ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«06» մարտի 2009թ. |
N 133-Ն |
ք.Ստեփանակերտ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
(նախաբանը փոփ. 30.08.22 N 978-Ն)
1. Սահմանել, որ մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա և դեկտեմբերի 10-ի՝ Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սոցիալական որոշ խմբերի անձանց վճարվում է միանվագ դրամական օգնություն՝ Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:
(1-ին կետը փոփ.15.05.2018 N 365-Ն, 30.08.22 N 978-Ն)
2. Հաստատել՝
1) միանվագ դրամական օգնության նշանակման և վճարման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի,
2) (ենթակետն ուժը կորցրել է 30.08.22 N 978-Ն)
21) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
22)(ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
23) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
24) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
25) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
26) (ենթակետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
3) միանվագ դրամական օգնություն նշանակելու համար դիմումի ձևը՝ համաձայն թիվ 3 հավելվածի,
4) միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի ձևը՝ համաձայն թիվ 4 հավելվածի,
5) միանվագ դրամական օգնության վճարման ցուցակի ձևը՝ համաձայն թիվ 5 հավելվածի:
6) (ենթակետն ուժը կորցրել է 10.08.21 N 892-Ն)
(2-րդ կետը լրաց. 31.03.2010 N 145-Ն,12.04.2011 N 190-Ն, 26.03.2012 N 160-Ն,19.04.2013 N 196-Ն, 25.04.2014 N 258-Ն, 30.03.2015 N 184-Ն, փոփ.18.04.2016 N 179-Ն,15.05.2018 N 365-Ն, 28.04.21 N 386-Ն,10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
21. (կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
3. Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարին՝ ապահովել սույն որոշման հանրային իրազեկումը:
(3-րդ կետը փոփ. 19.04.2013 N 196-Ն,15.05.2018 N 365-Ն, 28.04.21 N 386-Ն, 30.08.22 N 978-Ն)
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա և դեկտեմբերի 10-ի՝ Մարդու հիմնարար իրավունքների, անկախության հանրաքվեի և Սահմանադրության օրվա (այսուհետ առանձին՝ մայիսի 9-ը, սեպտեմբերի 2-ը, դեկտեմբերի 10-ը, ընդհանրական՝ հիշարժան օրեր) կապակցությամբ միանվագ դրամական օգնության (այսուհետ՝ դրամական օգնություն) իրավունք ունեցող անձանց սոցիալական խմբերը, դրամական օգնության չափերը և դրամական օգնության նշանակման ու վճարման հետ կապված հարաբերությունները:
(1-ին կետը փոփ., լրաց. 30.08.22 N 978-Ն)
2. Դրամական օգնության իրավունք ունի Արցախի Հանրապետությունում հաշվառված՝
1) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ Արցախի Հանրապետության պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) զինվորական կամ փրկարարական ծառայության (այսուհետ՝ զինծառայություն) ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության արդյունքում հաշմանդամ ճանաչված անձը՝ անկախ հաշմանդամության և պատճառական կապի սահմանման ժամկետից (այսուհետ՝ հաշմանդամ զինծառայող).
2) Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ համապատասխան մարմնում զինծառայության ընթացքում զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված կամ զինծառայությունից սահմանված կարգով արձակված և, անկախ ժամանակաշրջանից, զինծառայության ընթացքում ստացած վնասվածքի կամ խեղման կամ դրանց հետևանքով ստացած հիվանդության պատճառով մահացած անձի ընտանիքի անդամը (այսուհետ՝ զոհված զինծառայողի ընտանիքի անդամ).
3) Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ժողովրդական պատգամավորների մարզային խորհրդի 20-րդ գումարման արտահերթ նստաշրջանին և 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում գումարված Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանային խորհրդի միացյալ նիստին մասնակցած պատգամավորը (այսուհետ՝ պատգամավոր).
4) Հայրենական մեծ պատերազմում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների այն մասնակիցը, ով հաշմանդամ է դարձել հետագայում (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամ).
5) ԽՍՀՄ զինված ուժերի, պետական անվտանգության կոմիտեի և ներքին գործերի նախարարության համակարգերի (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժեր) կազմում այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը, ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած անձը, ինչպես նաև Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած անձը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձ).
