Համարը 
ՀՕ-43
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
18.12.1998
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
23.01.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
23.01.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 04.02.2021թ. ՀՕ-9-Ն օրենքի 4-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՕՐԵՆՔԸ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

ԲԱԺԻՆ  1

 

ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԸ ԵՎ ՎՃԱՐՈՂՆԵՐԸ

 

Հոդված 1. Ավելացված արժեքի հարկը (այսուհետ՝ ԱԱՀ) անուղղակի հարկ է, որը սույն օրենքի համաձայն վճարվում (գանձվում) է պետական բյուջե՝ ապրանքների ներմուծման (բացի Հայաստանի Հանրապետությունից), Արցախի Հանրապետության տարածքում դրանց արտադրության ու շրջանառության, ինչպես նաև ծառայությունների մատուցման բոլոր փուլերում:

(1-ին հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 2. ԱԱՀ վճարողներ են համարվում օրենքով սահմանված կարգով ինքնուրույն տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն վարող և սույն օրենքի 6 հոդվածում թվարկված գործարքներ (գործառնություններ) իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ՝ անձինք), բացառությամբ սույն հոդվածով և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերի:

Ձեռնարկատիրական գործունեություն է համարվում շահույթ (եկամուտ) ստանալու նպատակով պարբերաբար իրականացվող տնտեսական գործունեությունը: Տնտեսական գործունեություն է համարվում ցանկացած գործունեություն, որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց:

Արցախի Հանրապետության և օտարերկրյա այն քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք (այսուհետ՝ ֆիզիկական անձինք), ովքեր գործատուների հետ կնքած պայմանագրերի համաձայն հանդիսանում են վարձու աշխատողներ և միաժամանակ չեն իրականացնում սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ)՝ ԱԱՀ վճարող չեն հանդիսանում:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից օրենքով և Արցախի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով գանձվում է ԱԱՀ Արցախի Հանրապետության տարածք ապրանքներ ներմուծելիս, եթե նրանց կողմից ներմուծվող ապրանքների քանակը կամ արժեքը գերազանցում է օրենքով սահմանված չափերը:

Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը դրվում է այլ անձանց վրա կամ սահմանվում է համապարտ պարտավորություն` հարկային պարտավորությունների կատարման մասով:

(2-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-152, 22.12.2004 ՀՕ-164, լրաց. 24.12.2008 ՀՕ-83-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 3. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված գործարքներ իրականացրած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը համարվում են ԱԱՀ վճարող՝

- եթե նրանք օրենքի համաձայն չեն համարվում առևտրի հարկ վճարողներ (ներառյալ՝ այն դեպքերում, երբ անձինք չեն կարող կամ դադարում են համարվել այդպիսիք),

- այն գործարքների (գործունեության) մասով, որոնք ենթակա չեն առևտրի հարկով կամ հաստատագրված վճարներով հարկման:

Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում կրում են ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, եթե`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 40 000 000 ՀՀ դրամը (ԱԱՀ-ի շեմ).

2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված գործարքներից, բացառությամբ արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքների, և սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել է 12 000 000 ՀՀ դրամը (ԱԱՀ-ի շեմ):

Սույն մասով սահմանված ԱԱՀ-ի շեմերը չեն տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:

(3-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

(4-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

(7-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

(8-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

(9-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

Սույն օրենքի իմաստով` հասույթ է համարվում տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեություն իրականացնող անձանց տնտեսական (ձեռնարկատիրական) գործունեության ընդհանուր արդյունքը՝ առանց կատարված ծախսերի (այդ թվում՝ ապրանքների ձեռքբերման գծով ծախսերի) պակասեցման: Առևտրի ոլորտում այն հավասարեցվում է ապրանքաշրջանառությանը:

(3-րդ հոդվածը փոփ. 31.12.1999 ՀՕ-86, խմբ. 30.04.2002 ՀՕ-208, 26.02.2003 ՀՕ-31, լրաց., խմբ. 24.12.2008 ՀՕ-83-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-69-Ն, 26.12.2012 ՀՕ-42-Ն, խմբ. 18.12.2014 ՀՕ-59-Ն)

 

Հոդված 4. (հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-31)

 

ԲԱԺԻՆ  II

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏԸ ԵՎ ՀԱՐԿՎՈՂ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ

 

Հոդված 5. ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ է համարվում Արցախի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարողների կողմից իրականացվող սույն օրենքի 6 հոդվածով սահմանված բոլոր գործարքների (գործառնությունների) ամբողջ արժեքը (շրջանառությունը), եթե օրենքով այլ բան չի նախատեսված:

(5-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում՝

1/ ապրանքների մատակարարումը՝ գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում՝ արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:

Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) և ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, եթե սույն հոդվածով այլ բան սահմանված չէ:

Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացրած գործարքները համարվում են ապրանքի մատակարարում հետևյալ դեպքերում.

ա. ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց)), արդյունաբերության, ընդերքoգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարումը.

բ. մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականությունը հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում.

գ. օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում՝ մինչև չորս անհատական բնակելի տների օտարումը.

դ. իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ֆիզիկական անձի կողմից շենքի, բնակարանի, առանձնատան կամ այլ շինության (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) ներդրումը, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը օտարվել է այլ անձի:

Անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց համար սույն կետում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Սույն կետը, ինչպես նաև սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետը կիրառվում է նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ, եթե սույն կետում և սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին կետում նշված գույքը չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից իրականացվող (իրականացված) ձեռնարկատիրական գործունեության առարկա:

Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող` ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը, ինչպես նաև նվիրատվության ձևով գույքի օտարումը մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց միջև ապրանքի մատակարարում չի համարվում:

2/ ծառայությունների մատուցումը՝ ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ՝ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը (բացառությամբ ապրանքի ֆինանսական վարձակալության (լիզինգի) այն դեպքերի, երբ վարձակալության պայմանագրով նախատեսվում է ապրանքի սեփականության իրավունքի փոխանցում վարձակալին):

3/ անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը՝ սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց, կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում՝ տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ իրավական այլ ակտերով սահմանված դեպքերի:

4/ «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Արցախի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Արցախի Հանրապետության սահմանին՝ բացառությամբ՝

ա/ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից Արցախի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց համար մաքսատուրքի դրույքաչափն օրենքով սահմանված է զրո տոկոս և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման,

բ/ Արցախի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն ազատված է ԱԱՀ-ից:

Սույն օրենքի դրույթների կիրառման առումով գործարք է դիտվում որոշակի մեկ տեսակի ապրանքի օտարումը կամ մեկ տեսակի ծառայության մատուցումը` այն քանակով կամ ծավալով, որն իրականացվում է մեկ առաքմամբ կամ գնորդին մեկանգամյա հանձնումով (գնորդի կողմից ընդունմամբ): Ընդ որում, որպես մեկ առաքմամբ մատակարարված ապրանքի քանակ կամ մեկ հանձնումով ծառայության մատուցման ծավալ ընդունվում է հաշվարկային փաստաթղթում, իսկ դրա բացակայության դեպքում` վճարային փաստաթղթում, ընդունման-հանձնման կամ կատարողական ակտում կամ այլ փաստաթղթում արձանագրված քանակությունը (ծավալը):

(6-րդ հոդվածը խմբ. 20.06.2001 ՀՕ-152, 24.12.2008 ՀՕ-83-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-96-Ն, խմբ., լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ., լրաց. 21.12.2017 ՀՕ-76-Ն, խմբ. 20.12.2018 ՀՕ-86-Ն)

 

Հոդված 6.1.

1. Ավելացված արժեքի հարկ վճարող համարվող անձանց կողմից ԱՏԳԱԱ 841 920000, 841 990150, 8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8426, 8429, 8430, 8435, 8441, 84431, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 8478, 8479, 85023100 կամ 870410 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի.

1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.

2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.

3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:

Ավելացված արժեքի հարկ վճարողների կողմից ԱՏԳԱԱ 250510, 250900, 251 820, 2836, 3901, 3902, 3903, 3904, 3905, 3906 ծածկագրերին դասվող ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման ժամկետը հետաձգվում է հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով:

Սույն մասով սահմանված ծածկագրերին դասվող ապրանքների մասով ներմուծման ժամանակ հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը կարող է չհետաձգվել` մաքսային մարմիններին ներկայացված հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ:

Սույն մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև ժամկետի լրանալու օրը:

Սույն մասում նշված հետաձգումը դադարեցվում է սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում:

2. Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից տասնօրյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարներն արտացոլվում են պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի ԱԱՀ-ի հաշվարկում` որպես ներմուծված ապրանքների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հանդեպ պարտավորության գումարներ, որոնք, սակայն, հաշվետու ժամանակաշրջանում Արցախի Հանրապետության տարածքում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների համար ԱԱՀ-ի պարտավորության ընդհանուր գումարի հաշվարկմանը չեն մասնակցում:

ԱԱՀ-ի հաշվարկ ներկայացվում է անկախ սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման պարտավորություն առաջանալու պահին հետաձգման արտոնությունից օգտված անձի ԱԱՀ վճարող համարվելու կամ չհամարվելու հանգամանքից:

5. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված գումարները ԱԱՀ վճարող համարվող անձանց կողմից հաշվանցվում են, դրանց մարման հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որպես ներմուծված ապրանքների համար վճարված գումարներ` օրենքով սահմանված դեպքերում, կարգով և չափերով:

(6.1-ին հոդվածը լրաց. 16.12.2010 ՀՕ-69-Ն, խմբ. 27.12.2011 ՀՕ-96-Ն, լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, լրաց., խմբ. 18.12.2014 ՀՕ-59-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 7. ԱԱՀ-ով չեն հարկվում (հարկման օբյեկտ չեն համարվում)՝

1/ պետական տուրքի գումարը.

2/ Արցախի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա՝ հարկ վճարողների կողմից՝

ա/ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարքները,

բ/ մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում՝ սույն օրենքով սահմանված կարգով որոշվող հարկվող շրջանառության և ստացված հատուցման տարբերությունը.

