովադիրներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման կամ առաքման ծախսերի չափով.
դ/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ե/ ապահովագրական գործակալներին և բրոքերներին վճարվող կոմիսիոն վարձատրության չափով.
զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.
է/ ապահովագրական ընկերությունների գործունեության ապահովման համար անհրաժեշտ վճարային միջոցների (ճանապարհային չեկեր, պլաստիկ քարտեր և այլն) պատրաստման, թողարկման, ի պահ ընդունման և ներդրման հետ կապված ծախսերի չափով.
ը/ կյանքի ապահովագրության գծով (ներառյալ` կենսաթոշակային ապահովագրության) կուտակային հաշիվներին հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսային ծախսերի չափով,
թ/ ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչված ծախսերի չափով:
(30-րդ հոդվածը փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 31. |
Համախառն եկամտից ծախսերի գծով նվազեցումների իրականացումը |
1. Արտադրանքի արտադրության և ծառայությունների մատուցման հետ անմիջականորեն կապված ծախսերի (նյութական, աշխատանքի վարձատրության, սոցիալական ապահովության և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են տվյալ արտադրանքի և ծառայությունների իրացման համապատասխան:
2.Առևտրական գործունեություն իրականացնող հարկատուների՝ ապրանքների ձեռքբերման արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այդ ապրանքների իրացման համապատասխան:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով չնախատեսված ակտիվների (հիմնական միջոցների և այլ ակտիվների) մնացորդային արժեքի չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են դրանց իրացման համապատասխան:
4. Հարկատուի գործունեության հետ կապված վարչական ծախսերի (կառավարման ապարատի աշխատավարձ, սոցիալական ապահովություն, գործուղումներ, նյութական և տրանսպորտային սպասարկում, կառավարման տեխնիկական միջոցների և վարչական նշանակության հիմնական միջոցների պահպանում և շահագործում, ներկայացուցչական, դատական, աուդիտորական, խորհրդատվական և տեղեկատվական ծառայություններ, կադրերի պատրաստում և վերապատրաստում և այլն), արտադրանքի և ծառայությունների իրացման հետ կապված ծախսերի (փաթեթավորում, պահպանում, բեռնում, տեղափոխում, ուղեկցում, գովազդ, մարքեթինգ և այլն) և ոչ արտադրական այլ ծախսերի (գյուտարարական և նորարարական, գիտահետազոտական, նախագծային և փորձակոնստրուկտորական աշխատանքների և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են:
5. Հարկատուի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերի (վարկերի և այլ փոխառությունների տոկոսներ, գույքի երկարատև վարձակալության դիմաց տոկոսներ և այլն) չափով համախառն եկամտից նվազեցումները կատարվում են այն տարվա ընթացքում, որին դրանք վերաբերում են, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ դրանք ներառվում են ակտիվի սկզբնական (ձեռքբերման) արժեքի մեջ:
6. Սույն հոդվածի 4-րդ և 5-րդ մասերում նշված ծախսերի գծով նվազեցումները կատարվում են նաև համախառն եկամտի բացակայության դեպքում:
(31-րդ հոդվածը փոփ. 19.12.2007 ՀՕ-105, խմբ. 16.12.2010 ՀՕ-63-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ԳԼՈՒԽ V
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
|
Հոդված 32. |
Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը |
1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործունեության տեսակների, շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:
2. Վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, ապահովագրական միջնորդային գործունեություն իրականացնող անձանց, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում (բացառությամբ տվյալների հաղորդման և ինտերնետ հասանելիության ծառայությունների մատուցման) լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով:
(32-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-91, 18.10.2000 ՀՕ-116, 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 14.09.2005 ՀՕ-216, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 33. |
Շահութահարկին փոխարինող վճարները |
(վերնագիրը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
Առանձին վճարողների, նրանց խմբերի, գործունեության տեսակների համար օրենքով կարող են սահմանվել շահութահարկին փոխարինող առևտրի հարկ կամ հաստատագրված վճարներ:
(33-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 34. |
Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը |
(34-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)
Հոդված 341. Շահութահարկի տարբեր դրույքաչափերով հարկումը
Շահութահարկի տարբեր դրույքաչափերով (այդ թվում՝ շահութահարկին փոխարինող առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով) հարկվող գործունեության տեսակներ իրականացնող հարկատուն շահութահարկը վճարում է գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափով: Այդ նպատակով հարկատուն վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում՝ ըստ գործունեության առանձին տեսակների:
(341-րդ հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ԳԼՈՒԽ VI
ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Հոդված 35. |
Գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտը |
1. Շահութահարկի վճարումից ազատվում են գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկատուները՝ իրենց կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացված եկամտի, ինչպես նաև հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների մասով, եթե վերջիններիս տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը:
2. Սույն հոդվածի իմաստով՝ գյուղատնտեսական արտադրանք են համարվում կենդանիների կամ բույսերի կենսաբանական վերափոխման միջոցով վերջնական կամ միջանկյալ սպառման համար ստացվող՝
- հացահատիկային և հացահատիկաոլոռային մշակաբույսերը.
- տեխնիկական մշակաբույսերը.
- պալարապտղային, բանջարային, բոստանային մշակաբույսերը և փակ գրունտի արտադրանքը.
- դաշտային մշակման կերային մշակաբույսերը.
- կերարտադրության այլ արտադրանքը.
- պարտեզների, խաղողի այգիների, բազմամյա տնկիների և ծաղկաբուծության արտադրանքը.
- ծառերի և թփերի սերմերը, պտուղներում եղած սերմերը.
- ծառերի և թփերի սածիլները.
- ծառերի և թփերի տնկիները.
- անասնաբուծության արտադրանքը.
- խոզաբուծության արտադրանքը.
- ոչխարաբուծության և այծաբուծության արտադրանքը.
- թռչնաբուծության արտադրանքը.
- ձիաբուծության, իշաբուծության և ջորեբուծության արտադրանքը.