6) Հայրենական մեծ պատերազմի մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակից).
7) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների մասնակիցը (այսուհետ՝ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձ).
8) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամը (այսուհետ՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամ).
9) Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում զինծառայություն անցած կամ աշխատած այն անձը, ով պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» կամ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալով (այսուհետ՝ ԽՍՀՄ մեդալակիր)։
(2-րդ կետը լրաց. 20.04.2009 N 222-Ն,10.11.2009 N 722-Ն, փոփ. 19.04.2013 N 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, փոփ.15.05.2018 N 365-Ն, լրաց. 27.12.2018 N 1101-Ն, 02.03.20 N 116-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
2.1. (կետն ուժը կորցրել է 30.08.22 N 978-Ն)
2.2. (կետն ուժը կորցրել է 30.08.22 N 978-Ն)
3. Երկու և ավելի դրամական օգնության իրավունք ունեցող անձին վճարվում է մեկ դրամական օգնություն՝ իր ընտրությամբ:
(3-րդ կետը լրաց. 27.12.2018 N 1101-Ն, 02.03.20 N 116-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
4. Եթե ընտանիքում առկա են սույն կարգի 2-րդ կետով սահմանված տարբեր հիմքերով դրամական օգնության իրավունք ունեցող երկու և ավելի անդամներ, ապա դրամական օգնություն է նշանակվում և վճարվում յուրաքանչյուրին:
(4-րդ կետը փոփ. 30.08.22 N 978-Ն)
4.1. Դրամական օգնությունը նշանակվում է.
1) հաշմանդամ զինծառայողներին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 15 000 ՀՀ դրամ.
2) զոհված զինծառայողի ընտանիքի անդամին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 56 000 ՀՀ դրամ՝ յուրաքանչյուր զոհված զինծառայողի դեպքում.
3) պատգամավորներին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ.
4) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 300 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 16 000 ՀՀ դրամ.
5) Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձանց՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 16 000 ՀՀ դրամ.
6) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 300 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 13 000 ՀՀ դրամ.
7) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձանց՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 13 000 ՀՀ դրամ.
8) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողի ընտանիքի անդամին՝ մայիսի 9-ի կապակցությամբ՝ 50 000 ՀՀ դրամ, սեպտեմբերի 2-ի և դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ 11 000 ՀՀ դրամ.
9) ԽՍՀՄ մեդալակիրներին՝ յուրաքանչյուր հիշարժան օրվա կապակցությամբ՝ 11 000 ՀՀ դրամ։
(4.1-ին կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
5. Սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում նշված դրամական օգնությունը նշանակվում է զոհված զինծառայողի ամուսնուն (այդ թվում՝ անձին, որի փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու փաստը հաստատվել է դատական կարգով) (այսուհետ՝ զոհված զինծառայողի ամուսին), իսկ զոհված զինծառայողի ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինության դեպքում՝ ծնողներից մեկին (միակ ծնողին)։
(5-րդ կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն, խմբ. 27.12.2018 N 1101-Ն, փոփ. 02.03.20 N 116-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
5.1. Սույն կարգի 5-րդ կետում նշված՝ ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինություն է համարվում զոհված զինծառայողի՝
1) ամուսնացած չլինելը (դատական կարգով հաստատված՝ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ չգտնվելը).
2) ամուսնալուծված լինելը.
3) ամուսնու մահացած լինելը.
4) ամուսնու՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված չլինելը կամ փաստացի չբնակվելը.
5) ամուսնու կողմից դրամական օգնությունից գրավոր հրաժարվելը՝ հոգուտ զոհված զինծառայողի ծնողի.
6) ամուսնուն այլ հիմքով դրամական օգնություն նշանակված լինելը։
(5.1-ին կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
5.2. Սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում նշված դրամական օգնությունը զոհված զինծառայողի ամուսնուն նշանակվելուց հետո վերաձևակերպվում է զոհված զինծառայողի ծնողի անվամբ (նշանակվում է ծնողին)՝ զոհված զինծառայողի՝
1) ամուսնու մահվան դեպքում.
2) ամուսնու՝ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում.
3) ամուսնու կողմից հօգուտ զոհված զինծառայողի ծնողի՝ դրամական օգնությունից գրավոր հրաժարվելու դեպքում.