3/ հրապարակային պայմանագրերով սահմանված երաշխիքային ժամանակահատվածում իրացված ապրանքների իրացնողի կողմից անհատույց մատուցվող սպասարկման ծառայությունները, այդ ծառայությունների շրջանակներում սահմանված որակին չհամապատասխանող ապրանքների, դրանց կոմպլեկտավորող տարրերի անհատույց փոխարինումը, այն ապրանքների մատակարարումն ու ծառայությունների մատուցումը, որոնց արժեքը ներառված է հրապարակային պայմանագրերի համաձայն մատակարարվող ապրանքների և մատուցվող ծառայությունների արժեքում.

4/ իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անձին պատկանող բաժնեմասի կամ փայի նկատմամբ սեփականության իրավունքի` այլ անձի օտարումը, ինչպես նաև ապապետականացման գործարքները.

5/ իրավաբանական անձի, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկության՝ օրենքով սահմանված կարգով վերակազմակերպման գործարքները.

6/ (կետն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

7/ (կետն ուժը կորցրել է 20.06.2001 ՀՕ-152)

8/ (կետն ուժը կորցրել է 20.06.2001 ՀՕ-152)

9/ բռնագրավման կամ նվիրատվության ձևով գույքի կամ գույքային իրավունքի օտարումը պետությանը, ինչպես նաև հողամասից կամովին հրաժարվելու դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի հողամասը որպես համայնքային սեփականություն` համայնքին, կամ որպես պետական սեփականություն` պետությանը փոխանցելու գործարքները.

9.1/ հողամասի, այլ անշարժ գույքի փոխանակության գործարքները, երբ գործարքի կողմ է հանդիսանում պետությունը և (կամ) համայնքը.

9.2/ պետության կամ համայնքի կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում գույքի ներդրումը.

10/ տիրազուրկ, ժառանգության իրավունքով պետությանն անցած արժեքների, գանձերի իրացման շրջանառությունը, ինչպես նաև սուբսիդիաների, սուբվենցիաների, դրամաշնորհների կամ այլ ձևով այնպիսի գումարների ստացումը, որոնց դիմաց այդ գումարները ստացողների մոտ, ըստ էության, ապրանքներ մատակարարելու կամ ծառայություններ մատուցելու պարտավորություն չի առաջանում.

11/ Արցախի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը՝ այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին.

12/ ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.

13/ Արցախի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը.

14/ (կետն ուժը կորցրել է 20.06.2001 ՀՕ-152)

15/ օտարերկրյա պետություններում գործող Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Արցախի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների կողմից` ծառայության ավարտից հետո իրենց անձնական գույքի ներմուծումը.

16/ Արցախի Հանրապետության տարածքից «վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները:

 (7-րդ հոդվածը խմբ., փոփ. 20.06.2001 ՀՕ-152, խմբ. 06.02.2002 ՀՕ-188, 26.02.2003 ՀՕ-31, լրաց. 16.12.2010 ՀՕ-69-Ն, փոփ., լրաց., խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, խմբ., լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով՝

1/ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ՝ այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)՝ առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում: Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ՝ անկախ ապրանքի մատակարարման պայմանագրով տարայի վերադարձ նախատեսված լինելու հանգամանքից.

2/ Արցախի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց՝ օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.

3/ ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Արցախի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ՝ օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում՝ ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.

4/ սահմանված կարգով Արցախի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Արցախի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Արցախի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն՝ սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն կետով սահմանված դեպքում պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող Արցախի Հանրապետության անձն ազատվում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունից, եթե ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է Արցախի Հանրապետության անձի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն Արցախի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.

5/ հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա, հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը (առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի):

Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ` սույն կետով նախատեսված դեպքի)` կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոներին կամ գործակալին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:

Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի).

6/ ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը.

7/ փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով՝ հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը՝ առանց ԱԱՀ-ի.

8/ ակցիզային հարկով հարկվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը.

9/ եթե Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից):

Սույն կետի կիրառման առումով`

ա. հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ` հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

բ. ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարի (առանց ԱԱՀ-ի) ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում՝ որպես ԱԱՀ-ով հարկվող շրջանառության ավելացում կամ պակասեցում.

10/ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) չափով, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի: Սույն պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե սույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը.

(երրորդ պարբերությունն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-76-Ն)

10.1/ շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:

ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ որոշված հարկվող շրջանառության և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե սույն կետով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).

11/ արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը.

12/ եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ֆինանսական վարձակալությունից ստացման ենթակա տոկոսագումարը.

13/ ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:

(8-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 31.05.2001 ՀՕ-152, լրաց., խմբ. 06.02.2002 ՀՕ-188, լրաց. 12.12.2007 ՀՕ-93, 24.12.2008 ՀՕ-83-Ն, խմբ. 27.12.2011 ՀՕ-96-Ն, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, խմբ., լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն, լրաց., փոփ. 04.02.21 ՀՕ-9-Ն)

 

ԲԱԺԻՆ  III

 

ՀԱՐԿԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 9. ԱԱՀ-ի դրույքաչափը սահմանվում է 20 տոկոս ապրանքների ու ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

Ապրանքների ու ծառայությունների լրիվ արժեքով հատուցման գումարի մեջ (ներառյալ 20 տոկոս դրույքաչափը) ԱԱՀ-ի գումարը որոշվում է 16,67 տոկոս հաշվարկային դրույքաչափով, եթե՝

1) ԱԱՀ վճարողը սույն օրենքի պահանջների խախտմամբ, իրեն չի համարել ԱԱՀ վճարող.

2) ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ համարվող գործարքների գծով դուրս գրված հաշվարկային փաստաթղթում առանձին տողով չի նշել ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը.

3) ԱԱՀ վճարող համարվող անձը ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտ համարվող գործարքների գծով հաշվարկային փաստաթուղթ դուրս չի գրել:

(երրորդ պարբերությունն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-76-Ն)

(9-րդ հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, խմբ., փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 10. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ է սահմանվում սույն օրենքի 16 հոդվածում նշված ապրանքների և ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ:

 

Հոդված 11. ԱԱՀ առանձին վճարողների, նրանց խմբերի, գործարքների և գործառնությունների առանձին տեսակների համար օրենքով կարող են սահմանվել ԱԱՀ-ը փոխարինող հարկեր կամ վճարներ:

(11-րդ հոդվածը փոփ. 26.12.2012 ՀՕ-42-Ն)

 

ԲԱԺԻՆ  IV

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՎԱՅՐԸ

 

Հոդված 12. Ապրանքների մատակարարման վայր է համարվում ապրանքների գտնվելու տեղը, որտեղից դրանք փաստացի մատակարարվում են: Ապրանքները համարվում են մատակարարված Արցախի Հանրապետությունում, եթե դրանք՝

ա/ առաքվել կամ հանձնվել են գնորդին (պատվիրատուին) Արցախի Հանրապետության տարածքում.

բ/ արտահանվել են Արցախի Հանրապետությունից:

Ներմուծված ապրանքները համարվում են մատակարարված Արցախի Հանրապետության տարածքում դրանց ներմուծման պահից:

(12-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 13. Բացառությամբ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված դեպքերի` ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն մատուցող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները մատուցվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունը անհատ ձեռնարկատիրոջ կողմից մատուցվելու դեպքում` նրա բնակության վայրը:

(13-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 14. Անշարժ գույքի հետ կապված ծառայությունների համար, այդ թվում՝ վարձակալության, առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների ծառայությունների, շինարարության նախապատրաստման և իրականացման ծառայությունների (ներառյալ՝ նախագծման, հետախուզման, վերահսկողության և այլ հարակից ծառայությունները) մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ գտնվում է անշարժ գույքը կամ նախատեսվում է դրա կառուցումը:

Տրանսպորտային ծառայությունների համար մատուցման վայր է համարվում այն տեղը, որտեղից սկսվում է բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների փոխադրումը: Արցախի Հանրապետության տարածքում սկսվող՝ բեռների, փոստի, ուղևորների և ուղեբեռների տրանսպորտային փոխադրումների մասով տրանսպորտային ծառայությունների մատուցման վայրը համարվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս, եթե ծառայություն մատուցող անձի կողմից փոխադրման ծառայությունը ավարտվում է Արցախի Հանրապետության տարածքից դուրս:

Մշակույթի, արվեստի, սպորտի, գիտության, կրթության և առողջապահության ոլորտներում մատուցվող ծառայությունների (ներառյալ՝ դրանց կազմակերպման համար անհրաժեշտ ծառայությունները), օժանդակ տրանսպորտային ծառայությունների (ապրանքների բեռնումը, բեռնաթափումը, բեռների մշակումը, պահպանումը և այլ ծառայություններ), շարժական գույքի գնահատման, նորոգման, տեղակայման և համանման այլ ծառայությունների մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ ծառայությունները փաստացի մատուցվում են:

Արտոնագրերի, լիցենզիաների, հեղինակային իրավունքի, ապրանքանշանների և համանման այլ իրավունքների՝ այլ անձանց փոխանցման, գովազդային, խորհրդատվական, ինժեներական, իրավաբանական, հաշվապահական, փորձագիտական, թարգմանչական և համանման այլ ծառայություններ, ինչպես նաև տվյալների մշակման, ծրագրային ապահովման իրականացման և տեղեկատվության հաղորդման ծառայություններ, բանկային, ֆինանսական և ապահովագրական (բացառությամբ չհրկիզվող պահարանների վարձակալության), շարժական գույքի վարձակալության (բացառությամբ բոլոր տեսակների փոխադրամիջոցների վարձակալության) ծառայություններ օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց՝ Արցախի Հանրապետությունում գրանցված անձանց կողմից (կամ հակառակը) մատուցման դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում ծառայություն ստացող կազմակերպության պետական գրանցման կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման վայրը, իսկ դրանց բացակայության դեպքում` կազմակերպության հիմնադիր փաստաթղթում նշված վայրը կամ կազմակերպության մշտական ստորաբաժանման գտնվելու վայրը, եթե ծառայությունները ստացվում են անմիջականորեն այդ ստորաբաժանման միջոցով, իսկ ծառայությունը անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացվելու դեպքում` նրա բնակության վայրը:

Փոխադրամիջոցների վարձակալության դեպքում ծառայության մատուցման վայր է համարվում այն վայրը, որտեղ վարձատուն իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, կամ դրա բացակայության դեպքում՝ նրա իրավաբանական հասցեն կամ բնակության վայրը:

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

Սույն օրենքի գործողությունը չի տարածվում օտարերկրյա անձանց կողմից հեռուստառադիոընկերություններին մատուցվող հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների վրա:

(14-րդ հոդվածը լրաց. 20.06.2001 ՀՕ-152, 22.03.2006 ՀՕ-274, խմբ., փոփ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

ԲԱԺԻՆ  V

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԶՐՈՅԱԿԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓՈՎ ՀԱՐԿՈՒՄ

 

Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը՝ հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները՝

1/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

2/  հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.

