ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ
ՍԱՀՄԱՆՈՒՄԻՑ ԲԽՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով՝ որոշում եմ.
1. Ստեղծել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանում:
2. Ստեղծել «Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:
3. Վերակազմակերպել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը՝ դրա ստորաբաժանումները (հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ) միացնելով հետևյալ հիմնարկներին.
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայությունը, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, քարտուղարությունը, իրավաբանական վարչությունը, արձանագրային բաժինը, անձնակազմի կառավարման բաժինը, առաջին բաժինը, կազմակերպական բաժինը, հատուկ համակարգերի բաժինը ու ֆինանսական և հաշվապահական հաշվառման բաժինը՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմին՝ ներառելով «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կազմում.
2) սոցիալ-տնտեսական վարչությունը, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչությունը, բացի վերաբնակեցման և միգրացիայի բաժնից՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմին.
3) պետական գույքի կառավարման վարչությունը, անշարժ գույքի կադաստրի վարչությունը ու գեոդեզիայի և հողային պետական տեսչությունը՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմին.
4) բնակարանային հարցերի վարչությունը, տարածքային կառավարման և վերաբնակեցման վարչության վերաբնակեցման և միգրացիայի բաժինը՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմին:
4. Վերակազմակերպել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմը՝ դրանից առանձնացնել զբոսաշրջության վարչությունը (հաստիքներով և աշխատակիցներով հանդերձ) և այն միացնել Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմին։
5. Հաստատել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն N 1 և N 2 հավելվածների:
6. Հաստատել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կանոնադրությունը և կառուցվածքը՝ համաձայն N 3 և N 4 հավելվածների:
7. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին՝ երկշաբաթյա ժամկետում Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնել առաջարկություններ՝ կառավարության կառուցվածքի սահմանմամբ, ինչպես նաև սույն հրամանագրով պայմանավորված՝ մինչև համապատասխան օրենսդրական փոփոխությունների կատարումը աշխատանքի վարձատրության պայմանների վերաբերյալ:
8. Արցախի Հանրապետության պետական նախարարին և նախարարներին՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության միջոցով Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնել համապատասխանաբար Արցախի Հանրապետության պետական նախարարի և Արցախի Հանրապետության նախարարությունների կանոնադրությունները և աշխատակազմերի կառուցվածքը հաստատելու մասին Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերը՝ երկշաբաթյա ժամկետում:
9. Սահմանել, որ.
1) սույն հրամանագրի 3-րդ և 4-րդ կետերում նշված հիմնարկները հանդիսանում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկների՝ վերակազմակերպմանը համապատասխանող բնագավառի իրավահաջորդը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի որևէ ստորաբաժանման կազմում չներառված անձինք և հաստիքները ընդգրկվում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանման կազմում.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմին ամրացված գույքը փոխանցվում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանմանը:
10. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն հրամանագրով պայմանավորված՝ անհրաժեշտ վերաբաշխումներ կատարել Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում՝ մեկամսյա ժամկետում:
11. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: Սույն հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի 2007 թվականի դեկտեմբերի 30-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության և կառուցվածքի մասին» ՆՀ-53 հրամանագիրը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» N 243 որոշումը։
|
Բ.ՍԱՀԱԿՅԱՆ |
|
2017թ. սեպտեմբերի 25
Ստեփանակերտ
ՆՀ-107-Ն |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության Նախագահի
2017 թվականի սեպտեմբերի 25-ի
ՆՀ-107-Ն հրամանագրի |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմը (այսուհետ՝ աշխատակազմ) պետական կազմակերպություն է, որն ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության օրենքներով Արցախի Հանրապետության Նախագահին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
2. Աշխատակազմի հիմնադիրը Արցախի Հանրապետության Նախագահն է:
3. Աշխատակազմն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
4. Աշխատակազմի իրավական վիճակը և գործունեության կարգը սահմանվում են Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ:
5. Օրենքի համաձայն աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, ունի ինքնուրույն հաշվեկշիռ, ամրացված գույք և իր իրավասության սահմաններում Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:
7. Աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Արցախի Հանրապետությունը:
8. Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված փաստաթղթերը վավերացնելու համար աշխատակազմը պատվիրում է հաստատված ուրվանկարով՝ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և «Արցախի Հանրապետության Նախագահ» տեքստով հայերեն կլոր կնիք:
9. Աշխատակազմն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվանմամբ հայերեն կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ: Աշխատակազմը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
10. Աշխատակազմի անվանումն է՝
հայերեն՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմ,
անգլերեն՝ Office of the President of the Artsakh Republic,
ռուսերեն՝ Аппарат Президента Республики Арцах:
11. Աշխատակազմի գտնվելու վայրն է՝ քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 3:
2. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Աշխատակազմի հիմնական խնդիրներն են՝ կազմակերպել և պայմաններ ստեղծել Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության օրենքներով Արցախի Հանրապետության Նախագահին վերապահված հետևյալ լիազորություններն իրականացնելու համար՝
1) Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորի գործառույթների իրականացումը.
2) պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը.
3) Արցախի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության ղեկավարումը.
4) իր իրավասությանը վերապահված կադրային հարցերի լուծումը.
5) Արցախի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածով նախատեսված հարցերով Արցախի Հանրապետության Նախագահի` Արցախի Հանրապետության Գերագույն դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
6) Արցախի Հանրապետության Նախագահի՝ որպես Արցախի Հանրապետության զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի, գործառույթի իրականացումը.
7) Արցախի Հանրապետության Նախագահի կողմից քաղաքացիության, քաղաքական ապաստան տալու, Արցախի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, բարձրագույն զինվորական և պատվավոր կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
8) միջազգային պայմանագրերը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և դադարեցմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և դադարեցնելու գործառույթի իրականացումը.
9) օրենսդրական նախաձեռնության իրականացումը.
10) Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության օրենքներով Արցախի Հանրապետության Նախագահին վերապահված այլ լիազորությունների իրականացումը:
13. Արցախի Հանրապետության Նախագահի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և Արցախի Հանրապետության օրենքներով վերապահված լիազորությունների իրականացումն ապահովելու նպատակով աշխատակազմն իրականացնում է հետևյալ գործառույթները՝
1) նախապատրաստում է Արցախի Հանրապետության Սահմանադրության, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, ինչպես նաև դրանց նախագծերի վերաբերյալ փորձագիտական եզրակացությունները, նախագծերի փորձաքննությանը և լրամշակմանը մասնակից է դարձնում շահագրգիռ կամ այլ իրավասու պետական մարմինների, պաշտոնատար անձանց և մասնագետների.
2) նախապատրաստում և Արցախի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների, ուղերձների, ինչպես նաև այլ փաստաթղթերի նախագծերը.
3) ապահովում և վերահսկում է Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, ինչպես նաև կառավարության որոշումների պաշտոնական հրապարակումը.
4) վերահսկում է Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարումը.
5) կազմակերպում է Արցախի Հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության հարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի նախապատրաստումը.
6) Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կարգով ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը.
7) ապահովում է կուսակցությունների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների հետ Արցախի Հանրապետության Նախագահի համագործակցությունը.
8) ապահովում է օտարերկրյա պետական մարմինների, պաշտոնատար անձանց, քաղաքական և հասարակական գործիչների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ Արցախի Հանրապետության Նախագահի համագործակցությունը.
9) հավաքում, մշակում, վերլուծում և Արցախի Հանրապետության Նախագահին է ներկայացնում Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում սոցիալ-տնտեսական, քաղաքական և իրավական գործընթացների վերաբերյալ տեղեկատվությունը.
10) պարբերաբար ուսումնասիրում և վերլուծում է տնտեսության և պետական կառավարման համապատասխան բնագավառներում իրավիճակը, բացահայտում հրատապ հարցերը և դրանց հիման վրա մշակում և ներկայացնում է համապատասխան առաջարկություններ.
11) կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի գործունեության ընթացքում առաջացած փաստաթղթերի պահպանումը, մշակումը և օգտագործումը, ինչպես նաև գործավարությունը.