- եղջերվաբուծության և ուղտաբուծության արտադրանքը.
- ճագարաբուծության, մորթատու գազանաբուծության և որսորդական տնտեսության արտադրանքը.
- ձկնաբուծության, մեղվաբուծության, շերամաբուծության, արհեստական սերմնավորման արտադրանքը:
3. Գյուղատնտեսական արտադրանքի գծով ստացված եկամտի ճշգրիտ հաշվարկման անհնարինության դեպքում այն հաշվարկվում է՝ հիմնվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված կադաստրային զուտ եկամտի տվյալների վրա:
4. (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)
(35-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153)
|
Հոդված 35.1. |
Ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամուտը |
Շահութահարկի վճարումից ազատվում են ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուները` իրենց կողմից ձեռագործ գորգերի իրացումից ստացված եկամտի մասով:
(35.1-ին հոդվածը լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 36. |
Հասարակական, կրոնական և շահույթ ստանալու նպատակ չհետապնդող այլ կազմակերպությունները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքական կուսակցությունները |
(36-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)
|
Հոդված 37. |
Հաշմանդամներին տրվող վճարումները |
Հարկատուի հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է հարկատուի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսի չափով:
|
Հոդված 38. |
Ներդրում ունեցող ռեզիդենտի արտոնությունները |
(վերնագիրը խմբ. 29.12.1999 ՀՕ-91)
1.Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների)պետական գրանցման պահին և դրան հաջորդող երեք տարիների ընթացքում կանոնադրական կապիտալում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 մլն դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` ներդրման պահին հաջորդող առաջին երեք տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:
Սույն մասով սահմանված արտոնության ժամկետում՝ հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով՝ գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:
Սույն հոդվածի կիրառման նպատակով.
ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված՝ ակտիվների ներհոսքը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).
բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով:
Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը չի տարածվում ոչ նյութական ակտիվներով ներդրումների նկատմամբ, ինչպես նաև այն ներդրումների, որոնք հետագայում օգտագործվում են ոչ արտադրական նպատակներով:
Սույն հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:
2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային պետական վարչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից:
(38-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-91, լրաց. 06.02.2002 ՀՕ-189, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, խմբ., փոփ., լրաց. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 39. |
Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգումը |
(39-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-153)
Հոդված 391. Մինչև 2009 թվականի հունվարի 1-ը իրականացված՝ խմելու ջրի մատակարարման, կեղտաջրերի հեռացման և մաքրման գծով բնակչությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներին, ջրօգտագործողների ընկերություններին, ջրօգտագործողների ընկերությունների միություններին, համատիրություններին, բազմաբնակարան շենքի սպասարկում (կառավարում) իրականացնող անձանց մատուցվող ծառայությունների (գործարքների), ինչպես նաև «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման գծով շահութահարկի վճարման ժամկետը հետաձգվում է մինչև դրանց իրացման դիմաց վճարման հաշվետու ժամանակաշրջանը:
(391-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-189, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 22.03.2006 ՀՕ-273, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն)
|
Հոդված 40. |
Առանձին օրենքներով հարկային արտոնությունների սահմանումը |
Օրենքով կարող են սահմանվել շահութահարկից ազատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ արտոնություններ:
ԳԼՈՒԽ VII
ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
|
Հոդված 41. |
Հաշվեգրման եղանակով հաշվառումը |
Հարկվող օբյեկտը որոշելիս եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացվում է հաշվեգրման եղանակով:
Հաշվեգրման եղանակով հաշվառման դեպքում հարկատուն եկամուտների և ծախսերի հաշվառումն իրականացնում է՝ համապատասխանաբար ելնելով հարկատուի կողմից այդ եկամուտների ստացման իրավունքը ձեռք բերելու կամ դրա համար այդ ծախսերը ճանաչելու պահից՝ անկախ եկամտի փաստացի ստացման կամ վճարումների իրականացման ժամկետից:
|
Հոդված 42. |
Հաշվեգրման եղանակով եկամուտների հաշվառման առանձնահատկությունները |
Հաշվեգրման եղանակով եկամուտները հաշվառելիս հարկատուն հաշվի է առնում հետևյալ առանձնահատկությունները՝
ա/ եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված, եթե համապատասխան գումարը ենթակա է հարկատուին անվերապահ վճարման (հատուցման), կամ հարկատուն կատարել է գործարքից կամ պայմանագրից բխող պարտավորությունները, եթե նույնիսկ այդ իրավունքի բավարարման պահը հետաձգվել է, կամ վճարումներն իրականացվում են մաս-մաս.
բ/ հարկատուի կողմից ծառայություններ մատուցվելու դեպքում նշված իրավունքը համարվում է ձեռք բերված՝ գործարքից բխող ծառայությունների մատուցումն ավարտելու (այդ թվում նաև՝ ըստ փուլերի) պահից.
գ/ տոկոսների տեսքով կամ գույքը վարձակալության տալու դիմաց եկամուտներ ստանալու դեպքում եկամտի ստացման իրավունքը համարվում է ձեռք բերված՝ պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը լրանալու պահից: Եթե պարտքի կամ վարձակալության պայմանագրի ժամկետը ներառում է մի քանի հաշվետու ժամանակաշրջան, ապա հաշվետու ժամանակաշրջաններում եկամուտը բաշխվում է դրա հաշվեգրմանը համապատասխան:
ԳԼՈՒԽ VIII
ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
Հոդված 43. |
Շահութահարկի գումարի որոշումը |
1. Հարկատուները շահութահարկի գումարները որոշում են յուրաքանչյուր տարվա արդյունքներով՝ սույն օրենքի V գլխով սահմանված դրույքաչափերով:
2. Շահութահարկի հաշվարկման նպատակով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում հարկային պետական վարչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
|
Հոդված 44. |
Կենտրոնացված կարգով շահութահարկի վճարումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը կարող է սահմանել այն ձեռնարկությունների ցանկը, որոնց թույլատրվում է շահութահարկի հաշվարկումը, հաշվարկների ներկայացումը և վճարումը կատարել կենտրոնացված կարգով:
|
Հոդված 45. |
Շահութահարկի հաշվարկի ներկայացումը |
(վերնագիրը փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, 26.12.2012 ՀՕ-34-Ն)
1. Շահութահարկ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր տարվա արդյունքներով` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը, ներկայացնում են հարկային մարմնի սահմանած ձևով շահութահարկի հաշվարկ:
2. Շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետի մեջ ներառվում է նաև սույն հոդվածում նշված օրը, իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա, ապա ներկայացնելու ժամկետը տեղափոխվում է այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
3. Շահութահարկի հաշվարկ չեն լրացնում (և չեն ներկայացնում)՝
ա) գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ (հիմնականում) զբաղված հարկատուները, եթե հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացված և այլ եկամուտների տեսակարար կշիռը համախառն եկամտի մեջ չի գերազանցում տասը տոկոսը.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները, եթե ստացված միջոցները բացառապես սույն օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չեն համարվում.