4) ամուսնուն այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում։
(5.2-րդ կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
5.3. Սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ և 8-րդ ենթակետերում նշված դրամական օգնությունը զոհված զինծառայողի ծնողին նշանակվելուց հետո վերաձևակերպվում է զոհված զինծառայողի մյուս ծնողի անվամբ (նշանակվում է մյուս ծնողին)՝ զոհված զինծառայողի՝
1) ծնողի մահվան դեպքում.
2) ծնողի՝ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում.
3) ծնողի կողմից հօգուտ զոհված զինծառայողի մյուս ծնողի՝ դրամական օգնությունից գրավոր հրաժարվելու դեպքում.
4) ծնողին այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում։
(5.3-րդ կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
6. Դրամական օգնությունը նշանակվում է Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) աշխատակազմի «Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության տարածքային ստորաբաժանման (այսուհետ՝ տարածքային ստորաբաժանում) կողմից և վճարվում՝
1) մայիսի 9-ի կապակցությամբ՝ մայիս ամսվա ընթացքում.
2) սեպտեմբերի 2-ի կապակցությամբ՝ սեպտեմբեր ամսվա ընթացքում.
3) դեկտեմբերի 10-ի կապակցությամբ՝ դեկտեմբեր ամսվա ընթացքում։
(6-րդ կետը խմբ.15.05.2018 N 365-Ն, փոփ. 28.04.21 N 386-Ն, 10.08.21 N 892-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
7. Դրամական օգնություն նշանակելու համար գրավոր դիմումի հետ անձը տարածքային ստորաբաժանում է ներկայացնում իր անձը հաստատող փաստաթուղթն ու դրա պատճենը, հանրային ծառայությունների համարանիշն ու դրա պատճենը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, ինչպես նաև սույն կարգի 2-րդ կետում նշված անձանց թվին պատկանելու փաստը հաստատող՝ հետևյալ փաստաթղթերը.
1) հաշմանդամ զինծառայողը, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամն ու Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամներին հավասարեցված անձինք՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը կամ համապատասխան վկայականն ու պատճենը.
2) զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորած համարվելու մասին համապատասխան մարմնից տրված տեղեկանքը կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռն ու դրա պատճենը, կամ մահվան պատճառական կապի մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի տված տեղեկանքն ու դրա պատճենը, ինչպես նաև կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող փաստաթղթերը.
3) պատգամավորները՝ պատգամավորի վկայականի պատճենը կամ կարգավիճակը հաստատող այլ փաստաթուղթը.
4) ԽՍՀՄ զինված ուժերի կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքների անդամները՝ ԽՍՀՄ զինված ուժերի կազմում այլ պետություններում մարտական գործողությունների ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի զոհվելու մասին համապատասխան մարմնի տված տեղեկանքը.
5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներն ու Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին հավասարեցված անձինք՝ համապատասխան մարմնի կողմից տրված տեղեկանքը, կամ համապատասխան վկայականն ու պատճենը, իսկ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցելու պատճառով հաշմանդամ դարձած անձինք՝ հաշմանդամության մասին բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից տրված տեղեկանքն ու պատճենը.
6) ԽՍՀՄ մեդալակիրները՝ «Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ հաղթանակի համար 1941-1945թթ.» կամ «1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմում քաջարի աշխատանքի համար» ԽՍՀՄ մեդալի վկայականն ու պատճենը:
(7-րդ կետը փոփ. 10.11.2009 N 722-Ն, 26.01.2010 N 23-Ն,19.04.2013 N 196-Ն, փոփ., լրաց. 18.04.2016 N 179-Ն,15.05.2018 N 365-Ն, լրաց. 27.12.18 N 1101-Ն, 02.03.20 N 116-Ն, փոփ.10.08.21 N 892-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
8. Ներկայացված գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերն ընդունելու ժամանակ տարածքային ստորաբաժանման կողմից փաստաթղթերի պատճենները կնքվում են, կազմվում է դրամական օգնության գործ, որը հաշվառվում է դրամական օգնության գործերի հաշվառման մատյանում:
(8-րդ կետը լրաց.10.11.2009 N 722-Ն, փոփ.15.05.2018 N 365-Ն,10.08.21 N 892-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
8.1. Զոհված զինծառայողի ծնողին սույն կարգի 4.1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված դրամական օգնությունը նշանակելու համար դրամական օգնության գործում անհրաժեշտ է նաև զոհված զինծառայողի ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինությունը հավաստող փաստաթղթի (փաստաթղթերի) առկայությունը։
(8.1-ին կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
8.2. Սույն կարգի 8.1-ին կետում նշված՝ զոհված զինծառայողի ամուսնուն դրամական օգնություն նշանակելու անհնարինությունը հավաստվում է.
