Համարը 
N 61
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.11.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.11.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
26.11.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. դեկտեմբերի 10-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արոտավայրերի վարձակալության տրման մասին” թիվ 145 որոշումը:


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“26” նոյեմբերի 2002թ.

N 61

 ք.Ստեփանակերտ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 57-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը /կցվում են/:

2. Հաստատել պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի առուվաճառքի, նվիրատվության, փոխանակության, անհատույց օգտագործման ու վարձակալության պայմանագրերի օրինակելի ձևերը /կցվում են/:

3. Սահմանել, որ`

ա/ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են և /կամ/ օգտագործման են տրամադրվում բացառապես հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաներով, անտառաշինարարական նախագծերով, բնակավայրերի գլխավոր հատակագծերով, մանրամասն հատակագծման նախագծերով, գոտևորման նախագծերով, դրանց բացակայության դեպքում` հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներով նախատեսված նպատակով օգտագործելու համար, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 28-ի ,,Հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգը հաստատելու մասին” թիվ 164 որոշմամբ սահմանված կարգով:

բ/ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը վարձակալության տրամադրված հողատարածքների վարձակալության ժամկետը ավարտվելուց հետո հողօգտագործման պայմանագրերը կարող են վերակնքվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, եթե այդ պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

գ/ մինչև ԼՂՀ հողային օրենսգրքի ուժի մեջ մտնելը քաղաքացիներին և իրավաբանական անձանց օգտագործման իրավունքով տրամադրված, ինչպես նաև մասնավորեցված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելիի վերափոխելու արդյունքում ձևավորված բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը կարող են ուղղակի վաճառքի ձևով օտարվել դրանց օգտագործողներին` տվյալ հողամասի համար գործող կադաստրային արժեքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով արգելված է հողամասերի մասնավորեցումը:

դ/ պետական սեփականություն հանդիսացող հողամասում գտնվող շենքերի, շինությունների նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս` նա հողամասի համապատասխան մասի օգտագործման իրավունք է ձեռք բերում նույն պայմաններով և ծավալով:

ե/ տնամերձ և անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար պետական սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են միայն աճուրդային կարգով` բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սեփականության իրավունքի անհատույց փոխանցման կամ ուղղակի վաճառքի դեպքերի:

զ/ ԼՂՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում սահմանված հողամասերը, այդ թվում ընդհանուր օգտագործման տարածքները /զբոսայգիներ, պուրակներ, հրապարակներ, փողոցներ, մայթեր, գազոններ, գետափեր, լճափեր/ ենթակա չեն օտարման:

է/ նոր բնակեցվող, ծակրամասային և լքված բնակավայրերում /ցանկը հաստատում է ԼՂՀ կառավարությունը/ քաղաքացիներին տրամադրված և սահմանված կարգով մասնավորեցված /սեփականաշնորհված/ բնակելի տների սեփականատերերը այդ տների /քոթեջների/ պահպանման և սպասարկման անհրաժեշտ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով և /կամ/ ԼՂՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված չափերով հողամասի նկատմամբ ձեռք են բերում անհատույց սեփականության իրավունք:

4. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999թ. դեկտեմբերի 10-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում արոտավայրերի վարձակալության տրման մասին” թիվ 145, 1999թ. հունիսի 15-ի ,,Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական պահուստային ֆոնդի հողերի վարձակալության մասին” թիվ 113 /03.10.2000թ. թիվ 199 որոշմամբ կատարված փոփոխություններով և լրացումներով հանդերձ/ և 2000թ. հուլիսի 11-ի ,,Սեփականության իրավունքով տրամադրվող պետական պահուստային ֆոնդի հողերի գների սահմանման մասին” թիվ 140 որոշումները:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարելու և օգտագործման տրամադրելու

 

I Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով սահմանվում է պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն /այսուհետև` հողամասեր/ օտարելու և օգտագործման տրամադրելու կարգը:

2. Հողամասերն օտարվում և օգտագործման են տրամադրվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի, Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետի, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից (բացի օրենքով սահմանված դեպքերից):

3. Տարվա ընթացքում օտարված և օգտագործման տրամադրված հողամասերը, օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների պետական գրանցում ստանալուց հետո, արտացոլվում են յուրաքանչյուր տարվա համար կազմվող հողային հաշվեկշռում /հաշվետվությունում/, որը հողերի հաշվառում իրականացնող լիազորված պետական մարմինը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության հաստատմանը:

4. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացումը ոչ գյուղատնտեսական կարիքների, այդ թվում` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար, կատարվում է աստիճանաբար` ըստ դրանց իրացման, և, որպես կանոն, աճեցված բերքը հավաքելուց հետո:

5. Հողամասերն օգտագործվում են իրավական ակտերով, քաղաքաշինական ու հողաշինական փաստաթղթերով և պայմանագրերով սահմանված նպատակային ու գործառնական նշանակությանը համապատասխան:

6. Գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նպատակային նշանակության օբյեկտների օրենսդրությամբ սահմանված կարգով հատկացված, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար անհրաժեշտ հողամասերն օտարվում կամ օգտագործման են տրամադրվում համապատասխանաբար ուղղակի վաճառքի ձևով կամ առանց մրցույթի, եթե օտարվող (տրամադրվող) հողամասերը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել (տրամադրել) հրապարակային սակարկությունների միջոցով, ընդ որում, լրացուցիչ օտարվող /տրամադրվող/ հողամասի չափը չի կարող գերազանցել սեփականության /օգտագործման/ իրավունքով տրամադրված /ձեռք բերված/ հողամասի չափը:

7. Հողամասերի օտարման և օգտագործման տրամադրելու համար հողաշինարարական ծառայությունների միջոցով կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են իրավասու մարմինների որոշումները` հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրելու մասին, հողամասի` սահմանված կարգով կազմված հատակագիծը` նշելով նպատակային ու գործառնական նշանակությունը, հողատեսքերն ու հողամասերի չափերը, օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերի մեկական օրինակ:

8. Սույն կարգով նախատեսված դեպքերում օտարված կամ օգտագործման տրամադրված հողամասերի նկատմամբ իրավունքները հարկադիր կարգով կարող են դադարեցվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 102 հոդվածով սահմանված հիմքերով:

9. Սույն կարգին համապատասխան տրամադրված հողամասի սեփականության կամ օգտագործման իրավունքը ձևակերպվում է համապատասխան պայմանագրով, որը ենթակա է նոտարական կարգով վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

10. Պետական գրանցման ենթակա են նաև հողամասի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների ծագումը, փոփոխումը, դադարումը:

11. Հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, սեփականատիրոջ և օգտագործողի ցանկությամբ` իրենց միջոցների հաշվին, անշարժ գույքի միասնական կադաստր վարող մարմնի կողմից սահմանված կարգով իրականացվում է հողմասի սահմանազատում` սահմաններն ամրացնելով համապատասխան սահմանասյուներով:

12. Հողամասի սահմանզատման փաստաթղթերը ներառվում են տվյալ հողամասի համար կազմված կադաստրային գործում:

Հաղամասերի հատակագծերը կազմվում են ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից սահմանված ձևերին համապատասխան:

 

II. Հողամասերի օտարումն ու օգտագործման տրամադրումը

 

13. Հողամասերն օտարվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`

ա/ սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով.

բ/ ուղղակի վաճառքի միջոցով.

գ/ աճուրդով.

դ/ փոխանակության միջոցով:

14. Հողամասերը տրամադրվում են` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով սահմանված դեպքերում ու կարգով`

ա/ անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով.

բ/ վարձակալության:

 

III. Հողամասերի օտարումը` սեփականության իրավունքն անհատույց փոխանցելու միջոցով

 

15. Հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են`

ա/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64 և 65 հոդվածներով սահմանված դեպքերում ու կարգով.

բ/ ,,Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին” ԼՂՀ օրենքի 34 հոդվածին համապատասխան տնամերձ հողամաս տրամադրելու դեպքերում”:

գ/ Օրենքով նախատեսված դեպքերում:

16. Քաղաքացիներից դիմումներն ընդունվում են հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին հայտարարության հրապարակման օրվանից մեկ ամսվա ընթացքում, որից հետո 5 օրում ամփոփվում են ընդունված հայտերը (N1 ձևը կցվում է):

17. Դիմումների ամփոփման արդյունքների հիման վրա և մեկ հողաբաժնի համար ընդունված չափով ճշտվում են պահանջվող հողամասերն ըստ նպատակային ու գործառնական նշանակության`

ա/ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու համար.

բ/ որպես տնամերձ կամ անհատական բնակելի տան կառուցման ու սպասարկման համար:

Հողամասերի անհատույց տրամադրումը կատարվում է համայնքի ղեկավարի կողմից` համայնքի ավագանու համաձայնությամբ:

18. Երկկողմ ծնողազուրկ երեխաներին, զոհված և հաշմանդամ դարձած ազատամարտիկների ընտանիքների` նախկինում սեփականաշնորհումից չօգտված անդամներին, ինչպես նաև “Զինծառայողների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին” ԼՂՀ օրենքի 34 հոդվածով սահմանված դեպքերում հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են առաջնահերթ, իսկ մյուս քաղաքացիներին` վիճակահանությամբ:

19. Վիճակահանության արդյունքների հիման վրա կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 2 և 3 ձևերը կցվում են), որոնցում նշվում են վիճակահանությամբ քաղաքացիների կողմից ձեռք բերված հողատարածությունների չափի և արժեքի, հողատեսքի, նպատակային և գործառնական նշանակության, գույքային իրավունքների ու սահմանափակումների, ներառյալ սերվիտուտների առկայության վերաբերյալ տեղեկություններ:

Արձանագրություններն ստորագրում է համայնքի ղեկավարը:

 

IV. Հողամասերի օտարումն ուղղակի վաճառքի միջոցով

 

20. Հողամասերի ուղղակի վաճառքը կատարվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 3-րդ կետով, 66 հոդվածով և 72-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում.

բ) օրենսդրությամբ սահմանված կարգով ոչ բնակելի տարածքները բնակելի վերափոխելու արդյունքում ձևավորված` բնակելի տների պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերն օտարելիս.