12) համագործակցում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, Արցախի Հանրապետության դատական մարմինների, Արցախի Հանրապետության դատախազության, Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի, գործադիր իշխանության, տարածքային կառավարման, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմինների, միջազգային և օտարերկրյա կազմակերպությունների, դրանց պաշտոնատար անձանց հետ.
13) կազմակերպում և ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի գործունեության հետ կապված արարողակարգային միջոցառումները.
14) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, կազմակերպություններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
15) իրականացնում է քաղաքացիների, կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց՝ Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմին ուղղված դիմումների և առաջարկությունների ուսումնասիրությունը, վերլուծությունը, անհրաժեշտության դեպքում դրանց՝ համապատասխան մարմինների, պաշտոնատար անձանց վերահասցեագրումը, ամփոփումը և Արցախի Հանրապետության Նախագահին համապատասխան հաշվետվություններ ներկայացնելը.
16) կազմակերպում է քաղաքացիների ընդունելություն.
17) կազմակերպում է հետազոտական-վերլուծական աշխատանքներ՝ դրանցում ներգրավելով համապատասխան գիտական կազմակերպությունների, գիտնականների և փորձագետների.
18) Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված պաշտոնատար անձանց՝ իրենց պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ.
19) վերահսկում և տեղերում ստուգում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարումը, միջոցներ է ձեռնարկում դրանք ժամանակին և ճիշտ կատարելու համար, Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնում է առաջարկություններ կամ զեկուցումներ հայտնաբերված թերությունների, խախտումների վերաբերյալ.
20) իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով աշխատակազմին վերապահված այլ գործառույթներ:
3. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
14. Աշխատակազմի կառուցվածքի մեջ մտնում են՝
1) հայեցողական պաշտոնները՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, Արցախի Հանրապետության պետական խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները, հատուկ հանձնարարություններով դեսպանները, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, խորհրդատուները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները.
2) «Կառավարության գործերի կառավարչություն» առանձնացված ստորաբաժանումը.
2.1) «Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ» առանձնացված ստորաբաժանումը.
2.2) «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը.
3) կառուցվածքային ստորաբաժանումները (ծառայություն, վարչություն, քարտուղարություն, բաժին):
(14-րդ կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն, 02.07.18 ՆՀ-74-Ն, խմբ. 26.05.20 ՆՀ-4-Ն, լրաց. 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ., լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, 22.03.21 ՆՀ-1538-Ն,16.06.21 ՆՀ-2380-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն)
15. Աշխատակազմը կամ նրա առանձնացված ստորաբաժանումները կարող են ունենալ իրենց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
(15-րդ կետը խմբ.16.06.21 ՆՀ-2380-Ն)
4. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Աշխատակազմը կառավարում է Արցախի Հանրապետության Նախագահը: Աշխատակազմը ենթակա և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին:
17. Արցախի Հանրապետության Նախագահը՝
1) աշխատակազմի խնդիրներին համապատասխան սահմանում է աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունները և գործառույթները.
2) հաստատում և փոփոխում է աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը և աշխատողների ընդհանուր թիվը.
3) պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ-Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալին, Արցախի Հանրապետության պետական խորհրդականին, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանին, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականներին, հատուկ հանձնարարություններով դեսպաններին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչին, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչին, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչներին՝ հատուկ հանձնարարությունների գծով, խորհրդատուներին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետի տեղակալներին, Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականին, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչին, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականներին, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարին, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում աշխատակազմի քաղաքացիական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.
5) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում աշխատակազմի ղեկավարի՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները և ցուցումները.
6) վերակազմակերպում և դադարեցնում է աշխատակազմի գործունեությունը.
7) իրականացնում է աշխատակազմի գործունեությանն առնչվող՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված այլ լիազորություններ:
(17-րդ կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն, 02.07.18 ՆՀ-74-Ն, խմբ. 26.05.20 ՆՀ-4-Ն, լրաց. 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ., լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, 22.03.21 ՆՀ-1538-Ն,16.06.21 ՆՀ -2380-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն)
18. Աշխատակազմում Արցախի Հանրապետության Նախագահին անմիջականորեն ենթարկվում են՝ աշխատակազմի ղեկավարը, Արցախի Հանրապետության պետական խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները, հատուկ հանձնարարություններով դեսպանները, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, խորհրդատուները, Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը٫ Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը٫ Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները:
(18-րդ կետը փոփ. 05.04.2018 ՆՀ-28-Ն, լրաց. 02.07.18 ՆՀ-74-Ն, 26.05.20 ՆՀ-4-Ն, 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ., լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն)
19. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը՝
1) իրականացնում է աշխատակազմի ընդհանուր ղեկավարում և կազմակերպում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը.
2) աշխատում է Արցախի Հանրապետության Նախագահի փոստի և այլ փաստաթղթերի հետ.
3) վարում է Արցախի Հանրապետության Նախագահի անձնական արխիվը.
4) Արցախի Հանրապետության Նախագահին զեկուցում է պաշտոնական փոստը.
5) Արցախի Հանրապետության Նախագահի ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանն է ներկայացնում Արցախի Հանրապետության օրենքները, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերը, կարգադրությունները, կառավարության որոշումները, ինչպես նաև միջազգային պայմանագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և այլ պաշտոնական փաստաթղթեր.
6) ստորագրում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների հավելվածները.
7) Արցախի Հանրապետության Նախագահի հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի կանոնադրությունը, կառուցվածքը, աշխատողների ընդհանուր թիվը, այդ թվում՝ դրանց փոփոխությունները.
8) (ենթակետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
8.1) (ենթակետն ուժը կորցրել է 09.02.22 ՆՀ-349-Ն)
9) համաձայնեցնելով Արցախի Հանրապետության Նախագահի հետ՝ հաստատում է աշխատակազմի հաստիքացուցակը.
10) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատակազմում պաշտոնի է նշանակում և պաշտոնից ազատում քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների ցանկում չընդգրկված անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
11) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տնօրինում է աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները.
12) Արցախի Հանրապետության Նախագահի հավանությանն է ներկայացնում աշխատակազմի համապատասխան ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
13) արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ, վերահսկում և ստուգում դրանց կատարումը.
14) ներկայացնում է աշխատակազմն այլ մարմինների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ փոխհարաբերություններում, իր իրավասության սահմաններում` առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության և աշխատակազմի անունից, ներկայացնում նրանց շահերը, կնքում գործարքներ, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության և աշխատակազմի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
15) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հանձնարարականներ է փոխանցում Արցախի Հանրապետության նախարարություններին, պետական կառավարման մյուս հանրապետական և տարածքային մարմիններին՝ Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության և այլ իրավական ակտերի նախագծերի նախապատրաստման և սահմանված կարգով դրանց ընթացք տալու վերաբերյալ.
16) մասնակցում է Արցախի Հանրապետության կառավարության նիստերին, այդ թվում՝ դռնփակ.
17) կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների կատարումը, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի, բանակցությունների և ուղևորությունների արձանագրությունների նախապատրաստումը, վերահսկում դրանց կատարման ընթացքը.
18) վերահսկում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և հանձնարարականների պատշաճ կատարումը, թերություններ, խախտումներ հայտնաբերելու դեպքում միջոցներ է ձեռնարկում դրանք վերացնելու և ծագած խոչընդոտները հաղթահարելու համար.
19) իր լիազորությունների սահմաններում հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ` համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
20) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար անձանցից պահանջում և ստանում է անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.
21) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ, կազմակերպություններ և պաշտոնատար անձանց է ուղարկում Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմին ուղղված նամակները, դիմումները և այլ փաստաթղթեր՝ դրանք ուսումնասիրելու, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների համաձայն որոշումներ ընդունելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.
22) կազմավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
23) հաստատում է աշխատակազմի աշխատանքային կարգապահության ներքին կանոնները.
24) Արցախի Հանրապետության Նախագահի անվտանգությունն ապահովող ծառայության ղեկավարի հետ համատեղ հաստատում է աշխատակազմի անցագրային և ներքին ռեժիմը.