գ) միայն հաստատագրված վճարով և առևտրի հարկով հարկվող գործունեություն իրականացնող հարկատուները:
(45-րդ հոդվածը խմբ. 29.12.1999 ՀՕ-91, լրաց. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 45.1. |
Ռեզիդենտների շահութահարկի կանխավճարները |
1. Տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ սույն հոդվածով սահմանված կարգով:
Ընթացիկ տարում շահութահարկի նվազեցման(այդ թվում՝ ժամկետային) արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող կանխավճարների մեծությունը նվազեցվում է տվյալ տարվա շահութահարկի (, սույն օրենքի 38-րդ հոդվածով սահմանված դեպքում` նաև ներդրման ընդհանուր արժեքի նկատմամբ սահմանված չափը գերազանցող շահութահարկի) նվազեցման չափով (տոկոսով)՝ արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար հաշվարկված և հետաձգված շահութահարկի գումարներին համապատասխան կանխավճարների կատարումը հետաձգվում է մինչև նախորդ տարիներին վերաբերող գումարների ստացման հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ժամանակաշրջանը:
2. Կանխավճարների մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիս, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության մեկ տասնվեցերորդի չափով՝ տվյալ ամսվա 20-ից (իսկ եթե դա համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից) ոչ ուշ:
Բացառությամբ սույն հոդվածի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերի, ընթացիկ տարվա կանխավճարների հաշվարկման համար հիմք է հանդիսանում նախորդ տարվա հարկվող շահույթի նկատմամբ կիրառվող դրույքաչափով հաշվարկված շահութահարկի գումարի և սույն օրենքի 50-րդ հոդվածին համապատասխան՝ նախորդ տարում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի հաշվանցվող գումարների դրական տարբերությունը, ինչպես նաև նախորդ տարվա առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարի մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարները՝ հաշվի առնելով շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվող հարկատուների համար սույն հոդվածի 1-ին կետով սահմանված առանձնահատկությունը:
Սահմանված ժամկետներում կանխավճարային մուծումներ չկատարելու դեպքում հարկային պետական վարչության մարմիններին այդ կանխավճարային գումարների և դրանց գծով հաշվարկված տույժերի վերաբերյալ պահանջներ են ներկայացնում օրենսդրությամբ սահմանված կարգով:
3. Նոր հիմնադրված հարկատուն կարող է շահութահարկի կանխավճարներ չկատարել մինչև հաջորդ տարվա ապրիլի 20-ը:
4. Այն հարկատուն, որը հարկային մարմին է ներկայացրել գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն, կարող է նշյալ հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի կանխավճարներ չկատարել:
5. Մինչև նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարի հաշվարկումը, հարկատուն շահութահարկի կանխավճարները յուրաքանչյուր անգամ կատարում է նախորդ տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս չափով:
Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ մասում նշված չափերով:
6. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա հարկվող շահույթը պակաս նախատեսելու դեպքում հարկատուն ամսական կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` ընթացիկ տարվա հուլիսի 1-ից ոչ ուշ` հարկային մարմիններին ներկայացնելով վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևի հայտարարություն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի շահութահարկի 75 տոկոսից պակաս լինելու դեպքում հարկատուն վճարում է տույժ՝ փաստացի ստացված շահութահարկի մեկ տասնվեցերորդի և տվյալ ամսվա փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն օրենքի 45.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից մինչև հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Հարկային մարմին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություններ կայացված լինելու դեպքում հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար տույժեր չեն հաշվարկվում:
7. Հաշվետու տարվա ավարտից հետո հարկատուն, ելնելով հաշվարկված հարկվող շահույթից, հաշվարկում է շահութահարկի գումարը՝ դրան հաշվանցելով տվյալ հաշվետու տարվա համար կատարված կանխավճարների գումարները:
8. Եթե հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարը պակաս է տվյալ տարվա համար կատարված կանխավճարների հանրագումարից, ապա դրանց տարբերությունը ենթակա է վերադարձման՝ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34 հոդվածի համաձայն: Այս դեպքում կանխավճարների գումարների նկատմամբ հաշվարկված տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը, բայց ապրիլի 20-ից ոչ ուշ: Կանխավճարների նկատմամբ հաշվարկված տույժերի գումարները վերահաշվարկման կամ վերադարձման ենթակա չեն:
9. Եթե կատարված կանխավճարների հանրագումարը պակաս է տվյալ հաշվետու տարվա փաստացի շահութահարկի գումարից, ապա վերահաշվարկ է կատարվում միայն շահութահարկի գծով, և հարկատուն պարտավոր է առաջացած տարբերությունը վճարել պետական բյուջե: Այս դեպքում կանխավճարների գծով տույժերի հաշվարկը դադարեցվում է հարկային պետական վարչության մարմնին փաստացի շահութահարկի գումարը հայտնի դառնալու (շահութահարկի հաշվարկը ներկայացնելու) օրը: Շահութահարկի գումարի վճարումն ուշացնելու համար տույժերի հաշվարկն սկսվում է ապրիլի 20-ից՝ շահութահարկի գումարի չվճարված մասի նկատմամբ, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 23 հոդվածով նախատեսված չափերով:
(45.1-րդ հոդվածը լրաց. 29.12.1999 ՀՕ-91, փոփ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց., փոփ. 26.02.2003 ՀՕ-34, լրաց. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 29.12.2008 ՀՕ-80-Ն, լրաց. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն, փոփ. 18.12.2014 ՀՕ-58-Ն)
|
Հոդված 46. |
Անվճարունակ ճանաչելու գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները |
1. Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ բանկը (վարկային կազմակերպությունը, ապահովագրական ընկերությունը կամ արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձը) լուծարելու և լուծարային կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հարկատու բանկը (վարկային կազմակերպությունը, ներդրումային ընկերությունը կամ ապահովագրական ընկերությունը) շահութահարկի վճարումները կասեցնում է մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
2. Կազմակերպությունների անվճարունակությունը կարգավորող օրենսդրության համաձայն՝ հարկատուին անվճարունակ ճանաչելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու պահից շահութահարկի վճարումները կասեցվում են մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
(46-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 26.02.2003 ՀՕ-34, փոփ. 29.12.2008 ՀՕ-80-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 47. |
Լուծարման գործընթացում գտնվող հարկատուի կողմից շահութահարկի վճարման առանձնահատկությունները |
Առանց անվճարունակության ընթացակարգ անցնելու լուծարվող հարկատուի շահութահարկի վճարումները կասեցվում են լուծարման մասին որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև պարտատերերի պահանջները բավարարելու վերաբերյալ օրենքով սահմանված հերթականությանը համապատասխան՝ պետական բյուջեի պահանջները բավարարելու հերթի հասնելը:
|
Հոդված 48. |
Շահութահարկի գումարի վճարումը |
Հարկատուն պարտավոր է շահութահարկի գումարը վճարել պետական բյուջե մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
(48-րդ հոդվածը փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 49. |
Շահութահարկի հաշվարկների ճշտումը |
Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված շահութահարկի հաշվարկներում հարկատուի կողմից սխալներ հայտնաբերվելու դեպքում հարկատուն կարող է հարկային մարմիններին օրենքով սահմանված դեպքերում ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(49-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 50. |
Օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված շահութահարկի գումարի հաշվանցումը |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հարկատուի եկամտի գումարից գանձվող շահութահարկը նվազեցվում է շահութահարկի այն գումարի չափով, որը գանձվել է ռեզիդենտներից օտարերկրյա պետություններում՝ նրանց օրենսդրությանը համապատասխան: Ընդ որում, նվազեցվող շահութահարկի գումարը չի կարող գերազանցել օտարերկրյա պետություններում ստացված եկամտից՝ սույն օրենքին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վճարման ենթակա շահութահարկի գումարը:
Եթե սույն հոդվածի առաջին մասի համաձայն նվազեցման ենթակա գումարը գերազանցում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած շահութահարկի պարտավորությունը, ապա գերազանցող գումարը նվազեցվում է հարկատուի հաջորդ տարիների շահութահարկի գումարից:
(50-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-153)
Հոդված 501. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտի հաշվետու տարվա շահութահարկի, իսկ օրենքով սահմանված դեպքերում և կարգով շահութահարկին փոխարինող առևտրի հարկ կամ հաստատագրված վճար վճարողների համար` առևտրի հարկի կամ հաստատագրված վճարի հաշվետու ամսվա գումարը նվազեցվում է առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ՝
ա) եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով տվյալ հարկ վճարողի համար նախատեսված է սուբսիդիայի հատկացում.
բ) եթե տվյալ հարկ վճարողին այդ ծառայությունների մատուցման իրավունքը տրվել է համապատասխան լիցենզավորման կամ մրցույթի անցկացման կարգով և լիցենզիայի կամ մրցույթի պայմաններում նախատեսվել է, որ առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած վնասները փոխհատուցման ենթակա չեն:
(501-րդ հոդվածը լրաց. 17.12.2003 ՀՕ-89, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
ԲԱԺԻՆ 2
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՈՒՄԸ
ԳԼՈՒԽ IX
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 51. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտները |
1. Սույն օրենքի իմաստով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտներ են համարվում՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի իրականացրած ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտները.
բ) ոչ ռեզիդենտի՝ ռեզիդենտից կամ ոչ ռեզիդենտից ստացված պասիվ եկամուտները.
գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտները.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը սույն հոդվածի 5-րդ մասում նշված ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ձեռնարկատիրական գործունեությունից ստացված եկամուտներ են համարվում, մասնավորապես՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրանքի, ապրանքների իրացումից և ծառայությունների մատուցումից ստացված եկամուտը՝ անկախ վճարման վայրից.
բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում միջնորդական գործունեությունից ստացված եկամուտը.
գ) կառավարման, ֆինանսական և ապահովագրական ծառայություններից ստացված եկամուտները, եթե դրանք համարվում են ծախս՝ վճարող ստորաբաժանման կամ վայրի համար:
3. Պասիվ եկամուտներ են համարվում ոչ ռեզիդենտի կողմից իր գույքի կամ այլ ակտիվների ներդրմամբ (տրամադրելով), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բացառապես այլ անձանց գործունեությունից ստացված եկամուտները, այսինքն՝
ա) շահաբաժինները.
բ) տոկոսները.
գ) ռոյալթիները.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտը.
ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գույքի և այլ ակտիվների օտարումից ստացված գույքի և այլ ակտիվների հավելաճը.
զ) այլ պասիվ եկամուտները:
4. Այլ եկամուտներ են համարվում սույն հոդվածի նախորդ կետերում չնշված եկամուտները, որոնք, մասնավորապես, ստացված են՝
ա) կառավարման ծառայությունների դիմաց.