գ) գոյություն ունեցող բնակելի, հասարակական, արդյունաբերական և այլ նշանակության օբյեկտների, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման համար, եթե լրացուցիչ օտարվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել աճուրդային կարգով:

21. Հողամասերի ուղղակի վաճառքի գինը սահմանվում է տվյալ հողամասի կադաստրային գնի չափով, բացառությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 3-րդ կետով սահմանված հողամասերի, որոնք օտարվում են հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի 30 տոկոսով:

 

V. Հողմասերի օտարումն աճուրդային կարգով

 

22. Հողամասերն աճուրդային կարգով օտարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 67, 68, 69, 70 հոդվածներով սահմանված կարգով, դասական աճուրդով:

23. Կառուցապատման համար նախատեսվող հողմասերի աճուրդի պայմաններում նշվում են կառուցապատմանն առնչվող բոլոր քաղաքաշինական, բնապահպանական և այլ բնույթի պահանջներն ու սահմանափակումները, ելակետային տվյալներն ու տեխնիկական պայմանները, որոնք որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք ներառվում են աճուրդի կազմակերպման փաստաթղթերի փաթեթում և տրամադրվում են աճուրդում հաղթողին:

24. Աճուրդը կազմակերպում է համայնքի ղեկավարը /Ստեփանակերտում` Ստեփանակերտի քաղաքապետը/: Համայնքների վարչական սահմաններից դուրս, շրջանի սահմաններում գտնվող հողերի աճուրդը կազմակերպում է շրջվարչակազմի ղեկավարը:

25. Աճուրդի անցկացման ձևի մասին նշվում է աճուրդի իրականացման մասին ծանուցման մեջ:

26. Աճուրդին մասնակցելու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

ա/ հայտ` նշելով հողամասի ձեռքբերման նպատակը (N4 ձևը կցվում է).

բ/ մասնակցության համար սահմանված վճարի անդորրագիր.

գ/ անձնագիր, իրավաբանական անձանց համար` հիմնադիր փաստաթղթեր:

27. Եթե աճուրդը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, ապա հողամասն ուղղակի վաճառքով կարող է օտարվել առաջին հերթին աճուրդի մասնակցության հայտ ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` այլ անձանց: Ինչպես սակարկությունների արդյունքների, այնպես էլ աճուրդը չկայանալու դեպքում կազմվում են համապատասխան արձանագրություններ (NN 5, 6 և 7 ձևերը կցվում են):

28. Աճուրդում հաղթած և հողամասը գնելուց հրաժարված անձի մուծված նախավճարը չի վերադարձվում: Նա զրկվում է նաև տվյալ հողամասն ուղղակի վաճառքով գնելու իրավունքից:

 

VI. Հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի օտարումը փոխանակության միջոցով

 

29. Պետության կամ համայնքի սեփականությանը պատկանող հողամասերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածին համապատասխան կարող են փոխանակվել քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված կամ նրանց սեփականությունը հանդիսացող հողամասերի հետ`

ա/ հողամասերի օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու, դրանց սեպաձևությունը, մասնատվածությունը, կտրտվածությունը վերացնելու և գյուղատնտեսական նշանակության հողամասերի միավորման /խոշորացման/ նպատակային ծրագրերին աջակցելու նպատակով,

բ/ եթե քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց տրամադրված կամ նրանց սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական կամ բնակելի նշանակության հողամասերը` դրանց սեփականատերերից անկախ պատճառներով, չեն կարող օգտագործվել իրենց նպատակային նշանակությամբ, մասնավորապես, եթե հողամասերը գտնվում են պատերազմական գործողությունների պատճառով ականապատված տարածքներում, տեխնածին վտանգներ պարունակող, այդ թվում` սողանքավտանգ գոտիներում, հատուկ պահպանվող և հատուկ նշանակության այնպիսի տարածքներում, որոնց համար սահմանված իրավական ռեժիմով արգելված է տնտեսական գործունեության իրականացումը:

գ/ պետական կամ համայնքային նշանակության ծրագրեր իրականացնելիս պետության կամ համայնքի կարիքների համար հողամասերը վերցնելու դեպքում` հատուցման գնի մեջ տրամադրվող հողամասի գնի հաշվանցով:

30. Պետության սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակությունը կատարվում է համայնքների վարչական սահմաններից դուրս` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմի ղեկավարի կողմից, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի կողմից, եթե չի փոխվում հողամասի նպատակային նշանակությունը:

31. Համայնքի վարչական սահմաններում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի փոխանակությունը կատարվում է համայնքի ավագանու համաձայնությամբ` համայնքի ղեկավարի որոշման հիման վրա:

32. Պետության և համայնքի սեփականությանը պատկանող հողամասերի փոխանակությունը կատարվում է հողաշինարարական ու քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա և դրանց համապատասխան:

33. Հողամասերի փոխանակության մասին որոշում կայացնելուց հետո կողմերի միջև կնքվում է հողամասերի փոխանակության պայմանագիր, որին կցվում են փոխանակվող հողամասերի սահմանված կարգով կազմված հատակագծերը:

34. Հողամասերի փոխանակության պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

35. Հողամասերի փոխանակության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով և սույն կարգով:

36. Սույն կարգին համապատասխան, պետական սեփականության հողամասերը կարող են փոխանակվել համայնքային սեփականության հողամասերի հետ:

 

VII. Հողամասերի տրամադրումն անհատույց /մշտական/ օգտագործման իրավունքով

 

37. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 75 հոդվածին համապատասխան, հողամասերն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրվում են`

ա) պետական և համայնքային հիմնարկներին ու կազմակերպություններին.

բ) բարեգործական, հասարակական միավորումներին և հիմնադրամներին` իրենց գործունեության ընթացքում ձեռնարկատիրության հետ չկապված գործունեություն իրականացնելու համար.

գ) համատիրություններին.

դ/ օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:

38. Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում է առանց մրցույթի:

39. Հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու համար կազմվող հողաշինարարական գործում լրացուցիչ ներառվում են հետևյալ փաստաթղթերը`

ա) անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հողամաս ձեռք բերելու մասին վերադաս պետական մարմնի կամ հիմնադիրների որոշումը.

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում ֆինանսական միջոցներով ապահովված լինելու մասին տեղեկանք` տրված համապատասխան բանկի կողմից.

գ) պահանջվող հողամասն այլ հողօգտագործողի տիրապետման տակ գտնվելու և օգտագործվելու դեպքում` նաև հողօգտագործողի գրավոր համաձայնությունը, որը ենթակա է նոտարական վավերացման /եթե հողօգտագործողը քաղաքացի է/:

40. Հողօգտագործողի անհամաձայնության դեպքում նրա իրավունքները տվյալ հողամասի կամ դրա մի մասի նկատմամբ դադարում են Լեռնային Ղարաբաի Հանրապետության քաղաքացիական և հողային օրենսգրքերով սահմանված կարգով:

41. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից մեկամսյա ժամկետում ընդունվում է որոշում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 686 հոդվածին համապատասխան կնքվում հողամասն անհատույց (մշտական) օգտագործման տրամադրելու մասին պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

Պայմանագրին կցվում է համապատասխան հողամասի հատակագիծը:

42. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների կողմից` սույն կարգին համապատասխան:

 

VIII. Հողամասը վարձակալության տրամադրելը

 

43. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81 հոդվածներին համապատասխան, պետության և համայնքների սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության է տրամադրվում ժամանակավոր օգտագործման համար:

Վարձակալության տրամադրման ժամկետը որոշվում է համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի), շրջվարչակազմի ղեկավարի, ըստ իրավասության, և վարձակալի միջև կնքված պայմանագրով, որը չի կարող լինել 99 տարուց ավել ժամկետով, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերինը, որոնց վարձակալության ժամկետը սահմանվում է մինչև 25 տարի:

44. Հողամասերը վարձակալության տրամադրվում են մրցույթով` բացառությամբ հետևյալ դեպքերի`

ա/ պետական և հանրային սեփականաշնորհված բնակարանային ֆոնդի սեփականատերերին (բացի օրենքով սահմանված դեպքերից) եթե նրանք չեն ցանկացել ձեռք բերել սեփականության իրավունք.

բ/ ԼՂՀ հողային օրենսգրքի 64 հոդվածի 3-րդ կետով և 72-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված դեպքերում.

գ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի նախաձեռնությամբ.

դ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված հողամասի մի մասն այլ հողօգտագործողի տրամադրելու դեպքում` նախկին հողօգտագործողի իրավունքները սահմանված կարգով դադարեցնելուց հետո.

ե/ մրցույթը երկրորդ անգամ չկայանալիս.

զ/ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավաբանական անձանց կամ քաղաքացիներին օգտագործման իրավունքով տրամադրված հողամասերը պետական սեփականություն հանդիսացող հողամասերի հետ փոխանակման անհրաժեշտություն առաջանալիս.

է/ օգտագործման /վարձակալության/ իրավունքով քաղաքացիներին և իրավաբանական անձանց տրամադրված բնակելի, հասարակական, արդյունաբերական, գյուղատնտեսական և այլ նշանակության հողամասերի ընդլայնման անհրաժեշտության դեպքում, եթե լրացուցիչ տրամադրվող հողամասը հնարավոր չէ որպես առանձին միավոր տրամադրել մրցութային կարգով.

ը/ օրենսդրությամբ սահմանված կարգով ընդերքի օգտագործման թույլտվություն ունեցող անձանց, եթե նախկինում հողօգտագործման պայմանագրեր չեն կնքվել, ինչպես նաև պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու դեպքում:

Ընդերքաօգտագործողներին նոր հողամասեր չեն կարող տրամադրվել, եթե նրանց գործունեության արդյունքում նախկինում խախտված հողերը վերականգնման նախագծերին համապատասխան չեն վերականգնվել:

թ) Էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ և համապատասխան գծային ենթակառուցվածքների, ինչպես նաև ցանկացած այլ մենաշնորհ ոլորտի հիմնական գործունեությանն առնչվող օբյեկտների /շենքեր, շինություններ, այլ օժանդակ կառույցներ/ կառուցման համար հողամասերի տրամադրման դեպքում:

45. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներին.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց.

գ) օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ունեցող անձանց.

դ) օտարերկրյա պետություններին և միջազգային կազմակերպություններին:

46. Հողամասը վարձակալության իրավունքով տրամադրվում է հետևյալ նպատակներով`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու.

բ) բնակելի /բացի անհատական բնակելի տներից/, հասարակական, արտադրական նշանակության շենքեր, շինություններ կառուցելու.

գ) ընդհանուր օգտագործման տարածքների /զբոսայգիներ, պուրակներ, ավտոկայանատեղեր/` դրանց նշանակությանը համապատասխան շահագործելու և բնակչությանը ծառայություններ մատուցելու.

դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար:

47. Հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքների ղեկավարների, Ստեփանակերտի քաղաքապետի, շրջվարչակազմերի ղեկավարների կողմից ստեղծվում են մրցութային հանձնաժողովներ:

48. Մրցույթները կազմակերպվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 77, 78, 79, 80 հոդվածներով սահմանված կարգով:

49. Մրցութային հանձնաժողովներն ստեղծվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի), շրջվարչակազմերի ղեկավարների գլխավորությամբ, որոնց կազմում ընդգրկվում են համապատասխան աշխատակազմի մասնագետներ, ավագանու անդամներ, գործընթացին առնչվող հանրապետական մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներ:

50. Մրցութային հանձնաժողովները հրապարակում են մրցույթի պայմանները, որոնք պետք է ներառեն`

ա) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը,

բ) հողամասի չափը և վարձակալության ժամկետները,

գ) հողամասի գտնվելու վայրը, ծածկագիրը, վարձավճարի մեկնարկային գինը,

դ) օգտագործման նպատակը, հաղորդակցուղիների առկայությունը,

ե) հողամասի նկատմամբ սահմանափակումների (ներառյալ` սերվիտուտների) առկայությունը,

զ) գյուղատնտեսական հողատեսքերի դեպքում` հողի որակական հատկանիշները, ագրոտեխնիկական պահանջները,

է) շրջակա միջավայրի և պատմամշակութային հուշարձանների պահպանության միջոցառումները,

ը) այլ լրացուցիչ պահանջներ և պայմաններ:

51. Կառուցապատման համար նախատեսված հողամասերի դեպքում (բնակելի շենքերի, հասարակական, արտադրական նշանակության շենքերի, շինությունների կառուցման համար) մրցույթի պայմաններում նշվում են նաև քաղաքաշինական նորմերին, կառուցապատման պայմաններին և քաղաքաշինական սահմանափակումներին վերաբերող հետևյալ լրացուցիչ պահանջները`

ա/ հողամասի նկարագրությունը /կողմնորոշումը, թեքությունը, բարեկարգման վիճակը, հաղորդակցուղիների և իրացման ենթակա կառույցների առկայությունը/,

բ) կառույցի /կառույցների/ հարկայնությունը, մոտավոր տեղադրումը հատկացվող հողամասում, կառուցապատման տոկոսը.

գ/ շինարարության սկզբի և ավարտի ժամկետները.

դ/ տարածքի բարեկարգմանը, պահպանմանը և սպասարկմանը ներկայացվող պահանջները:

52. Զբոսայգիների, պուրակների տարածքների վարձակալության մրցույթի պայմաններում նշվում են նաև`

ա/ կանաչապատ մակերեսի հարաբերությունը կառուցապատված /անջրանցիկ/ մակերեսին /փաստացի և հեռանկարային/.

բ/ տարածքի այլ սեփականատերերի և օգտագործողների տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի միավորների, դրանց առկայությամբ պայմանավորված` սահմանափակումների և սերվիտուտների մասին տեղեկությունները.

գ/ նշված տարածքում բնակչության հանգիստը կազմակերպելու նպատակով կառուցապատում իրականացնելու դեպքում թույլատրվող օբյեկտների շրջանակը:

Մրցույթների պայմաններով նախատեսված քաղաքաշինական նորմերն ու սահմանափակումները, կառուցապատման պայմանները որպես ճարտարապետահատակագծային առաջադրանք ներառվում են մրցույթների անցկացման փաստաթղթերի փաթեթում:

53. Մրցույթի արդյունքներն ամփոփելիս և հաղթողին որոշելիս` մրցութային հանձնաժողովը հաշվի է առնում առաջարկվող վարձավճարի չափը:

Առանձին դեպքերում կարող են հաշվի առնվել նաև`

ա) բիզնես ծրագիրը և հողամասի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումները.

բ) հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման, նոր հողերի յուրացման, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման վերաբերյալ առաջարկությունները.

գ) արտադրության կազմակերպման, քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ֆինանսական անհրաժեշտ միջոցների առկայությունը, օբյեկտի կարճ ժամանակում կառուցման և շահագործման հնարավորությունը.

դ) հողամասի ռացիոնալ օգտագործման երաշխիքները, տվյալ համայնքի, շրջանի սոցիալ տնտեսական զարգացման, ազատ աշխատուժի օգտագործման նախատեսումը.

ե) տվյալ համայնքի, շրջանի մշտական բնակիչ լինելու կամ իրավաբանական անձի գրանցման հանգամանքը:

54. Մրցութային հանձնաժողովի որոշումը ձևակերպվում է արձանագրությամբ:

Արձանագրությունը ստորագրվում է հանձնաժողովի անդամների, մրցույթում հաղթողի, ցանկության դեպքում` նաև մրցույթի մասնակիցների կողմից:

Մրցույթի հաղթողին որոշելիս` առաջացած հարցերը նշվում են արձանագրության մեջ հատուկ կարծիքի տեսքով: Արձանագրության մեջ նշվում են` մրցույթի հաղթողի տվյալները, հողամասի վարձակալության ժամկետները, հողամասի և վարձավճարի չափերը, հողամասի օգտագործման նպատակային և գործառնական նշանակությունը, հողամասի օգտագործման պայմանները, մրցույթի հաղթողին տրվող իրավունքները, ինչպես նաև մրցույթում սահմանված այլ պայմանները:

55. Մրցույթում հաղթած անձն արձանագրությունը և /կամ/ հողամասի վարձակալության պայմանագիրն ստորագրելուց հրաժարվելու դեպքում զրկվում է մրցույթը չկայանալու պարագայում հողամասն առանց մրցույթի վարձակալելու իրավունքից:

Եթե մրցույթը չի կայանում մեկ հայտ ներկայացնելու պատճառով, հողամասն առանց մրցույթի կարող է տրամադրվել առաջին հերթին հայտը ներկայացնողին, իսկ նրա հրաժարվելու դեպքում` այլ անձանց:

56. Տրամադրված հողամասի դիմաց գանձվող վարձավճարի չափը և վճարման պայմանները սահմանվում են պայմանագրով` մրցույթի արդյունքների հիման վրա:

Եթե վարձակալության են տրամադրվում`

ա) վարելահող, շարքից դուրս եկած խաղողայգիներ կամ բազմամյա տնկարկներ` նոր այգիներ հիմնադրելու պայմանով, ապա հիմնադրման պահից նոր հիմնված և երիտասարդ խաղողի ու պտղատու այգիները, մինչև դրանց լրիվ պտղաբերության հասնելը (յուրաքանչյուր սորտի համար ագրոտեխնիկական ցուցումներով սահմանված և պայմանագրում պարտադիր նշված ժամկետում), վարձակալն ազատվում է վարձավճարից` դրանց տարածքը 0.1 հա և ավել լինելու դեպքում.

բ/ արոտավայրեր, ապա դրանց վարձակալությունը համայնքներում իրականացվում են ըստ տվյալ համայնքում հաշվառված անասնագլխաքանակի ու օգտագործվող արոտավայրերի հարաբերակցությամբ որոշվող մեկ պայմանական գլուխ անասունին հասնող արոտավայրի դիմաց հաշվարկված վարձավճարի չափից:

Սույն կետի ա/ ենթակետում նշված դեպքերում վարձակալության պայմանագրերում նշվում են վարձակալության առաջին տարվա ընթացքում այգիների հիմնադրման պարտադիր պայմանը: Հակառակ դեպքում այն հողմասերը, որտեղ այդ պայմաններով այգիներ չեն հիմնադրվել, հետ են վերցվում վարձակալից` գանձելով տույժ` պայմանագրով սահմանված վարձավճարի գումարի կրկնապատիկի չափով և դրանց վարձակալության համար հայտարարվում է նոր մրցույթ:

57. Համայնքների վարչական սահմաններում (Ստեփանակերտ քաղաքում) գտնվող հողամասերը մրցույթներով տրամադրելու համար վարձավճարի մեկնարկային չափը սահմանվում է համայնքի ղեկավարի (Ստեփանակերտի քաղաքապետի) կողմից, իսկ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերի համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմի ղեկավարի կողմից, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով` ՎՎ= /ՀհՎ/X3.2XԳ

որտեղ` ՎՎ-ն վարձակալության տրամադրման մեկնարկային վճարն է.

Հհ-ն` տվյալ հողատեսքի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված հողի հարկն է.

ԱՎ-ն` տվյալ հողատեսքերի համար պայմանագրի կնքման տարվա համար հաշվարկված սոցիալական ապահովագրության վճարը.

Գ-ն` յուրաքանչյուր տարվա համար ԼՂՀ կառավարության կողմից հաստատված հողերի կադաստրային արժեքի հաշվարկման համար կիրառվելիք ինդեքսավորման գործակիցը:

58. Հողամասերը վարձակալության տրամադրելու համար կազմվում է հողաշինարարական գործ, որում ներառվում են մրցույթի պայմաններով նախատեսված փաստաթղթերը:

59. Մրցույթների արդյունքների հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

IX. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասեր տրամադրելու կարգը

 

60. Համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողամասերը տրամադրվում են`

ա) գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու, այդ թվում` հեռագնա անասնապահություն,

բ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու,

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ նպատակներով օգտագործելու համար:

61. Հողամասերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների կողմից անհատույց օգտագործման և վարձակալության իրավունքներով տրամադրվում են սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

Հողամասերի տրամադրման մրցութային փաթեթում ներառվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից տրված` անասնագլխաքանակի տեղափոխման երթուղիների մասին փաստաթուղթը` համաձայնեցված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնապահպանության վարչության հետ:

62. Հողամասերը հեռագնա անասնապահության համար վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ ներկայացվող հայտում նշվում է պահանջվող հողամասի չափը: Հայտին կից ներկայացվում են`

ա) տեղեկանք անասնագլխաքանակի մասին` ըստ տեսակների և սեռահասակային խմբերի.

բ) անասնագլխաքանակի մասին տեղեկանք` տրված անասնաբուժական ծառայությունների կողմից.

գ) երեք տարվանից ավելի վարձակալության ժամկետի դեպքում` հողերի բարելավման, կուլտուր-տեխնիկական, բնապահպանական և պատմամշակութային միջոցառումների իրականացման բիզնես ծրագիր` տարածքի օգտագործման տեխնիկատնտեսական հիմնավորումներով:

 

X. Հողամասերն ըստ հողերի նպատակային նշանակության տրամադրելու առանձնահատկությունները

 

63. Գյուղատնտեսական նշանակության հողերը տրամադրվում են քաղաքացիներին և իրավաբանական անձնաց սեփականության կամ օգտագործման իրավունքով`

ա/ գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, գիտահետազոտական և ուսումնական,

բ/ խոտհնձի և անասունների արածեցման,

գ/ գյուղատնտեսական արտադրական շենքերի, շինությունների կառուցման,

դ/ բացառիկ դեպքերում բնակելի, հասարակական, արտադրական շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման և օրենսդրությամբ չարգելված այլ գործողությունների իրականացման նպատակով:

64. Հողամասերի օտարման կամ օգտագործման տրամադրման պայմանագրերում նշվում են նաև գյուղատնտեսական նշանակության հողերի օգտագործման այլ պայմաններ և սահմանափակումներ:

65. Գյուղատնտեսական նշանակության հողերի վրա քաղաքաշինական գործունեություն իրականացնելու դեպքում նոր սեփականատերը պարտավոր է հանել հողամասի բերրի շերտը և հանձնել համայնքի ղեկավարին կամ շրջվարչակազմի ղեկավարին` հողերի իրացման, բարելավման, կանաչապատման աշխատանքներ իրականացնելու ժամանակ օգտագործելու համար:

66. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի տեղափոխումն ավելի ցածրարժեք հողատեսքերի, այդ թվում` պտղատու և խաղողի այգիների քանդումն իրականացվում է շրջանի վարչակազմի ղեկավարի համապատասխան որոշմամբ` ԼՂՀ գյուղատնտեսության նախարարության եզրակացության հիման վրա:

67. Գյուղատնտեսական բարձրարժեք հողատեսքերի` ավելի ցածրարժեք հողատեսքերի տեղափոխման, ինչպես նաև հողերի յուրացման, բարելավման, կուլտուր-տեխնիկական միջոցառումների իրականացման կարգը սահմանվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից:

68. Հողամասերն անհատական բնակելի տների, այգետնակների կառուցման համար տրամադրվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով, հողերի գոտիավորման սխեմաներով նախատեսված չափերով:

69. Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի նշանակության առանձին շենքերի, հասարակական, արտադրական նշանակության օբյեկտների կառուցման, ինչպես նաև կառուցապատման համար նախատեսված այլ հողամասերը տրամադրվում են քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված չափերով:

70. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով հողամասերը տրամադրվում են վարձակալության իրավունքով` սույն կարգին համապատասխան:

Հողամասերն տրամադրելու նպատակով ներկայացվում են նաև օգտակար հանածոների պաշարների մասին համապատասխան լիազորված պետական մարմինների կողմից տրված տեղեկանքը, ԼՂՀ կառավարության լիազորած մարմնի կողմից տրված լիցենզիան, ընդերքի օգտագործման և ռեկուլտիվացիայի նախագծերը, ընդերքի օգտագործման ու լեռնահատկացման մասին ակտերը, որոնք ներառվում են հողաշինարարական գործում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների և համապատասխան լիազորված պետական մարմինների միջնորդությամբ ԼՂՀ կառավարությունը կարող է թույլատրել հողամասի` առանց մրցույթի տրամադրումը:

71. Օգտակար հանածոների արդյունահանման համար հողամասերի տրամադրման մրցութային հանձնաժողովները կազմավորվում են շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի, համայնքների ղեկավարների որոշումներով` ըստ իրավասության: Հանձնաժողովում ընդգրկվում են ընդերքի օգտագործման լիազորված պետական մարմնի ներկայացուցիչներ:

72. Մրցութային փաստաթղթերի փաթեթում, բացի սույն կարգի 51 կետով սահմանված տեղեկություններից, պետք է ներառվեն նաև`

ա/ օգտակար հանածոների պաշարների մասին լիազորված պետական մարմնի կողմից ներկայացված տեղեկանքը,

բ/ լեռնահատկացման վերաբերյալ փաստաթղթեր,

գ/ հատկացվող հողամասի և ընդերքի տեղամասերի հատակագծերը,

դ/ խախտված հողերի վերականգնման /ռեկուլտիվացիայի/ կամ դրանց հետագա օգտագործման վերաբերյալ պահանջները կամ նախագծերը:

73. Սույն կարգի 46 կետին համապատասխան, մրցույթում հաղթողին որոշելուց հետո համայնքի ղեկավարի /շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի/, ընդերքի օգտագործման լիազոր մարմնի և մրցույթում հաղթողի միջև սահմանված կարգով կնքվում է ընդերքի օգտագործման և հողամասի վարձակալության եռակողմ պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` պետական գրանցման:

74. Ընդերքօգտագործողների գործունեության ընդլայնման համար լրացուցիչ հողամասեր կարող են տրամադրվել առանց մրցույթի:

75. Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով հողամասերն առանց մրցույթի տրամադրվում են, եթե ընդերքօգտագործողների գործունեության արդյունքում նախկինում խախտված հողերը վերականգնման /ռեկուլտիվացիայի/ նախագծերին համապատասխան վերականգնվել են կամ բերվել են պայմանագրով նախատեսված վիճակի:

76. Ընդերքի օգտագործման հետևանքով խախտված հողերի վերականգնումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

77. Հողամասերում հետախուզական, երկրաբուսաբանական, երկրաբանական և այլ բնույթի աշխատանքները կարող են իրականացվել միայն համայնքների ղեկավարների /Ստեփանակերտի քաղաքապետի/, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարների` սահմանված կարգով ընդունված որոշումների ու հողամասերի սեփականատիրոջ, օգտագործողի հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

78. Նշված աշխատանքների իրականացման, ինչպես նաև հողամասերը սեփականության կամ օգտագործման տրամադրելու դեպքում նախկին հողօգտագործողներին պատճառված վնասները ենթակա են հատուցման` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

79. Հատուցման ենթակա են վարձատուի համաձայնությամբ գույքի անբաժանելի բարելավումների համար վարձակալի ներդրած միջոցները:

80. Սեփականատերերի հողամասերում հետախուզական աշխատանքները կարող են իրականացվել սերվիտուտի պայմանագրի հիման վրա` նշելով աշխատանքներն սկսելու և ավարտելու ժամկետները, տեղը, վճարի և վնասի չափերը, հողերի վերականգնման ու պատճառված վնասների հատուցման պայմանները և օգտագործման վերադարձնելու պարտականությունները, այլ պայմաններ:

Նույն կարգով տրվում է թույլտվություն` նաև հնագիտական հետախուզական պեղումներ իրականացնելու համար:

Այդ տարածքում հայտնաբերված պատմամշակութային անշարժ արժեքների պահպանության կամ թանգարանացման անհրաժեշտության դեպքում կարող է օրենքով սահմանված կարգով հետ վերցվել սեփականատիրոջից կամ օգտագործողից` հատուցելով վնասները:

Սույն կետով սահմանված փաստաթղթերը ներառվում են հողաշինարարական գործում:

81. Անտառային հողատարածքները խոտհնձի և անասունների արածեցման նպատակներով տրամադրվում են մրցույթով` համայնքի ղեկավարի, շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի կողմից` անտառային հողերի կառավարման լիազոր մարմնի համաձայնությամբ կամ անտառային հողերի կառավարման լիազոր մարմնի կողմից` համայնքի ղեկավարի, շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտի քաղաքապետի համաձայնությամբ:

Սույն կետում նշված հողամասերը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության թույլտվությամբ կարող են տրամադրվել նաև առանց մրցույթի շրջվարչակազմի ղեկավարի կամ լիազոր պետական մարմնի միջնորդությամբ:

82. Անտառային հողերի նպատակային նշանակությունը փոխվում է օրենսդրությամբ սահմանված կարգով` տվյալ բնագավառի լիազոր մարմնի համաձայնությամբ` անտառաշինական, հողաշինարարական, քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան: Նպատակային նշանակությունը փոխելուց հետո հողամասի տրամադրումը` օգտագործման կամ սեփականության իրավունքով կատարվում է` համայնքի վարչական սահմաններից դուրս` շրջվարչակազմի ղեկավարի, Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի, համայնքների վարչական սահմաններում` համայնքի ղեկավարի կողմից:

83. Հատուկ պահպանվող տարածքների հողամասերը տրամադրվում են սույն կարգի 81-րդ և 82-րդ կետերին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հողաշինարարական գործում ներառվում են նաև տրամադրվող հողատարածքի ու դրա օգտագործման նպատակի, առանձնահատուկ պայմանների հիմնավորումը և օգտագործման նկատմամբ սահմանափակումները:

84. Այլ նշանակության հողերը տրամադրվում են սույն կարգի պահանջներին համապատասխան:

85. Հողամասերի` սույն կարգով սահմանված կարգով տրամադրման արդյունքում, ըստ իրավասության, համայնքների ղեկավարների /Ստեփանակերտի քաղաքապետի/, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների կողմից ընթացիկ հաշվառման նպատակով փոփոխություններ են կատարվում, ԼՂՀ շրջանների կադաստրային քարտեզներում և հողերի ընթացիկ հաշվառման մատյաններում ու սահմանված կարգով արտահայտվում հողային հաշվեկշիռներում:

 

 

 

Ձև N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

____________________շրջանի__________

 

համայնքի ղեկավար

____________________________________

(անունը, ազգանունը)

 

ԴԻՄՈՒՄ

 

Պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրման

 

_____________________________________________________________________________

(դիմումը ներկայացնող քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը, հասցեն)

 

Ծանոթանալով 200_թ.__________________ ,,_____,,-ին համայնքի ղեկավարի (Ստեփանակերտ քաղաքում` Ստեփանակերտի քաղաքապետի) պետական սեփականություն հանդիսացող հողերից սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ հայտարարությանը, խնդրում եմ իմ` __________ շնչից բաղկացած ընտանիքին սեփականության իրավունքով տրամադրել համապատասխան չափի հողամաս, ներառյալ տնամերձը (եթե դրա անհրաժեշտություն կա, ընդգծել):

Հայտնում եմ, որ ես և իմ ընտանիքի անդամները նախկինում չենք օգտվել հողի սեփականաշնորհումից:

 

Դիմող_____________________________________________________________________________

                                             (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձնագիր__________________________________________________________________________

                                                           (համարը, երբ և ում կողմից է տրված)

 

Դիմումն ընդունված է 200_թ. _______________ ,,____,,-ին և գրանցված է դիմումների հաշվառման մատյանի________________________համարով:

 

Ընդունող___________________________________________________________________________

                                                (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                                        (կտրման գիծ)

 

Դիմումն ընդունված է 200_թ.________________ ,,_____,,-ին և գրանցված է դիմումների հաշվառման մատյանի______________________համարով:

 

Ընդունող___________________________________________________________________________

                                            (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

(Կտրոնը հանձնվում է դիմողին):

 

 

 

Ձև N 2

,,Հաստատում եմ,,

Համայնքի ղեկավար

_____________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

_____________________________

կ.տ. (ստորագրությունը)

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_______

 

Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու մասին

 

«_______» ______________________200_թ.

 

1. Հողամասի չափը________________________________________________________________հեկտար

2. Հողատեսքերը_________________________________________________________________________

3. Հողամասի օգտագործման նպատակը և գտնվելու վայրը______________________________________

4. Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու վերաբերյալ համապատասխան որոշման համարը և

ամսաթիվը______________________________________________________________________________

Անհատույց տրամադրվող հողամասի համարը (ինդեքսը)_________________________________________

5. Վիճակահանության մասնակիցների թիվը___________________________________________________

6. Վիճակահանության տոմսի համարը________________________________________________________

7. Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրի տվյալները, հասցեն և

հեռախոսահամարը_______________________________________________________________________

 

Վիճակահանության մասնակից______________________________________________________________

                                                                     (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վիճակահանությունը կազմակերպող_________________________________________________________

                                                                      (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վիճակահանության մասնակիցներ`__________________________________________________________

                                                                      (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_______________________________________________________________________________________

                                                                      (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_______________________________________________________________________________________

                                                                      (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_______________________________________________________________________________________

                 (Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):

 

 

 

Ձև N3

Հաստատում եմ`

համայնքի ղեկավար

___________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

__________________________

կ.տ. (ստորագրությունը)

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_______

Հողամասը վիճակահանությամբ սեփականության իրավունքով անհատույց տրամադրելու արդյունքների մասին

 

«_________»__________________________200_թ.

 

Վիճակահանության անցկացման ամսաթիվը ,,_____,, ____________________________________200_թ.