25) իրականացնում է քաղաքացիների ընդունելություն.
26) համակարգում է Արցախի Հանրապետության պետական խորհրդականի, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականի, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականների, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետի, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչների՝ հատուկ հանձնարարությունների գծով, խորհրդատուների, առաջին օգնականի, օգնական-արարողակարգի բաժնի վարիչի, օգնականների և ռեֆերենտների ընթացիկ աշխատանքները.
27) կատարում է Արցախի Հանրապետության Նախագահի առանձին հանձնարարականները.
28) իրականացնում է օրենքով, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
(19-րդ կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն, 02.07.18 ՆՀ-74-Ն, 26.05.20 ՆՀ-4-Ն, 11.06.20 ՆՀ-57-Ն, լրաց., փոփ. 10.07.20 ՆՀ-85-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն)
20. Աշխատակազմի ղեկավարն ունի տեղակալներ, որոնք գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ և իրականացնում են աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց հանձնարարված ոլորտներում աշխատանքների կազմակերպումը և համակարգումը, կատարում Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները։
21. Աշխատակազմի ղեկավարի տեղակալները աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում են նրա առանձին գործառույթները։
22. Սույն կանոնադրության 19-րդ կետի 10-12-րդ ենթակետերում նշված գործառույթներն աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների մասով իրականացվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կողմից:
(22-րդ կետը խմբ. 22.03.21 ՆՀ-1538-Ն, 16.06.21 ՆՀ- 2380-Ն)
23. Աշխատակազմի ղեկավարի բացակայության դեպքում աշխատակազմի ղեկավարին փոխարինում է նրա տեղակալներից մեկը:
5. ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ-ՀԱՏՈՒԿ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ԴԵՍՊԱՆԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԸ, ԱՌԱՋԻՆ ՕԳՆԱԿԱՆԸ, ՕԳՆԱԿԱՆ-ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԻ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉԸ, ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ, ՄԱՄՈՒԼԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ ԵՎ ՌԵՖԵՐԵՆՏՆԵՐԸ
(վերնագիրը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն, խմբ. 26.05.20 ՆՀ-4-Ն, լրաց. 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ. 10.07.20 ՆՀ-85-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
25.1. Արցախի Հանրապետության պետական խորհրդականի գործառույթները սահմանվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով։
(25.1-ին կետը լրաց. 26.05.20 ՆՀ-4-Ն, խմբ. 11.06.20 ՆՀ-57-Ն)
25.2. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանի գործառույթները սահմանվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
(25.2-րդ կետը լրաց. 26.05.20 ՆՀ-4-Ն, խմբ. 11.06.20 ՆՀ-57-Ն)
25.3. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականի գործառույթները սահմանվում են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով:
(25.3-րդ կետը լրաց. 11.06.20 ՆՀ-57-Ն)
26. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները՝
1) Արցախի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմում են իրենց աշխատանքային ծրագրերը.
2) պարբերաբար Արցախի Հանրապետության Նախագահին են ներկայացնում զեկուցումներ, անհրաժեշտ վերլուծական նյութեր՝ իրենց հանձնարարված բնագավառում իրավիճակի, երևույթների և իրադարձությունների զարգացման միտումների մասին և առաջարկություններ՝ առկա հիմնահարցերի լուծման վերաբերյալ.
3) կազմակերպում են քաղաքացիների ընդունելություն.
4) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ մասնակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
5) Արցախի Հանրապետության Նախագահի որոշմամբ կարող են ղեկավարել Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը կամ մասնակցել դրանց աշխատանքներին.
6) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում են իրենց հանձնարարված բնագավառում իրականացվող քաղաքականության վերաբերյալ քննարկումներ՝ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
7) առաջարկություններ են ներկայացնում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ.
8) կատարում են Արցախի Հանրապետության Նախագահի առանձին հանձնարարականներ:
27. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է Արցախի Հանրապետության Նախագահը:
28. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը գործում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն։
28.1. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը գործում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն:
(28.1-ին կետը լրաց. 02.07.18 ՆՀ-74-Ն)
29. Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, գործում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն։
29.1. Խորհրդատուները գործում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն։
(29.1-ին կետը լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն)
30. Արցախի Հանրապետության պետական խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները, հատուկ հանձնարարություններով դեսպանները, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, կարող են ունենալ աշխատակիցներ։
(30-րդ կետը լրաց. 02.07.18 ՆՀ-74-Ն, 26.05.20 ՆՀ-4-Ն, 11.06.20 ՆՀ-57-Ն)
31. Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը համարժեք է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնին։
32. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
32.1. (կետն ուժը կորցրել է 09.02.22 ՆՀ-349-Ն)
33. Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը՝
1) Արցախի Հանրապետության Նախագահի հետ համաձայնեցնելով՝ կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի ընթացիկ և հեռանկարային աշխատանքային ծրագրերի նախապատրաստումը և դրանք ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի հաստատմանը.
2) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդակցությունների նախապատրաստումը՝ համագործակցելով համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց հետ.
3) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ՝ համապատասխան մարմինների, կազմակերպությունների ղեկավարների, պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ.
4) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդակցությունների արձանագրությունների նախապատրաստումը և վերահսկում դրանց կատարման ընթացքը, ինչպես նաև կազմում համապատասխան արձանագրություններ կամ ամփոփումներ.
5) կատարում է Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
33.1. Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը գործում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված կանոնակարգի համաձայն։
(33.1-ին կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն)
34. Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները՝
1) կազմակերպական, վերլուծական-տեղեկատվական և տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Արցախի Հանրապետության Նախագահին.
2) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների ներկայացուցիչների և աշխատակազմի ստորաբաժանումների աշխատակիցների հետ համագործակցելով՝ Արցախի Հանրապետության Նախագահի համար նախապատրաստում են տեղեկատվական և վերլուծական նյութեր.
3) առաջարկություններ են ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահի աշխատանքային ծրագրերի վերաբերյալ.
4) աջակցում են իրենց հանձնարարված բնագավառում պետական քաղաքականության լուսաբանմանը և իրականացմանը.
5) նախապատրաստում են Արցախի Հանրապետության Նախագահի ելույթները, դիմումները, ուղերձները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.
6) մասնակցում են Արցախի Հանրապետության Նախագահի այցերի, զրույցների, բանակցությունների, խորհրդակցությունների, հանդիպումների և ուղևորությունների նախապատրաստմանը, ինչպես նաև կազմում համապատասխան արձանագրություններ կամ ամփոփումներ.
7) իրենց գործառույթներն իրականացնելիս համագործակցում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ.
8) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հրավիրում են աշխատանքային խորհրդակցություններ, քննարկումներ շահագրգիռ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և կազմակերպությունների պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, մասնակցում են պետական, տեղական ինքնակառավարման մարմիններում և կազմակերպություններում իրենց հանձնարարված բնագավառին վերաբերող հարցերի քննարկմանը.
9) կազմակերպում և իրականացնում են քաղաքացիների ընդունելություն.
10) աշխատում են Արցախի Հանրապետության Նախագահի կողմից իրենց մակագրված փոստի հետ և ներկայացնում համապատասխան առաջարկություններ.
11) կատարում են Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
35. Արցախի Հանրապետության Նախագահի օգնականների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է Արցախի Հանրապետության Նախագահը:
36. Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը՝
1) ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական տեսակետները Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
2) անցկացնում է ասուլիսներ և ճեպազրույցներ.
3) Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.
4) իր գործունեության ծրագիրը համաձայնեցնում է Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հետ.
5) տեղեկատվության գլխավոր վարչության հետ համատեղ կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի հարցազրույցները, ասուլիսները և հանդիպումները լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ.
6) Արցախի Հանրապետության Նախագահին առաջարկություններ է ներկայացնում նրա հրապարակային ելույթների վերաբերյալ, դրանք կազմելիս համագործակցում Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականի, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչի, օգնականների, ռեֆերենտների, տեղեկատվության գլխավոր վարչության և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.
7) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հանդես է գալիս հայտարարություններով, պարզաբանումներով, հերքումներով.
8) կատարում է Արցախի Հանրապետության Նախագահի առանձին հանձնարարականներ:
(36-րդ կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն)
37. Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները՝
1) նախապատրաստում են Արցախի Հանրապետության Նախագահի ելույթները և նամակները, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթեր.
2) իրականացնում են տեղեկատվական-խորհրդատվական, վերլուծական աշխատանքներ.
3) կատարում են Արցախի Հանրապետության Նախագահի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականները:
38. Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների թիվը և գործունեության ուղղությունները որոշում է Արցախի Հանրապետության Նախագահը:
39. Արցախի Հանրապետության Նախագահի սահմանած գործառույթները և հանձնարարականները կատարելիս Արցախի Հանրապետության պետական խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպանը, Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդականը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականները, հատուկ հանձնարարություններով դեսպանները, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչը, Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչները՝ հատուկ հանձնարարությունների գծով, խորհրդատուները, Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականը, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչը, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականները, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարը և Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտները համագործակցում են միմյանց և աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների հետ:
(39-րդ կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն, 02.07.18 ՆՀ-74-Ն, 26.05.20 ՆՀ-4-Ն, 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ., լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն)
6. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
40. Աշխատակազմի ստորաբաժանումները գործում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
41. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները (բացառությամբ սույն կանոնադրության 18-րդ կետով նախատեսվածների) գործում են աշխատակազմի ղեկավարի անմիջական ղեկավարությամբ:
42. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պաշտոնի են նշանակվում և պաշտոնից ազատվում օրենսդրությամբ սահմանված կարգով:
43. Աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները՝
1) իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում են աշխատանքային կարգապահությունը և պատասխանատվություն են կրում ստորաբաժանման առջև դրված խնդիրների լուծման համար.
2) ըստ անհրաժեշտության մասնակցում են Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի մոտ անցկացվող խորհրդակցություններին, հանդիպումներին, այցերին, բանակցություններին, ուղևորություններին, ինչպես նաև Արցախի Հանրապետության կառավարության նիստերին.
3) Արցախի Հանրապետության Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում մասնակցում են հարցերի քննարկմանը.
4) Արցախի Հանրապետության Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված և իրենց փորձաքննությանը հանձնված իրավական ակտերի և այլ փաստաթղթերի վերաբերյալ կարող են պահանջել տեղեկատվական-վերլուծական բնույթի նյութեր ու անհրաժեշտ տեղեկատվություն.
5) Արցախի Հանրապետության Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ համապատասխան ոլորտի իրավիճակի մասին տեղեկանքներ, հաշվետվություններ կամ այլ փաստաթղթեր են պահանջում համապատասխան մարմիններից, կազմակերպություններից և պաշտոնատար անձանցից.
6) իրականացնում են Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի կողմից իրենց վերապահված այլ գործառույթներ:
44. Աշխատակազմի ստորաբաժանումների կազմում կարող են ստեղծվել ներքին կառուցվածքային ստորաբաժանումներ՝ բաժիններ և այլն:
45. Աշխատակազմի ստորաբաժանումներն իրենց գործառույթներն իրականացնում են միմյանց հետ համագործակցելով:
7. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
46. «Կառավարության գործերի կառավարչություն» և «Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ» առանձնացված ստորաբաժանումները Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա ապահովում են Արցախի Հանրապետության Նախագահին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի, և կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Արցախի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
(46-րդ կետը խմբ. 22.03.21 ՆՀ-1538-Ն)
46.1. «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացման խթանման ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության գործառույթների և դրանից բխող լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:
(46.1-ին կետը լրաց.16.06.21 ՆՀ-2380-Ն)
47. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
47.1. (կետն ուժը կորցրել է 09.02.22 ՆՀ-349-Ն)
48. Տեղեկատվության գլխավոր վարչությունը՝
1) լուսաբանում է Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի, ինչպես նաև կառավարության գործունեությունը.
2) Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի, ինչպես նաև կառավարության գործունեության վերաբերյալ պատրաստում է մամուլի հաղորդագրություններ.
3) Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում աշխատակազմի և պետական կառավարման մարմինների միասնական դիրքորոշման արտահայտման վերաբերյալ.
4) ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնական տեսակետները Արցախի Հանրապետության և օտարերկրյա պետությունների տեղեկատվության միջոցներին.
5) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի կապը զանգվածային լրատվության միջոցների հետ.
6) կազմակերպում է Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի ասուլիսները, հարցազրույցները, ինչպես նաև լրատվության միջոցների ղեկավարների հետ հանդիպումները.
7) կազմակերպում է աշխատակազմի ղեկավարի, նրա հանձնարարությամբ` աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց մամուլի ասուլիսները, հարցազրույցները.
8) լուսաբանում է Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր խորհրդակցական մարմինների գործունեությունը, ինչպես նաև ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրված, հաստատված, կասեցված կամ վավերացված իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվությունը.
9) Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում տեղեկատվության բնագավառում քաղաքականության իրականացման վերաբերյալ.
10) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի, մամուլի քարտուղարի ճեպազրույցների, ասուլիսների, խորհրդակցությունների և այլ գործառույթների իրականացումը.
11) նախապատրաստում և ներկայացնում է Արցախի Հանրապետության Նախագահի ելույթների, դիմումների, ուղերձների և նամակների, ինչպես նաև նրա անունից կազմվող այլ փաստաթղթերի նախագծերը, դրանք կազմելիս համագործակցում է Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնականի, Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչի, Արցախի Հանրապետության Նախագահի օգնականների, Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի, Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտների և աշխատակազմի այլ աշխատակիցների հետ.
12) իրականացնում է տեղեկատվական դաշտի վերլուծություն, պատրաստում համապատասխան առաջարկություններ և ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին, աշխատակազմի ղեկավարին.
13) համացանցում կազմակերպում և պահպանում է Արցախի Հանրապետության Նախագահի կայքէջը.
14) կազմում է լրատվության միջոցների, այդ թվում՝ հայաստանյան մամուլի ամենօրյա տեսություն, ինչպես նաև համացանցի միջոցով ուսումնասիրում օտարերկրյա թերթերի ու գործակալությունների նյութերը, դրանց հիման վրա պատրաստում ամենօրյա տեսություններ և դրանք ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին:
(48-րդ կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն)
49. Պետաիրավական վարչությունը՝
1) իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի գործունեության իրավական ապահովումը.
2) համակարգում է Արցախի Հանրապետության Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի և դրանց նախագծերի փորձաքննության աշխատանքները.
3) իրավական փորձաքննություն է իրականացնում և փորձագիտական եզրակացություններ պատրաստում աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից Արցախի Հանրապետության Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերի կամ դրանց նախագծերի՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը և իրավաբանական տեխնիկայի կանոններին համապատասխանության վերաբերյալ.
4) Արցախի Հանրապետության Նախագահի և աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ նախապատրաստում է իրավական ակտերի ու փաստաթղթերի նախագծերը.
5) Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
6) Արցախի Հանրապետության Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, բողոքներին, անհրաժեշտության դեպքում հետևում է ներկայացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.
7) անհրաժեշտության դեպքում նախապատրաստում է դատարանի վարույթում գտնվող` Արցախի Հանրապետության Նախագահի ակտերը վիճարկելու վերաբերյալ դիմումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի դեմ հայցադիմումների պատասխանները.
8) աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հսկում է Արցախի Հանրապետության Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ, խնդիրների բացահայտման դեպքում ներկայացնում առաջարկություններ.
9) ապահովում է Արցախի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածով նախատեսված հարցերով Արցախի Հանրապետության Նախագահի` Արցախի Հանրապետության Գերագույն դատարան դիմելու գործառույթի իրականացումը.
10) ապահովում է միջազգային պայմանագրերը օրենքով սահմանված կարգով Արցախի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը, կասեցմանը և դադարեցմանը ներկայացնելու, ինչպես նաև վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը հաստատելու, կասեցնելու և դադարեցնելու գործառույթի իրականացումը.