3/ դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.

4/ գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները.

5/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

6/ ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 009 0, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը.

7/ արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

8/ նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

9/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

10/ թերթերի և ամսագրերի իրացումը.

11/ թաղման բյուրոների, գերեզմանատների ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12/ կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

14/ (կետն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-31)

15/ ապահովագրական և վերապահովագրման գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16/ կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ՝ դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17/ բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները՝

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումն ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում՝ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը սույն օրենքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

- կանխիկի տրամադրման ծառայությունները.

(ութերորդ պարբերությունն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-76-Ն)

- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.

- բանկային ոսկու վաճառքը, դրանով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը.

(պարբերությունն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

(տասներկուերորդ պարբերությունն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-76-Ն)

(պարբերությունն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

- օրենքով սահմանված կարգով բանկի, վարկային կազմակերպության և պետության ստեղծած հիմնադրամի սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը: Սույն պարբերության կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության կամ պետության ստեղծած հիմնադրամի սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները՝ կնքված պայմանագրերի համաձայն.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ներմուծված այն ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվել.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի, քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.

18/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

19/ դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

21/ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22/ հասարակական (այդ թվում՝ բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց  սպառումը.

23/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

24/ Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող վերամշակումը և վերամշակողի կողմից իրացումը՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

25/ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

26/ (կետն ուժը կորցրել է 23.06.2004 ՀՕ-122)

27/ թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր՝ 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը.

28/ (կետն ուժը կորցրել է 20.12.2018 ՀՕ-86-Ն)

29/ օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Արցախի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:

 Արցախի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը.

30/ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում կառուցվող բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների օտարումը.

31/ անմիջական արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի 570110, ԱՏԳ ԱԱ-ի 570210) իրացումը.

32/ (կետն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-76-Ն)

33/ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման գործարքները.

34/ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

35/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անասնաշենքերի օտարումը.

36/ փաստաբանական ծառայությունների մատուցումը.

37/ տարա արտադրող չհանդիսացող և տարա ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից տարայի օտարումը.

38/ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի.

39/ արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի իրացումը:

Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

40/ պետության ստեղծած հիմնադրամի կողմից հողամասի կամ այլ անշարժ գույքի օտարումը.

41) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը.

42) մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը:

(15-րդ հոդվածը լրաց. 29.12.1999 ՀՕ-86, փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-152, 06.02.2002 ՀՕ-188, լրաց. 27.11.2002 ՀՕ-19, փոփ., լրաց., խմբ. 26.02.2003 ՀՕ-31, փոփ., լրաց. 17.12.2003 ՀՕ-88, լրաց., փոփ., խմբ. 23.06.2004 ՀՕ-122, լրաց. 22.03.2006 ՀՕ-274, խմբ. 20.06.2007 ՀՕ-55, լրաց. 24.12.2008 ՀՕ-83-Ն, փոփ., լրաց. 23.12.2009 ՀՕ-7-Ն, լրաց. 15.04.2010 ՀՕ-20-Ն, 16.12.2010 ՀՕ-69-Ն, խմբ., փոփ., լրաց. 27.12.2011 ՀՕ-96-Ն, փոփ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, լրաց. 19.12.2012 ՀՕ-32-Ն, փոփ. 18.12.2013 ՀՕ-63-Ն, 18.12.2014 ՀՕ-59-Ն, լրաց. 23.12.2015 ՀՕ-65-Ն, խմբ., լրաց., փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 20.12.2018 ՀՕ-86-Ն, 14.06.2019 ՀՕ-60-Ն, 04.02.21 ՀՕ-9-Ն)

 

Հոդված 16. ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկումը՝ սույն հոդվածում նշված գործարքների իրացման շրջանառության (հոդվածում այսուհետ՝ հարկվող շրջանառություն) նկատմամբ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափի կիրառումն է:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափը կիրառվում է՝

1/ Արցախի Հանրապետության մաքսային սահմանից դուրս «արտահանում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև միջազգային երթուղիներով թռիչքներ իրականացնող օդանավերի լցավորման համար վառելանյութի ու ամբողջ երթուղու ընթացքում օդանավերում անձնակազմի և ուղևորների սպառման համար նախատեսվող ապրանքների մատակարարման նկատմամբ:

Օտարերկրյա անձանց կողմից հանրապետությունում ձեռք բերված ապրանքներն արտահանելիս դրանց համար հանրապետության տարածքում վճարված ԱԱՀ-ի գումարները վերադարձվում են նրանց՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.

2/ օդանավակայաններում մաքսային և անձնագրային հսկողության տարածքից հետո հատուկ առանձնացված վայրերում միջազգային երթուղիներով մեկնող ուղևորներին ապրանքների մանրածախ վաճառքի նկատմամբ, եթե այդ ապրանքները մինչև վաճառքի դրվելը անցել են մաքսային ձևակերպում՝ ներքին տարածքից ապրանքների արտահանման համար Արցախի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով.

3/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

4/ (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

5/ միջազգային երթուղիներով փոխադրումներ իրականացնող փոխադրամիջոցների սպասարկման (ներառյալ՝ օդանավորդագիտական, թռիչք-վայրէջքի), նորոգման, վերասարքավորման, ինչպես նաև միջազգային երթուղիներով փոխադրվող ուղևորների, ուղեբեռների, բեռների և փոստի սպասարկման ծառայությունների և փոխադրման ընթացքում ուղևորներին մատուցվող ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ.

6/ այն ծառայությունների (այդ թվում՝ գործակալական, միջնորդական) հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք անմիջականորեն կապված են և ապահովում են սույն հոդվածի 5-րդ կետում նշված ծառայությունների մատուցումը.

7/ «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև Արցախի Հանրապետության տարածքում այն արտադրանքի մշակման կամ հավաքման, շարժական գույքի նորոգման, արդիականացման և համանման այլ ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնք արտահանվում են Արցախի Հանրապետության մաքսային սահմանից դուրս՝ Արցախի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ու ժամկետներում.

8/ այն ծառայությունների հարկվող շրջանառության նկատմամբ, որոնց մատուցման վայրը, համաձայն սույն օրենքի, չի գտնվում Արցախի Հանրապետության ներքին տարածքում.

9/(կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

10/ (կետն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

11/ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, նրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների պաշտոնական օգտագործման նպատակով ներմուծվող կամ հանրապետության տարածքում ձեռք բերվող ապրանքների, նրանց մատուցվող ծառայությունների նկատմամբ.

12/ հանրապետության տարածքով օտարերկրյա բեռների տարանցիկ փոխադրումների նկատմամբ:

Զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ԱԱՀ վճարողների մոտ դրանց հետ կապված ձեռք բերված ապրանքների և մատուցված ծառայությունների գծով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերադարձման (հաշվանցման) սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

(16-րդ հոդվածը փոփ. 31.05.2001 ՀՕ-152, խմբ., փոփ. 06.02.2002 ՀՕ-188, փոփ. 16.12.2010 ՀՕ-69-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ:

(17-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

ԲԱԺԻՆ  VI

 

ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

Ենթաբաժին I. Հաշվարկային փաստաթղթերի լրացման կարգը

 

Հոդված 18. Սույն օրենքի համաձայն` ԱԱՀ վճարողները ԱԱՀ-ով հարկվող ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով լրացված և դուրս գրված հաշվարկային էլեկտրոնային փաստաթուղթը: Հարկային հաշիվը էլեկտրոնային փաստաթուղթ է և պաշտպանված է էլեկտրոնային թվային ստորագրությամբ:

Մանրածախ առևտրի, բնակչության համար աշխատանքների կատարման և (կամ) բնակչությանը ծառայությունների մատուցման գործարքների մասով հարկային հաշիվների դուրսգրման հատուկ ծրագրեր (բիլինգային համակարգեր) կիրառող ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կարող է հարկային հաշիվ դուրս չգրել, եթե ապրանքի գնորդը, աշխատանքն ընդունողը և (կամ) ծառայությունն ստացողը չի պահանջում դուրս գրել հարկային հաշիվ:

Հարկային հաշիվները դուրս են գրվում էլեկտրոնային եղանակով, բացառությամբ՝

1) այն հարկային հաշիվների, որոնցում պարունակվում է գաղտնիք համարվող և (կամ) սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

2) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի, երբ հարկային հաշիվները կարող են դուրս գրվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Հարկային հաշիվները դուրս են գրվում ապրանքը մատակարարելու, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) պահին, բացառությամբ սույն հոդվածի յոթերորդ պարբերությամբ սահմանված դեպքերի:

Հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերով ապրանքներ մատակարարող կամ աշխատանքներ կատարող կամ ծառայություններ մատուցող՝ հանձնակատար կամ գործակալ համարվող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը՝ համապատասխանաբար հանձնարարողի կամ պրինցիպալի անունից կարող են դուրս գրել հարկային հաշիվներ կամ ճշգրտող հարկային հաշիվներ, եթե հանձնակատարին կամ գործակալին տրվել է այդպիսի հարկային հաշիվներ դուրս գրելու լիազորագիր: Սույն պարբերությամբ սահմանված դեպքերում հանձնակատարի կամ գործակալի կողմից դուրս գրվող հարկային հաշիվներում, բացի նրանց տվյալներից, լրացվում է նաև հանձնարարողին կամ պրինցիպալին վերաբերող՝ սույն օրենքի 20-րդ հոդվածի առաջին պարբերությամբ նշված տեղեկատվությունը:

Այն դեպքում, երբ սահմանված կարգով Արցախի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Արցախի Հանրապետությունում իրականացվող՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման գործարքի գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, սույն օրենքի համաձայն, կրում է գործարքի կողմ համարվող՝ Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպությունը կամ ֆիզիկական անձը, ապա այդ գործարքի մասով հարկային հաշիվը, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշիվը դուրս է գրվում Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից:

Գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված`

1) հարկային հաշիվները կարող են դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ այդ հարկային հաշվում նշված ապրանքները պետք է մատակարարվեն հարկային հաշվում նշված՝ ապրանքների մատակարարման օրը, կամ աշխատանքները պետք է կատարվեն, կամ կատարումն ավարտվի հարկային հաշվում նշված՝ աշխատանքների կատարման կամ կատարումն ավարտելու օրը, կամ ծառայությունները պետք է մատուցվեն, կամ մատուցումն ավարտվի հարկային հաշվում նշված՝ ծառայությունների մատուցման կամ մատուցումն ավարտելու օրը.

2) հանրային ծառայությունների և կոմունալ ծառայությունների մատուցման գործարքների մասով հարկային հաշիվները կարող են դուրս գրվել հաշվարկային ժամանակահատվածի համար ծառայությունների մատուցումն ավարտելուց հետո.

3) սույն հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված դեպքերում հարկային հաշվի դուրսգրումը սույն հոդվածով սահմանված ժամկետում կատարելու անհնարինության դեպքում հարկային հաշիվը դուրս է գրվում մատակարարի կողմից ապրանքի, աշխատանքի կամ ծառայության արժեքի վերաբերյալ ներկայացված հարկային հաշիվը փաստացի ստանալու օրը:

Սույն հոդվածի հինգերորդ և վեցերորդ պարբերություններով սահմանված կարգով դուրս գրված հարկային հաշիվները, սույն օրենքի կիրառության իմաստով, հավասարեցվում են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից դուրս գրված հարկային հաշիվներին:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքին վերաբերող հարկային հաշիվն ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող կազմակերպության կամ ֆիզիկական անձի նախաձեռնությամբ կարող է չեղարկվել հետևյալ դեպքերում.

1) հարկային հաշիվը դուրս է գրվել այն հարկ վճարողի անունով, որին ապրանք չի մատակարարվել, որի համար աշխատանք չի կատարվել և (կամ) որին ծառայություն չի մատուցվել.

2) հարկային հաշիվը դուրս է գրվել սույն օրենքի 19-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ.

3) ապրանքների մատակարարմանը, աշխատանքների կատարմանը կամ ծառայությունների մատուցմանը վերաբերող հարկային հաշիվը լրացվել է սխալներով, որոնք կարող են այն դուրս գրողի կամ ստացողի համար իրավական կամ ֆինանսական հետևանքներ առաջացնել (օրինակ` տուգանք, ծախսագրման կամ հաշվանցման արգելք).

4) հարկային հաշվով մատակարարվող ապրանքի, կատարվող աշխատանքի կամ մատուցվող ծառայության ընդհանուր արժեքի հաշվարկմանը մասնակցող որևէ տվյալ (քանակ (ծավալ), գին, ակցիզային հարկ, ԱԱՀ-ի դրույքաչափ կամ ԱԱՀ-ի գումար) լրացվել է սխալ:

Չեղարկված հարկային հաշիվը դրա կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, չի առաջացնում:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքն անվավեր է ճանաչվում դատարանի վճռի համաձայն:

Անվավեր ճանաչված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը, սույն հոդվածի համաձայն, ճանաչվում է անվավեր:

Անվավեր ճանաչված գործարքը դրա կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) չի առաջացնում, բացառությամբ սույն հոդվածի տասնչորսերորդ պարբերությամբ սահմանված դեպքերում գործարքի անվավերության հետևանքների:

Գործարքի անվավերության դեպքում կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ (այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ) առաջանում են միայն չվերադարձված ապրանքի, չվերադարձված աշխատանքի արդյունքի և (կամ) չվերադարձված ծառայության արդյունքի մասով:

Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի անվավեր ճանաչման՝ սույն հոդվածի տասնմեկերորդ պարբերությամբ սահմանված հիմքերն առկա չեն, սակայն գործարքի կողմերն այն անվավեր են ճանաչել, ապա գործարքի անվավեր ճանաչումը հաշվի չի առնվում:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքը ճշգրտվում է հետևյալ դեպքերում.

1) գործարքի առարկան պիտանիության (պահպանման) ժամկետ ունեցող ապրանք է.

2) գործարքի առարկան հանրային կամ կոմունալ ծառայություն է, և գործարքի կողմերի միջև կնքված գրավոր պայմանագրով նախատեսված է, որ այդ ծառայությունների ծավալը հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո կարող է ճշգրտվել.

3) գործարքի առարկա համարվող ապրանքի քանակը, ծավալը և (կամ) որակական հատկանիշները, ապրանքի մատակարարման պայմանագրի համաձայն, ստուգվում են գնորդի կողմից ապրանքի ընդունման պահին, և պարզվում է, որ դրանցից որևէ մեկը չի համապատասխանում պայմանագրով սահմանված պայմաններին, որի հետևանքով ապրանքը (կամ դրա մի մասը) ենթակա է մասնակի ընդունման կամ վերադարձման.

4) գործարքի առարկա համարվող ապրանքները մատակարարվել են ավելի, քան սահմանված է եղել հարկային հաշվով, և գնորդի կողմից ավելի մատակարարված ապրանքներն ընդունվել են.

5) աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման այն գործարքների դեպքում, երբ կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների ծավալը գործարքի ավարտին ավելի կամ պակաս է սկզբնապես դուրս գրված համապատասխան հարկային հաշվով նախատեսված ծավալից, բացառությամբ այն դեպքերի, երբ՝

ա. աշխատանքները կամ ծառայություններն արդեն իսկ (փաստացի) կատարվել կամ մատուցվել են գործարքի իրական պայմաններին համապատասխանող՝ դուրս գրված հարկային հաշվում նշված պայմաններով.

բ. աշխատանքի կամ ծառայության բովանդակությունն այնպիսին է, որ աշխատանքի կամ ծառայության արդյունքի հետ հանձնումը հնարավոր չէ:

Դուրս գրված այն հարկային հաշվի մասով, որի դուրսգրման օրը ներառող հարկային տարվանից անցել է երեք հարկային տարի, չի կարող դուրս գրվել ճշգրտող հարկային հաշիվ:

Ճշգրտված գործարքը դրա կողմերի համար սույն օրենքով սահմանված իրավական հետևանքներ, այդ թվում՝ իրավունքներ և պարտականություններ, առաջացնում է միայն այն մասով, որը մնում է գործարքի ճշգրտման արդյունքում:

Ճշգրտված գործարքի մասով նախկինում դուրս գրված հարկային հաշիվը շարունակում է համարվել վավեր փաստաթուղթ, սակայն ճշգրտված գործարքի մասով ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) սույն հոդվածով սահմանված կարգով դուրս է գրում նաև ճշգրտող հարկային հաշիվ: Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները գործարքի ճշգրտման արդյունքն արտացոլում են հանրային ծառայությունների ոլորտը կարգավորող լիազոր մարմնի ընդունած իրավական ակտերի համաձայն ճշգրտման կատարման օրը ներառող ամսվա ընթացքում իրականացված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի համար դուրս գրվող համապատասխան հարկային հաշվում:

Եթե ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման՝ սույն հոդվածի տասնվեցերորդ պարբերությամբ սահմանված հիմքերն առկա չեն, սակայն ապրանք մատակարարողը, աշխատանք կատարողը և (կամ) ծառայություն մատուցողը կատարել է գործարքի ճշգրտում (դուրս է գրել ճշգրտող հարկային հաշիվ), ապա գործարքի ճշգրտումը հաշվի չի առնվում:

Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման և չեղարկման կարգերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

(18-րդ հոդվածը լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, խմբ. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 19. Հարկային հաշիվներ դուրս չեն գրվում՝

1/ ԱԱՀ վճարող չհանդիսացող անձանց կողմից, բացառությամբ առևտրի հարկ վճարողների` «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջների պահպանմամբ հարկային հաշիվների դուրսգրման դեպքում.

2/ այն ապրանքների և ծառայությունների համար, որոնք սույն օրենքով ազատված են ԱԱՀ-ից.

3/ սույն օրենքի համաձայն հարկման օբյեկտ չհանդիսացող կամ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների (գործառնությունների) համար:

Վերը նշված դեպքերում հարկային հաշվի փոխարեն լրացվում (կազմվում) են ընդհանուր կարգով սահմանված այլ հաշվարկային (այդ թվում՝ բեռնառաքման) և վճարային փաստաթղթեր:

Եթե ԱԱՀ վճարողը միաժամանակ իրականացնում է սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված որևէ գործարք և այնպիսի գործարք, որի մասով պետք է դուրս գրվի հարկային հաշիվ, ապա կարող է հարկային հաշվում ներառել նաև սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքները:

(19-րդ հոդվածը լրաց. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 19.1. ԱԱՀ վճարողները էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնում են հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների, աշխատանք կատարողների և ծառայություն մատուցողների կողմից դուրս գրված հարկային հաշիվները:

Սույն օրեքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքում սույն օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված կարգով հարկային հաշվի դուրսգրումը համարվում է տվյալ հարկային հաշվի՝ էլեկտրոնային ստորագրությամբ վավերացում:

(19.1-ին հոդվածը լրաց. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 20. Հարկային հաշվում կամ ճշգրտող հարկային հաշվում պարտադիր ներառվում են՝

1) հարկային հաշվի սերիան ու համարը.