բ) գույքը արդյունավետ օգտագործելու կամ տրամադրված իրավունքներից արդյունավետ օգտվելու համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.
գ) սարքավորումների, հոսքագծերի, մեխանիզմների և հարմարանքների տեղակայման և շահագործման համար անհրաժեշտ օգնություն ցույց տալու դիմաց.
դ) ապահովագրության հետևանքով ստացված ապահովագրական վճարներից, եթե այլ բան չի նախատեսված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև ապահովագրական հատուցումներից.
ե) ցանկացած գիտական, արդյունաբերական կամ առևտրային նախագծի, պլանի, գործընթացի (պրոցեսի) կամ համատեղ ձեռնարկի ղեկավարումն իրականացնելու հետ կապված խորհրդատվությունների, օգնության և այլ ծառայությունների դիմաց.
զ) օտարերկյա ընկերության կողմից իր դուստր ձեռնարկությանը մատուցված ծառայությունների և խորհրդատվությունների դիմաց՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վերջինիս ծավալած ձեռնարկատիրական գործունեության հետ, ինչպես նաև ոչ ռեզիդենտի գլխավոր գրասենյակի կողմից իր ստորաբաժանման օգտին տրամադրված խորհրդատվությունների և այլ ծառայությունների դիմաց.
է) բեռների փոխադրման (ֆրախտի) դիմաց.
ը) ձեռնարկությունների հետ առևտրական միջնորդության պայմաններով ապրանքներն օտարերկյա պետություններից ներկրելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրացնելու դիմաց: Ընդ որում, այս դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացված եկամուտ է համարվում ոչ ռեզիդենտին վճարված՝ նրա կողմից նշանակված իրացման և ավելի ձեռնտու գնի (որով միջնորդ ձեռնարկությունը փաստորեն իրականացրել է իրացման համար մատակարարված ապրանքի վաճառքը) տարբերությունը կամ տարբերության՝ ոչ ռեզիդենտին պատկանող մասը:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը ծառայությունների մատուցումից ստացված եկամուտներ են համարվում խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, կառավարման, փորձագիտական, մարքեթինգային, գովազդային, թարգմանչական, ինժեներական և համանման այլ ծառայություններից ստացված եկամուտները:
(51-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, խմբ., լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 52. |
Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը և գործունեության վայրը |
1. Ոչ ռեզիդենտի ստորաբաժանումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետական գրանցում ստացած ոչ ռեզիդենտի առանձնացված ստորաբաժանումն է:
2. Ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում առանձնացված ստորաբաժանում չունեցող ոչ ռեզիդենտի ձեռնարկատիրական գործունեության իրականացման փաստացի վայրն է:
Վայր կարող են համարվել, մասնավորապես, ոչ ռեզիդենտի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող գրասենյակը, գործակալությունը, գործարանը, ֆաբրիկան, արտադրամասը, հանքահորը, հանքավայրը, նավթի կամ գազի հորատանցքը, քարհանքը կամ բնական պաշարները հետախուզելու, արդյունահանելու և շահագործելու վայրը, պայմանագրով իրականացվող շինարարական, տեղակայման, մոնտաժային, կարգավորման, հավաքման, հետազոտման աշխատանքների, սարքավորումների սպասարկման, խորհրդատվական, այլ մասնագիտական ծառայություններ մատուցելու, այդ աշխատանքները վերահսկելու վայրը:
Ձեռնարկատիրական գործակալի միջոցով գործունեություն իրականացնելու դեպքում ոչ ռեզիդենտի գործունեության իրականացման վայր է համարվում ձեռնարկատիրական գործակալի գտնվելու վայրը:
3. Ձեռնարկատիրական գործակալ է ռեզիդենտ համարվող իրավաբանական անձը, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը կամ ֆիզիկական անձը, որի գործունեությունը ոչ ռեզիդենտի կողմից վերահսկվում է հանձնարարության պայմանագրի, լիազորագրային կառավարման պայմանագրի կամ լիազորագրի հիման վրա կամ այլ ձևով, և որը ոչ ռեզիդենտի (լիազորող անձի) համար գործունեություն է իրականացնում, մասնավորապես, հետևյալ նպատակների համար.
ա) գնումներ կազմակերպելու, գնումներ կատարելու և այլ պայմանագրեր կնքելու.
բ) երրորդ անձանց հետ գործակալական պայմանագրային հարաբերություններ հաստատելու, լիազորող անձին պատկանող ապրանքները կանոնավոր ձևով կուտակելու, պահեստավորելու և լիազորող անձի անունից այլ անձանց այդպիսի ապրանքներ առաքելու.