11) իր իրավասության շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից քաղաքացիություն շնորհելու, քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու, ինչպես նաև դատապարտյալներին ներում շնորհելու գործառույթների իրականացումը.
12) դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում՝ Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր ներման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար.
13) Արցախի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու և քաղաքացիությունը դադարեցնելու, քաղաքական ապաստան տալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր քաղաքացիության հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար.
14) Արցախի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար:
50. Տնտեսագիտական վարչությունը՝
1) իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացվող տնտեսական, ֆինանսավարկային, բյուջետային, սոցիալական, առողջապահության, բնապահպանության, քաղաքաշինության, ընդերքօգտագործման, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներին առնչվող իրավական ակտերի, հիմնադրույթների նախագծերի և այլ փաստաթղթերի ֆինանսատնտեսական փորձաքննությունը.
2) համագործակցելով համապատասխան մարմինների հետ՝ քննության է ենթարկում առանձին բնագավառներին վերաբերող ծրագրերը.
3) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ վերլուծում է առանձին բնագավառների վիճակը, բացահայտում հրատապ խնդիրները և դրանց հիման վրա ներկայացնում համապատասխան առաջարկություններ, իրականացնում է վերլուծություններ և որոշակի գործընթացների վերաբերյալ առանձին ոլորտներում փորձի ուսումնասիրություն.
4) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է վերլուծություններ և ներկայացնում զեկուցագրեր` Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում որոշակի գործընթացների, երևույթների և իրավիճակների վերաբերյալ.
5) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ իրականացնում է առանձին ոլորտներում միջազգային փորձի ուսումնասիրություն.
6) Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության օրենսդրության և կառավարման համակարգի կատարելագործման վերաբերյալ.
7) Արցախի Հանրապետության Նախագահի կամ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննության է առնում և սահմանված կարգով ընթացք տալիս Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմին ուղղված գրություններին, նամակներին, բողոքներին, անհրաժեշտության դեպքում հետևում բարձրացված խնդիրների առնչությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին.
8) Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հսկում է Արցախի Հանրապետության Նախագահի առանձին հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հանձնարարականների կատարման ընթացքը, անհրաժեշտության դեպքում իրականացնում է ուսումնասիրություններ և ներկայացնում առաջարկություններ:
51. Քարտուղարությունը՝
1) իրականացնում է աշխատակազմի գաղտնի և ոչ գաղտնի փաստաթղթային սպասարկումը, ապահովում է փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումը և աշխատակազմում գործավարության միասնական կարգի կիրառումը.
2) իրականացնում է փաստաթղթերի մուտքագրումը, պատճենահանումը և դրանց առաքումը, աշխատակազմի ղեկավարին ներկայացվող թղթակցությունների նախնական ուսումնասիրությունը և հետագա ընթացքի վերաբերյալ համապատասխան առաջարկությունների ներկայացումը, Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացվող` հանրապետության կենսագործունեությանը վերաբերող օպերատիվ տեղեկատվության հավաքումը.
3) իրականացնում է գաղտնիության ռեժիմի ապահովումն աշխատակազմում.
4) հսկում է Արցախի Հանրապետության գաղտնիության ռեժիմն ապահովելու վերաբերյալ օրենսդրության պահանջների կատարումը, կազմակերպում և վարում է գաղտնի գործավարությունը.
5) վերահսկողություն է իրականացնում քարտուղարության միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված փաստաթղթերի, նամակների և դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ, աշխատակազմում համակարգում է փոստի և սուրհանդակային ծառայության հետ տարվող աշխատանքը.
6) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացվող փաստաթղթերի համապատասխանությունը հայոց լեզվի կանոններին, դրանց լեզվաոճական և տերմինաբանական միասնականությունը: Սահմանված կարգով և ժամկետներում ապահովում է հիշյալ փաստաթղթերի նախապատրաստումը (խմբագրում, համակարգչային մուտքագրման կազմակերպում, համընթերցում, սրբագրում), անհրաժեշտ կարծիքների և նշագրումների ստացումը, ինչպես նաև հաշվառումը, առաքման նախապատրաստումը, պաշտոնական հրապարակումը, Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների բնօրինակների և մյուս ակտերի պատճենների պահպանումը և արխիվ հանձնումը.
7) ապահովում է Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի, կարգադրությունների և ըստ անհրաժեշտության այլ փաստաթղթերի նախագծերի վերստուգումը և խմբագրումը.
8) ապահովում է Արցախի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու գործառույթների իրականացումը.
9) իր իրավասության շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից բարձրագույն զինվորական կոչումներ և բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու գործառույթների իրականացումը.
10) Արցախի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու, պատվավոր կոչումներ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Արցախի Հանրապետության Նախագահին առընթեր պետական պարգևների շնորհման հարցերի հանձնաժողովի քննարկմանը, այնուհետև Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար.
11) բարձրագույն զինվորական կոչումներ, բարձրագույն դիվանագիտական և այլ դասային աստիճաններ շնորհելու վերաբերյալ անհրաժեշտ նյութեր է նախապատրաստում Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար.
12) (ենթակետը հանվել է 20.02.21 ՆՀ-1236-Ն)
13) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնում է Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերով և կարգադրություններով, աշխատակազմի ղեկավարի հրամաններով նշանակվող պաշտոնատար անձանց անձնական գործերի նախապատրաստումը, վարումը, հաշվառումը և պահպանումը.
14) ապահովում է աշխատակազմի աշխատակիցների զինապարտության հաշվառումը և ամրագրումը.
15) ապահովում է հրամանների, հաստիքացուցակի, անհրաժեշտ տեղեկանքների նախապատրաստումն ու հաշվառումը, անձնական գործերի, սպասարկման ոլորտի աշխատողների ժամկետային աշխատանքային պայմանագրերի ձևակերպումը, անաշխատունակության թերթիկների, աշխատանքային գրքույկների լրացումը և հաշվառումը, համապատասխան փաստաթղթերի վարումն ու պահպանումը, գործուղումների և արձակուրդների ձևակերպումը, ծառայողական վկայականների և տարեկան անցագրերի պատրաստումն ու հաշվառումը, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի հաստատումը.
16) կազմակերպում և ապահովում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայողների ատեստավորման աշխատանքները.
17) կազմակերպում է աշխատակազմի առաջատար և կրտսեր քաղաքացիական ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթները.
18) կազմակերպում և վարում է արխիվային գործը:
(51-րդ կետը փոփ. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
51.1. Քաղաքացիների դիմումների բաժինը՝
1) իրականացնում է աշխատակազմում ստացված գրավոր դիմումների հաշվառում, ինչպես նաև համակարգչային մուտքագրում և ուսումնասիրություն.
2) ընթացք է տալիս դիմումներին, կազմակերպում դրանցում արծարծված հարցերի քննարկումը, անհրաժեշտության դեպքում դրանք հասցեագրում այն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք իրավասու են լուծում տալու բարձրացված հարցերին, առավել էական առաջարկությունները, դիմումները և գանգատները զեկուցում է աշխատակազմի ղեկավարին.
3) հսկողություն է իրականացնում բաժնի միջոցով պատրաստված` աշխատակազմի ղեկավարի ստորագրությամբ ուղարկված դիմումների կատարման ժամկետների պահպանման նկատմամբ։
(51.1-ին կետը լրաց. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
51.2. Քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժինը՝
1) կատարում է քաղաքացիների ընդունելություն, քաղաքացու մասնակցությամբ իրականացնում է բարձրացված հարցերի վերաբերյալ քննարկում, տալիս պարզաբանում, տրամադրում խորհրդատվություն, հնարավորության դեպքում աշխատանքային կարգով կարգավորում բարձրացված խնդիրները.
2) ապահովում է Նախագահի աշխատակազմի «թեժ» գծի բնականոն գործունեությունը, «թեժ» գծով (հեռախոսակապ, ինչպես նաև էլեկտրոնային կապ) և ընդունելությունների միջոցով ստացված բանավոր դիմումների և բողոքների ընդունումն ու գրանցումը, քննարկումը և սահմանված կարգով ընթացք տալը, իրականացնում դրանցում ներկայացված փաստերի ուսումնասիրություն.