2) հարկային հաշվի դուրսգրման ամսաթիվը.

3) ապրանքի մատակարարման ամսաթիվը, աշխատանքի կատարումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը և (կամ) ծառայության մատուցումն ավարտելու (այդ թվում՝ ըստ պայմանագրով նախատեսված փուլերի) ամսաթիվը.

4) ԱԱՀ-ի դրույքաչափն ու գումարը՝ առանձին սյունակով կամ տողով.

5) ակցիզային հարկի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մատակարարման դեպքում).

6) բնապահպանական վճարի գումարը՝ առանձին սյունակով կամ տողով (միայն «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող-իրացնողների և արտադրող-իրացնողների կողմից հարկային հաշիվների դուրսգրման դեպքում).

7) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի անվանացանկն ու քանակը և (կամ) աշխատանքի, ծառայության տեսակն ու ծավալը.

8) գործարքի առարկա հանդիսացող ապրանքի միավորի գինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը), ընդհանուր արժեքը և (կամ) աշխատանքի, ծառայության սակագինը, առևտրային զեղչը՝ առկայության դեպքում (այդ թվում՝ հրապարակային առևտրային զեղչը) ու ընդհանուր արժեքը.

9) ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, առաքման վայրի հասցեն կամ առաքման կետի տվյալները, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը.

10) ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող՝

ա. հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու և գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեները, իսկ ապրանքների մատակարարման դեպքում՝ ապրանքների նշանակման վայրի հասցեն, պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը,

գ. ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը, իսկ անհատ ձեռնարկատեր լինելու դեպքում՝ նաև գործունեությունը փաստացի իրականացնելու վայրի հասցեն, «անհատ ձեռնարկատեր» կամ «ԱՁ» նշումը, ապրանքների նշանակման վայրի հասցեն (բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը գնորդին է հանձնվում առաքման վայրում), պաշտոնատար անձի անունը, ազգանունը և ստորագրությունը:

Սույն օրենքի 18-րդ հոդվածի վեցերորդ պարբերությամբ սահմանված դեպքերում Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ Արցախի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից դուրս գրվող հարկային հաշվում, իսկ սույն օրենքով սահմանված դեպքերում՝ նաև ճշգրտող հարկային հաշվում, որպես ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող հարկ վճարողի հաշվառման համար նշվում է Արցախի Հանրապետության ռեզիդենտ կազմակերպության կամ Արցախի Հանրապետության ռեզիդենտ ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը:

(20-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152, 06.02.2002 ՀՕ-188, լրաց., խմբ., փոփ. 26.02.2003 ՀՕ-31, լրաց. 14.04.2004 ՀՕ-112, փոփ. 22.03.2006 ՀՕ-274, խմբ., փոփ., լրաց. 12.12.2007 ՀՕ-93, լրաց., փոփ. 16.12.2010 ՀՕ-69-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն, խմբ. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 21. Արցախի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից ԱԱՀ-ի հաշվարկումը և գանձումը հիմնավորվում է մաքսային ձևակերպման ժամանակ լրացվող մաքսային հայտարարագրերով և վճարային փաստաթղթերով (վճարման հանձնարարագիր, անդորրագիր կամ վճարումը հաստատող այլ փաստաթղթեր):

(21-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 22. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները): Անձինք պարտավոր են առնվազն մինչև ստացման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող երեք տարուց, ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:

(22-րդ հոդվածը խմբ. 16.12.2010 ՀՕ-69-Ն, լրաց. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Ենթաբաժին II. ԱԱՀ-ի հաշվարկման կարգը

 

Հոդված 23. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝

1/ արտադրական և այլ առևտրային նպատակներով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարվել է վճարում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)՝

- 2003 թվականի ընթացքում՝ սկսած 2003 թվականի ապրիլի 1-ից, յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 5.0 մլն դրամը,

- 2004 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 300.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 3.0 մլն դրամը,

- 2005 թվականի ընթացքում միանվագ գործարքի համար չի գերազանցում 100.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար՝ 1.0 մլն դրամը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաև էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը:

(5-րդ մասն ուժը կորցրել է 16.12.2010 ՀՕ-69-Ն)

Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկի կամ փոստի միջոցով փոխանցելու, իսկ մյուս մասը կանխիկ դրամով վճարելու կամ այլ կերպ հատուցելու դեպքերում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումներին վերաբերող մասով:

2/ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով Արցախի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին:

3/ կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ գործակալի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ առկա կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարների) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող չհամարվելու օրվանը, իսկ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի դեբետային մնացորդ առաջանալու դեպքերում դրա առաջացման օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից և կարող է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի չափով վերականգնվել, եթե այդ չափը հիմնավորվում է հարկ վճարողի կողմից ներկայացված համապատասխան գրությամբ կամ ստուգման արդյունքներով:

ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հաշվարկելիս հաշվի են առնվում վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը, այդ ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում կատարված ԱԱՀ-ի վճարումները:

Սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա ապրանքային մնացորդի մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:

Սույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին:

ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում՝ մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման (ենթակա են վերաձևակերպման), եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցումներ կատարում են նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկելիս:

Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման դեպքերում սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող գումարները որոշվում են կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում օտարվող տարածքների մակերեսի տեսակարար կշռից ելնելով:

(23-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.06.2001 ՀՕ-152, լրաց., փոփ. 06.02.2002 ՀՕ-188, խմբ. 26.02.2003 ՀՕ-31, լրաց. 14.04.2004 ՀՕ-112, 23.06.2004 ՀՕ-122, փոփ., խմբ., լրաց. 24.12.2008 ՀՕ-83-Ն, փոփ. 16.12.2010 ՀՕ-69-Ն, լրաց. 27.12.2011 ՀՕ-96-Ն, խմբ., լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 24. (24-րդ հոդվածն ուժը կորցրել է 31.05.2001 ՀՕ-152)

 

Հոդված 241. (241-ին հոդվածն ուժը կորցրել է 26.12.2012 ՀՕ-42-Ն)

 

Հոդված 242. Էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերություններում հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե ենթակա է վճարման հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են՝

ա) հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված էլեկտրաէներգիայի դիմաց սահմանված կարգով մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները.

բ) արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռքբերված կամ ներմուծված այլ ապրանքների (բացառությամբ էլեկտրաէներգիայի) և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները՝ սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով:

Եթե էլեկտրաէներգիայի առք ու վաճառքի լիցենզավորված գործունեություն իրականացնող ընկերությունները հաշվետու ժամանակաշրջանում ձեռքբերված էլեկտրաէներգիայի վճարումները կատարել են լիցենզիայով սահմանված ժամկետներն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանից ուշ ժամկետներում, ապա էլեկտրաէներգիայի ձեռքբերման հաշվետու ժամանակաշրջանում մատակարարների կողմից ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները (չվճարված մասին համապատասխան չափով) հաշվանցվում են սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կարգով:

(242-րդ հոդվածը լրաց. 23.06.2004 ՀՕ-122)

 

 Հոդված 243. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝

1) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվել են մատակարարներին՝ արտադրական և առևտրային այլ նպատակներով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի վեցերորդ բաժնի առաջին ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) գանձվել են մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով:

(243-րդ հոդվածը լրաց. 23.12.2015 ՀՕ-65-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 25. Հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործարքների գծով նույն մասով սահմանված կարգով որոշվող գումարների, հաշվանցվում է վճարողների կողմից հետագա հաշվետու ժամանակաշրջաններում Արցախի Հանրապետության տարածքում ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքի համաձայն վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվին:

ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին (բացառությամբ սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման գործարքների) վերաբերող ձեռքբերումների գծով մատակարարների հարկային հաշիվներում և ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների հաշվին, կամ, վերջիններիս բացակայության պայմաններում, վերադարձվում են վճարողներին, եթե հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները գերազանցում են հարկ վճարողի կողմից իրականացված գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարները (առկա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդ): Ընդ որում, անձի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա է ԱԱՀ-ի դեբետային մնացորդի այն մասը, որը չի գերազանցում հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը: 2004 թվականի հուլիսի 1-ի դրությամբ ԱԱՀ-ի դեբետային մնացորդում ներառված` ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին վերաբերող ԱԱՀ-ի գումարները հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցվում կամ վերադարձվում են ընդհանուր գործարքների հասույթի մեջ ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխան, բայց ոչ ավելի, քան ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոսը:

Եթե տվյալ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով ԱԱՀ-ի դեբետային մնացորդը գերազանցում է զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարը, ապա գերազանցող մեծությունը վերագրվում է հետագա հաշվետու ժամանակաշրջաններին՝ սույն հոդվածով սահմանված կարգով այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը որոշելու համար:

Սույն հոդվածին համապատասխան այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման կամ վերադարձման ենթակա գումարների հիմնավորվածությունը հաստատելու համար հարկ վճարողները հարկային մարմիններ են ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած փաստաթղթերը:

Հաշվանցման ենթակա գումարն այլ հարկային պարտավորություններից հաշվանցվում է, եթե Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ժամկետներում համապատասխանաբար վերը նշված փաստաթղթերը ներկայացվել են հարկային մարմիններ և վերջիններս հարկ վճարողին գրավոր չեն տեղեկացրել հաշվանցման իրավունքի վերաբերյալ իրենց առարկությունները: 