 

Վիճակահանության վայրը_______________________________________________________________

 

Վիճակահանությունն անցկացնող հանձնաժողովի կազմը

նախագահ___________________________________________________________________________

                                         (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

անդամներ___________________________________________________________________________

                                         (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

___________________________________________________________________________________

                                         (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

___________________________________________________________________________________

                                         (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վիճակահանության ներկայացված հողամասերի թիվը և մակերեսը (հա)` ըստ հողատեսքերի_______

 

Վիճակահանության արդյունքները

 

NN

ը/կ

Վիճակահանության մասնակցի անունը, հայրանունը, ազգանունը

Հասցեն

Հողամասի

Հողամասի օգտագործման նպատակը

     

հողատեսքը

մակերեսը (հա)

այդ թվում տնամերձ

 

1

2

3

4

5

6

7

             

 

Վիճակահանությունն անցկացնող համայնքի ղեկավար (Ստեփանակերտում` քաղաքապետ)

___________________________________________________________________________________

                                   (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Վիճակահանության մասնակիցներ______________________________________________________

__________________________________________________________________________________

__________________________________________________________________________________

              (Լրացվում է վիճակահանության անցկացման օրը` ըստ վիճակահանության արդյունքների):

 

 

 

Ձև N4

 

 

Հ Ա Յ Տ

 

Հողամասերի աճուրդով վաճառքին մասնակցելու

 

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

                       (հայտը ներկայացնող քաղաքացու կամ իրավաբանական անձի ղեկավարի անունը)

 

_____________________________________________________________________________________

                                                        (հայրանունը, ազգանունը, հասցեն)

 

1. Ծանոթանալով 200 թ._______________________________ ,,_____,,-ին կայանալիք աճուրդում

___________________________________________________________________________համար

                                          (վաճառվող հողամասի օգտագործման նպատակը)

վաճառվող հողամասերի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում եմ մասնակցել աճուրդին և գնել________________________________________հողաբաժին:

2. Աճուրդի ընթացքում հողամաս գնելու դեպքում պարտավորվում եմ 10 օրվա ընթացքում կնքել առուծախի պայմանագիր:

3. Համաձայն եմ, որ 10 օրվա ընթացքում պայմանավորված գումարը չմուծելու կամ սահմանված ժամկետում պայմանագիր չկնքելու մասնակցության վճարը չվերադարձվի:

Դիմող_________________________________________________________________________________

                                          (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

Անձնագիր______________________________________________________________________________

                                                   (համարը, երբ և ում կողմից է տրված)

 

Հայտն ընդունված է______________________ __________________________________________200_թ.

 

Ընդունող_______________________________________________________________________________

                                                   (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

                                                                       (կտրման գիծ)

 

Հայտն ընդունված է 200_թ. ________________ ,,_______,,-ին և գրանցված է հայտերի հաշվառման մատյանի_______________________համարով:

 

Ընդունող_______________________________________________________________________________

                                                  (ստորագրությունը, անունը, հայրանունը, ազգանունը)

 

(Կտրոնը հանձնվում է դիմողին):

 

 

 

Ձև N5

,,Հաստատում եմ,,

____________________________________________

(աճուրդային հանձնաժողով ստեղծող

____________________________________________

լիազորված մարմնի ղեկավար)

____________________________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

___________ __________________200 թ.

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N _____

Հողամասն աճուրդով վաճառելու մասին

«________»___________________ 200__թ.

 

1. Հողամասի օգտագործման նպատակը, հասցեն_______________________________________________

2. Հողամասն աճուրդով վաճառելու մասին համապատասխան որոշման համարը և տարեթիվը

________________________________________________________________________________________

3. Վաճառվող հողամասի համարը, ինդեքսը____________________________________________________

4. Հողամասի մեկնարկային գինը (հազ. դրամ)__________________________________________________

5. Աճուրդային քայլի չափը (հազ. դրամ)________________________________________________________

6. Աճուրդում առաջարկված հողամասի առավելագույն (վաճառքի) գինը (հազ. դրամ)

________________________________________________________________________________________

7. Գրավի չափը (հազ. դրամ)________________________________________________________________

8. Աճուրդի մասնակիցների թիվը_____________________________________________________________

10. Գնորդի տոմսի համարը_________________________________________________________________

11. Գնորդի անունը, հայրանունը, ազգանունը, անձնագրային տվյալները, իրավաբանական անձի անվանումը, հասցեն

հեռախոսահամարը_______________________________________________________________________

_______________________________________________________________________________________

 

Գնորդ__________________________________________________________________________________

 

Աճուրդային հանձնաժողովի`________________________________________________________________

 

նախագահ_______________________________________________________________________________

                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

անդամներ______________________________________________________________________________

                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________________________________________

                                                                 (անունը, հայրանունը, ազգանունը)

 

______________________________________________________________________________________

                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(Լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)

 

 

 

Ձև N6

,,Հաստատում եմ,,

________________________________________

(աճուրդային հանձնաժողով ստեղծող

________________________________________

լիազորված մարմնի ղեկավար)

________________________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

___________ __________________200 թ.

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_____

հողամասերի` աճուրդով վաճառքի արդյունքների

«________» ______________________200_թ.

 

Աճուրդի անցկացման տարեթիվը____ ____________________ 200 թ.

Անցկացման վայրը_________________________________________________________________________

Աճուրդային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ___________________________________________

Աճուրդային հանձնաժողովի կազմը____________________________________________________________

                                                                   (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________________________________________

                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը, ստորագրությունը)

_________________________________________________________________________________________

 

Աճուրդի հանված հողամասերի թիվը և մակերեսը________________________________________________

Վաճառված հողամասերի թիվը և մակերեսը_____________________________________________________

Մասնակցության վճարի ընդհանուր գումարը____________________________________________________

Աճուրդի չկայացման հետևանքով մասնակցության վճարի վերադարձված գումարի

չափը____________________________________________________________________________________

Հանձնաժողովը որոշեց հաստատել աճուրդի հետևյալ արդյունքները

NN ը/կ

Հողամասի օգտագործման նպատակը

Հասցեն

Վաճառքի գինը (հազ. դրամ)

Տեղեկություններ գնորդի մասին

Վճարումների կարգը

1

2

3

4

5

6

           
           

 

Աճուրդային հանձնաժողովի`_______________________________________________________________

նախագահ______________________________________________________________________________

                                                                  (անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ______________________________________________________________________________

                                                                (անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________________________________________

                                                                (անունը, հայրանունը, ազգանունը)

_______________________________________________________________________________________

                                                               (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(Լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)

 

 

 

Ձև N7

,,Հաստատում եմ,,

________________________________________

(աճուրդային հանձնաժողով ստեղծող

________________________________________

լիազորված մարմնի ղեկավար)

________________________________________

(ստորագրությունը)

Կ.Տ.

___________ _____________200 թ.

 

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N____

աճուրդը չկայացած համարելու մասին

«_______»____________________ 200_թ.

 

Աճուրդային հանձնաժողովը` ստեղծված համաձայն_____________________________________________

________________________________________________________________________________________

                                                  (տվյալներ հանձնաժողովի ստեղծման մասին)

հանձնաժողովի նախագահ__________________________________________________________________

                                                        (անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ_______________________________________________________________________________

                                                        (անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________________________

                                                       (անունը, հայրանունը, ազգանունը)

________________________________________________________________________________________

                                                       (անունը, հայրանունը, ազգանունը)

__________ ____________200 թ. կայացած աճուրդի արդյունքներով որոշեց հետևյալ հողամասերի վաճառքը համարել չկայացած:

 

NN ը/կ

Հողամասի օգտագործման նպատակը

Հասցեն

Վաճառքի գինը (հազ. դրամ)

Աճուրդում առաջարկված առավելագույն գինը (հազ. դրամ)

Աճուրդի չկայացման պատճառները

1

2

3

4

5

6

            
           
           
           

Աճուրդային հանձնաժողովի

նախագահ_____________________________________________________________________________ 

                                                                (անունը, հայրանունը, ազգանունը)

անդամներ_____________________________________________________________________________

                                                               (անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________________________________________

                                                               (անունը, հայրանունը, ազգանունը)

______________________________________________________________________________________

                                                              (անունը, հայրանունը, ազգանունը)

 

(Լրացվում է աճուրդի կայացման օրը` ըստ աճուրդի արդյունքների)

 

 

 

Ձև N8

 

 

ՈՐՈՇՈՒՄ N -------

Պետական սեփականություն հանդիսացող հողամասի օտարման

 

Ուսումնասիրելով

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ________________շրջանի /Ստեփանակերտ քաղաքի/__________________համայնքի____________________հասցեում գտնվող________քմ մակերեսով հողամասի օգտագործող_________________________________________________________

                                           /քաղաքացու ազգանունը, անունը, իրավաբանական անձի անվանումը/

դիմումը` մշտական /անհատույց/ օգտագործման, վարձակալության իրավունքով /ընդգծել/ իր կողմից տիրապետվող պետական /համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքով գնելու, անհատույց տրամադրման (ընդգծել) վերաբերյալ և հաշվի առնելով, որ

ա. հողամասի օգտագործման իրավունքը հաստատող փաստաթղթերը համապատասխանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին,

բ. հողամասը համապատասխանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 64 հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին և /կամ/ չի հանդիսանում Հողային օրենսգրքի 60 հոդվածով սահմանված հողամաս,

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

 

1. ԼՂՀ ____________________շրջանի /Ստեփանակերտ քաղաքի/___________համայնքի

______________________հասցեում գտնվող________քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի, անհատույց տրամադրման (ընդգծել) կարգով օտարել

_______________________________________________________ին` տվյալ հողամասի համար սահմանված

 /քաղաքացու ազգանունը, անունը, իրավաբանական անձի անվանումը/

կադաստրային գնով /կադաստրային գնի 30%-ով/ /ընդգծել/, որը կազմում է ________________

ա/ հողամասի նպատակային նշանակությունը_________________________________________

բ/ հողատեսքը___________________________________________________________________

                                 /վարելահող, պտղատու այգի, խաղողի այգի, խոտհարք և այլն/

գ/ գործառնական նշանակությունը__________________________________________________

2. 5-օրյա ժամկետում______________________________________________ի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման հիման վրա կնքված առուվաճառքի պայմանագրից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցումից հետո:

 

Համայնքի, վարչակազմի ղեկավար` /Ստեփանակերտի քաղաքապետ/

Կ.Տ._______________________

ա.ա. /ստորագրությունը/

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում___________________________:

 

 

 

Ձև

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆ

 

________________________________

               (կնքման վայրը)

,,______,, __________________ 200 թ.

ԼՂՀ__________________շրջանի________________________համայնքի ղեկավար__________________

մի կողմից, և___________________________________________________________________________

                                                   (Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

 

մյուս կողմից /այսուհետև` կողմեր/ կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրով 200 թ.____________-ի N___որոշման հիման վրա համայնքի ղեկավարը /այսուհետև`

Առաջին կողմ/__________________________________________________________________________

______________________________________________________________________________________

                                                        (Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

 

պետության և համայնքների սեփականություն հանդիսացող_____________________________________

                                                                                                                                                                        

__________________________________________________________________________________ հա

                                                       /հողամասի նպատակային նշանակությունը/

 

հողամասը, որը գտնվում է_____________________________________________________________-ում

                                                               /շրջանի, համայնքի անվանումը/

 

փոխանակում է---------------------------------------------------------------------------------------------------------------------

 

___________________________________________________________________________________-ին

                                                      (Անձի անվանումը կամ անունը, ազգանունը)

 

սեփականության իրավունքով պատկանող__________________________________________________

                                                                                 /հողամասի նպատակային նշանակությունը/

 

______________________հա հողամասի հետ, որը գտնվում է__________________________________

                                                                                                                 /շրջանի, համայնքի անվանումը/

 

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------  -ում

 

2. Կողմերը երաշխավորում են, որ սույն պայմանագիրը կնքելու պահին հողամասը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ և արգելանքի տակ չի գտնվում:

3. Պայմանագրին, որպես նրա անբաժանելի մաս, կցվում են հողամասերի հատակագծերը:

 

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

4. Կողմերը պարտավոր են`

4.1. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում միմյանց` հանձնման-ընդունման ակտով հանձնել հողամասերը և նրանց նկատմամբ իրավահաստատող փաստաթղթերը.

4.2. Միմյանց տեղեկացնել հողամասի օգտագործման նպատակի /գյուղատնտեսական նշանակության հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների/, հողամասով անցնող ճանապարհների, ջրատարի, կոյուղու, գազատարի, էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև սահմանափակումների /ներառյալ սերվիտուտները/ առկայության մասին:

5. Փոխանակման ենթակա հողամասերը`

ա/ համարժեք են /ընդգծել/

բ/ համարժեք չեն, ուստի____________________________________________________________________

                                                             /կողմի անվանումը կամ անուն, ազգանունը/

պարտավորվում է իր պարտականությունը կատարելուց առաջ վճարել գների տարբերությունը, որը կազմում է __________________________ դրամ:

 

III. Սեփականության իրավունքի ծագումը

 

6. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

7. Հողամասի նկատմամբ փոխանակողների սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

 

Կողմերի պատասխանատվությունը

 

8. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

IV. Եզրափակիչ դրույթներ

 

9. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ ԼՂՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

10. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են կամ պայմանագիրը լուծվում է կողմերի գրավոր համաձայնությամբ կամ դատական կարգով:

11. Սույն պայմանագիրը կնքվում է ____ հավասարազոր օրինակից: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

12. Կողմերի հասցեները և ստորագրությունները`

 

_____________________________________

        /անունը, ազգանունը, անվանումը/

  _____________________________________

          

հասցեն_______________________________

հասցեն________________________________

_____________________________________ 

                   ստորագրություն

______________________________________

                               ստորագրություն

 

 

 

Ձև

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

Գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով հողամասերը վարձակալության հանձնելու մասին

 

_____________________200 թ

 

ԼՂՀ_____________________շրջանի___________________________________________________________

                         վարչակազմը, համայնքը, Ստեփանակերտի քաղաքապետարանը /նշել/

 

(այսուհետև` վարձատու), ի դեմս_______________________________________________________________

                                                                        /պաշտոնը, անունը, ազգանունը/

 

մի կողմից, և____________________________________________________________(այսուհետև` վարձակալ),

                                                /քաղաքացին, ընկերությունը, կազմակերպությունը/

 

ի դեմս___________________________________________________________________________________

                                                                /պաշտոնը, անուն, ազգանունը/

 

մյուս կողմից, 200 թ. _______________ ______ -ի թիվ ____ որոշման և մրցույթի արդյունքների մասին թիվ _____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում ______________ վայրում գտնվող _________ քառ. մ մակերեսով հողամասը, որից`

 

վարելահող_____________հա,__________կարգի

պղատու այգի______________հա,_______կարգի

խաղողի այգի_____________հա,________կարգի

խոտհարք_________________հա,_______կարգի

արոտ_______________հա,____________կարգի

                                                                                                                          անօգտագործելի___________հա

համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

Հողամասը տրամադրվում է_________________________________________________________________

                                                                           հողամասի տրամադրման նպատակը,

________________________________________________________________________________________

              պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման, հիմնադրման ժամկետները և այլն)

________________________________________________________________________________________

 

________________________________________________________________________________________

                                                  (հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

________________________________________________________________________________________

 

Հողամասի նկարագիրը____________________________________________________________________

                                                        /գտնվելու վայրը, ապահովվածությունը ոռոգման ջրով,

________________________________________________________________________________________

                                                                              ճանապարհով և այլն/

 

Սույն պայմանագիրը կնքված է_________տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրանից բխող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից:

Վարձակալության հանձնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

1. Վարձակալն իրավունք ունի`

1.1 պահանջել վարձատուից սույն պայմանագրով սահմանված ժամկետում իրեն տրամադրել հողամասը.

1.2 տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան.

1.3 միայն վարձատուի համաձայնությամբ վարձակալն իրավունք ունի վարձակալած հողամասը հանձնել ենթավարձակալության` նրա կողմից սահմանված պայմաններով և ժամկետով.

1.4 վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում.

1.5 վարձատուի համաձայնությամբ, նախապատվության իրավունքով շարունակել սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

2. Վարձակալը պարտավոր է`

2.1 իր ֆինանսական միջոցների հաշվին վճարել սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համարը ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում պետական տուրքը.

2.2 ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը

2.3 վարձակալված հողամասն օգտագործել պայմանագրի պայմաններին և դրա նշանակությանը համապատասխան

2.4 հողամասն օգտագործել արդյունավետ, թույլ չտալ վարձակալած հողամասի բնական վիճակի վատթարացում, բերրիության նվազեցում.

2.5 ապահովել հողային պետական տեսուչների անարգել մուտքը վարձակալված տարածք` օժանդակելով նրանց կողմից տեսչական ստուգումների իրականացմանը. կատարել հողային պետական տեսուչի կողմից տրված ցուցումները.

2.6 անասունների տեղափոխումն արոտավայր իրականացնել ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից հաստատված երթուղիների և ժամկետների.

2.7 կատարել մրցույթում նախատեսված հետևյալ պայմաններն ու պարտավորությունները /նշել/

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

3. Վարձատուն իրավունք ունի`

3.1 վարձակալից պահանջելու հողն օգտագործելու սույն պայմանագրով սահմանված նպատակներով ու պայմաններին համապատասխան.

3.2 վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալած հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով` չխոչընդոտելով վարձակալի բնականոն գործունեությունը.

3.3 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը.

3.4. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից:

4. Վարձատուն պարտավոր է`

4.1 հողամասը վարձակալին տրամադրել սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից տասնօրյա ժամկետում և պայմանագրի պայմաններին համապատասխանող վիճակում, ըստ կից ներկայացվող հանձնման-ընդունման ակտի ձևի.

4.2 վարձակալից պահանջել հողամասն օգտագործել սույն պայմանագրի պայմաններին և հողամասի նշանակությանը համապատասխան.

4.3 վարձակալին նախազգուշացնել հողամասի նկատմամբ երրորդ անձանց բոլոր իրավունքների /գրավ, սերվիտուտ և այլն/ մասին.

4.4 չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը.

4.5 սույն պայմանագրի կնքման օրվանից 30-օրյա ժամկետում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը:

 

III. Վարձավճարը

 

5. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է _________ դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է __________ դրամ:

5.1. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց 15 օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան 15-օրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 8.4-րդ կետով նախատեսված կարգով վարձատուին ծանուցել է պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

5.2. Բացառությամբ սույն պայմանագրի 5.1-րդ կետով նախատեսված դեպքերի, վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը` սույն պայմանագրի 8.2-րդ կամ 8.4-րդ կետերով նախատեսված կարգով:

5.3. Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են պարբերաբար կամ միաժամանակ, բայց ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր հաջորդող տարվա հունվարի 25-ը: Առաջին վարձակալական վճարումներ կատարվում են որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

5.4. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ________ բանկի __________________ հաշվի համարին:

Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

5.5. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

 

IV. Տույժերը և տուգանքները

 

6. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք` վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

 

V. Պայմանագրի ժամկետները

 

7. Սույն պայմանագիրը կնքվում է _____________ տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում պայմանագրից բխող իրավունքի պետական գրանցման օրվանից:

7.1. Սույն պայմանագիրը կնքման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացվում է ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

7.2. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում պետական տուրքը, վճարվում է վարձակալի ֆինանսական միջոցների հաշվին:

7.3. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

7.4. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

 

VI. Պայմանագրի դադարումը

 

8. Սույն պայմանագիրը դադարում է`

8.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում.

8.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ.

8.3. պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

8.4. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձակալի կողմից`

եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման ոչ պիտանի

ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

8.5. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից եթե`

վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը.

վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները.

8.6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:

 

VII. Անհաղթահարելի ուժը

 

9. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները վեց ամսվա ընթացքում չվերացնելու դեպքում կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

 

VIII. Եզրափակիչ դրույթներ

 

10. Սույն պայմանագիրը կնքվում է _________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

10.1 Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

10.2 Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը`

 

Վարձատու______________________________

                    /անունը, հայրանունը, ազգանունը/

Վարձակալ_______________________________

                    /անունը, հայրանունը, ազգանունը/

_________________________________________ Հ/հ

  ______________________________________ Հ/հ

_________________________________________

  ______________________________________

Կ.Տ._____________________________________

                              /ստորագրությունը/

Կ.Տ.____________________________________

                               /ստորագրությունը/

Ձև

ԱԿՏ

Հողի վարձակալության հանձնման-ընդունման

 

Հողի վարձատուն` հանձինս_____________________________________________________________

____________________________________________________________________________________

                                                                                  /պաշտոնը, ԱԱՀ/

____________________________________________________________________________________

հանձնում է, իսկ վարձակալը____________________________________________________________

                                                                               /քաղաքացի, կազմակերպություն/

_____________________________________________________________ընդունում է օգտագործման

                          /անունը, հայրանունը, ազգանունը կամ անվանումը/

հետևյալ հողատեսքերը`

 

Հողատեսքի անվանումը

Հեկտարը

1 հեկտարի

կադաստրային արժեքը /դրամ/

Տարեկան վարձակալական վճարը /դրամ/

Ծանոթություն

Վարելահող

       

Խոտհարք

       

Բազմամյա տնկարկ

       

Արոտավայր

       

 

Ընդամենը վարձակալության է տրվում________հա հող, որի տարեկան վարձակալական վճարը կազմում է___________________դրամ:

Վարձակալության ժամկետը` 20 թ.________________-ից մինչև 20 թ.__________-ը:

Ակտին կցվում է հողամասի հատակագիծը:

Նշված հողատեսքերը պետք է օգտագործվեն_______________________նպատակով:

 

Ակտը կազմվում է համաձայն հողի վարձակալության թիվ ______առ «______»______________ 20___թ. պայմանագրի և թիվ _______ առ «_____»______________20__թ. վարձակալության իրավունքի գրանցման վկայականի:

 