3) վերլուծում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում առաջարկություններ ներկայացնում քաղաքացիների կողմից բարձրացված խնդիրների կամ բողոքների լուծման վերաբերյալ, ինչպես նաև Նախագահին ու աշխատակազմի ղեկավարին տրամադրում է պետական կառավարման համակարգի մարմինների կողմից լուծում չստացած, քաղաքացու կողմից բարձրացված հարցերի հնարավոր լուծման այլընտրանքային տարբերակներ.
4) վերլուծում և ամփոփոում է աշխատակազմում քաղաքացիներից, այդ թվում՝ «թեժ» գծով ստացված առաջարկությունները, դիմումները և բողոքներն ըստ ոլորտների և բնույթի, պարբերաբար դրանց մասին տեղեկատվություն և առաջարկություններ ներկայացնում Նախագահին և աշխատակազմի ղեկավարին։
(51.2-րդ կետը լրաց. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
52. Ֆինանսատնտեսական բաժինը՝
1) նախապատրաստում և աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում աշխատակազմի յուրաքանչյուր ֆինանսական տարվա ծախսերի նախահաշվի նախագիծը.
2) ապահովում է ընթացիկ տարվա հատկացումների խնայողական օգտագործումը.
3) սահմանված կարգով հաշվառում է դրամական միջոցները, նյութական արժեքները, արտացոլում և գույքագրում դրանց հետագա շարժի հետ կապված գործառնությունները.
4) ապահովում է ֆինանսադրամարկղային և բյուջետային կարգապահությունը:
53. Արարողակարգի բաժինը՝
1) ապահովում է Արցախի Հանրապետության պետական արարողակարգի հիմնադրույթների պահանջների կատարումը.
2) իր իրավասության շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ բարձրագույն և բարձր մակարդակի այցերի, Արցախի Հանրապետության Նախագահի մասնակցությամբ Արցախի Հանրապետությունում անցկացվող միջազգային և այլ բնույթի միջոցառումների արարողակարգը, ինչպես նաև կազմում այդ այցերի ու միջոցառումների վերաբերյալ արձանագրություններ կամ ամփոփումներ.
3) իր իրավասության շրջանակներում ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի, անհրաժեշտության դեպքում նրա տիկնոջ, աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ` աշխատակազմի առանձին պաշտոնատար անձանց միջազգային և տեղական բնույթի աշխատանքային հանդիպումների, արարողակարգային միջոցառումների իրականացումը.
4) նախապատրաստում է Արցախի Հանրապետության Նախագահի աշխատանքային օրվա ժամանակացույցը (խորհրդակցությունների, հանդիպումների, այցերի) և ներկայացնում Արցախի Հանրապետության Նախագահին և աշխատակազմի ղեկավարին։
53.1. Ռուսաց լեզվի հարցերի բաժինը՝
1) իրականացնում է Արցախի Հանրապետությունում ռուսաց լեզվի հարցերի համակարգային լուծման աշխատանքներ.
2) մշակում է տեղեկատվական, կրթական և հումանիտար բնագավառներում ռուսաց լեզվի միջավայրի պահպանման միջոցառումների արդյունավետ համակարգեր, օժանդակում դրանց զարգացմանը.
3) իրականացնում է լեզվական և կրթական նախաձեռնություններ, աջակցում դրանց իրագործմանը.
4) ապահովում է համագործակցությունը ռուսաց լեզվի խթանման և աջակցության ոլորտում գործունեություն ծավալող Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համապատասխան կառույցների հետ, համակարգում համատեղ միջոցառումների կազմակերպման աշխատանքները.
5) համագործակցում է ոլորտային պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների հետ՝ ռուսաց լեզվի դասավանդման որակի, որակավորված մասնագետների պատրաստման, միջմշակութային համագործակցության, լեզվական անվտանգության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով:
(53.1-ին կետը լրաց. 12.10.21 ՆՀ-3189-Ն, փոփ. 18.02.22 ՆՀ-384-Ն)
54. (կետն ուժը կորցրել է 04.08.20 ՆՀ-121-Ն)
8. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
55. Աշխատակազմի գույքը ձևավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
56. Աշխատակազմի ֆինանսատնտեսական բաժնի վարիչ-գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառում վարելու, աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
57. Աշխատակազմն իրավունք ունի Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան, օգտագործել, տիրապետել և տնօրինել իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները):
58. Աշխատակազմի պահպանման ծախսերն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Աշխատակազմը կարող է նաև ֆինանսավորվել օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրներից:
59. Աշխատակազմն իր ֆինանսական գործառնությունները և իր կարիքների համար գնումները կատարում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
60. Աշխատակազմը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և իրավասու պետական մարմիններին ներկայացնում համապատասխան հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
9. ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
61. Աշխատակազմում գործավարության կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության Նախագահի հետ:
62. Աշխատակազմում նախապատրաստված կամ իրավասու մարմինների կողմից Արցախի Հանրապետության Նախագահի քննարկմանը, հավանությանը, դիտարկմանը, ստորագրմանը, հաստատմանը կամ վավերացմանը ներկայացված իրավական ակտերը կամ դրանց նախագծերը, աշխատակազմի գործավարության կարգին համապատասխան, համաձայնեցվում են աշխատակազմի համապատասխան պաշտոնատար անձանց, ստորաբաժանումների և պետաիրավական վարչության հետ:
10. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
63. Աշխատակազմի վերակազմակերպումը և գործունեության դադարումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով:
(Հավելված N 1-ը լրաց., փոփ. 05.04.2018 ՆՀ-28-Ն, լրաց. 02.07.18 ՆՀ-74-Ն, խմբ., լրաց. 26.05.20 ՆՀ-4-Ն, լրաց., խմբ. 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ., լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն, փոփ. 04.08.20 ՆՀ-121-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, փոփ., լրաց. 20.02.21 ՆՀ 1236-Ն, լրաց., խմբ. 22.03.21 ՆՀ-1538-Ն, 16.06.21 ՆՀ-2380-Ն, լրաց. 12.10.21 ՆՀ-3189-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն,18.02.22 ՆՀ-384-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության Նախագահի
2017 թվականի սեպտեմբերի 25-ի
ՆՀ-107-Ն հրամանագրի |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
1. Աշխատակազմի ղեկավար
2. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
2.1. Աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
(2.1-ին կետը լրաց. 26.05.20 ՆՀ-4-Ն)
3. Կառավարության գործերի կառավարչության պետ
(3-րդ կետը խմբ. 26.05.20 ՆՀ-4-Ն)
3.1. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետ
(3.1-ին կետը լրաց. 22.03.21 ՆՀ-1538-Ն)
3.2. Թվայնացման գործակալության պետ
(3.2-րդ կետը լրաց. 16.06.21 ՆՀ-2380-Ն)
4. Աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
5. (կետն ուժը կորցրել է 26.05.20 ՆՀ-4-Ն)
6. Տեղեկատվության գլխավոր վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի տեղակալ
6.1. Արցախի Հանրապետության պետական խորհրդական
(6.1-ին կետը լրաց. 26.05.20 ՆՀ-4-Ն, խմբ. 11.06.20 ՆՀ-57-Ն)
6.2. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
(6.2-րդ կետը լրաց. 26.05.20 ՆՀ-4-Ն, խմբ. 11.06.20 ՆՀ-57-Ն)
6.3. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական
(6.3-րդ կետը լրաց. 11.06.20 ՆՀ-57-Ն)
7. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
8. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-տնտեսագիտական վարչության պետ
9. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Ազգային ժողովում Արցախի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցիչ
9.1. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ
(9.1-ին կետը լրաց. 02.07.18 ՆՀ-74-Ն)
10. Հատուկ հանձնարարություններով դեսպաններ
11. Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդականներ
12. Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչներ՝ հատուկ հանձնարարությունների գծով
12.1. Խորհրդատուներ
(12.1-ին կետը լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն)
13. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
13.1. (կետն ուժը կորցրել է 09.02.22 ՆՀ-349-Ն)
14. Արցախի Հանրապետության Նախագահի առաջին օգնական
14.1. Արցախի Հանրապետության Նախագահի օգնական-արարողակարգի բաժնի վարիչ
(14.1-ին կետը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն)
15. Արցախի Հանրապետության Նախագահի օգնականներ
16. Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար
17. Արցախի Հանրապետության Նախագահի ռեֆերենտներ
18. Կառավարության գործերի կառավարչություն
18.1. Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ
(18.1-ին կետը լրաց. 22.03.21 ՆՀ-1538-Ն)
18.2. Թվայնացման գործակալություն
(18.2-րդ կետը լրաց. 16.06.21 ՆՀ-2380-Ն)
19. (կետն ուժը կորցրել է 10.07.20 ՆՀ-85-Ն)
19.1. (կետն ուժը կորցրել է 09.02.22 ՆՀ-349-Ն)
20. Քարտուղարություն (ընդհանուր բաժին, արձանագրային բաժին, պարգևների և կոչումների բաժին, արխիվ)
(20-րդ կետը փոփ. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
21. Տեղեկատվության գլխավոր վարչություն (հանրային կապերի և տեղեկատվական քաղաքականության համակարգման բաժին, մշտադիտարկման և վերլուծության բաժին)
(21-րդ կետը խմբ. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
22. Պետաիրավական վարչություն (իրավաբանական բաժին, ներման և քաղաքացիության հարցերի բաժին)
23. Տնտեսագիտական վարչություն
23.1. Քաղաքացիների դիմումների բաժին
(23.1-ին կետը լրաց. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
23.2. Քաղաքացիների ընդունելության և զանգերի բաժին
(23.2-րդ կետը լրաց. 20.02.21 ՆՀ-1236-Ն)
24. Ֆինանսատնտեսական բաժին
25. Արարողակարգի բաժին
25.1. Ռուսաց լեզվի հարցերի բաժին
(25.1-ին կետը լրաց. 12.10.21 ՆՀ-3189-Ն, փոփ. 18.02.22 ՆՀ-384-Ն)
26. (կետն ուժը կորցրել է 04.08.20 ՆՀ-121-Ն)
27. Աշխատակազմի ղեկավարի գրասենյակ
(Հավելված N 2-ը լրաց. 05.04.2018 ՆՀ-28-Ն, 02.07.18 ՆՀ-74-Ն, լրաց., խմբ., փոփ. 26.05.20 ՆՀ-4-Ն, խմբ., լրաց. 11.06.20 ՆՀ-57-Ն, փոփ., լրաց. 10.07.20 ՆՀ-85-Ն, փոփ. 04.08.20 ՆՀ-121-Ն, լրաց. 29.12.20 ՆՀ-1122-Ն, փոփ., խմբ., լրաց. 20.02.21 ՆՀ-1236-Ն, լրաց. 22.03.21 ՆՀ-1538-Ն,16.06.21 ՆՀ-2380-Ն, 12.10.21 ՆՀ-3189-Ն, փոփ. 09.02.22 ՆՀ-349-Ն,18.02.22 ՆՀ-384-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության Նախագահի
2017 թվականի սեպտեմբերի 25-ի
ՆՀ-107-Ն հրամանագրի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Արցախի Հանրապետության կառավարության գործերի կառավարչությունը (այսուհետ` գործերի կառավարչություն) Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահին՝ որպես գործադիր իշխանության ղեկավարի, և կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, Արցախի Հանրապետության կառավարության բնականոն գործունեությունը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը:
2. Գործերի կառավարչությունն իր գործունեությունն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, Արցախի Հանրապետության օրենսդրությանը, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերին և սույն կանոնադրությանը համապատասխան:
3. Գործերի կառավարչությունն ունի Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով և իր հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ: Գործերի կառավարչությունը կարող է ունենալ Արցախի Հանրապետության զինանշանի պատկերով իր անվանմամբ հայերեն և այլ լեզվով կլոր կնիք, ձևաթղթեր և անհատականացման այլ միջոցներ:
4. Գործերի կառավարչության համակարգը կազմված է գործերի կառավարչության պետից, գործերի կառավարչության պետի տեղակալից (տեղակալներից), խորհրդականներից և օգնականներից, կառուցվածքային ստորաբաժանումներից (այսուհետ` ստորաբաժանումներ), գործերի կառավարչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից, 50 տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող առևտրային ընկերություններից:
5. Գործերի կառավարչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից:
6. Գործերի կառավարչությունը, իր իրավասության սահմաններում, Արցախի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
7. Գործերի կառավարչությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
8. Գործերի կառավարչությունը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Գործերի կառավարչությունն իր կնքած գործարքներով Արցախի Հանրապետության համար ձեռք է բերում ապրանքներ, ծառայություններ և աշխատանքներ կամ Արցախի Հանրապետության անունից օտարում է ապրանքներ, կատարում աշխատանքներ և մատուցում ծառայություններ, որոնց դիմաց ստացված հատուցումը հաշվեգրվում է Արցախի Հանրապետության միասնական գանձապետական հաշվի համապատասխան ենթահաշիվներին: Գործերի կառավարչության կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
9. Գործերի կառավարչությունն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Գործերի կառավարչության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Արցախի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:
10. Գործերի կառավարչության պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում Արցախի Հանրապետությունը:
11. Գործերի կառավարչության գտնվելու վայրն է` քաղաք Ստեփանակերտ, Փետրվարի 20-ի փողոց, N 1, կառավարության շենք:
2. ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ
ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
12. Գործերի կառավարչության հիմնական խնդիրներն են`
1) սահմանված կարգով Արցախի Հանրապետության Նախագահի քննարկմանը ներկայացվող օրենքների նախագծերի, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորմատիվ բնույթի որոշումների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի նախապատրաստումը` Արցախի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար.
2) Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, քաղաքացիական իրավահարաբերություններին նրանց մասնակցության, կառավարության բնականոն գործունեության ապահովումը.
3) Արցախի Հանրապետության Նախագահի կողմից կամ օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և նպատակների իրականացումը:
13. Գործերի կառավարչությունն իր հիմնական խնդիրներին համապատասխան իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումը.
2) նախապատրաստում է Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված հարցերը, դրանց վերաբերյալ տալիս է եզրակացություններ, վերլուծական ու տեղեկատվական բնույթի նյութեր և առաջարկություններ.
3) քննության է առնում Արցախի Հանրապետության Նախագահին և կառավարություն ներկայացված փաստաթղթերը: Անհրաժեշտության դեպքում հարց ներկայացնողից կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր, նյութեր, հիմնավորումներ և տվյալ հարցով հրավիրել իրավասու կամ շահագրգիռ հանրապետական գործադիր մարմնի կամ այլ պաշտոնատար անձի.
4) կազմակերպում է Արցախի Հանրապետության կառավարության նիստի հանձնարարականների` տվյալ նիստի արձանագրության քաղվածքի ձևով, երկօրյա ժամկետում առաքումը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, պետական և այլ մարմինների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց.
5) Արցախի Հանրապետության կառավարության հաստատված որոշումներն ստանալուց հետո` երկօրյա ժամկետում, սահմանված կարգով կազմակերպում է դրանց առաքումը Արցախի Հանրապետության Ազգային ժողով, հանրապետական գործադիր, տարածքային կառավարման և այլ պետական մարմիններ և ապահովում դրանց պաշտոնական հրապարակումը.
6) Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված` Արցախի Հանրապետության կառավարության գործունեության կարգին համապատասխան` գրանցամատյանում գրանցում և համարակալում է Արցախի Հանրապետության կառավարության որոշումները.
7) ապահովում է պատգամավորական և քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված օրինագծի վերաբերյալ Արցախի Հանրապետության կառավարության անդամներից ստացված առաջարկությունների հիման վրա Արցախի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի նախապատրաստումը.