Սույն հոդվածի 2-րդ մասին համապատասխան` ԱԱՀ-ի գումարների վերադարձը իրականացվում է հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ԱԱՀ-ի գումարների վերադարձի հիմնավորվածությունը հաստատող, Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով տրվող, հարկային մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի հիման վրա՝ պետական բյուջեում ԱԱՀ-ի գծով առկա մուտքերի հաշվին:

Սույն օրենքի 40-րդ հոդվածով նախատեսված դեպքերում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) ենթակա չէ վերադարձման, բացառությամբ այն գումարների, որոնք ուղղակիորեն վերագրվում են ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներին: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարներից հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների առաջացող տարբերությունը (գերազանցող գումարը) դուրս է գրվում շահույթի (եկամտի) հաշվին:

Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված հարկի գումարներից հաշվանցման կամ պետական բյուջեից հետ ստացման հարկ վճարողի իրավունքը ենթակա չէ այլ անձանց օտարման, բացառությամբ իրավաբանական անձանց միացման, միաձուլման և վերակազմավորման ձևով վերակազմակերպման դեպքերի, ինչպես նաև ֆիզիկական անձի մահվան դեպքում, երբ այդ իրավունքը փոխանցվում է համապատասխան իրավահաջորդին:

(25-րդ հոդվածը խմբ. 20.06.2001 ՀՕ-152, 26.02.2003 ՀՕ-31, խմբ., լրաց. 23.06.2004 ՀՕ-122, փոփ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 26. Սույն օրենքի 23 հոդվածում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները (այդ թվում նաև` սույն օրենքի 6.1-րդ հոդվածով սահմանված` ներմուծման պահին վճարման ժամկետը հետաձգված ԱԱՀ-ի գումարները) հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն՝

1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից:

2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված,  այդ թվում` արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով կամ առևտրի հարկով հարկվող գործարքների (գործառնությունների) գծով, ինչպես նաև այն գործարքների գծով, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում՝ մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի:

(երկրորդ պարբերությունն ուժը կորցրել է 21.12.2017 ՀՕ-76-Ն)

Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված՝ տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված գործարքներին ուղղակիորեն վերաբերվող ձեռքբերումների մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ապրանքների կամ ծառայությունների ձեռք բերման գնին կամ արտադրության ու շրջանառության ծախքերին: Սույն մասի դրույթները գործում են այն ձեռքբերումների, բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի (այսուհետ սույն մասում` գույք) նկատմամբ, որոնք կատարվել են 2001 թվականի դեկտեմբերի 31-ից հետո: Սույն կետին համապատասխան վերաձևակերպումներ չեն կատարվում այն դեպքերում, երբ գործարքները իրականացվում են այն անձի կողմից, որը դադարել է համարվել ԱԱՀ վճարող:

Եթե գույքի ձեռքբերումը, ներմուծումը կամ կառուցումը (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով՝ ձեռքբերումներ) ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքներին կամ ի սկզբանե հնարավոր չէ ուղղակիորեն վերագրել ԱԱՀ-ով հարկվող կամ սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներին (այսուհետ` սույն հոդվածի կիրառման իմաստով ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ), ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարների հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջանում:

Եթե գույքը, որի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցում, հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա. հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.

բ. սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող պակասեցվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար.

գ. հաշվանցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցման՝ տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով չհարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերումը ի սկզբանե ուղղակիորեն վերագրվում է ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին, ապա այդ ձեռքբերումների գծով ԱԱՀ-ի գումարները հաշվանցման ենթակա չեն այդ ձեռքբերումների կատարման հաշվետու ժամանակաշրջաններում:

Եթե գույքը, որի ձեռքբերման մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի հաշվանցվող գումարների պակասեցում (ԱԱՀ-ի գումարները սահմանված կարգով միացվել են գույքի ձեռքբերման արժեքին) հետագա հաշվետու ժամանակաշրջաններում ամբողջությամբ կամ մասնակիորեն օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող գործարքների իրականացման համար, ապա`

ա. հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներն ավելացվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով.

բ. սույն պարբերության «ա» ենթակետով սահմանված կարգով որոշվող ավելացվող գումարը նվազեցվում է հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով չհարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տվյալ գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար.

գ. պակասեցված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներին ավելացման՝ տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 16.67 տոկոս հաշվարկային դրույքաչափով հաշվարկված գումարի չափով, եթե հաշվետու ժամանակաշրջանում գույքի օտարումն ինքնին ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

Եթե գույքի ձեռքբերման կամ ներմուծման կամ կառուցման հաշվետու ժամանակաշրջանում գույքը միաժամանակ օգտագործվում է ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքների իրականացման համար, ապա տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակասեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված նորմաներով գույքի համար հաշվարկվող ամորտիզացիայի գումարի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով` նախապես նվազեցված հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի գումարի) ԱԱՀ-ով հարկվող գործարքների շրջանառության (առանց ԱԱՀ-ի) տեսակարար կշռին համապատասխանող գործակցով:

ԱԱՀ վճարողների կողմից գույքի լուծարման դեպքում, որի մասով նախորդ հաշվետու ժամանակաշրջաններում սահմանված կարգով կատարվել է ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում), հաշվանցված (պակասեցված) ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման` հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցման՝ տվյալ գույքի հաշվեկշռային արժեքի նկատմամբ ԱԱՀ-ի 20 տոկոս դրույքաչափով հաշվարկված գումարի չափով: Սույն պարբերությունում նշված գույքը հետագայում որպես նույն նպատակային նշանակության գույք օտարելու դեպքում սույն պարբերությամբ սահմանված կարգով հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներից նվազեցված ԱԱՀ-ի գումարները կրկին ենթակա են վերաձևակերպման` օտարման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման (պակասեցման) ենթակա գումարներին ավելացման, եթե հաշվետու ժամանակաշրջանում տվյալ գույքի օտարումն ԱԱՀ-ով հարկվող գործարք է:

3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված և (կամ) օգտագործված ապրանքների և ծառայությունների գծով՝ բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:

(2-րդ մասն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

(3-րդ, 4-րդ և 5-րդ մասերն ուժը կորցրել են 20.06.2001 ՀՕ-152)

4) ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների և այդ գործարքների մասով ձեռքբերումների (ձեռք բերված (կամ ներմուծված) ապրանքների ու ստացված ծառայությունների) գծով մատակարարների հարկային հաշիվներում (մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ բացասական տարբերությունն առաջանում է օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կարգավորող մարմնի կողմից հաստատված սակագների կիրառման արդյունքում:

5) ոչ իրացման նպատակով ձեռք բերված (ներմուծված) մարդատար ավտոմեքենաների ձեռքբերման հարկային հաշիվներում (ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները: Նշված գումարները ենթակա են վերաձևակերպման և սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով հաշվանցման՝ այդ ավտոմեքենաների հետագա իրացման պահին դրանց մնացորդային արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկված ԱԱՀ-ի գումարի չափով:

6) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, սույն օրենքի 18-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր:

(26-րդ հոդվածը փոփ., լրաց. 20.06.2001 ՀՕ-152, լրաց., փոփ. 06.02.2002 ՀՕ-188, լրաց. 26.02.2003 ՀՕ-31, 22.03.2006 ՀՕ-274, փոփ. 16.12.2010 ՀՕ-69-Ն, լրաց., փոփ. 27.12.2011 ՀՕ-96-Ն, 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ., լրաց. 21.12.2017 ՀՕ-76-Ն, լրաց. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով կամ առևտրի հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա`

1) հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարից կարող են հաշվանցել (պակասեցնել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի), ստացված ծառայությունների` այսուհետ սույն հոդվածում` ձեռքբերումների) հարկային հաշիվներում կամ կրճատ հաշիվ ապրանքագրերում (այսուհետ` սույն հոդվածում` հարկային հաշիվներում), ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում (այսուհետ` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված և սույն օրենքի այլ հոդվածներին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է սույն օրենքի 23-րդ հոդվածի հիմքով, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու,

2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները,

3) հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցվում են հետևյալ կարգով`

ա. ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց դիմաց մատակարարներին վճարումները կատարվել են կանխիկ դրամով, ամբողջությամբ պակասեցվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

բ. ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել, կամ որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,

գ. սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող` ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները պակասեցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

դ. սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարներին համապատասխանող գործարքների գծով հետագա հաշվետու ժամանակաշրջանում վճարումները բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին չկատարելու դեպքում այդ գումարները ենթակա չեն հաշվանցման (այդ գումարների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումներ չեն կատարվում),

ե. սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու,

զ. ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների համաձայն առկա են հաշվանցումներ կատարելու հիմքերը, հաշվանցվում են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով, իսկ չհարկվող գործարքների տեսակարար կշռով ենթակա են պակասեցման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

 (27-րդ հոդվածը փոփ., լրաց. 31.05.2001 ՀՕ-152, փոփ. 23.06.2004 ՀՕ-122, խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 28. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող ֆիզիկական անձինք ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում իրենց բնակության վայրում, սեփական սպառման հետ միաժամանակ և ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար վճարել (ձևակերպել) են ԱԱՀ, ապա հաշվանցման (պակասեցման) ենթակա են միայն ԱԱՀ-ի այն գումարները, որոնք վճարվել (ձևակերպվել ) են անմիջականորեն ձեռնարկատիրական գործունեության իրականացման նպատակով ձեռք բերված ապրանքների, ծառայությունների համար:

 

Հոդված 29. Սույն օրենքի 19-րդ հոդվածի պահանջները խախտելու և հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարը սահմանված ընդհանուր կարգով վճարել բյուջե, եթե դուրս գրված հարկային հաշիվը սահմանված կարգով չեղյալ չի համարվել:

Սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման անհատույց կամ իրական արժեքից էականորեն ցածր արժեքով հատուցմամբ գործարքների դեպքում անձինք պարտավոր են հարկային հաշվում առանձնացված ԱԱՀ-ի գումարի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված կարգով հաշվարկվող՝ ԱԱՀ-ով հարկվող օբյեկտին համապատասխանող ԱԱՀ-ի գումարի դրական տարբերությունը սույն օրենքով սահմանված կարգով վճարել պետական բյուջե:

(29-րդ հոդվածը խմբ. 31.05.2001 ՀՕ-152, լրաց. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Ենթաբաժին III. ԱԱՀ-ի վճարման և հաշվարկների ներկայացման կարգը և ժամկետները

 

Հոդված 30. Արցախի Հանրապետություն ապրանքների ներմուծման դեպքում դրանց համար Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով ԱԱՀ վճարվում է ներմուծման օրվանից տասը օրվա ընթացքում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Եթե նախապես հայտարարված մաքսային ռեժիմը (որի համաձայն մաքսային սահմանով բացթողման ժամանակ ապրանքներից ԱԱՀ չի գանձվում) փոխարինվում է ազատ շրջանառության համար բացթողման (ներմուծման) ռեժիմով, ապա վճարողները (կամ մաքսային օրենսդրությամբ սահմանված վճարումների համար պատասխանատու այլ անձինք) պարտավոր են ԱԱՀ-ի չգանձված գումարները վճարել ներմուծման մաքսային ռեժիմով ապրանքների վերահայտարարագրման կամ այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո տասնօրյա ժամկետում:

(30-րդ հոդվածը լրաց. 27.12.2011 ՀՕ-96-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը`

1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

2) (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

3) (կետն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

2) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը:

Եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը՝ լիզինգի պայմանագրով նախատեսված՝ հաշվեգրված լիզինգային վճարներին համապատասխանող չափով:

Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալն այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասն օտարվելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրման գործարքի մասով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում բաժնեմասի օտարման պահը:

(31-րդ հոդվածը փոփ. 06.02.2002 ՀՕ-188, փոփ., լրաց. 22.12.2004, ՀՕ-164, լրաց. 21.12.2017 ՀՕ-76-Ն, 04.02.21 ՀՕ-9-Ն)

 

Հոդված 32. Սույն օրենքի 23-րդ և 24.2-րդ հոդվածների համաձայն հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարումները պետական բյուջե կատարվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

Սույն օրենքի իմաստով ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր եռամսյակը՝ բացառությամբ սույն հոդվածի երրորդ մասով սահմանված դեպքի:

Այն անձանց համար, որոնց սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով սահմանված գործարքներից հասույթը նախորդող օրացուցային տարում գերազանցել է 60 միլիոն դրամը, ԱԱՀ-ի վճարման հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր ամիսը:

Հաշվարկված ԱԱՀ-ի վճարումները պետական բյուջե կատարվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Արցախի Հանրապետության տարածքում ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից իրականացված գործարքի մասով սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու դեպքերում ԱԱՀ-ի գումարները վճարվում են գործարքի իրականացմանը հաջորդող մինչև ամսվա 20-ը ներառյալ:

(32-րդ հոդվածը խմբ. 20.06.2001 ՀՕ-152, փոփ., խմբ. 06.02.2002 ՀՕ-188, փոփ., լրաց. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 33. ԱԱՀ վճարողները սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում,  բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի, իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում պետական բյուջե ԱԱՀ-ի վճարման համար համապատասխան հաշվարկներ՝ Արցախի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևով:

«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ընթացիկ կիսամյակի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Արցախի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով ԱԱՀ-ի կիսամյակային հաշվարկ (եռամսյակային կտրվածքով)` մինչև այդ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ, բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ճշտված հաշվարկները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:

Սույն հոդվածով սահմանված ժամկետներում ԱԱՀ հաշվարկներ ներկայացնում են նաև ԱԱՀ վճարող չհամարվող անձինք՝ օրենքի համաձայն ԱԱՀ վճարելու պարտավորություն կրելու կամ ձեռքբերված ապրանքների կամ ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու արդյունքում հաշվանցման ենթակա գումար առաջանալու դեպքերում:

Ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման գործարքի ճշգրտման դեպքում գործարքի կողմեր համարվող հարկ վճարողները (բացառությամբ հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողների) պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքները ԱԱՀ-ի մասով արտացոլել՝

1) համապատասխան ճշգրտող հարկային հաշվի դուրսգրման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները.

2) հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանների համար սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկներում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության և հաշվանցման (պակասեցման) ենթակա հարկի գումարները:

Հանրային ծառայություններ մատուցող հարկ վճարողները պարտավոր են գործարքի ճշգրտման արդյունքներն արտացոլել ճշգրտման կատարման օրը ներառող հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում:

(33-րդ հոդվածը լրաց. 20.06.2001 ՀՕ-152, խմբ. 24.12.2008 ՀՕ-83-Ն, լրաց. 24.06.2009 ՀՕ-31-Ն, 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն, փոփ., լրաց. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

ԲԱԺԻՆ  VII

 

ԱԱՀ-Ի ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հոդված 34.  Զբոսաշրջության գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան՝ առանց միջազգային ուղևորափոխադրման համար զբոսաշրջային օպերատորի կամ զբոսաշրջային գործակալի կողմից վճարվող գումարի: Օտարերկրյա (ներառյալ` Հայաստանի Հանրապետության) զբոսաշրջիկին մատուցվող զբոսաշրջային ծառայությունները, ինչպես նաև զբոսաշրջային գործակալությունների կողմից մատուցվող գործակալական ծառայություններն ազատվում են ավելացված արժեքի հարկից, եթե այդ ծառայությունների շրջանակներում ուղևորությունները, ճանապարհորդությունները, էքսկուրսիաները իրականացվում են Արցախի Հանրապետության և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքներում:

(34-րդ հոդվածը խմբ. 23.06.2004 ՀՕ-122, փոփ. 15.04.2010 ՀՕ-20-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 23.12.2015 ՀՕ-65-Ն, 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 35. Մեկից ավելի անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, իսկ օրենքով նախատեսված դեպքում` նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող գույքի օտարման դեպքում ԱԱՀ-ի շեմը կիրառվում է մեկ անգամ` անկախ պայմանագրով գույք օտարող կողմում հանդես եկող անձանց թվաքանակից և այդ գույքի նկատմամբ սեփականություն ունեցողների թվաքանակից: ԱԱՀ-ով հարկման (այդ թվում` ԱԱՀ-ի շեմի կիրառման) նպատակով գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքի օրենքին համապատասխան որոշվող ԱԱՀ-ով հարկվող շրջանառությանը ավելացվում են նախկինում կատարված գործարքով (գործարքներով) այդ գույքի սեփականության իրավունքում այդ անձի բաժնեմասի օտարման գործարքների ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունները: Ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի օտարման գործարքից առաջացող ավելացված արժեքի հարկի պարտավորության մասով գույքի սեփականությունում բաժնեմաս ունեցողները կրում են համապարտ պարտավորություն:

(35-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, լրաց. 20.12.2018 ՀՕ-86-Ն)

 

Հոդված 36. Ապրանքների աճուրդային վաճառքի դեպքում աճուրդի կազմակերպչի համար հարկվող շրջանառություն է համարվում վաճառվող ապրանքների սեփականատիրոջ (այլ անձի) կողմից միջնորդավճարի (պարգևավճարի, տոկոսի և այլն) գումարը, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

Հոդված 37. Արցախի Հանրապետության տարածքում կապի ծառայությունների մատուցման ժամանակ հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը՝ ելնելով սահմանված սակագներից:

Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված Էլեկտրակապի օպերատորի կամ փոստային կապի օպերատորի կողմից օտարերկրյա համապատասխան օպերատորներին մատուցվող այն ծառայությունների նկատմամբ, որոնց մասով, համապատասխանաբար` Էլեկտրակապի միջազգային միության (ԷՄՄ) կանոնադրությանը կամ Համաշխարհային փոստային միության կանոնադրությանը համապատասխան, կատարվում է միջազգային փոխկապակցման ծառայությունների շրջանակներում միմյանց մատուցված ծառայությունների դիմաց վճարման ենթակա գումարների փոխադարձ հաշվարկ, կիրառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափ:

(37-րդ հոդվածը խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 38. Գրավի առարկայի օտարման դեպքերում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում է գրավատուն:

Գրավ դրված գույքը սեփականության իրավունքով գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) կամ պետության ստեղծած հիմնադրամին անցնելու դեպքում հարկվող շրջանառություն է համարվում գրավ դրված գույքի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով որոշվող իրացման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը:

Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն են համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) կամ պետության ստեղծած հիմնադրամին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները:

(38-րդ հոդվածը խմբ. 20.06.2001 ՀՕ-152, փոփ. 27.12.2011 ՀՕ-96-Ն, խմբ. 26.12.2012 ՀՕ-42-Ն, լրաց. 18.12.2014 ՀՕ-59-Ն, 20.12.2018 ՀՕ-86-Ն)

 

Հոդված 39. (հոդվածն ուժը կորցրել է 06.02.2002 ՀՕ-188)

 

Հոդված 391. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 29-րդ կետում նշված արտոնության կիրառման առումով մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրեր իրագործողներն այդ մասին նշումներ պետք է կատարեն Արցախի Հանրապետությունում գտնվող մատակարարների հետ կնքվող պայմանագրերում:

 Մատակարարված ապրանքների գծով ստացված հասույթները կամ ստացված (առանց ԱԱՀ-ի) ապրանքները և ծառայությունները կանոնադրական (ծրագրային) նպատակներով չօգտագործելու դեպքում նշված ծրագրի (գործունեության) որակավորումը որպես մարդասիրական օգնության կամ բարեգործականի կարող է փոփոխել կամ կասեցնել Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, որը բերում է նշված արտոնությունների գործունեության դադարմանը կամ կասեցմանը:

 Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի նախկինում չվճարված գումարը, ինչպես նաև այն ուշ վճարելու համար սահմանված տույժի գումարը վճարելու պարտավորությունը կրում է՝

 ա) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագիրն իրականացրած կազմակերպությունն այն մասով, որով իրականացվող ծրագրի շահառու կողմը եղել են ֆիզիկական անձինք կամ կազմակերպություններ, եթե նախատեսված էր, որ ծրագրի շրջանակներում նշված անձինք պետք է ստանային ապրանքներ կամ ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ապրանքները կամ ծառայությունները փաստացի ստացված չլինելու պատճառով.

