ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
“22” օգոստոսի 2001թ. |
N 222 |
ք.Ստեփանակերտ
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՏՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 20.05.19 N 379-Ն)
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 20.05.19 N 379-Ն)
1. Սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին տրվող դրամական աջակցության հետևյալ չափերը.
ա) ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` երկու միլիոն ՀՀ դրամի չափով,
բ) զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների զոհվելու (մահանալու) դեպքում` մեկ միլիոն ՀՀ դրամի չափով:
«Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածում նշված պատճառներով հաշմանդամ դարձած զինծառայողներին դրամական աջակցություն է տրվում`
ա) 1-ին խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 50 տոկոսի չափով,
բ) 2-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 40 տոկոսի չափով,
գ) 3-րդ խմբի հաշմանդամներին` սույն կետի առաջին պարբերության «բ» ենթակետում նշված գումարի 30 տոկոսի չափվ:
Դրամական աջակցությունը տրվում է միանվագ՝ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ հաշմանդամ դառնալու պահին գործող չափով՝ ընդ որում հաշմանդամության դեպքում հաշվի է առնվում զինվորական ծառայության հետ պատճառական կապով առաջին անգամ սահմանված հաշմանդամության խումբը։
Դրամական աջակցությունը չի վճարվում, եթե զինծառայողի զոհվելը (մահանալը) կամ հաշմանդամ դառնալը նրա կողմից կատարված կանխամտածված օրինազանցության հետևանք է:
Սույն կետի դրույթները չեն տարածվում «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերի վրա:
(1-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, փոփ., խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ., խմբ. 02.11.2015 N 713-Ն, փոփ., լրաց. 11.04.2018 N 244-Ն, փոփ. 20.05.19 N 379-Ն, 23.12.21 N1429-Ն)
2. Սահմանել ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու կարգը՝ համաձայն հավելվածի:
(2-րդ կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն, խմբ. 20.05.19 N 379-Ն)
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության պետական կոմիտեի 1994թ. մարտի 14-ի ‹‹Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին›› Հայաստանի Հանրապետության օրենքի զինծառայողների պարտադիր պետական ապահովագրության մասին հոդվածով սահմանված արտոնությունները ԼՂՀ տարածքում կիրարկելու մասին›› թիվ 408 որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հաստատված է
ԼՂՀ կառավարության
2001թ. օգոստոսի 22-ի
թիվ 222 որոշմամբ |
ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԿԱՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԿԱՐԳ
(վերնագիրը փոփ. 02.11.2015 N 713-Ն, խմբ. 20.05.19 N 379-Ն)
1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին դրամական աջակցություն տալու հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ. 02.11.2015 N 713-Ն, խմբ. 20.05.19 N 379-Ն)
2. Դրամական աջակցությունը նշանակվում և տրվում է Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային բաժինների (այսուհետ՝ բաժին) կողմից։
(2-րդ կետը փոփ., լրաց. 29.01.2009 N 49-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն, 23.12.21 N1429-Ն)
3. Դրամական աջակցություն ստանալու համար զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող բաժին՝ ներկայացնելով.
1) անձը հաստատող փաստաթուղթը և պատճենը.
2) հանրային ծառայությունների համարանիշը և պատճենը.
2.1) «Արցախբանկ» փակ բաժնետիրական ընկերությունում (այսուհետ՝ «Արցախբանկ» ՓԲԸ) իր անվամբ բացված բանկային հաշվի մասին տեղեկանքը կամ վճարային քարտի տրամադրման և սպասարկման պայմանագիրն ու պատճենը.
3) տեղեկանք հաշվառման վայրի մասին.
4) տեղեկանք զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին.
5) զոհված (մահացած) զինծառայողի մահվան վկայականը և պատճենը.
6) զոհված (մահացած) զինծառայողի հետ իր ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը (ամուսնության վկայական կամ ծննդյան վկայական կամ այլ) և պատճենը։
Սույն կետի առաջին պարբերությունում նշված՝
1) անձը հաստատող փաստաթուղթը քաղաքացու անձնագիրն է կամ նույնականացման քարտը.
2) զինծառայողի զոհվելու (մահանալու) մասին տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է զոհված զինծառայողը։
Հանրային ծառայությունների համարանիշ ստանալուց հրաժարվող անձը ներկայացնում է Արցախի Հանրապետության ոստիկանության տված՝ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը։
Հանրային ծառայությունների համարանիշի փոխարեն անձը կարող է ներկայացնել նաև վավեր սոցիալական ապահովության քարտը։
(3-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն, փոփ., լրաց. 23.12.21 N1429-Ն)
4. Եթե ընտանիքում եղել են երկու և ավելի զոհված (մահացած) զինծառայողներ, ապա դրամական աջակցությունը տրվում է յուրաքանչյուր զոհվածի հաշվով:
(4-րդ կետը փոփ. 20.05.19 N 379-Ն)
5. Դրամական աջակցությունը ստանալու իրավունք ունեն Արցախի Հանրապետության գործող օրենսդրությանը համապատասխան զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի իրավական կարգավիճակ ունեցող հետևյալ անձինք`
ա) զոհված զինծառայողի այրին, չափահաս երեխաներից մեկը.
բ) ծնողներից որևէ մեկը, եթե զոհված զինծառայողը ամուսնացած չի եղել.
գ) հարազատներից մեկը (եղբայրը, քույրը, պապը, տատը), եթե զոհված զինծառայողը չունի ծնողներ և այրի:
(5-րդ կետը փոփ. 11.04. 2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն)
6. (կետն ուժը կորցրել է 29.01.2009 N 49-Ն)
7. Դրամական աջակցություն ստանալու համար հաշմանդամ զինծառայողը գրավոր դիմում է իր հաշվառման վայրը սպասարկող բաժին՝ ներկայացնելով.
1) սույն կարգի 3-րդ կետի առաջին պարբերության 1-ին, 2-րդ, 2.1-ին և 3-րդ ենթակետերում նշված փաստաթղթերը.
2) տեղեկանք ծառայության ընթացքում խեղում կամ վնասվածք ստանալու կամ հիվանդության առաջացման մասին.
3) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը հաշմանդամության մասին։
Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տեղեկանքը տրվում է Արցախի Հանրապետության զինկոմիսարիատի կամ այն մարմնի կողմից, որտեղ ծառայել է հաշմանդամ զինծառայողը։
(7-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 19.01.2012 N 12-Ն, խմբ. 12.09.2013 N 611-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն, 23.12.21 N1429-Ն)
71. Դրամական աջակցություն ստանալու համար անձը կարող է դիմել առանց ժամկետային սահմանափակման:
(71-ին կետը լրաց. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, 20.05.19 N 379-Ն)
8. Գրավոր դիմումը և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերն ընդունելուց հետո բաժինն եռօրյա ժամկետում ստուգում է դրամական աջակցություն նշանակելու հիմքերը և ընդունում դրամական աջակցություն նշանակելու կամ դրամական աջակցություն նշանակելը մերժելու որոշում, որը ձևակերպվում է բաժնի պետի կարգադրությամբ։
(8-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն, խմբ. 23.12.21 N1429-Ն)
9. Դրամական աջակցություն նշանակելը մերժելու մասին բաժնի որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով։
(9-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ.12.09.2013 N 611-Ն, փոփ. 02.11.2015 N 713-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, խմբ. 23.12.21 N1429-Ն)
10. Դրամական աջակցություն նշանակելը մերժելու դեպքում բաժինը հինգ աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր տեղեկացնում է դիմողին՝ նշելով մերժելու պատճառները և որոշումը բողոքարկելու կարգը։
(10-րդ կետը խմբ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն, խմբ. 23.12.21 N1429-Ն)
11. Դրամական աջակցությունը վճարվում է բաժնի կողմից դրամական աջակցություն նշանակելու մասին որոշման ընդունման ամսվան հաջորդող ամսվա ընթացքում՝ անկանխիկ եղանակով՝ «Արցախբանկ» ՓԲԸ-ում դիմողի անվամբ բացված հաշվին փոխանցելու միջոցով:
(11-րդ կետը փոփ. 29.01.2009 N 49-Ն, փոփ. 11.04.2018 N 244-Ն, 20.05.19 N 379-Ն, խմբ. 23.12.21 N1429-Ն)
(Կարգը խմբ., փոփ. 20.05.19 N 379-Ն, փոփ., լրաց., խմբ. 23.12.21 N1429-Ն)