1) զոհված զինծառայողի ամուսնացած չլինելու մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված տեղեկանքով.
2) զոհված զինծառայողի ամուսնալուծման վկայականով (դրամական օգնության գործում պահվում է վկայականի պատճենը).
3) զոհված զինծառայողի ամուսնության և ամուսնու մահվան վկայականներով (դրամական օգնության գործում պահվում են վկայականների պատճենները).
4) զոհված զինծառայողի ամուսնու՝ Արցախի Հանրապետությունում հաշվառված չլինելու մասին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված տեղեկանքով.
5) զոհված զինծառայողի ամուսնու՝ Արցախի Հանրապետությունում փաստացի չբնակվելու մասին տեղական ինքնակառավարման մարմնի կողմից տրված տեղեկանքով.
6) հօգուտ զոհված զինծառայողի ծնողի՝ դրամական օգնությունից հրաժարվելու մասին զոհված զինծառայողի ամուսնու գրավոր հայտարարությամբ (առանց նոտարական վավերացման).
7) զոհված զինծառայողի ամուսնուն սույն կարգով սահմանված՝ այլ հիմքով դրամական օգնություն նշանակված լինելու մասին տարածքային ստորաբաժանման կողմից կազմված տեղեկանքով:
(8.2-րդ կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
8.3. Սույն կարգի 5.2-րդ կետով սահմանված դեպքում դրամական օգնությունը վերաձևակերպվում է անձի գրավոր դիմումի և սույն կարգի 8.2-րդ կետի 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ ենթակետերում նշված փաստաթղթերի հիման վրա։
(8.3-րդ կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
8.4. Սույն կարգի 5.3-րդ կետով սահմանված դեպքում դրամական օգնությունը վերաձևակերպվում է անձի գրավոր դիմումի և ծնողի մահվան վկայականի կամ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության կառավարման ոլորտում գործող Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրված՝ ծնողի Արցախի Հանրապետությունում հաշվառված չլինելու մասին տեղեկանքի կամ հօգուտ զոհված զինծառայողի մյուս ծնողի դրամական օգնությունից հրաժարվելու մասին զոհված զինծառայողի ծնողի գրավոր հայտարարության կամ զոհված զինծառայողի ծնողի՝ այլ հիմքով դրամական օգնություն նշանակված լինելու մասին տարածքային ստորաբաժանման կողմից կազմված տեղեկանքի հիման վրա:
(8.4-րդ կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
81. (կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
9. Դրամական օգնությունը նշանակվում (վերաձևակերպվում) է սկսած դրամական օգնության իրավունքը ծագելու օրվան հաջորդող հիշարժան օրվանից՝ սույն կարգի 7-րդ, 8.2-րդ և 8.4-րդ կետերում նշված փաստաթղթերը դրամական օգնության իրավունքը ծագելու օրվանից վեց ամվա ընթացքում տարածքային ստորաբաժանում ներկայացվելու դեպքում։ Եթե սույն կարգի 7-րդ, 8.2-րդ և 8.4-րդ կետերում նշված փաստաթղթերը տարածքային ստորաբաժանում են ներկայացվել անձի դրամական օգնության իրավունքը ծագելու օրվանից վեցամսյա ժամկետը լրանալուց հետո, ապա դրամական օգնությունը նշանակվում (վերաձևակերպվում) է փաստաթղթերը ներկայացնելու օրվան հաջորդող հիշարժան օրվանից սկսած։
(9-րդ կետը լրաց. 28.04.21 N 386-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
9.1 Դրամական օգնության վերաձևակեպման համար դրամական օգնության իրավունքը ծագելու օր է համարվում՝ դրամական օգնություն ստացող՝
1) զոհված զինծառայողի ամուսնու կամ ծնողի մահանալու օրը.
2) զոհված զինծառայողի ամուսնու կամ ծնողի՝ Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու օրը.
3) զոհված զինծառայողի ամուսնու կամ ծնողի կողմից հօգուտ զոհված զինծառայողի ծնողի (մյուս ծնողի)՝ դրամական օգնությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը ստորագրելու օրը.
4) զոհված զինծառայողի ամուսնուն կամ ծնողին այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում՝ այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու հիշարժան օրվան նախորդող օրը։
(9.1-ին կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
10. (կետն ուժը կորցրել է 30.08.22 N 978-Ն)
11. Դրամական օգնությունը վճարվում է վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության միջոցով:
12. Դրամական օգնությունը լիազորագրով չի վճարվում:
13. Նշանակված, սակայն չստացված դրամական օգնության գումարները վճարվում են հերթական հիշարժան օրվա կապակցությամբ վճարվող դրամական օգնության հետ միասին, ընդ որում՝ վճարվում է միայն չստացված վերջին երեք հիշարժան օրերի կապակցությամբ սահմանված դրամական օգնությունը:
(2-րդ պարբերությունը հանվել է 30.08.22 N 978-Ն)
(13-րդ կետը լրաց. 28.04.21 N 386-Ն, փոփ. 30.08.22 N 978-Ն)
14. Անձի դրամական օգնության իրավունքը դադարեցվում է.
1) դրամական օգնության իրավունք տվող կարգավիճակի վերացման դեպքում.
2) ներկայացված փաստաթղթերում կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր հայտնաբերելու դեպքում.
3) դրամական օգնություն ստացող անձի մահվան դեպքում.
4) զոհված զինծառայողի ամուսնու (կամ ծնողի) կողմից հօգուտ զոհված զինծառայողի ծնողի (մյուս ծնողի)՝ դրամական օգնությունից հրաժարվելու մասին գրավոր հայտարարությունը տարածքային ստորաբաժանում ներկայացնելու դեպքում.
5) Արցախի Հանրապետության հաշվառումից հանվելու դեպքում.
6) անձին այլ հիմքով դրամական օգնություն նշանակելու դեպքում:
(14-րդ կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
15. Սույն կարգի 14-րդ կետի 1-ին, 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված դեպքերում անձը (ընտանիքի անդամը) պարտավոր է դրանց մասին մեկամսյա ժամկետում տեղեկացնել տարածքային ստորաբաժանմանը:
(15-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
16. Դրամական օգնության վճարումը դադարեցվում է՝
1) սույն կարգի 14-րդ կետում նշված հանգամանքն առաջանալու օրվանից.
2) անընդմեջ երեք հիշարժան օրվա կապակցությամբ դրամական օգնություն չստանալու դեպքում՝ հաջորդող հիշարժան օրվանից։
(16-րդ կետը խմբ. 30.08.22 N 978-Ն)
17. Նշանակված, սակայն չստացված դրամական օգնության գումարներն այլ անձի չեն վճարվում՝ բացառությամբ սույն կարգի 17.1-ին կետում նշված դեպքի:
(17-րդ կետը փոփ. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն, 27.12.2018 N 1101-Ն, խմբ. 30.08.22 N 978-Ն)
17.1. Եթե դրամական օգնության վճարումը դադարեցվել է սույն կարգի 14-րդ կետի 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա մահացած անձին չվճարված դրամական օգնության գումարները վճարվում են նրա ամուսնուն կամ 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային (անկախ հաշվառման վայրից) կամ զավակին կամ ծնողին (եթե մահացած անձի հետ հաշվառված է եղել նույն հասցեում)՝ դրամական օգնություն ստացող անձի մահվան պահից վեցամսյա ժակետում գրավոր դիմումը և մահացած անձի մահվան վկայականը տարածքային ստորաբաժանում ներկայացվելու դեպքում։
(17.1-ին կետը լրաց. 30.08.22 N 978-Ն)
18. Դրամական օգնություն ստանալու նոր հանգամանքներ առաջանալու դեպքում դրամական օգնության նշանակումը և վճարումը իրականացվում է սույն կարգի համաձայն և համարվում է նոր նշանակում:
19. (կետն ուժը կորցրել է 30.08.22 N 978-Ն)
20. Կեղծ կամ ոչ հավաստի տեղեկություններով փաստաթղթեր ներկայացնելու կամ դրամական օգնության իրավունքը դադարեցնելու հիմքերի մասին չտեղեկացնելու հետևանքով ավել վճարված դրամական օգնության գումարները հետ են պահվում (ամբողջությամբ) դրամական օգնություն ստացած անձից՝ առանց ժամկետի սահմանափակման:
(20-րդ կետը փոփ. 30.08.22 N 978-Ն)
21. Տարածքային ստորաբաժանման կամ վճարման ծառայություններ մատուցող կազմակերպության մեղքով ավել վճարված դրամական օգնության գումարները հետ են պահվում դրամական օգնություն ստացած անձից, եթե վճարման օրվանից չի անցել 1 տարուց ավելի:
(21-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
22. Ավել վճարված դրամական օգնության գումարի հետպահումը կատարվում է տարածքային ստորաբաժանման որոշմամբ կամ դատական կարգով:
(22-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
23. Արցախի Հանրապետության տարածքում հաշվառման կամ փաստացի բնակության վայրը փոխվելու դեպքում դրամական օգնության գործը տեղափոխվում է նոր բնակության վայրի տարածքային ստորաբաժանում՝ այդ մարմնի պահանջագրի համաձայն:
(23-րդ կետը փոփ. 15.05.2018 N 365-Ն, 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
24. (կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
25. (կետն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
(հավելված 1-ը լրաց. 20.04.2009 N 222-Ն, լրաց., փոփ. 10.11.2009 N 722-Ն, փոփ. 26.01.2010 N 23-Ն, 19.04.2013 N 196-Ն, փոփ., խմբ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն, լրաց., խմբ., փոփ. 27.12.2018 N 1101-Ն, լրաց., փոփ. 02.03.20 N 116-Ն, փոփ., լրաց. 28.04.21 N 386-Ն, փոփ. 10.08.21 N 892-Ն, փոփ., լրաց., խմբ. 30.08.22 N 978-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 2-ն ուժը կորցրել է 30.08.22 N 978-Ն)
| |
Հավելված 21
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 21-ն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 22
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՉԱՓԵՐ
2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 22-ն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 23
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 23-ն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 24
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 24-ն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 25
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 25-ն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 26
ԼՂՀ կառավարության
«6» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
Չ Ա Փ Ե Ր
2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԻԱՆՎԱԳ
ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ
(Հավելված 26-ն ուժը կորցրել է 18.04.2016 N 179-Ն)
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
| ________________________________________________________________ |
|
(տարածքային ստորաբաժանումը) |
| Քաղ. ____________________________________________________________ |
|
(անունը, հայրանունը, ազգանունը) |
| Բնակության վայրը _________________________________________________ |
|
(հաշվառման կամ փաստացի բնակության վայրը՝ ընդգծել) |
| ___________________________________________հեռ. __________________ |
| Անձնագրի սերիան և համարը _______, կոդը______ծննդյան ամսաթիվը _____ |
|
Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ
չստանալու մասին տեղեկանքի կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը
___________________________________ |
|
ԴԻՄՈՒՄ |
|
Խնդրում եմ ինձ նշանակել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009
թվականի մարտի 6-ի N 133-Ն որոշմամբ սահմանված՝ հիշարժան օրերի կապակցությամբ
տրվող միանվագ դրամական օգնություն՝ որպես |
| _________________________________________________________________ |
|
(նշել սոցիալական խումբը) |
|
Դիմումին կից ներկայացվող փաստաթղթեր. |
|
փաստաթուղթը |
քանակը |
|
1. |
|
|
2. |
|
|
3. |
|
|
4. |
|
|
5. |
|
|
6. |
|
|
7. |
|
Այլ տարածքային ստորաբաժանումից միանվագ դրամական օգնություն չեմ ստանում, ստանում եմ (ընդգծել):
Տեղյակ եմ, որ միանվագ դրամական օգնության դադարեցման հիմքերի առաջացման մասին մեկամսյա ժամկետում պարտավոր եմ տեղեկացնել տարածքային ստորաբաժանմանը:
| Դիմող՝ |
_________________ |
________________ |
| |
(ստորագրությունը) |
(ազգանունը) |
| |
«___» |
_________20___ թ |
| .................................................................................................. |
| Դիմումի (գործի) հաշվառման համարը _______ |
ամսաթիվը |
_______________ |
| Տարածքային ստորաբաժանման աշխատակից |
____________ |
_______________ |
| |
(ստորագրությունը) |
(ազգանունը) |
(Հավելված 3-ը փոփ., լրաց. 18.04.2016 N 179-Ն, 15.05.2018 N 365-Ն, փոփ. 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 4
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՁԵՎ
ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ
(ԳՈՐԾԵՐԻ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆԻ
1. Միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանը բաղկացած է A 4 չափսի՝ հետևյալ բովանդակությամբ 50 թերթից.