 բ) որպես բարեգործական կամ մարդասիրական որակումը կորցրած (փոփոխված) ծրագրի շահառուներից յուրաքանչյուրը, եթե վերջիններս կազմակերպություններ են և նախատեսված էր, որ նշված անձինք պետք է ծրագրի շրջանակներում ստացած ապրանքների կամ ծառայությունների օգտագործման արդյունքում երրորդ անձանց մատուցեին ծառայություններ, իսկ ծրագիրն իր որակումը կորցրել է այդ ծառայությունները փաստացի մատուցած չլինելու պատճառով:

 Նախապես բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրի որակումը Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից փոփոխվելու կամ կասեցվելու դեպքում ավելացված արժեքի հարկի պարտավորությունների մասով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետի հաշվարկման սկիզբ է համարվում ծրագրով սահմանված՝ դրա գործողության ժամկետի վերջը:

(391-ին հոդվածը լրաց. 17.12.2003 ՀՕ-88, փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 40. Առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև ոչ առևտրային կոոպերատիվների լուծարման ընթացքում դրանց կողմից սեփականության իրավունքի օբյեկտների և այլ գույքային իրավունքների օտարումը, այդ թվում՝ պետության և երրորդ անձանց հանդեպ պարտավորությունները կատարելուց (մարելուց) հետո բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների միջև բաշխումը (օտարումը) ենթակա է ԱԱՀ-ով հարկման՝ սահմանված ընդհանուր կարգով:

Առևտրային կազմակերպությունների և ոչ արտադրական կոոպերատիվների լուծարման ընթացքում այդ կազմակերպությունների կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում ներդրում կատարած ֆիզիկական անձ հանդիսացող բաժնետերերի, հիմնադիրների, փայամասնակիցների կողմից ներդրված համապատասխան գույքի հետ ստացումը` ներդրման պահին որոշված արժեքը չգերազանցող չափով, ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման:

Անհատ ձեռնարկատերերի կողմից գործունեության դադարեցման դեպքում ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների մնացորդների մասով (այդ թվում՝ ապրանքների, արտադրանքի, մտավոր սեփականության օբյեկտների), այլ գույքային իրավունքների գծով ձեռքբերումների դիմաց վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) և մինչև գործունեության դադարեցումը հաշվանցված ԱԱՀ-ի գումարների չափով առաջանում է լրացուցիչ հարկային պարտավորություն:

(40-րդ հոդվածը խմբ. 20.06.2001 ՀՕ-152, լրաց. 16.12.2010 ՀՕ-69-Ն, 27.12.2011 ՀՕ-96-Ն)

 

Հոդված 401. Գույքի հավատարմագրային կառավարման արդյունքում հավատարմագրային կառավարչի կողմից իրականացված ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում այդ գործարքների համար սույն օրենքին համապատասխան որոշվող ընդհանուր շրջանառությունը: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը, իր և կառավարման հիմնադրի փոխարեն, կրում է գույքի հավատարմագրային կառավարիչը: Հավատարմագրային կառավարման արդյունքում իրականացված գործարքների մասով բյուջե վճարման ենթակա է այդ գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարի և հավատարմագրային կառավարման հանձնված գույքի կազմում ներառվող՝ այդ գործարքների իրականացման նպատակով ձեռքբերված (ներմուծված) ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված՝ սույն օրենքին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների տարբերությունը:

(401-ին հոդվածը լրաց. 26.02.2003 ՀՕ-31)

 

 

ԲԱԺԻՆ  VIII

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ

 

Հոդված 41. Սույն օրենքը խախտելու համար ԱԱՀ վճարողները և նրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:

 

Հոդված 42. Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի խախտմամբ հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրելու դեպքում հարկային հաշիվ կամ ճշգրտող հարկային հաշիվ դուրս գրողը վճարում է տուգանք` հարկային հաշվի կամ ճշգրտող հարկային հաշվի լրիվ արժեքով հատուցման գումարի (ներառյալ` ԱԱՀ-ի գումարը) չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն ՀՀ դրամից:

(42-րդ հոդվածը խմբ. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 43. Հարկային մարմին ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը պակաս ցույց տալու կամ պետական բյուջեից հաշվանցման ենթակա գումարն ավել ցույց տալու համապատասխան դեպքերի համար հարկ վճարողից գանձվում կամ առաջադրվում է`

1) պակաս հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարը.

2) պետական բյուջեից ավել հաշվանցման ենթակա գումարը.

3) պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարի և հարկ վճարողի ներկայացրած ԱԱՀ-ի հաշվարկով պետական բյուջեից հաշվանցման ներկայացված գումարի հանրագումարը, եթե հարկ վճարողի կողմից ներկայացվել է բյուջեից հաշվանցման ենթակա գումարով ԱԱՀ-ի հաշվարկ, սակայն ստուգման արդյունքներով առաջանում է պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումար:

Սույն հոդվածի առաջին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված ԱԱՀ-ի համապատասխան գումարի նկատմամբ հաշվարկվում և գանձվում է տուգանք` սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն տեսակի խախտումը կրկին կատարելու դեպքում տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:

Սույն հոդվածին համապատասխան հաշվարկվող` պետական բյուջե վճարման ենթակա գումարները և տուգանքները հաշվարկվում են յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:

(43-րդ հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152, փոփ. 06.02.2002 ՀՕ-188, լրաց. 23.06.2004 ՀՕ-122, խմբ. 22.12.2004 ՀՕ-164, 23.12.2015 ՀՕ-65-Ն)

 

Հոդված 431. Հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո դուրս գրված, սակայն այդ հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող) առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով հաշվանցման ենթակա չեն և կարող են հաշվանցվել այդ հարկային հաշիվներն էլեկտրոնային ստորագրությամբ վավերացնելու օրն ընդգրկող հետագա հաշվետու ժամանակաշրջանի (ժամանակաշրջանների) համար ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով (հաշվարկներով):

(431-ին հոդվածը լրաց. 31.05.2001 ՀՕ-152, 06.02.2002 ՀՕ-188, փոփ., լրաց. 26.02.2003 ՀՕ-31, լրաց. 23.06.2004 ՀՕ-122, խմբ. 24.12.2008 ՀՕ-83-Ն, խմբ., լրաց. 16.12.2010 ՀՕ-69-Ն, խմբ. 14.06.2019 ՀՕ-60-Ն)

 

Հոդված 44. Եթե ինքնուրույն ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձինք սույն օրենքի 3 հոդվածի պահանջներին համապատասխան պարտավոր էին, սակայն չեն վճարել ԱԱՀ՝ իրականացնելով հարկվող գործարքներ (գործառնություններ), ապա դա առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

 

Հոդված 441. (441-ին հոդվածն ուժը կորցրել է 26.02.2003 ՀՕ-31)

 

Հոդված 442. (1-ին մասն ուժը կորցրել է 22.03.2006 ՀՕ-274)

Օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների, ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող գործարքների, արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը վերաբերող գործարքների գծով, «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտումով մատակարարների կողմից դուրս գրված կամ անապրանք փաստաթղթում նշված, հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման: Այդպիսի հարկային հաշիվներում առանձնացված՝ ԱԱՀ-ի հաշվանցված գումարները ենթակա են վերաձևակերպման: Ընդ որում, արտոնագրային վճարով կամ հաստատագրված վճարով հարկվող գործունեությանը, «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների խախտմանը վերաբերող՝ հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) այն հաշվետու ժամանակաշրջանում, որում պարզվել կամ արձանագրվել է դրանց հաշվանցման անթույլատրելիությունը: Անապրանք փաստաթղթերի օգտագործման միջոցով, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից ազատված կամ հարկման օբյեկտ չհանդիսացող, օրենսդրությամբ սահմանված կարգով առոչինչ և անվավեր ճանաչվող գործարքների մասով դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման այն հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով, որում իրականացվել են այդ գործարքները (կատարվել է հաշվանցում):

Հաշվանցված ԱԱՀ-ի գումարների՝ սույն հոդվածով սահմանված կարգով չձևակերպելը (չպակասեցնելը) դիտվում է որպես օրենքով նախատեսված կարգի խախտումով ապրանքների և ծառայությունների դիմաց վճարված ԱԱՀ-ի գումարների հաշվանցում (պակասեցում):

(442-րդ հոդվածը լրաց. 06.02.2002 ՀՕ-188, 26.02.2003 ՀՕ-31, 22.12.2004 ՀՕ-164, փոփ. 22.03.2006 ՀՕ-274, 16.12.2010 ՀՕ-69-Ն, 26.12.2012 ՀՕ-42-Ն)

 

ԲԱԺԻՆ  IX

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

Հոդված 45. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Արցախի Հանրապետության հարկային մարմինը`

1) սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-4-րդ կետերի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության հետ.

2) սույն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ կետերի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ.

3) սույն օրենքի 15-րդ հոդվածի 8-րդ կետի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության հետ.

4) սույն օրենքի 15-րդ հոդվածի 19-րդ կետի դրույթների վերաբերյալ՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության հետ:

(45-րդ հոդվածը խմբ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 46. Եթե Արցախի Հանրապետության անունից կնքված և վավերացված միջազգային պայմանագրերում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:

(46-րդ հոդվածը փոփ. 21.12.2017 ՀՕ-76-Ն)

 

Հոդված 47. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ նրա դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից:

 

Հոդված 48. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1997 թվականի մարտի 17-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

Ա.ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

23 հունվարի 1999թ.

ք. Ստեփանակերտ

ՀՕ-43