Վարձատու______________________________

                     /անունը, հայրանունը, ազգանունը/

Վարձակալ

_________________________________________

   ______________________________________

               /անունը, հայրանունը, ազգանունը/

Հ/հ______________________________________

  _______________________________________

Հ/հ_______________________________________

Կ.Տ._____________________________________

                            /ստորագրությունը/

Կ.Տ.______________________________________

                           /ստորագրությունը/

 

 

 

Ձև

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ

 

____________________________________

                       (կնքման վայրը)

_________________________200 թ.

______________________________________________________________(այսուհետև` նվիրատու), մի կողմից

              /համայնքի, վարչակազմի ղեկավարի անունը, ազգանունը/

________________________________________________________________________(այսուհետև` նվիրառու)

                           /քաղաքացու անունը, հայրանունը, ազգանունը/

մյուս կողմից, 200 թ. _______ ______ -ի N _____ որոշման և վիճակահանության արդյունքների մասին N_____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

1. Սույն պայմանագրին համապատասխան` նվիրատուն անհատույց սեփականության իրավունքով նվիրառուին է հատկացնում պետական /համայնքի) /ընդգծել/ սեփականություն հանդիսացող ____ հա  հողամասը, որը գտնվում է___________________________________________________________ -ում

                                                                               (շրջանի, համայնքի անվանումը)

2. Հողամասը հատկացվում է___________________________________________________________ համար:

                                                                    (հողամասի տրամադրման նպատակը)

3. Պայմանագրին, որպես անբաժանելի մաս կցվում է հողամասի հատակագիծը:

4. Տրամադրված հողամասի օգտագործումն այլ նպատակներով արգելվում է:

5. Սույն պայմանագիրը կնքման և նոտարական վավերացման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

6. Սույն պայմանագիրը կնքվում է _____________ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

7. Կողմերի միջև ծագած տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

8. Կողմերի վավերատարրերը`

 

Նվիրատու_______________________________

                    /անունը, հայրանունը, ազգանունը/

Նվիրառու_______________________________

           /անունը, հայրանունը, ազգանունը/

_________________________________________

   ______________________________________

_________________________________________

  ______________________________________

Կ.Տ._____________________________________

                             /ստորագրությունը/

  ______________________________________

                        /ստորագրությունը/

 

 

 

Ձև

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

ՀՈՂԱՄԱՍԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

 

_____________________________

                (կնքման վայրը)

,,______,,_______________200_թ.

_________________________________________________________________________________

                                                         (Գույքն օտարող անձի անվանումը)

(այսուհետև` վաճառող), մի կողմից, և__________________________________________________

                                                                                     անձի անվանումը կամ անունը, ազգանունը

այսուհետև` գնորդ, մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին:

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրով վաճառողը պարտավորվում է գնորդին որպես սեփականություն հանձնել____________հա հողամաս (այսուհետև` գույք), իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ գույքը և դրա համար վճարել___________Հայաստանի Հանրապետության դրամ:

2. Գույքի համար վճարված գինը որոշված է հողամասն աճուրդով վաճառելու արդյունքների մասին N______________արձանագրությամբ, որը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը: Սույն պայմանագրի կնքման պահին Գույքի գինը գնորդի կողմից վճարված է:

3. Գույքի հատակագիծը կցվում է սույն պայմանագրին և հանդիսանում է նրա անբաժանելի մասը:

4. Վաճառողը երաշխավորում է, որ սույն պայմանագիրը կնքելու պահին գույքը վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում:

 

II. Կողմերի իրավունքները և պարտականությունները

 

5. Վաճառողը պարտավոր է`

5.1. սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից երկօրյա ժամկետում գնորդին` հանձնման-ընդունման ակտով հանձնել գույքը, ինչպես նաև` գույքի նկատմամբ գնորդի` գրանցված իրավունքները հավաստող փաստաթղթերը.

5.2. գնորդին հանձնել գույքի օգտագործման նպատակի, չափերի, կարգի, ճանապարհների, ջրատարի, կոյուղու, էլեկտրահաղորդման գծերի, գազատարի /գյուղատնտեսական հողերի դեպքում` նաև որակական հատկանիշների/, ինչպես նաև սահմանափակումների /ներառյալ` սերվիտուտների) առկայության մասին:

____________________________________________________________________________________

                                                              (նշել աճուրդի անցկացման տեղը, օրը, ժամը)

կայացած աճուրդից մեկ ամիս առաջ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակված տվյալներին համապատասխան գույք:

6. Եթե վաճառողը գնորդին հանձնել է սույն պայմանագրի 5.2.-րդ կետում նշված պահանջներին չհամապատասխանող գույք, ապա գնորդն իրավունք ունի պահանջելու փոխարինել այդ գույքը կամ հրաժարվելու հանձնված գույքից և պահանջելու վերադարձնել գույքի համար վճարված գինը:

 

III. Սեփականության իրավունքի ծագումը

 

7. Սույն պայմանագիրը ենթակա է պարտադիր նոտարական վավերացման:

8. Գույքի նկատմամբ գնորդի սեփականության իրավունքը ծագում է սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման պահից:

 

IV. Կողմերի պատասխանատվությունը

 

9. Կողմերը սույն պայմանագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կերպով կատարելու համար կրում են գույքային պատասխանատվություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

V. Պայմանագրի գործողությունը

 

10. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կնքվելու, նոտարական կարգով վավերացվելու և 30-օրյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական մարմնում պայմանագրից ծագող իրավունքների գրանցման պահից և գործում է մինչև կողմերի` սույն պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ կատարումը: Նշված ժամկետում գույքի նկատմամբ պայմանագրով նախատեսված իրավունքների պետական գրանցումը չապահովելու դեպքում պայմանագիրը համարվում է անվավեր: Նման գործարքը համարվում է առոչինչ:

 

VI. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը

 

11. Սույն պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու դեպքում կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներն են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրության հայտարարումը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնար են դարձնում սույն պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 ամսվանից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծելու պայմանագիրը` դրա մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

 

VII. Եզրափակիչ դրույթներ

 

12. Սույն պայմանագրով չնախատեսված դեպքերում կողմերն իրենց պարտականությունները չկատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

13. Սույն պայմանագրում բոլոր փոփոխությունները և լրացումները կատարվում են, կամ պայմանագիրը լուծվում է գրավոր համաձայնությամբ կամ դատարանի վճռով:

14. Սույն պայմանագիրը կնքված է _________ օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավական ուժ: Յուրաքանչյուր կողմին տրվում է պայմանագրի մեկական օրինակ:

15. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները և ստորագրությունները`

 

Վաճառող

Գնորդ

_______________________________________

                             (հասցեն)

________________________________________ 

                                 (հասցեն)

________________________________________

                /բանկային վավերապայմանները/

_________________________________________

              /բանկային վավերապայմանները/

_________________________________________  

                     (ստորագրությունը)

_________________________________________ 

                         (ստորագրությունը)

Կ.Տ.

Կ.Տ.

 

 

 

Ձև

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. նոյեմբերի 26-ի

թիվ 61 որոշմամբ

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ

 

ԼՂՀ__________________շրջանի_______________________________________________________

                                                      վարչակազմը, համայնքը, Ստեփանակերտի քաղաքապետարանը /նշել/

 

(այսուհետև` վարձատու), ի դեմս_______________________________________________________

                                                                                      /պաշտոնը. անունը, ազգանունը/

 

մի կողմից, և___________________________________________________(այսուհետև` վարձակալ),

                                               /քաղաքացին, ընկերությունը, կազմակերպությունը/

 

ի դեմս_____________________________________________________________________________

                                                                  /պաշտոնը, անունը, ազգանունը/

 

մյուս կողմից, 20 թ. ___________ ____ -ի թիվ______ որոշման և մրցույթի արդյունքների մասին թիվ ____ արձանագրության հիման վրա կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին.

 

I. Պայմանագրի առարկան

 

1. Սույն պայմանագրին համապատասխան` վարձատուն մրցույթում հաղթող ճանաչված անձին` վարձակալին, համապատասխան վարձավճարի դիմաց նրա տիրապետմանը և օգտագործմանն է տրամադրում __________ վայրում գտնվող ________ քառ.մ մակերեսով հողամասը` համաձայն սույն պայմանագրի հավելվածը կազմող հողամասի հատակագծի, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը:

2. Հողամասը տրամադրվում է_________________________________________________________

                                                                         հողամասի տրամադրման նպատակը,

__________________________________________________________________________________

                               պայմանները (ներդրումները, դրանց ժամկետները, կառուցման ժամկետները և այլն)

__________________________________________________________________________________

 

_________________________________________________________________________________

                                              (հողամասի օգտագործման նկատմամբ սահմանափակումները)

_________________________________________________________________________________

 

3. Հողամասի նկարագիրը___________________________________________________________

 

________________________________________________________________________________

 

Սույն պայմանագիրը կնքված է___տարի ժամկետով և ուժի մեջ է մտնում դրանից բխող վարձակալության իրավունքի պետական գրանցման պահից:

Վարձակալության հանձնված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումն այլ անձի հիմք չէ սույն պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու համար:

 

II. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

4. Վարձակալն իրավունք ունի`

4.1. տիրապետելու և օգտագործելու վարձակալած հողամասը` սույն պայմանագրին և հողի նպատակային նշանակությանը համապատասխան,

4.2. վարձակալված հողամասը ենթարկելու բարելավումների և փոփոխությունների (այդ թվում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնել կապիտալ շինարարություն)` դրա նպատակային օգտագործմանը համապատասխան,

4.3. միայն վարձատուի համաձայնությամբ և նրա կողմից սահմանված պայմաններով ու ժամկետներում վարձակալված հողամասը ենթավարձակալության հանձնելու երրորդ անձի,

4.4. հողամասի վարձակալության ժամկետի ավարտմանը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցմանը նախորդող երեք ամսվա ընթացքում միջոցներ ձեռնարկելու սույն պայմանագրի պայմաններին համապատասխան վարձակալված գույքը ժամանակին վարձատուին վերադարձնելու համար, հանելու վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները, իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին,

4.5. Վարձատուից պահանջելու պատճառված վնասների հատուցում` պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու դեպքում,

4.6. Վարձատուի համաձայնությամբ` նախապատվության իրավունքով շարունակելու սույն պայմանագիրը` դրա ժամկետի ավարտից հետո:

5. Վարձակալը պարտավոր է.

5.1. իր ֆինանսական միջոցների հաշվին վճարել սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում` պետական տուրքը.