|
ՀՀ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձնագրի սերիան և համարը |
Հանրային ծառայու-
թյունների համարանիշը
կամ հանրային ծառայու-
թյունների համարանիշ չստանալու
մասին
տեղեկանքի
կամ վավեր սոցիալական ապահովության քարտի համարը |
Հաշվառման կամ փաստացի բնակության վայրը |
Դիմելու ամսաթիվը |
Գործի համարը (առանց կոդերի) |
Կարգա-
դրության համարը և ամսաթիվը |
Միանվագ դրամական օգնության չափը |
Նշումներ |
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
| |
|
|
|
|
|
|
|
|
|
2. Միանվագ դրամական օգնության դիմումների (գործերի) հաշվառման մատյանի շապիկն ունի հետևյալ տեսքը.
|
| ________________________________ |
________________ |
|
տարածքային ստորաբաժանման անվանումը |
կոդը |
| ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ (ԳՈՐԾԵՐԻ)
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ |
|
Մատյանը վարելու ժամանակահատվածը. |
|
| սկիզբը «____» ____________ 20___ թ. |
վերջը «___»___________ 20___ թ. |
|
(Հավելված 4-ը փոփ. 18.04.2016 N 179-Ն, փոփ., լրաց. 15.05.2018 N 365-Ն, փոփ. 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 5
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
|
|
ՎՃԱՐՄԱՆ ՑՈՒՑԱԿ |
| (էջ՝_____ , ընդամենը՝___________ էջ) |
| 20____ թ.________________________________ |
| կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության |
| (տարածքային ստորաբաժանումը՝ __________________) | |
|
ԱՆԴՈՐՐԱԳԻՐ |
| (էջ՝____ , ընդամենը՝______ էջ) 20_____ թ._______________ |
|
| կապակցությամբ տրվող միանվագ դրամական օգնության վճարման ցուցակի |
| (տարածքային ստորաբաժանումը՝ _______________) | |
|
ՀՀ |
Բնակության վայրը |
Անուն, ազգանուն |
Գործի համարը |
Անձնագրի սերիան և համարը |
Միանվագ դրամական օգնության գումարը |
Ստորագրու-թյունը |
|
ՀՀ |
Գործի համարը |
Միանվագ դրամական օգնության գումարը |
Փոստատարի ստորա-
գրությունը |
|
1 |
|
|
|
|
|
|
|
1 |
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
Ընդամենը՝ ______հոգի__________, դրամ
Տարածքային ստորաբաժանման պետ________ _____________
Գլխավոր հաշվապահ_____________ ____________ Կ.Տ. |
|
Ընդամենը՝ հոգի,__________դրամ
Վճարված է հոգու,_________դրամ |
(Հավելված 5-ը փոփ.15.05.2018 N 365-Ն, 10.08.21 N 892-Ն, 30.08.22 N 978-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված 6
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՊԱՀԱՆՋԱԳԻՐ
20__ թվականին ______________կապակցությամբ վճարվելիք
միանվագ դրամական օգնության (գործակալությունը՝ ___________)
(Հավելված 6-ը ուժը կորցրել է 10.08.21 N 892-Ն)
| |
Հավելված 7
ԼՂՀ կառավարության
«06» մարտի 2009թ.
թիվ 133-Ն որոշման |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
20___ թվականին ________ կապակցությամբ վճարված միանվագ
դրամական օգնության (գործակալությունը՝ _________________)
(Հավելված 7-ը ուժը կորցրել է 10.08.21 N 892-Ն)