գ) առևտրական պայմանագրեր կնքելիս կամ գնման պատվերներ կատարելիս լիազորող անձին ներկայացնելու:
ԳԼՈՒԽ X
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԻ ՈՐՈՇՈՒՄԸ
|
Հոդված 53. |
Հարկվող օբյեկտի որոշման առանձնահատկությունները |
1. Սույն օրենքի իմաստով՝ արտաքին տնտեսական գործունեություն է համարվում բացառապես ոչ ռեզիդենտի անունից իրականացված, նրան պատկանող ապրանքները Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներկրելու հետ կապված (ապրանքների մաքսային փաստաթղթերի առկայության և տվյալ գործառնությունում ձեռնարկատիրական գործակալ-միջնորդների բացակայության դեպքում) գործունեությունը, որի դեպքում ռեզիդենտն ապրանքների սեփականատեր է դառնում մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը հատելը:
2. Ոչ ռեզիդենտի արտաքին տնտեսական գործունեությունից ստացած եկամուտը հարկման ենթակա չէ:
3. Եթե ոչ ռեզիդենտի և այլ անձի միջև ստեղծվում կամ սահմանվում են պայմաններ, որոնք տարբերվում են նույնանման գործարքներում սովորաբար առկա պայմաններից, ապա ցանկացած եկամտի նկատմամբ, որը կարող էր հաշվեգրել եկամուտները վճարող անձը, բայց ստեղծված պայմանների պատճառով չի հաշվեգրել, հարկային մարմինները կարող են իրականացնել հարկային ճշգրտում՝ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով:
4. Եթե ոչ ռեզիդենտն իր գործունեությունն իրականացնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այլև՝ նրա սահմաններից դուրս, չվարելով առանձնացված հաշվառում, ինչը թույլ չի տալիս որոշել ստորաբաժանման կամ վայրի միջոցով իրականացված գործունեությունից առաջացած հարկվող շահույթը, ապա այն կարող է որոշվել հաշվարկի հիման վրա՝ հարկատուի և հարկային պետական վարչության մարմնի միջև համաձայնեցված եղանակով: Համաձայնեցված եղանակը հիմք է ծառայում հարկվող շահույթը որոշելիս, քանի դեռ չկա դրա փոփոխման համար բավարար ծանրակշիռ պատճառ:
5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի գործունեությունից ստացված հարկվող շահույթը կարող է որոշվել ոչ ռեզիդենտի համընդհանուր գործունեության հասույթում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեությունից ստացված ապրանքների (ծառայությունների) իրացումից ընդհանուր հասույթի տեսակարար կշռով, ինչպես նաև ոչ ռեզիդենտի համընդհանուր ծախսերում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացված գործունեության հետ կապված ծախսերի տեսակարար կշռով կամ ոչ ռեզիդենտի համընդհանուր անձնակազմում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբաղված անձնակազմի տեսակարար կշռով:
6. Շահութահարկի հաշվարկման նպատակով, «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22 հոդվածով նախատեսված դեպքերում, հարկային պետական վարչության մարմինն օգտվում է նույն հոդվածի երկրորդ մասով սահմանված իրավունքից:
|
Հոդված 54. |
Համախառն եկամտի նվազեցումը |
1. Ստորաբաժանման կամ վայրի հարկվող շահույթը որոշելիս թույլատրվում է ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իր ստորաբաժանման կամ վայրի նպատակների համար կատարված ծախսերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրականացվող գործունեության կապակցությամբ կրած կորուստների չափով նվազեցում՝ սույն օրենքով սահմանված կարգով ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկի հիման վրա: Ընդ որում, թույլատրվում է փաստաթղթերով հիմնավորված ծախսերի և փաստացի կորուստների բաշխում ոչ ռեզիդենտի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նրա ստորաբաժանման կամ վայրի միջև: Բաշխված ծախսերը ներառում են, մասնավորապես, կառավարչական և ընդհանուր վարչական ծախսերը՝ կատարված ինչպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, այնպես էլ՝ նրա սահմաններից դուրս:
2. Ստորաբաժանման հարկվող շահույթը որոշելիս նրա համախառն եկամուտը նվազեցվում է նաև սույն օրենքով սահմանված այլ նվազեցումների չափով, բացառությամբ սույն օրենքի 24, 25 և 26 հոդվածներով սահմանվածների:
3. Հարկային պետական վարչության մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամուտները կարող է համարել որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում վայրի միջոցով ոչ ռեզիդենտի կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունք՝ հարկային պետական վարչության մարմիններ այդ ոչ ռեզիդենտի կողմից ձեռնարկատիրական գործունեությունը հավաստող փաստաթղթեր ներկայացվելու դեպքում:
(54-րդ հոդվածը փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն)
ԳԼՈՒԽ XI
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
|
Հոդված 55. |
Ոչ ռեզիդենտի շահութահարկի դրույքաչափերը |
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ստացվող եկամուտների հարկումը կատարում է հարկային գործակալը՝ եկամտի վճարման աղբյուրից: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտի ստացած եկամտից վճարման աղբյուրի մոտ սույն օրենքի 62 հոդվածում սահմանված կարգով հարկային գործակալները շահութահարկը պահում (գանձում) են հետևյալ չափերով.
|
Եկամտի տեսակը |
Շահութահարկի չափը
տոկոսներով |
|
ապահովագրական հատուցումներ, վերաապահովագրական վճարներ և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներ |
4 |
|
շահաբաժիններ տոկոսներ, ռոյալթիներ, գույքը վարձակալության տալուց ստացած եկամուտ, գույքի արժեքի հավելաճ և այլ պասիվ եկամուտներ (բացի փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտներից) |
6 |
| ոչ ռեզիդենտի ստացած այլ եկամուտներ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռեզիդենտին կամ այլ ոչ ռեզիդենտի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաշվառված առանձնացված ստորաբաժանմանը մատուցվող ծառայությունների դիմաց ստացված եկամուտներ |
10
|
(3-րդ նախադասությունը հանվել է 16.12.2010 ՀՕ-63-Ն)
(4-րդ նախադասությունը հանվել է 16.12.2010 ՀՕ-63-Ն)
(5-րդ նախադասությունը հանվել է 16.12.2010 ՀՕ-63-Ն)
Հարկ վճարողների կողմից օֆշորային գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների կամ հիմնական միջոցների ձեռքբերման համար այդ գոտիներում գրանցված (հաշվառված) կազմակերպություններին կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարների նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է տասը տոկոս դրույքաչափով: Օֆշորային գոտիների (երկրների) ցանկը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
2. Հարկային գործակալի նշված չափերով պահած (գանձած) գումարները համարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած շահութահարկի վերջնական գումար, բացառությամբ այն դեպքի, երբ ոչ ռեզիդենտը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործունեություն է իրականացնում ստորաբաժանման կամ հարկային մարմնի կողմից ճանաչված վայրի միջոցով, և այդ եկամուտը ստորաբաժանման կամ վայրի գործունեության արդյունք է:
3. Եկամտի վճարման աղբյուրի մոտ հարկի պահման (գանձման) հնարավորության բացակայության (այսինքն՝ հարկային գործակալի բացակայության) դեպքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջե շահութահարկի վճարման պարտավորությունը կրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից եկամուտներ ստացող ոչ ռեզիդենտը՝ սույն օրենքի 58-61-րդ հոդվածներով սահմանված կարգով և ժամկետներում` հիմնվելով սույն հոդվածի 1-ին մասում նշված դրույքաչափերի վրա:
(55-րդ հոդվածը լրաց., փոփ. 31.05.2001 ՀՕ-153, լրաց. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, լրաց. 17.09.2008 ՀՕ-51-Ն, փոփ., լրաց. 16.12.2010 ՀՕ-63-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-34-Ն, փոփ., լրաց. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 56. |
Աղբյուրի մոտ շահութահարկի պահումից ազատվելը |
Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աղբյուրներից ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտները ստորաբաժանման գործունեության արդյունք են, ապա ստորաբաժանումը հարկային գործակալին ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության համապատասխան մարմնում հաստատված տեղեկանք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության մարմիններում հաշվառված լինելու և հարկատուի հաշվառման համար ունենալու մասին, և ազատվում է աղբյուրի մոտ շահութահարկի պահումից (գանձումից), բացի սույն օրենքով սահմանված դեպքերում շահաբաժինների վճարման համար աղբյուրի մոտ շահութահարկը պահելուց:
|
Հոդված 57. |
Ոչ ռեզիդենտի շահութահարկի կանխավճարները |
Եթե ստորաբաժանման միջոցով գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտի նախորդ տարվա շահութահարկի գումարը գերազանցում է 2 մլն դրամը, ապա ոչ ռեզիդենտը տարվա ընթացքում՝ կիսամյակը մեկ, կատարում է շահութահարկի կանխավճարների մուծումներ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի մեկ քառորդի չափով, հավասար բաժիններով, մինչև հաշվետու տարվա հուլիսի 1-ը և դեկտեմբերի 31-ը:
|
Հոդված 58. |
Տարեկան եկամուտների մասին հաշվարկը |
(վերնագիրը փոփ. 27.12.2011 ՀՕ-94-Ն)
1. Ոչ ռեզիդենտը հաշվետու տարվան հաջորդող ապրիլի 20-ից ոչ ուշ հարկային մարմիններ է ներկայացնում վերադաս հարկային մարմնի կողմից հաստատված ձևով տարեկան եկամուտների մասին հաշվարկ, որտեղ ներառվում են ղարաբաղյան աղբյուրներից ստացված բոլոր եկամուտները:
2. Մինչև օրացուցային տարին ավարտվելը ոչ ռեզիդենտի գործունեության դադարեցման դեպքում նշված փաստաթղթերը պետք է ներկայացված լինեն գործունեության դադարեցման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում:
(58-րդ հոդվածը փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ., խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 59. |
Ոչ ռեզիդենտի կողմից շահութահարկի հաշվարկումը |
(վերնագիրը խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն)
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանում կամ վայր ունեցող ոչ ռեզիդենտը շահութահարկի հաշվարկը կատարում է ինքնուրույն, որն արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում` հաշվի առնելով սույն օրենքի դրույթները և հիմնվելով 32-րդ հոդվածում նշված դրույքաչափերի վրա:
2. Վճարման ենթակա շահութահարկի չափը հաշվետու տարում որոշվում է որպես գործունեությունից ստացված տարեկան շահութահարկի և կիսամյակային կանխավճարների գումարի (սահմանված դեպքերում նաև` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պահված շահութահարկի գումարների) տարբերություն:
3. Ոչ ռեզիդենտը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել տարեկան եկամուտների մասին ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(59-րդ հոդվածը խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 60. |
Շահութահարկի վճարման ծանուցագիրը |
(60-րդ հոդվածն ուժը կորցրել է 27.12.2011 ՀՕ-94-Ն)
|
Հոդված 61. |
Վերջնահաշվարկը |
Սահմանված կարգով հաշվարկների (վերջնահաշվարկի) իրականացումից հետո պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա շահութահարկը վճարվում է, կամ գերավճարը հատուցվում է մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը (ներառյալ)` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(61-րդ հոդվածը խմբ. 27.12.2011 ՀՕ-94-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-64-Ն)
|
Հոդված 62. |
Աղբյուրի մոտ շահութահարկի պահումը |
Սույն օրենքի 55 հոդվածի համաձայն՝ աղբյուրի մոտ շահութահարկի պահումը (գանձումը) իրականացնում է հարկային գործակալը՝ ոչ ռեզիդենտին վճարվող (ներառյալ` կանխիկ կամ անկանխիկ փողային վճարման, այլ գույքով, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվանցման, պարտքերի վերաձևակերպման կամ պարտքերի նորացման, ինչպես նաև ղարաբաղյան աղբյուրներից ստացման ենթակա եկամուտների մասով հարկային գործակալի նկատմամբ ոչ ռեզիդենտի կողմից հարկային գործակալ չհանդիսացող անձին պահանջի իրավունքի զիջման դեպքերում) եկամտի ընդհանուր գումարից:
(62-րդ հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 63. |
Բնամթերային ձևով ստացվող եկամուտների վերահաշվարկը |
Բնամթերային ձևով (այդ թվում՝ փոխանակման գործարքների միջոցով) եկամուտներ վճարելու դեպքում հարկային գործակալը դրանք վերահաշվարկում է դրամով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, և սահմանված ժամկետներում շահութահարկը վճարում է բյուջե:
|
Հոդված 64. |
Հարկային գործակալի պահած շահութահարկի գումարների վճարման և հաշվարկների ներկայացման ժամկետները |
Սույն օրենքի 62 հոդվածի համաձայն` պահված (գանձված) շահութահարկի գումարը հարկային գործակալը պարտավոր է ոչ ռեզիդենտին եկամուտների վճարման ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ վճարել բյուջե: Ընդ որում, հարկային գործակալը պարտավոր է եռամսյակը մեկ՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը, սահմանված ձևով ներկայացնել ամփոփ հաշվարկ (հաշվետվություն) իր գտնվելու (հաշվառման) վայրի հարկային պետական վարչության մարմնին՝ անցած եռամսյակում ոչ ռեզիդենտներին վճարված եկամուտների, պահված և բյուջե վճարված շահութահարկի գումարների մասին:
Հարկային գործակալը նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ամփոփ հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում կարող է հարկային մարմիններ ներկայացնել ճշտված հաշվարկ, որի հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար հարկային պարտավորությունների վերահաշվարկ:
(64-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 16.12.2010 ՀՕ-63-Ն)
|
Հոդված 65. |
Վճարված հարկերի մասին տեղեկանք տրամադրելը |
Ոչ ռեզիդենտի դիմումի հիման վրա հարկային պետական վարչության մարմինը տալիս է համապատասխան տեղեկանք՝ սույն օրենքի համաձայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտի վճարած հարկերի մասին:
Նշված տեղեկանքում շահութահարկի գումարի մեջ մտցվում է նաև այն գումարը, որը պետք է վճարված լիներ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, սակայն չի վճարվել՝ սույն օրենքով սահմանված հարկային արտոնություններից օգտվելու հետևանքով:
|
Հոդված 66. |
Հարկային ստուգումները |
Հարկային պետական վարչության մարմիններն իրավունք ունեն ստուգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստորաբաժանման կամ վայրի միջոցով ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտների ֆինանսական, հաշվապահական և հարկային գործերը և ստուգել հարկային գործակալի կողմից շահութահարկը պահելու և այն բյուջե վճարելու ճշտությունը:
ԲԱԺԻՆ 3
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԳԼՈՒԽ XII
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
|
Հոդված 67. |
Սույն օրենքը խախտելու համար վճարողների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը |
Սույն օրենքը խախտելու համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-34-Ն)
Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում ռեզիդենտ հարկ վճարողից գանձվում է տուգանք՝ ավել ցույց տված վնասի 10 տոկոսի չափով, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտներից` ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով: Ռեզիդենտները նշված տուգանքը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:
(67-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-189, փոփ. 22.12.2004 ՀՕ-166, փոփ. 16.12.2010 ՀՕ-63-Ն, փոփ., խմբ. 26.12.2012 ՀՕ-34-Ն)
|
Հոդված 68. |
Հարկային գործակալի պատասխանատվությունը |
Սույն օրենքի դրույթների համաձայն՝ շահութահարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (և շահութահարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:
ԳԼՈՒԽ XIII
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 69. |
Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը |
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը, ընդ որում՝ տնտեսական և այլ առևտրային գործունեության տեսակների վերաբերյալ պարզաբանումները համաձայնեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության պետական վարչության հետ, իսկ ապրանքների բնորոշումների վերաբերյալ պարզաբանումները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստանդարտացման, չափաբանության և սերտիֆիկացման կենտրոնի հետ:
|
Հոդված 70. |
Օրենքի ուժի մեջ մտնելը |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1992 թվականի օգոստոսի 28-ի «Ձեռնարկությունների և կազմակերպությունների շահութահարկի մասին» թիվ 97 որոշումը:
3. Սույն օրենքի 33 հոդվածում նշված շահումներով խաղերի առումով՝ խաղատների (կազինոների) կազմակերպման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման և համակարգչային խաղերի կազմակերպման մասով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում գործում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կիրառվող հաստատագրված վճարումները:
ԳԼՈՒԽ XIV
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ
|
Հոդված 71. |
Արտոնությունների կիրառումը |
1. Սույն օրենքի 25 հոդվածով սահմանված նվազեցումները կիրառվում են 1997 թվականի հունվարի 1-ից հետո առաջացած վնասների մասով:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող ժամկետային արտոնությունները շարունակվում են մինչև դրանց ժամկետի լրանալը:
3. Նոր ստեղծված ձեռնարկությունների համար մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությանը համապատասխան հարկային արտոնությունից օգտվելու դեպքում տվյալ հարկատուի համար սույն օրենքի 38 հոդվածով սահմանված արտոնության ժամկետը նվազեցվում է մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վերապահված արտոնության ժամկետի չափով:
|
Հոդված 72. |
Ամորտիզացիոն մասհանումների կիրառումը |
1. Սույն օրենքի 12 հոդվածում նշված ամորտիզացիոն մասհանումների չափը 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա հիմնական միջոցների նկատմամբ որոշելու համար 1998 թվականի հունվարի 1-ից հետո ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետը որոշվում է որպես չամորտիզացված արժեքի գործակցի և սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված համապատասխան խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետի արտադրյալ.
Ժն = (Ա - Մ) x Ժ/ Ա
Որտեղ՝
Ժն-ն մինչև 1998 թվականի հունվարի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցի ամորտիզացիոն (մնացորդային) նվազագույն ժամկետն է.
Ա-ն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
Մ-ն հիմնական միջոցի մաշվածության գումարն է 1998 թվականի հունվարի 1-ի դրությամբ.
Ժ-ն սույն օրենքի 12 հոդվածում սահմանված՝ հիմնական միջոցների խմբի ամորտիզացիոն նվազագույն ժամկետն է:
2. 1998 թվականի հունվարի 1-ից հետո ձեռք բերված հիմնական միջոցների համար ամորտիզացիոն ժամկետ են համարվում սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետում նշված ժամկետները:
3. Ամորտիզացիոն մասհանումների հաշվարկման նպատակով մինչև 1998 թվականի հուլիսի 1-ը ձեռք բերված հիմնական միջոցների սկզբնական արժեք է համարվում 1997 թվականի հուլիսի դրությամբ դրանց հաշվեկշռային արժեքը, իսկ շահութահարկի տարեկան հաշվարկ ներկայացնողների համար՝ 1997 թվականի հունվարի 1-ի դրությամբ հիմնական միջոցների հաշվեկշռային արժեքը՝ հաշվի առնելով սույն օրենքի 13 հոդվածի համաձայն հիմնական միջոցների արժեքի վրա կատարվող ավելացումները:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ՝ |
Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ |
|
15 փետրվարի 1999թ.
ք. Ստեփանակերտ
ՀՕ-47 |
|