5.2. ժամանակին և սույն պայմանագրով սահմանված կարգով մուծել վարձավճարը,

5.3. ժամանակին և սահմանված կարգով ապահովել հողհատկացման մասին որոշմամբ և սույն պայմանագրով նախատեսված հողամասի օգտագործմանը ներկայացվող պահանջները և պահպանման միջոցառումները,

5.4. թույլ չտալ վարձակալված հողամասի այնպիսի փոփոխություն, որը կհանգեցնի հողի արժեքի նվազեցմանը կամ բնութագրերի վատթարացմանը,

5.5. Վարձատուի համաձայնությամբ փոփոխությունների ենթարկել վարձակալած հողամասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանն ու սույն պայմանագրին համապատասխան,

5.6. մինչև պայմանագրով նախատեսված վարձակալության ժամկետի լրանալը կամ պայմանագրի վաղաժամկետ դադարեցումը միջոցներ ձեռնարկել Վարձատուի գրավոր համաձայնությամբ իր կողմից հողի վրա կատարված բաժանելի բարելավումները հանելու և ամրակայված անշարժ գույքը Վարձատուին օտարելու, անբաժանելի բարելավումները և առանց Վարձատուի գրավոր համաձայնության իր կողմից հողի վրա կատարված բարելավումներն ու ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի) վարձատուի պահանջով թողնելու կամ վերացնելու միջոցով հողամասը ժամանակին ազատելու համար,

5.7. վարձակալված հողամասի վրա գտնվող և Վարձակալին սեփականության իրավունքով պատկանող ամրակայված գույքը երրորդ անձի մոտ գրավ դնելու կամ օտարելու դեպքում նախապես գրավոր տեղյակ պահել վարձատուին,

5.8. արգելվում է ինքնակամ կերպով վարձակալույան իր իրավունքը լրիվ կամ մասնակիորեն երրորդ անձին փոխանցելը կամ զիջելը, հողը կամ դրա նկատմամբ գույքային իրավունքները գրավ դնելը, իրավաբանական անձի կանոնադրական կապիտալ ներդնելը, կամ հողամասը երրորդ անձի օգտագործման իրավունքով (հատուցմամբ կամ անհատույց) տրամադրելը,

6. Վարձատուն իրավունք ունի.

6.1. Վարձակալից պահանջելու հողն օգտագործել սույն պայմանագրով սահմանված նպատակներով և պայմաններին համապատասխան, պահպանելու հողի օգտագործման նկատմամբ սահմանափակումները, իրականացնելու հողի բարելավման միջոցառումներ:

6.2. Վարձակալի կամ նրա ներկայացուցչի հետ միասին մուտք գործելու վարձակալված հողամաս` օգտագործման պայմանները հսկելու նպատակով, չխոչընդոտելով Վարձակալի բնականոն գործունեությունը,

6.3. վարձակալված հողամասն օտարելու հօգուտ երրորդ անձի, եթե այդ օտարումը չի խախտում Վարձակալի նախապատվության հողի ձեռք բերման իրավունքը և չի անդրադառնում վարձակալության պայմանագրի վրա,

6.4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն պայմանագրով սահմանված դեպքում և կարգով վաղաժամկետ լուծելու պայմանագիրը,

6.5. օգտվելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներից,

6.6. հողամասի վարձակալության ժամկետն ավարտվելուց կամ պայմանագիրը վաղաժամկետ դադարեցվելուց հետո իր հայեցողությամբ տնօրինելու իր պահանջով վարձակալի կողմից թողնված հողի բարելավումները և ամրակայված գույքը (բաժանելի և անբաժանելի):

7. Վարձատուն պարտավոր է.

7.1. չմիջամտել վարձակալի տնտեսական գործունեությանը, եթե այն վնաս չի պատճառում շրջակա միջավայրին և չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրինական շահերը,

7.2. նախօրոք տեղեկացնել վարձակալին հողամասն այլ անձանց տնօրինությանը կամ սեփականությանը փոխանցելու վերաբերյալ,

7.3. Սույն պայմանագիրը կնքման օրվանից 30-օրյա ժամկետում ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում իրավունքների պետական գրանցումը:

 

III. Վարձավճարը

 

8. Հողամասի տարեկան վարձավճարը կազմում է _______________ Հայաստանի Հանրապետության դրամ: Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը կազմում է______________ Հայաստանի Հանրապետության դրամ է:

9. Հողի կադաստրային արժեքի փոփոխման դեպքում վարձատուն պարտավոր է նոր կադաստրային արժեքի մասին նախօրոք գրավոր տեղյակ պահել վարձակալին: Հողի կադաստրային արժեքի աճի դեպքում նոր կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկված վարձավճարի չափը ենթակա է կիրառման ոչ շուտ, քան դրա մասին գրավոր տեղեկացվելուց տասնհինգ օր անց: Վարձավճարը չի փոփոխվում, եթե վարձակալը մինչև համապատասխան տասնհինգօրյա ժամկետի ավարտը սույն պայմանագրի 19.2-րդ կետով նախատեսված կարգով ծանուցել է վարձատուին պայմանագրի վաղաժամկետ դադարեցման մասին:

10. Բացառությամբ սույն պայմանագրի 9-րդ կետով նախատեսված դեպքերի, վարձավճարի չափը կարող է փոփոխվել միայն սույն պայմանագրի կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ:

Վարձավճարի փոփոխման վերաբերյալ փոխադարձ համաձայնության բացակայության դեպքում կողմերը կարող են դադարեցնել պայմանագիրը սույն պայմանագրի 18.2-րդ կամ 19.2-րդ կետերով նախատեսված կարգով:

11. Վարձակալական ընթացիկ վճարումները վարձակալի կողմից մուծվում են հավասար չափերով` ըստ տարվա օրացուցային եռամսյակների, ոչ ուշ, քան մինչև համապատասխան եռամսյակի վերջին ամսվա 25-ը: Առաջին վարձակալական վճարումները կատարվում է որպես կանխավճար, ոչ ուշ, քան պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 10 օրվա ընթացքում: Վերջին վարձակալական վճարումը կատարվում է ոչ ուշ, քան մինչև պայմանագրի գործողության ժամկետի վերջին ամսվա 25-ը:

12. Սույն պայմանագրով վարձակալական վճարումները կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական բանկում ____________ հաշվի համարին: Վարձատուն նշված հաշվի համարի կամ վճարումների կատարման կարգի փոփոխման մասին նախապես տեղյակ է պահում վարձակալին:

13. Ոչ լրիվ վճարային ժամանակաշրջանների համար վարձավճարը հաշվարկվում է ելնելով տվյալ օրացուցային եռամսյակի օրերի փաստացի թվին համապատասխանող օրական վարձավճարի վերահաշվարկից:

 

IV. Տույժերը և տուգանքները

 

14. Վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք վարձատուին չվճարված գումարի 0.05 տոկոսի չափով:

 

V. Պայմանագրի ժամկետները

 

15. Սույն պայմանագիրը կնքվում է _____ տարի ժամկետով:

16. Սույն պայմանագիրը կնքման օրվանից 30-օրյա ժամկետում ներկայացնել ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանում` իրավունքների պետական գրանցման համար:

17. Սույն պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցման համար ԼՂՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր վճարները, այդ թվում` պետական տուրքը, վճարվում է վարձակալի ֆինանսական միջոցների հաշվին:

18. Պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի համաձայնության դեպքում:

19. Սույն պայմանագրով սահմանված ժամկետի ավարտից հետո վարձակալված հողամասի տիրապետումն ու օգտագործումը վարձակալի կողմից չդադարեցվելը պայմանագրի նորոգման կամ վարձակալության ժամկետի երկարաձգման համար հիմք չի հանդիսանում: Վարձակալի պարտականությունները պահպանվում են նրա կողմից վարձակալված հողամասի ժամկետանց տիրապետման և օգտագործման ամբողջ ընթացքում:

 

VI. Պայմանագրի դադարումը

 

20. Սույն պայմանագիրը դադարում է.

20.1. պայմանագրի ժամկետը լրանալու դեպքում,

20.2. կողմերի փոխադարձ համաձայնությամբ,

20.3. պայմանագրով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքում և կարգով պայմանագիրը վաղաժամկետ լուծվելու դեպքում:

21. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձակալի կողմից`

21.1. եթե հողը վարձակալից անկախ պատճառով դարձել է օգտագործման համար ոչ պիտանի,

22.2. ցանկացած այլ հիմքերով` դրա մասին մեկ ամիս առաջ գրավոր ծանուցելով վարձատուին:

23. Սույն պայմանագիրը կարող է միակողմանի վաղաժամկետ լուծվել վարձատուի կողմից, եթե`

23.1. Վարձակալը երեք ամիս ուշացնում է վարձավճարի մուծումը,

23.2. Վարձակալի հողամասն օգտագործվում է ոչ նպատակային, խախտվում են օգտագործման պայմանները,

23.3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված հիմքերով կամ սույն պայմանագրի խախտումների դեպքում:

 

VII. Անհաղթահարելի ուժ

 

24. Սույն պայմանագրով անհաղթահարելի ուժ ասելով հասկացվում է ջրհեղեղ, պայթյուն, հրդեհ, երկրաշարժ, այլ տարերային աղետներ, պատերազմ, ռազմական գործողություններ, զինված հարձակում, զանգվածային անկարգություններ, մայրուղային խողովակաշարերի վթար կամ նման այլ իրադարձություններ:

25. Կողմերն իրենց պարտականությունները մասնակիորեն կամ լրիվ չկատարելու համար ազատվում են սույն պայմանագրով սահմանված պատասխանատվություններից, եթե դա տեղի է ունեցել սույն պայմանագիրը կնքելուց հետո ծագած այնպիսի անհաղթահարելի ուժի հետևանքով, որը կողմերը չէին կարող կանխել կամ կանխագուշակել և որի պատճառով վարձակալը չի կարող շարունակել հողի բնականոն օգտագործումը:

26. Անհաղթահարելի ուժի ազդեցության ժամանակահատվածը մեկ ամսվանից ավելի երկարաձգվելու կամ դրա հետևանքները 6 ամսվա ընթացքում չվերացվելու դեպքում, կողմերը պետք է ընդունեն սույն պայմանագրի շարունակման մասին որոշում:

 

VIII. Եզրափակիչ դրույթներ

 

27. Սույն պայմանագիրը կնքվում է ______ հավասարազոր օրինակից, որոնցից մեկական օրինակը պահվում է կողմերի մոտ, ինչպես նաև անշարժ գույքի գրանցման լիազորված պետական մարմնում:

28. Սույն պայմանագիրը պարտադիր է կողմերի իրավահաջորդների համար:

29. Վարձակալի կողմից վարձակալված հողամասի վրա ամրակայված գույքը հօգուտ երրորդ անձի օտարելու դեպքում վերջինիս են անցնում նաև հողի նկատմամբ վարձակալին` նախքան ամրակայված գույքի օտարումը պատկանող իրավունքները և պարտականությունները:

30. Հողի սեփականատիրոջ կողմից հողը երրորդ անձի օտարելիս, վարձակալը պահպանում է վարձակալված հողի նկատմամբ մինչև հողի օտարումն իր ունեցած իրավունքները և պարտականությունները:

31. Կողմերի միջև տարաձայնությունները լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Կողմերի վավերատարրերը`

Վարձատու______________________________    

                        (անունը, հայրանունը, ազգանունը)

Վարձակալ_______________________________ 

                     (անունը, հայրանունը, ազգանունը)

___Հ/հ___________________________________

  __Հ/հ__________________________________