8) ապահովում է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչների մասնակցությունը Արցախի Հանրապետության Ազգային ժողովի դռնբաց նիստերին, մշտական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի աշխատանքներին.
9) իր իրավասության շրջանակներում նախապատրաստում է Արցախի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ հրավիրվող Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստերի և նստաշրջանների օրակարգերի նախագծերը.
10) իրականացնում է Արցախի Հանրապետության կառավարության գործավարության, այդ թվում՝ գաղտնի գործավարության, կազմակերպումը.
11) (ենթակետն ուժը կորցրել է 20.02.21 ՆՀ-1235-Ն)
(13-րդ կետը փոփ. 20.02.21 ՆՀ-1235-Ն)
3. ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Գործերի կառավարչության կառավարումն իրականացնում են Արցախի Հանրապետության Նախագահը և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը, իսկ ղեկավարումը` գործերի կառավարչության պետը` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում:
15. Արցախի Հանրապետության Նախագահը`
1) վերակազմակերպում և դադարեցնում է գործերի կառավարչության գործունեությունը.
2) հաստատում է գործերի կառավարչության կանոնադրությունը, կառուցվածքը և դրանցում կատարվող փոփոխությունները.
3) սահմանում է գործերի կառավարչության աշխատողների առավելագույն թվաքանակը.
4) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործերի կառավարչության հայեցողական և քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոններում ընդգրկված անձանց, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
5) որոշում է գործերի կառավարչությանը հանձնվող գույքի կազմը և չափը:
16. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարը`
1) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործերի կառավարչության պետի` Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
2) վերահսկողություն է իրականացնում գործերի կառավարչությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
3) հաստատում է գործերի կառավարչության հաստիքացուցակը.
4) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
17. Գործերի կառավարչությունը ղեկավարում է գործերի կառավարչության պետը, որը պաշտոնում նշանակվում և ազատվում է Արցախի Հանրապետության Նախագահի կողմից:
Գործերի կառավարչության պետը պատասխանատու է գործերի կառավարչության առջև դրված խնդիրների և գործառույթների պատշաճ կատարման համար, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
Գործերի կառավարչության պետը ենթակա և հաշվետու է Արցախի Հանրապետության Նախագահին և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին:
18. Գործերի կառավարչության պետը`
1) ղեկավարում և կազմակերպում է գործերի կառավարչության ընթացիկ գործունեությունը.
2) սահմանված կարգով ընթացքավորում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովից, Արցախի Հանրապետության նախարարներից, տարածքային կառավարման մարմիններից, ինչպես նաև պետական այլ մարմիններից ու պաշտոնատար անձանցից, տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված իրավական ակտերի նախագծերը, գրությունները, նամակները, հեռագրերը և այլ փաստաթղթերը.
3) սահմանված կարգով Արցախի Հանրապետության Նախագահի որոշմանն է ներկայացնում Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացված փաստաթղթերը.
4) ապահովում է Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախապատրաստումը` սահմանված կարգով Արցախի Հանրապետության Նախագահի կամ Արցախի Հանրապետության պետական նախարարի հաստատմանը ներկայացնելու համար.
5) կազմակերպում է Արցախի Հանրապետության կառավարության նիստերի նախապատրաստման ամբողջ աշխատանքը, ինչպես նաև նիստերի անցկացումը և արձանագրումը.
6) Արցախի Հանրապետության Նախագահի և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ հրավիրում և անցկացնում է խորհրդակցություններ Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների կամ Արցախի Հանրապետության կառավարության որոշումների, հանձնարարականների կատարման նպատակով` ներգրավելով ճյուղային և տարածքային մարմինների ղեկավարների, մասնագետների, փորձագետների.
7) Արցախի Հանրապետության Նախագահի և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը հարցեր ներկայացնելու նպատակով հանձնարարականներ է փոխանցում Արցախի Հանրապետության նախարարություններին, պետական և տարածքային կառավարման մարմիններին` Արցախի Հանրապետության օրենքների, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշումների, Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրերի ու կարգադրությունների, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի կամ այլ փաստաթղթերի պահանջների կատարման կամ դրանց վերաբերյալ եզրակացություն կամ կարծիք հայտնելու համար.
8) Արցախի Հանրապետության կառավարությունում ստացված գրությունների, նամակների, հանձնարարականների, հեռագրերի և մյուս փաստաթղթերի պահանջների կատարման կապակցությամբ հանձնարարականներ է փոխանցում գործադիր իշխանության համապատասխան մարմիններին.
9) վերադարձնում է Արցախի Հանրապետության Նախագահին կամ կառավարություն ներկայացված Արցախի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի նախագծերն ու դրանց վերաբերյալ մյուս նյութերը, եթե դրանք ներկայացվել են Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով սահմանված՝ Արցախի Հանրապետության կառավարության գործունեության կարգի խախտմամբ.
10) Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գործերի կառավարչության հաստիքացուցակը.
11) մասնակցում է Արցախի Հանրապետության կառավարության նիստերին.
12) ստորագրում է Արցախի Հանրապետության կառավարության որոշումների հավելվածները.
13) հաստատում է Արցախի Հանրապետության կառավարության որոշումների առաքման ենթակա մարմինների ցանկը.
14) պարբերաբար քննության է առնում հանձնարարականների կատարման արդյունքները.
15) սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գործերի կառավարչության քաղաքացիական ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում ընդգրկված, ինչպես նաև տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.
16) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս գործերի կառավարչության անունից, ինչպես նաև տալիս է գործերի կառավարչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
17) Արցախի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է գործերի կառավարչության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության ոլորտները.
18) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալների միջև.
19) ապահովում է գործերի կառավարչությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանությունը.
20) իր իրավասության սահմաններում ստեղծում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ.
21) կատարում է Արցախի Հանրապետության Նախագահի և Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առանձին հանձնարարականները.
22) իրականացնում է օրենքով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
4. ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ
19. Գործերի կառավարչության գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է նրա տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից: Արցախի Հանրապետության Նախագահի կողմից գործերի կառավարչությանը կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
20. Գործերի կառավարչությունն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ու կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու և տիրապետելու իրեն հանձնված գույքը (գույքային իրավունքները): Գործերի կառավարչությունը օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով կարող է տնօրինել (օտարել, վարձակալության տալ) իրեն հանձնված գույքը և գույքային իրավունքները:
5. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
21. Գործերի կառավարչությունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններին ներկայացնում ֆինանսական, բյուջետային, հարկային, պարտադիր վճարների մասին ու վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
22. Գործերի կառավարչության գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
23. Գործերի կառավարչության ֆինանսատնտեսական բաժնի վարիչ-գլխավոր հաշվապահը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, գործերի կառավարչության ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:
6. ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
24. Գործերի կառավարչության կառուցվածքը ներառում է ստորաբաժանումներ, որոնց ղեկավարները գործում են գործերի կառավարչության պետի կամ նրա համապատասխան տեղակալի անմիջական ղեկավարությամբ:
25. Գործերի կառավարչության ստորաբաժանումների ղեկավարները կազմակերպում ու ղեկավարում են ստորաբաժանումների գործունեությունը, իրականացնում են ստորաբաժանման աշխատողների միջև աշխատանքի բաշխումը, ապահովում աշխատանքային կարգապահությունը և պատասխանատու են իրենց առջև դրված խնդիրների իրականացման համար:
(Հավելված N 3-ը փոփ. 20.02.21 ՆՀ-1235-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
| |
Հավելված N 4
Արցախի Հանրապետության Նախագահի
2017թ. սեպտեմբերի 25-ի
ՆՀ-107-Ն հրամանագրի |
Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ
I Կառուցվածքային ստորաբաժանումներ
1. Անձնակազմի կառավարման բաժին
2. Առաջին բաժին
3. Արձանագրային բաժին
4. Ընդհանուր բաժին
5. Իրավաբանական բաժին
6. Կազմակերպական բաժին
7. Հատուկ համակարգերի բաժին
8. Ֆինանսատնտեսական բաժին
(Հավելված N 4-ը խմբ. 20.02.21 ՆՀ-1235-Ն)
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ` |
Մ.ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |